
Պե՞տք է գրանցվել որպես աշխատող
Բարի օր: Հարցս հետևայլն է՝ ես գրանցված եմ որպես Ա/Ձ, վճարելու եմ ԱԱՀ, պե՞տք է գրանցեմ ինձ որպես աշխատող, վճարեմ եկամտային հարկ և դրոշմանիշային վճար՝ ամսական, թե՞ դա կարվի տարեկան կտրվածքով: Հարցս իմ մասին է, աշխատող չունեմ:

Դրոշմանիշային վճար
Անի.
Եթե ԱՁ-ն աշխատում է միկրոբիզնեսի ոլորտում` ինչքա՞ն դրոշմանիշային վճար պետք է վճարի:

Ինքնազբաղված անձ ՏՏ ոլորտում
Մարինե․
Ողջույն։
Մասնագիտությամբ վեբ ծրագրավորող եմ։ Աշխատում եմ ֆրիլանս տարբերակով։ Հաճախորդին պետք է, որ ես գրանցվեմ որպես ինքնազբաղված անձ։
1․ Դա հնարավո՞ր է ՏՏ ոլորտի վեբ ծրագրավորման ճյուղի համար։
2. Հնարավոր չլինելու դեպքում ալտերնատիվ տարբերակ կարո՞ղ է Ա/Ձ֊ն լինել։
3. Շրջհարկով կարո՞ղ եմ Ա/Ձ բացել, որքա՞ն է տարեկան շրջանառության սահմանաչափը և ի՞նչ կլինի եթե գերազանցվի այդ սահմանաչափը։
Շնորհակալ եմ տրամադրված ժամանակի համար։

Ծրագրավորողի հարկեր
Մարալ․
Բարև Ձեզ,
Ես ծրագրավորող եմ և պետք է դառնամ անհատ ձեռներեց, որպեսզի կարողանամ աշխատել Հայաստանից դուրս գտնվող ընկերությունում (գտնվելով Հայաստանում): Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ հարկերի (այն գումարի, պայմանների, երբ) մասին տեղեկություններին, որոնք ես պետք է վճարեմ որպես անհատ ձեռնարկատեր:
Կանխավ շնորհակալություն։

Դրոշմանիշային վճարի դրույքաչափեր
Զոյա․
1) 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ
1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ
Խնդրում եմ մեկնաբանել
2) Ունեմ ԱՁ (միկրոձեռնարկատիրություն է), զինվորական ապահովագրության հիմնադրամին վճարում ենք 15 000 ԱՁ տնօրեն և 1 500 աշխատողի համար (ամսական): Այդ գումարները նվազեցվե՞լ են։ Ինչքա՞ն պիտի վճարենք և երբվանի՞ց։

Հանրային սննդի գործունեություն
Էդգար․
ԱՁ-ն զբաղվում է առևտրային գործունեությամբ և ցանկանում է զբաղվել նաև հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ։ Խնդրում էմ պարզաբանել՝ տվյալ դեպքում առևտրային գործունեությունը քանի՞ տոկոսով է հարկվում։ Կանխավ շնորհակալություն։
(Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկի համակարգում, հանրային սննդի ոլորտում, նաև գործունեություն իրականացնելիս համաձայն ՀՕ 258 հոդվածի առևտրային գործունեությունը կհարկվի 20 տոկոս դրույքաչափով, թե՞ 5 տոկոս):

Ա/Ձ աշխատում է շրջանառության հարկով
Ռ. Գալոյան.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն նոր է բացվել և աշխատելու է շրջհարկով: Խնդրում եք ասեք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնենք և ի՞նչ հարկեր պետք է վճարենք: Կանխավ շնորհակալություն:

Դրոշմանիշային վճար
Դիանա.
Բարև ձեզ: Մի հարց խնդրում եմ. եթե աշխատողի դրոշմանիշային վճարը գործատուն է վճարում, այդ դեպքում գործատուն՝ նույն ինքը ԱՁ-ն, տարեկան շրջանառությունից դրոշմանիշային վճար կրկին վճարելու՞ է: Շնորհակալ եմ:

Պե՞տք է ձևակերպել որպես աշխատող անհատ ձեռներեցին
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ, պե՞տք է ձևակերպել որպես աշխատող անհատ ձեռներեցին, եթե Ա/Ձ ԱԱՀ վճարող է և վճարել հարկերը: Շնորհակալություն:

Ապրանքի մնացորդի ստուգում
Խնդրում եմ պատասխանեք՝ մանրածախ առևտրի դեպքում, ԱՁ-ին, որը շրջհարկ վճարող է, ինչպե՞ս է հարկայինը ստուգում ապրանքային մնացորդը:

Օղու արտադրություն
Վարդուհի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Սկսնակ հաշվապահ եմ և զբաղվելու եմ օղու արտադրությամբ զբաղվող ԱՁ-ի հաշվապահությամբ։ Խնդրում եմ ասել, թե՞ ինչ ծրագրեր են անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար։ Կանխավ շնորհակալություն։

Ա/Ձ անցել է ընդհանուր հարկման դաշտ
Ռոզա.
ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում, գնորդի պահանջով ՀՎՀՀ-ով ՀԴՄ է տրամադրել և Ա/Ձ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ, դժվար է շատ, կա՞ որևէ հնարավորություն վերադառնալու միկրո դաշտ:

Խանութն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում
Դիանա.
Բարև ձեզ: Ներեցեք, ես գիտեմ, որ առևտրով զբաղվող ԱՁ-ն չի կարող աշխատել միկրոյով, բայց գիտեմ խանութ, որը և 2020 և 2021թթ. աշխատում է միկրոյով: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է այդ հնարավոր (ԱՁ-ն հաշվարկային փաստաթղթեր դուրս չի գրում, միայն հդմ-ով է իրացում ցույց տալիս): Շնորհակալ եմ:

ԱՁ աշխատող է գրանցել ոչ լրիվ աշխատաժամանակով
Բարև ձեզ: ԱՁ-ն գրանցել է աշխատող ոչ լրիվ աշխատաժամանակով և 20 ժամ շաբաթական աշխատաժամանակ: Արդյո՞ք ճիշտ է գրանցել, և 50 000 աշխատավարձը նորմալ է, չէ՞։

Հնարավո՞ր է ԱՁ ունենալուն զուգահեռ այլ ընկերությունում գրանցված աշխատող լինել
Նարեկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ԱՁ ունենալուն զուգահեռ կարո՞ղ եմ այլ ընկերությունում գրանցված աշխատող լինել:

Տնտեսական գործունեության տեսակն ընտրելիս
Արման.
Բարև ձեզ: Էլեկտրոնային եղանակով Ա/Ձ հայտ լրացնելիս, տնտեսական գործունեության տեսակն ընտրելուց չեմ գտնում այն ինչ գոնե մոտ է իմ կատարած գործունեությանը, այս դեպքերում ի՞նչ անել:

Բանկային հաշիվ ԱՁ համար
Դիանա․
Բարև ձեզ։ ԱՁ-ն ծառայություն է մատուցում և աշխատում է շրջհարկով, դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն պե՞տք է ունենա բանկային հաշիվ։ Շնորհակալ եմ նախապես։

ԱՁ-ն զբաղվում է մեղվաբուծությամբ
Անուշ.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ ջան։
ԱՁ-ն պետք է զբաղվի մեղվաբուծությամբ, և մեղրը հանձնելու է խանութներին։
1. Ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։
2. Գրանցման քայլերի հաջորդականությունը:
Շնորհակալություն։

Լիազոր անձ գրանցելու համար
Նարե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ԱՁ-ն գրանցելուց հետո որպես լիազոր անձ ինչպե՞ս գրանցվել էլ. կոդեր ստանալու համար, և ՀԴՄ-ի գրանցման համար ի՞նչ քայլեր պետք է կատարել: Շնորհակալություն:

Ֆրենչայզի պայմանագիր
Անի․
Բարև Ձեզ, եթե աշխատում ենք ֆրենչայզի պայմանագրով, մենք որպես ԱՁ և միկրոբիզնես, եթե դուրս են գրում հաշիվը մեր վրա, մենք փոխանցում ենք, և իրենք վճարում են դրանից շրջհարկ, մենք է՞լ ենք հարկվում, թե՞ չէ, նման դեպքում միկրոն նորմա՞լ է, թե՞ խնդիր կառաջանա։
Վերջին մեկնաբանություններ