Tag: անհատ ձեռներեց

ԱՁ աշխատում է շրջ․ հարկով

Սվետա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ։ ԱՁ -ն աշխատում շրջ. հարկով մայիս ամսվանից: Չունի գրանցվաց աշխատող և չի վճարում սոց վճար: Հարցեր.

1․ Եթե ցանկանա ժամանակավոր դադարեցում տալ, ինչպե՞ս է դա արվում

2․ Եթե ամսական կտրվածքով չի վճարել եկամտային հարկ, ապա դա պիտի անի մինչև ապրիլի 20-ը, թե՞ դադար ձևակերպելուց հետո

3․ Նաև տարեկան հաշվետվությունները․ խնդրում եմ ասել հաշվետվության ձևերը, որը պիտի լրացնել (շրջանառության հարկը վճարվել է ժամանակին):

Շնորհակալ եմ:

ԱՁ հաշվետվություններ և հարկեր

Մելինե․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե ԱՁ-ն շրջհարկով է հարկվում, սակայն որևէ գործունեություն չի իրականացրել: Տարեվերջին ի՞նչ հաշվետվություններ և հարկային պարտավորություններ են առաջանում։ Նշեմ, որ ԱՁ-ն բացվել է 22.11.2022թ.-ին: Կանխավ շնորհակալություն։

Չգործող ԱՁ հարկեր

Սուրեն Գեղամյան․

Բարև Ձեզ, գրանցել եմ ԱՁ, որը դեռևս չի գործում: Խնդրում եմ պարզաբանել՝ չգործող ԱՁ-ն ունի՞ հարկային պարտավորություն, և ո՞րն է դա: Շնորհակալություն:

ՀԿ և ԱՁ փոխկապակցվածություն

Արմինե․

Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ նախագահը գրանցված է նաև որպես անհատ ձեռնարկատեր, և ծառայություն է մատուցում այդ ՀԿ-ին, արդյո՞ք այս դեպքում այդ երկու կազմակերպությունները կարող են ճանաչվել փոխկապակցված ։ Եվ ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Շնորհակալություն։

ՏՏ ոլորտի հարկեր

Սիրան․

Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի Ա/Ձ-ն, ով ունի հավաստագիր և աշխատում է հարկման ընդհանուր համակարգում, վճարու՞մ է արդյոք սոց․ վճար, և եթե այո, ապա ո՞ր հաշվետվությունը պետք է ներկայացնի։ Նախապես շնորհակալություն։

Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

Ինչպե՞ս գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր հնարավոր է՝ այցելելով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (պետռեգիստր), ներկայացնելով անձնագիրը, դրա պատճեն, ինչպես նաև պետական տուրքի անդորրագիրը՝ 3 000 դրամ, որն անհրաժեշտ է վճարել 900005160750 հաշվեհամարին։ Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ տերմինալի միջոցով։

Կարդալ ավելին “Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր”

Որոշել հասույթի մակարդակը

Արինա.

Անհատ ձեռնարկատերը չի վարում իր ընթացիկ գործառնությունների կանոնավոր հաշվառումը։ 2018թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա համար հայտնի է հետևյալ տեղեկատվությունը։ Պետք է հաշվել, թե որքան է եղել անհատ ձեռնարկատիրոջ 2018թ-ի շահույթը։ Զուտ ակտիվներ տարվա սկզբում 8 430 000 դրամ, ներդրումներ տարվա ընթացքում 4 220 000 դրամ, հանումներ տարվա ընթացքում 5 680 000 դրամ, զուտ ակտիվներ 31. 12. 2013թ-ին 9 210 000 դրամ։

Ընկերությունում առկա է հետևյալ տեղեկատվությունը

Ապրանքների սկզբնական մնացորդ 10մլն, ձեռքբերումներ (գնումներ) 5մլն, շահույթ 7մլն, ապրանքների վերջնական մնացորդ 2մլն։ Որոշել հասույթի մակարդակը և տալ համապատասխան ձևակերպումներ։

Ինչպե՞ս են հաշվում եռամսյակը

Անա.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Կխնդրեյի օգնել ինձ այս հարցերում։ 1․ Հարկային դաշտում ինչպե՞ս են հաշվում եռամսյակը (4-րդ եռամսյակը ներառու՞մ է նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսները)։ 2․ Եթե Ա/Ձ ՏՏ ոլորտում բացվել է հոկտեմբերի 26-ին, նոյեմբերի 10-ին ուղարկել եմ շրջհարկով աշխատելու դիմում, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում պետք է 3-րդ եռամսյակի համար հաշվետվություն ուղարկել։ Շնորհակալություն

Դիզայնի ծառայություններ առցանց

Գրիգոր․

Պատրաստվում եմ զբաղվել գրաֆիկ դիզայնով արտասահմանյան շուկայում։ Աշխատելու եմ ինքնուրույն, օնլայն, տնից։ ԱՁ գրանցելու դեպքում ի՞նչ հարկային վճարներ պետք է նախատեսեմ։ Շնորհակալություն։

Ա/Ձ գրանցում արտերկրից

Էլինա.

Բարև Ձեզ։ Կասեք, արտերկրից հնարավո՞ր է Հայաստանում Ա/Ձ բացել։

Պե՞տք է արդյոք վճարել հաշվապահին

Ալբերտ.

Բարև ձեզ։ Ա/Ձ բացելուց հետո, տվյալ Ա/Ձ-ն 3 ամիս չի աշխատում` վարորդի չլինելու պատճառով, աշխատում է 3 ամիս հետո, վարձակալության տրվելով մեկ ուրիշ Ա/Ձ-ի։ Ըստ օրենքի իր հաշվապահին (նախապես ոչ մի բանավոր և գրավոր պայմանավորվածություն չի եղել) պարտավո՞ր է վճարել այդ չաշխատած 3 ամիսների համար։

Ա/Ձ ֆիրմային անուն

Սոնա.

Բարև Ձեզ։ Կասե՞ք, Ա/Ձ-ն կարո՞ղ է լոգո ունենալ կամ անուն, եթե այո, ապա ինչպե՞ս գրանցել, որպեսզի օրենքին չհակասի։

ԱՁ գործունեության վերսկսում

Սաթենիկ.

Բարև Ձեզ։ Օգնեք, խնդրում եմ, եթե ուզում եմ բացել փոքր քոլեջ առաջին քայլս ո՞րը պետք է լինի։ Արդյո՞ք անհրաժեշտ է Ա/Ձ ունենալ։ Ես ունեմ ժամանակավորապես դադարեցված ԱՁ սննդի ոլորտի համար։ Կարո՞ղ եմ արդյոք այդ Ա/Ձ-ով աշխատել, եթե վերականգնեմ։ Կա հաշվապահ ո՞վ ինձ կօգնի այդ հարցում։

Ա/Ձ զբաղվում է հացի արտադրությամբ

Արփինե.

Բարև Ձեզ։ Մարզում գործունեություն իրականացնող Ա/Ձ-ն զբաղվում է հացի արտադրությամբ և տեղում վաճառում, գործում է միկրոհամակարգում։ Կարո՞ղ է չէ դնել օրինակ՝ կոլայի սառնարան և վաճառել, եթե տարեկան չի գերազանցում 24000000։

Այլ ծառայությունների դիմաց վճար

Մանե.

Բարև ձեզ։ Եթե Ա/Ձ զբաղվում է մանրածախ առևտրով, կարո՞ղ է ընդունել նաև գրաֆիկ դիզայնի ծառայությունների մատուցման համար վճար։ Եթե ոչ, ապա ի՞նչ ձևով կարելի է անել։ Շնորհակալություն։

Անդյո՞ք գործունեությունը հանրային սնունդ է

Հայկ.

Բարև Ձեզ։ Անձը ցանկանում է փոքրիկ բիզնես սկսել, մասնավորապես՝ զբոսայգում հոթ-դոգ, ֆրի, պոպկորն պատրաստել և վաճառել։ Այս գոծունեությունը արդյո՞ք հանրային սնունդ է, ի՞նչ հարկատեսակով կաշխատի, և ճիշտ է ԱՁ բացելը, թե՞ ՍՊԸ։ Եվ արդյո՞ք լիցենզիա հարկավոր է։ Խնդրեմ ուղղորդել։

ՀԴՄ չունենալու դեպքում

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ միկրոյով աշխատող Ա/Ձ զարգացման կենտրոնը, որը հդմ չունի, պետք է հաշիվ դուրս գրի։ Ինչպե՞ս, աշակերտի ծնողի անձնագրի տվյալներո՞վ։ Խնդրում եմ մանրամասն ասեք։

Առցանց գործունեության հարկեր

Գայա.

Բարև ձեզ։ Օնլայն հարթակում աշխատելու դեպքում (Ա/Ձ), երբ բոլոր գործարքներն անկանխիկ են, կա՞ որևէ տոկոս, հարկ, որ պետք է վճարեմ պետությանը։

Ծառայությունների մատուցում ՏՏ ընկերությանը

Ալինա․

Ողջույն, նախագծերի ղեկավար եմ, ցանկանում եմ ԱՁ բացելու միջոցով ՏՏ ընկերությանը ծառայություն տրամադրել, որի տարեկան շրջանառությունը չի անցնում 10 մլն տարեկան։ Ուզում էի իմանալ՝ պետ․ ռեգիստրում ի՞նչ ծառայության տակ պետք է գրանցեմ, կարո՞ղ եմ միկրոբիզնեսի տակ լինել ու ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։

Կամերալ ուսումնասիրություն

Աննա.

Ողջույն բոլորին։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել հետևյալ իրավիճակում: Ուրեմն, Ա/Ձ-ն զբաղվում է կահույքի արտադրանքով և ունի դպրոցի հետ պայմանագիր: Որպես արտադրող ներկայացրել ենք միկրո համարվելու հաշվետվություն: Այս ընթացքում դուրս ենք գրել 4 հաշիվ Բ-ով: Այսօր ստանում ենք կամերալ, որտեղ նշված է, որ ներկայացված չէ օգոստոս ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվություն: Հարց 1՝ արդյո՞ք կարող ենք չհամաձայնվել հարկային մարմնի կայացրած որոշման հետ և համարվել միկրոձեռնակարատիրության սուբյեկտ, որպես արտադրող: Հարց 2՝ համաձայն լինելով հարկայինի որոշման հետ, ի՞նչ տվյալներ նշել ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, եթե դուրս են գրվել հաշվարկային փաստաթղթեր:

Կանխավ շնորհակալ եմ։