
Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին
Ա.Ս.
Ողջույն:
Խնդրում եմ, օգնեք ճիշտ ձևակերպել: Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին այն մասին, որ 01.01.2013թ.-ից կրճատելու է աշխատանքային ժամանակի տևողությունը և հաստիքային աշխատավարձը (սակայն աշխատանքի բնույթը չի ենթարկվելու փոփոխության): Ասեք ինձ, խնդրեմ` ի՞նչ պայմաններ կոնկրետ պետք է նշեմ ծանուցագրի մեջ (ասեմ, որ ծանոթ եմ ԱՕ 105 հոդվածին և նրա բոլոր հղումներին):

8-ժամյա աշխատանքային օր
Լիանա.
Ո՞վ կհուշի` 8-ժամյա աշխատանքային օր ասելով` հասկանում ենք 1 ժամ ընդմիջումը ներառյա՞լ, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

Աշխատաժամանակի վերաբերյալ
Նաիրա.
Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը աշխատել որոշ աշխատողների համար հնգօրյա, մյուսների համար վեցօրյա աշխատանքային շաբաթով, և արդյո՞ք այդ հարցը պետք է կարգավորվի գործատուի ներքին իրավական ակտով: Կանխավ շնորհակալություն:

Եթե շաբաթը վեցորյա աշխատանքային ռեժիմով է
Սիլվա.
Եթե շաբաթը վեցորյա աշխատանքային ռեժիմով է, ապա ինչպե՞ս է կարգավորվում մեռելոց օրերի փոխարինումը:

Ազատ գրաֆիկով աշխատանքի ձևակերպում
Գագիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
ազատ աշխատանքային գրաֆիկով աշխատանքը ձևակերպելու համար պե՞տք է արդյոք կնքվի աշխատանքային պայմանագիր: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում: Իսկ աշխատավարձը կարելի՞ է գրել օրինակի համար 20000 դրամ, իսկ աշխատանքային թերթիկում էլ նշել աշխատած քիչ օրերի թիվը:

Տաբելի լրացման վերաբերյալ
Սիրուշ.
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ի միակ աշխատողը տնօրենն է, արդյո՞ք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (տաբել) պետք է լրացնել, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր
Լուսինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (տաբել) ձևը պարտադիր վարելու՞ ենք, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված
Արման.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված.
1. աշխատաժամանակի տեղեկագիր չվարելու / չլրացնելու համար:
2. աշխատողներին ժամանակին արձակուրդ չուղարկելու համար (արձակուրդի իրավունք ձեռքբերելու տարվանից անցել է 18 ամսվանից ավել ժամանակ, որոշ աշխատողներինը` մի քանի տարի)

ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր
Մերի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր, որոնք աշխատում են շաբաթը 6 օր, ընդ որում` նրանցից մեկի համար հանգստյան օր է համարվում չորեքշաբթին, մյուսի համար` հինգշաբթին: Կարո՞ղ եմ արդյոք ես հաշվարկային տեղեկագրում լրացնել իրենց համար բոլոր 6 օրերը 8 ժամ, ստացվում է շաբաթական 48 ժամ, վճարել նորմալ սահմանված աշխատավարձ, և միայն տոնական ու հիշատակի օրերին աշխատածի համար վճարեմ օրեկանի կրկնակիի չափով: Խախտում արած չե՞մ լինի արդյոք:

Խոհարարի աշխատաժամանակի հետ կապված
Janna.
Հարգելի հաշվապահներ, հարցս շատ շտապ է, խնդրում եմ արձագանքել, անչափ շնորհակալ կլինեմ: Ուրեմն այսպես, օրենքի սահմաններում կլինի՞ արդյոք, եթե օրինակ խոհարարը յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի աշխատի ժամը 11.00-24.00-ը, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ օրերին 11.00-18.00-ն, իսկ կիրակի և երկուշաբթի օրերը լինի հանգստում: Իմ հաշվարկով նա շաբաթական աշխատում է 34 ժամ, ու 11.00-24.00-ն չի հաշվարկվում որպես արտաժամյա աշխատանք, ու նաև չի էլ վճարվում: Սպասում եմ ձեր արձագանքներին:

Ընկերությունը անցել է վեցօրյա աշխատանքային ռեժիմի
Քնարիկ.
Ընկերությունը անցել է վեցօրյա աշխատանքային ռեժիմի: Ինչպե՞ս վարվել շաբաթ օրվա հետ փոխարինվող ոչ աշխատանքային օրերի հետ, եթե առանց այդ էլ շաբաթ օրը աշխատում ենք:

Հայտարարված ոչ աշխատանքային օրեր
Լիանա.
Ո՞վ կհուշի` արդյոք կա 2012թ.-ի ոչ աշխատանքային հայտարարված տոն օրերի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, հատկապես երբ մեռելոց երկուշաբթիները փոխարինվում են շաբաթով:

Աշխատաժամանակը չնորմավորված լինելու դեպքում
Աստղիկ.
Խնդրում եմ ասեք` կարող եմ գլխավոր հաշվապահի աշխատանքային պայմանագրում և հրամանում գրել "աշխատաժամանակը չնորմավորված": Կանխավ շնորհակալություն:

Աշխատաժամանակի տեղեկագրի լրացում
Կարինե.
Հարգելիներս, երեք անվտանգության աշխատակիցներ աշխատում են 24 ժամ հերթափոխով երկու օրը մեկ: Ամսվա վերջում ստացվում է, որ նրանցից մեկի մոտ ամսվա ընթացքում աշխատած օրերի քանակը ստացվում է 11 օր, ըստ այդմ 264 ժամ, գիշերային 96: Մյուսների մոտ ստացվում է 10 օր, 260 ժամ, գիշ. 80 ժամ: Ըստ օրենսգրքի 139 հոդվածի առավելագույն ժամանակը շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 48 ժամը: Ամսվա կտրվածքով ստացվում է առավելագույնը 192 ժամ: Խնդրում եմ օգնեք ինչ որ կերպով ճիշտ լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը: Կանխավ շնորհակալություն:

Աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ
Նազելի.
Արձակուրդում եղած օրերը տեղեկագրում ներկվու՞մ են մոխրագույն գույնով:

Չնորմավորված աշխատանքային օր
Արմեն.
Չնորմավորված աշխատանքային օր ի՞նչ է նշանակում: Որտեղի՞ց կարդամ մանրամասն: Եվ աշխատաժամանակի 3 տեսակները որո՞նք են:

Աշխատաժամանակի վերաբերյալ
Anna.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես սկսնակ եմ և խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Աշխատանքային պայմանագրերում նշված է, որ աշխատողը շաբաթական աշխատում է 40 ժամ, սակայն տաբելը լրացնելիս ամսվա մեջ կա մի շաբաթ, որ 30 ժամ է (օրը մեջ են աշխատում, օրական 10 ժամ), դա խախտու՞մ է:
Նախօրոք շատ շնորհակալ եմ:

Անցում վեցօրյա աշխատանքային շաբաթի
aaa.
Կխնդրեի պատասխանեիք հետևյալ հարցիս: Եթե ուզում ենք անցնել 6-օրյա աշխատանքային շաբաթի, ասենք` նոյեմբերի 01-ից, արդյո՞ք հրամանը պետք է տրվի 2 ամիս առաջ ժամկետով, ինպես որ ծանուցումները:

Աշխատաժամանակի հետ կապված
Մարինե.
Կարո՞ղ է աշխատողը աշխատել 10 ժամ օրը մեջ: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանք համատեղությամբ
Anahit.
Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը մեզ մոտ աշխատում է համատեղության կարգով: Կարո՞ղ եք ասել` ինչպես լրացնեմ տեղեկագրում նրա հաճախելիությունը: Մեր բոլոր աշխատակիցների համար լրացնում եմ 8 ժամ, իրեն ինչպե՞ս պետք է լրացնեմ: Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ