
Որքա՞ն կկազմի հերթափոխով ծառայողի աշխատավարձը
Anahit.
Անվտանգության աշխատակիցը` հաստիքով հրաձիգ, 2020թ․ հուլիս ամսում 24 ժամյա ռեժիմով ծառայել է 11 հերթափոխ, աշխատաժամանակի տեղեկագրով՝ 11 օր, 264 ժամ և գիշերային 88 ժամ։ Համաձայն ՀՀ ԱՕ 139 և 180 հոդվածների, արդյո՞ք ճիշտ է աշխատած ժամերը հաշվել 184 ժամ / 23 աշխ. օր * 8ժ /, գիշերայինը՝ 72 ժամ, քանի որ հուլիս ամիսը 4.5 շաբաթ է /9 օր առավելագույնը * 8ժ/ և արտաժամյան 32ժամ / 9 * 24ժ = 216 - 184 = 32ժ: Կխնդրեմ Ձեր կողմից հաշվարկ, կանխավ շնորհակալություն:

Ինչքա՞ն պետք է վճարել աշխատողին
Nara.
Բարե Ձեզ: Ես ունեմ ԱՁ և պատրաստ եմ գրանցել մեկ աշխատող: Բայց հաշվի առնելով բոլոր խնդիրները /աշխատաժամանակ շաբաթվա մեջ, իր ուսանող լինելը և այլն/, կարո՞ղ եմ ես իրեն տալ 20 000 կամ 25 000 դրամ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Աշխատանքային պայմանագրում հնարավո՞ր է դեղագործին կես դրույքով գրանցել
Grigor.
Բարև Ձեզ: Ինձ հետաքրքիր է` աշխատանքային պայմանագրում կարո՞ղ եմ դեղագործին կես դրույքով գրանցել, թե՞ ոչ:

Ինչու՞ չի կարելի սահմանված ժամկետից երկար աշխատել
Ինչու՞ չի կարելի սահմանված ժամկետից երկար աշխատել:

Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ուզում է աշխատող ընդունել
Արմինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ի գործունեությունը երգարվեստն է, շրջհարկով է գործում: Ուզում եմ 2 աշխատող ընդունել, բայց դեռ եկամուտ չունեմ, ժամավճարով կվարձատրեմ մինչև ծրագիրս կիրականացնեմ: Ինչպե՞ս ճիշտ վարվեմ, իրավունք ունե՞մ իմ "գրպանից" վճարել:

Որքա՞ն կկազմի աշխատավարձը
Իրինա.
Բարև Ձեզ: Ունեմ 24 ժամյա ռեժիմով, 3 օրը մեկ հերթափոխով աշխատող պահակ: Աշխատել է ամսվա մեջ ընդամենը 4 օր, որից 2 օրը եղել է ոչ աշխատանքային: Որքա՞ն կկազմի հաշվարկային աշխատավարձը: Կանխավ շնորհակալ եմ:

Եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ
Բարև Ձեզ, եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ` շաբաթական 9 ժամ, կարո՞ղ եմ արդյոք այդ աշխատողին նորմալ աշխատաժամանակով գրանցել /40 ժամ շաբաթական/։

Աշխատաժամանակի փոփոխման հետ կապված
Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է ոչ լրիվ աշխատաժամանակով, հիմա պետք է աշխատանքը դարձնել լրիվ աշխատաժամանակով աշխատանք, արդյո՞ք պետք է կրկին ուղարկել գրանցման հայտ։ Եվ ՀԿ-ի դեպքում պայմանագրին կից արձանագրությու՞ն, թե՞ հրաման, և համաձայնագիր պե՞տք է կազմվի։

Աշխատողի գրանցման հայտի լրացում
Անի.
Աշխատողի ընդունման հայտի լրացման ժամանակ, եթե չնշվի ոչ լրիվ աշխատաժամանակ է, թե լրիվ` արդյո՞ք հայտը կուղարկվի:

Ո՞ր կետի համաձայն փոխել աշխատանքային պայմանագիրը
Lusy.
Բարև ձեզ: Աշխատանքային օրենսգրքի ո՞ր կետի համաձայն կարելի է փոխել աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանները։ Նվազեցնել աշխատանքային օրերի քանակը ինչպես նաև աշխատավարձը։ Խնդրում եմ նշել ծանուցման ժամկետները:

Մեկ ժամ պակաս աշխատելու վերաբերյալ
Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ես նոր եմ վերադարձել աշխատանքի դեկրետից, աշխատում եմ մեկ ժամ պակաս որպես կերակրող մայր։ Հիմա տվյալ իրավիճակից ելնելով՝ կրճատել են բոլորիս աշխատանքային ժամը, և 8 ժամի փոխարեն աշխատում ենք 6,5 ժամ։ Իսկ գոյություն ունի՞ ինչ որ հատուկ ժամային գրաֆիկ, համաձայն որի ես մեկ ժամ պակաս չեմ կարող աշխատել այդ դեպքում։

Ո՞ր տարիքից անձը կարող է աշխատել
Աննա.
Բարև ձեզ: Անչափահասը ո՞ր տարիքից կարող է աշխատել, շաբաթական քանի՞ ժամ, և ծնողի թույլտվության որևէ ձև կա՞:

Աշխատողը մեկնել է գործուղման շաբաթ և կիրակի օրերին
Աստղիկ.
Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է. աշխատողը մեկնել է գործուղման շաբաթ և կիրակի օրերին։ Խնդրում եմ, ասեք՝ քանի՞ ժամ եմ հաշվարկելու գործուղումը աշխատաժամանակի տեղեկագրում՝ աշխատաժամանակի ընդհանուր գումարային հաշվարկում:

Աշխատողի համար սահմանվել է ոչ լրիվ աշխատաժամանակ
Արման Մանուկյան.
Բարև ձեզ: Ես ունեմ հարց` կապված ոչ լրիվ աշխատաժամանակի հետ: Աշխատանքային պայմանագրում ճի՞շտ է, որ գրվի՝ Աշխատողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ 3 (երեք) հանգստյան օրով: Քանի որ աշխատողը աշխատում է շաբաթը 3 օր՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, և աշխատողին տրամադրվում է ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 26 աշխատանքային օր տևողությամբ։ Ավելացնեմ նաև, որ գործատուի գործունեությունը ատամնաբուժական կլինիկա է:

Վարորդների աշխատաժամանակի հաշվարկի համար
Գայանե.
Բարև ձեզ.
Խնդրում եմ, օգնեք ինձ գտնել իրավական հիմքեր միջպետական փոխադրումներ կատարող վարորդների աշխատաժամանակի հաշվարկի համար: Կանխավ շնորհակալություն:

Աշխատողը վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից
Գայանե.
Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրում եմ, ինձ օրենքներից մի հղում, որը խոսում է երեխայի խնամքի արձակուրդից վերադարձող աշխատողի, մասնավորապես՝ ուսուցչուհու իրավունքների մասին, նկատի ունեմ տրվելիք ժամանակային դրույքաչափը:

Ինչպե՞ս նշել աշխատանքային պայմանագրում աշխատանքային ժամերը
Լուիզա․
Բարև ձեզ: Մի հարց ունեմ ժամավճարի հետ կապված։ Շնորհակալ կլինեմ, եթե օգտակար լինեք։ Հարցս հետևյալն է՝ ժամավճարով աշխատողի աշխատանքային պայմանագրում կարո՞ղ ենք ամսական ֆիքսված ժամերը գրել, ասենք, շաբաթական 40 ժամ, իսկ աշխատավարձի բաժնում գրել ամսական աշխատավարձի չափը, այնուհետև նշել, որ ժամավճարային է, յուրաքանչյուր ժամի արժեքը՝ ——— ՀՀ դրամ։ Կարո՞ղ ենք ամսական աշխատավարձի չափը չնշել, այլ նշել, որ փաստացի կատարած ժամերի դիմաց է վարձատրվում, թե՞ եթե 40 ժամը նշում ենք, հաշվարկն էլ պետք է անենք։

Նոր գրանցված աշխատողը չի աշխատել
Ժենյա․
Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է՝ եթե նոր աշխատող եմ գրանցել, ու այս արտակարգ դրությունը առաջացավ, աշխատակիցս 1 ժամ չի աշխատել, ես ինչպե՞ս վարվեմ, չգիտեմ՝ երբ կվերջանա այս վիճակը, ու նրանք առաջին ամիսն է, որ պետք է աշխատեին, գրանցել եմ կոնկրետ ժամանակահատվածով, բայց թույլ չի տալիս, որ հիմա ժամանակահատվածը փոխեմ, իսկ ծրագրով նախատեսված էր՝ աշխատանքն անի, նոր վճարվի, ինչպե՞ս վարվեմ։

Կես դրույքով աշխատանքի դեպքում պայմանագրի կնքում
Արփինե․
Կես դրույքով աշխատանքի դեպքում պայմանագիրը պետք է կնքել աշխատաժամանակի գումարային հաշվարկով (հոդված 84, 1-ին մասի 13-րդ կետ), չէ՞, քանի որ եթե այս դեպքում նվազագույն ամսական աշխատավարձը չի բավարարում, ապա նվազագույն ժամանակային հաշվարկը գործի:

Արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը
Արման․
Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել․ 24 ժամյա հերթափոխից հետո երկօրյա հանգիստ ռեժիմով աշխատանքի պայմաններում պահպանվու՞մ է արդյոք օրենքով սահմանված ամսվա, կամ շաբաթվա առավելագույն աշխատաժամանակի սահմանը, և արդյո՞ք օրինական է գիշերային ժամերի համար չվճարելը: Իրավիճակն այս է` նոր գործատուն աշխատավարձը կրճատել է մինիմումի հասցնելով, 70 000 դրամ, հերթափոխերի միջև նախկին եռօրյա հանգիստն այժմ երկօրյա է, տոնական օրերի համար նախկինում վճարում էին կրկնակի, այժմ չեն վճարելու, իսկ գիշերային ժամերի համար նախկինում ժամավճարի 90 տոկոսն այլևվս նույնպես չի վճարվելու: Խնդրում եմ հարցերիս պարզաբանումը տալ օրենքին անտեղյակ մարդուն հասկանալի կերպով: Ի՞նչ կերպ են հաշվարկվում հերթափոխային ժամաքանակները:
Վերջին մեկնաբանություններ