Tag: Ա/Ձ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պե՞տք է գրանցվել որպես աշխատող

Բարի օր: Հարցս հետևայլն է՝ ես գրանցված եմ որպես Ա/Ձ, վճարելու եմ ԱԱՀ, պե՞տք է գրանցեմ ինձ որպես աշխատող, վճարեմ եկամտային հարկ և դրոշմանիշային վճար՝ ամսական, թե՞ դա կարվի տարեկան կտրվածքով: Հարցս իմ մասին է, աշխատող չունեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինքնազբաղված անձ ՏՏ ոլորտում

Մարինե․ Ողջույն։ Մասնագիտությամբ վեբ ծրագրավորող եմ։ Աշխատում եմ ֆրիլանս տարբերակով։ Հաճախորդին պետք է, որ ես գրանցվեմ որպես ինքնազբաղված անձ։ 1․ Դա հնարավո՞ր է ՏՏ ոլորտի վեբ ծրագրավորման ճյուղի համար։ 2. Հնարավոր չլինելու դեպքում ալտերնատիվ տարբերակ կարո՞ղ է Ա/Ձ֊ն լինել։ 3. Շրջհարկով կարո՞ղ եմ Ա/Ձ բացել, որքա՞ն է տարեկան շրջանառության սահմանաչափը և ի՞նչ կլինի եթե գերազանցվի այդ սահմանաչափը։ Շնորհակալ եմ տրամադրված ժամանակի համար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծրագրավորողի հարկեր

Մարալ․ Բարև Ձեզ, Ես ծրագրավորող եմ և պետք է դառնամ անհատ ձեռներեց, որպեսզի կարողանամ աշխատել Հայաստանից դուրս գտնվող ընկերությունում (գտնվելով Հայաստանում): Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ հարկերի (այն գումարի, պայմանների, երբ) մասին տեղեկություններին, որոնք ես պետք է վճարեմ որպես անհատ ձեռնարկատեր: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի դրույքաչափեր

Զոյա․ 1) 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով. Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ 1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ Խնդրում եմ մեկնաբանել 2) Ունեմ ԱՁ (միկրոձեռնարկատիրություն է), զինվորական ապահովագրության հիմնադրամին վճարում ենք 15 000 ԱՁ տնօրեն և 1 500 աշխատողի համար (ամսական): Այդ գումարները նվազեցվե՞լ են։ Ինչքա՞ն պիտի վճարենք և երբվանի՞ց։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի գործունեություն

Էդգար․ ԱՁ-ն զբաղվում է առևտրային գործունեությամբ և ցանկանում է զբաղվել նաև հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ։ Խնդրում էմ պարզաբանել՝ տվյալ դեպքում առևտրային գործունեությունը քանի՞ տոկոսով է հարկվում։ Կանխավ շնորհակալություն։ (Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկի համակարգում, հանրային սննդի ոլորտում, նաև գործունեություն իրականացնելիս համաձայն ՀՕ 258 հոդվածի առևտրային գործունեությունը կհարկվի 20 տոկոս դրույքաչափով, թե՞ 5 տոկոս):
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ աշխատում է շրջանառության հարկով

Ռ. Գալոյան. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն նոր է բացվել և աշխատելու է շրջհարկով: Խնդրում եք ասեք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնենք և ի՞նչ հարկեր պետք է վճարենք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Դիանա. Բարև ձեզ: Մի հարց խնդրում եմ. եթե աշխատողի դրոշմանիշային վճարը գործատուն է վճարում, այդ դեպքում գործատուն՝ նույն ինքը ԱՁ-ն, տարեկան շրջանառությունից դրոշմանիշային վճար կրկին վճարելու՞ է: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պե՞տք է ձևակերպել որպես աշխատող անհատ ձեռներեցին

Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ, պե՞տք է ձևակերպել որպես աշխատող անհատ ձեռներեցին, եթե Ա/Ձ ԱԱՀ վճարող է և վճարել հարկերը: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Օղու արտադրություն

Վարդուհի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Սկսնակ հաշվապահ եմ և զբաղվելու եմ օղու արտադրությամբ զբաղվող ԱՁ-ի հաշվապահությամբ։ Խնդրում եմ ասել, թե՞ ինչ ծրագրեր են անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ անցել է ընդհանուր հարկման դաշտ

Ռոզա. ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում, գնորդի պահանջով ՀՎՀՀ-ով ՀԴՄ է տրամադրել և Ա/Ձ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ, դժվար է շատ, կա՞ որևէ հնարավորություն վերադառնալու միկրո դաշտ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խանութն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում

Դիանա. Բարև ձեզ: Ներեցեք, ես գիտեմ, որ առևտրով զբաղվող ԱՁ-ն չի կարող աշխատել միկրոյով, բայց գիտեմ խանութ, որը և 2020 և 2021թթ. աշխատում է միկրոյով: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է այդ հնարավոր (ԱՁ-ն հաշվարկային փաստաթղթեր դուրս չի գրում, միայն հդմ-ով է իրացում ցույց տալիս): Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ աշխատող է գրանցել ոչ լրիվ աշխատաժամանակով

Բարև ձեզ: ԱՁ-ն գրանցել է աշխատող ոչ լրիվ աշխատաժամանակով և 20 ժամ շաբաթական աշխատաժամանակ: Արդյո՞ք ճիշտ է գրանցել, և 50 000 աշխատավարձը նորմալ է, չէ՞։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Տնտեսական գործունեության տեսակն ընտրելիս

Արման. Բարև ձեզ: Էլեկտրոնային եղանակով Ա/Ձ հայտ լրացնելիս, տնտեսական գործունեության տեսակն ընտրելուց չեմ գտնում այն ինչ գոնե մոտ է իմ կատարած գործունեությանը, այս դեպքերում ի՞նչ անել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Բանկային հաշիվ ԱՁ համար

Դիանա․ Բարև ձեզ։ ԱՁ-ն ծառայություն է մատուցում և աշխատում է շրջհարկով, դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն պե՞տք է ունենա բանկային հաշիվ։ Շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է մեղվաբուծությամբ

Անուշ. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ ջան։ ԱՁ-ն պետք է զբաղվի մեղվաբուծությամբ, և մեղրը հանձնելու է խանութներին։ 1. Ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։ 2. Գրանցման քայլերի հաջորդականությունը: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիազոր անձ գրանցելու համար

Նարե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ԱՁ-ն գրանցելուց հետո որպես լիազոր անձ ինչպե՞ս գրանցվել էլ. կոդեր ստանալու համար, և ՀԴՄ-ի գրանցման համար ի՞նչ քայլեր պետք է կատարել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ֆրենչայզի պայմանագիր

Անի․ Բարև Ձեզ, եթե աշխատում ենք ֆրենչայզի պայմանագրով, մենք որպես ԱՁ և միկրոբիզնես, եթե դուրս են գրում հաշիվը մեր վրա, մենք փոխանցում ենք, և իրենք վճարում են դրանից շրջհարկ, մենք է՞լ ենք հարկվում, թե՞ չէ, նման դեպքում միկրոն նորմա՞լ է, թե՞ խնդիր կառաջանա։