Tag: աշխատանք

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ճի՞շտ է վճարել պարգևավճար, թե՞ հավելավճար

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հասկանալ, եթե աշխատողի աշխատանքը դառնում է ծանրաբեռնված, այդ դեպքում ճի՞շտ է վճարել պարգևավճար, թե՞ հավելավճար: Եվ երկուսի դեպքում էլ կարո՞ղ է վճարվել աշխատավարձից կրկնակի անգամ շատ գումար: Եվ խնդրում եմ ասել ԱՕ-ի ո՞ր մասով է կարգավորվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել 3 տարի և արձակուրդ չի գնացել: Աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն և տրվել է 3 տարվա վերջնահաշվարկ: Արդյո՞ք որևէ խախտում կա տվյալ դեպքում:
Գտնել աշխատանք

#գործկա Տ-Քնսթրաքշն ընկերությունում

Ընկերություն՝ Տ-Քնսթրաքշն Էլ. փոստ՝ HR շնիկ tconstruction.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ - Սկզբնական փաստաթղթերի մշակում - Ապրանքանյութական արժեքների մուտքի և ելքի ձևակերպում պահեստ՝ ՀԾ ծրագրում - Պահեստի շարժի վերահսկում - Հաշվապահական այլ պարտականությունների կատարում Անհրաժեշտ որակավորում և հմտություններ՝ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում - Համանման աշխատանքային փորձառություն - Արագ կողմնորոշում - Ուշադրություն մանրուքներում - Մասնագիտական առաջընթացի ձգտում, ինչը նաև Ընկերությունը կապահովի: Աշխատավարձ՝ մինչև 140 000 դրամ՝ կախված փորձառությունից: Այլ նշումներ՝ Եթե ունեք գերազանց գիտելիքներ ՀՀ մասին ՀՀ օրենքի, չունեք փորձ, կարող եք դիմել: Գրաֆիկ՝ հնգօրյա: Դիմելու կարգ՝ Սույն պաշտոնի համար Ձեր CV-ն կարող եք ուղարկել HR շնիկ tconstruction.am էլ. հասցեին, առարկա դաշտում նշելով «Հաշվետար» անվանումը։
Գտնել աշխատանք

#գործկա Տ-Քնսթրաքշն ընկերությունում

Ընկերություն՝ Տ-Քնսթրաքշն Էլ. փոստ՝ HR շնիկ tconstruction.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ - Վարել Ընկերության Հաշվապահական հաշվառումը, - Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում, - Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները, - Ապահովել գործարքների/գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը, - Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները, - Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ, - Իրականացնել էլ. հաշիվների դուրսգրումներ: Պահանջներ՝ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում - Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտում - ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն - ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում: Պայմաններ՝ Գտնվելու վայր՝ Տերյան փ., գրաֆիկ՝ 10:00-19:00, հնգօրյա, Աշխատավարձ՝ սկսած 160 000՝ կախված փորձից և որակավորումից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել աշխատողի բացակայությունը զինվորական պարտականությունները կատարելիս

Ani. Բարև Ձեզ: ՀՀ ԱՕ-ի 124-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ` ինչպե՞ս պետք է վարվել, ինչպե՞ս ձևակերպել աշխատողի բացակայությունը:
Գտնել աշխատանք

#գործկա Standard Oil ընկերությունում

Ընկերություն` Standard Oil Հասցե՝ Ֆուչիկի 27/41 Հեռախոս՝ +3744 1110888 Էլ. փոստ՝ hr շնիկ standardoil.am Թափուր աշխատատեղ՝ 1C օպերատոր /8.3/ Աշխատանքի նկարագրություն՝ Պարտականություններ՝ - 1C ծրագրի վարում՝ ապրանքների մուտքագրում և ելքագրում - Հ/Ա դուրսգրում, հաշվետվությունների կազմում - Տնօրենի այլ հանձնարարությունների կատարում: Որակավորումներ և հմտություններ՝ - Բարձրագույն կրթություն /ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում/ - 1С 8.2, 8.3 ծրագրի իմացություն - Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի իմացություն /հատկապես՝ MS Excel/ - E-Invoicing ծրագրի իմացությունը ցանկալի է - Նույնատիպ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ - Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում - Մինչև 35տ.: Այլ նշումներ՝ Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն hr շնիկ standardoil.am էլ. հասցեին: Subject դաշտում նշեք հաստիքի և կայքի անվանումը, որտեղից տեղեկացել եք աշխատանքի վերաբերյալ: Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37441 110888 հեռախոսահամարով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենում գտնվող աշխատողի և նոր ժամանակավոր աշխատողի վարձատրության վերաբերյալ

Յուրա. Բարև Ձեզ: Երաժշտական դպրոցի ուսուցչուհին գնացել է վիրահատության ու հայտնի չէ, թե երբ կվերադառնա աշխատանքի: Ժամանակավոր աշխատող ընդունելու դեպքում՝ համ բյուլետեն ենք վճարելու՞ վիրահատվող ուսուցչուհուն, համ էլ ժամանակավոր աշխատողի՞ն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է նոր պայմանագիր կնքել

Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ: Եթե աշխատակից է ընդունվել աշխատանքի՝ ամուսնացած, և կրել է ամուսնու ազգանունը, 2 ամիս անց ամուսնալուծվել է և իր նախկին ազգանունը վերականգնել է, բայց աշխատանքային պայմանագրում և աշխ. գրքույկում իր ամուսնու ազգանունն է նշված: Պե՞տք է նոր պայմանագիր կնքել, թե՞ կարելի է համաձայնագիր կազմել և կցել իր գործերին: Եվ կարո՞ղ է նախկին ազգանունի պատճառով ստաժ չգրանցվել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյոք պե՞տք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելու համար

Արամ. Բարև ձեզ: Կազմակերպության հիմնադիրը և տնօրենը նույն անձն է: Աշխատանքային պայմանագրից բացի արդյո՞ք պետք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելիս:
Գտնել աշխատանք

#գործկա Ador Factory ընկերությունում

Ընկերություն՝ Ador Factory Հասցե՝ Արցախի 73 /Էրեբունի համայնք/ Հեռախոս՝ 043611110 Էլ. փոստ՝ hr շնիկ ador.am Թափուր աշխատատեղ՝ 1C ծրագրի իմացությամբ օպերատոր /հաշվետար/ Աշխատանքի նկարագրություն՝ Ador Factory-ն աշխատանքի է հրավիրում 1C ծրագրի իմացությամբ օպերատորի /հաշվետար/: Հիմնական պարտականությունները՝ - Ապրանքների մուտքագրում և ելքագրում, տեղափոխում պահեստների միջև - Ապրանքների շարժ - Արտադրանքի փուլերի կատարում - Պատվերների բացում - Մասնակցություն գույքագրման աշխատանքներին - Վաճառքի իրականացում - Հաշվետարի կողմից այլ հանձնարարությունների կատարում: Հիմնական պահանջներ` - 1C /8.3/ ծրագրի իմացություն - E-invoicing-ի իմացություն - 1 տարվա աշխատանքային փորձ - Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի իմացություն /հատկապես՝ MS Excel/ - Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում: Այլ նշումներ՝ Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի - շաբաթ: Աշխատանքային ժամեր՝ 09:30 - 18:30, շաբաթ՝ 09:30 - 16:00:
Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ին hr շնիկ ador.am էլ. փոստի հասցեին, Subject դաշտում նշեք հաստիքի անվանումը: Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 043611110 հեռախոսահամարով: Կազմակերպության մասին մանրամասներ կարող եք գտնել այստեղ. Աշխատավարձ՝ 130 000 դրամ
Գտնել աշխատանք

#գործկա Աթենք ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Աթենք ՍՊԸ Հասցե՝ Ծարավ Աղբյուրի 59/1 Հեռախոս՝ 060434303 Էլ. փոստ՝ hr շնիկ atenk.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի տեղակալ Աշխատանքի նկարագրություն՝ Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու գլխավոր հաշվապահի տեղակալի՝ ղեկավարման զարգացած հմտություններով և ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրությունների գերազանց իմացությամբ: Գործառույթները՝ - Հարկային, աշխատանքային և հարակից օրենսդրության պահանջների ապահովում - Հաշվապահական հաշվառման վարում, հարկային, վիճակագրական և այլ պարտադիր վճարների հաշվետվությունների կազմում ու ներկայացում - Հարկային ռիսկերի գնահատում և կանխարգելում - Հաշվապահության թիմի աշխատանքների կոորդինացում: Պահանջվող որակավորումներ՝ - Բարձրագույն տնտեսագիտական / հաշվապահական կրթություն - Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ - MS Excel /բանաձևեր/ փորձառությունը պարտադիր է - ՀԾ - Ձեռնարկություն ծրագրի բազային գիտելիքներ, օլապ բանաձևերով աշխատանքի իմացությունը խրախուսելի է - ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն - Ղեկավարման զարգացած հմտություններ և վերլուծական մտքի առկայություն, հետաքրքրվածություն, ազնվություն, արագ ընկալելու ունակություն, լավատեսություն - Գրավոր հայերենի գրագիտությունը պարտադիր է, իսկ գրավոր ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի - Մասնագիտական որակավորումների առկայությունը ցանկալի է: Այլ նշումներ՝ Ուղարկել ինքնակենսագրական hr շնիկ atenk.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը /գլխավոր հաշվապահի տեղակալ/: Լրացնել օնլայն դիմում-հայտ հետևյալ հղումով: Հարցերի դեպքում զանգահարել 060434303 հեռախոսահամարով: Աշխատավարձ՝ Բանակցային
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անչափահասին աշխատանքի ընդունելուց, ո՞րն է մինիմալ աշխատավարձի չափը

Տիգրան. Բարև Ձեզ, կասեք՝ անչափահասին աշխատանքի ընդունելուց, ո՞րն է մինիմալ աշխատավարձի չափը, կես դրույք կամ այլ ավելի քիչ աշխատանքային ժամի դեպքում
Գտնել աշխատանք

#գործկա Տ-Քոնսթրաքշն ընկերությունում

Ընկերություն՝ Տ-Քոնսթրաքշն Էլ. փոստ՝ hr շնիկ tconstruction.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Գործառույթներ՝ - Կազմակերպել հաշվապահական հաշվառման գործընթացները՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան - Վարել հաշվապահական հաշվառումը, ժամանակին և պատշաճ կերպով կազմել և ներկայացնել ֆինանսական հաշվետվությունները - Պատրաստել տարեկան, եռամսյակային և ամսական ֆինանսական հաշվետվություններ - Վերահսկել Ընկերության դրամական հոսքերը, վճարումները, դեբիտորական պարտքերը - Կազմակերպել հարկային վճարումների իրականացում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով - Պահպանել հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման կարգը - Կազմել եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման, այլ հաշվապահական, վիճագրական հաշվետվությունների վերաբերյալ հավաքական հաշվետվության - Իրականացնել կազմակերպության գույքի, հիմնական միջոցների, պարտավորությունների հաշվառում - Կատարել Ընկերության նյութական արժեքների գույքագրում, ինչպես նաև կազմել համապատասխան ակտեր: Անհրաժեշտ որակավորում և հմտություններ՝ - Բարձրագույն մասնագիտական կրթություն - Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում /փորձը շինարարական ոլորտում կդիտվի որպես առավելություն/ - ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի գերազանց իմացություն - ՀԾ Հաշվապահ 7 համակարգով աշխատելու փորձ: Աշխատավարձ՝ 400 000 դրամ Այլ նշումներ՝ Կարող եք դիմել այս աշխատանքին՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլ. հասցեին՝ hr շնիկ tconstruction.am
Գտնել աշխատանք

#գործկա Էքստերիեր Գրուպ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Էքստերիեր Գրուպ ՍՊԸ Հասցե՝ Դավիթ Բեկ 134/4 Հեռախոս՝ 060668888 Էլ. փոստ՝ hr շնիկ exterior.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ "Էքստերիեր Գրուպ" ՍՊԸ-ն փնտրում է գլխավոր հաշվապահի, ով պատրաստ կլինի կարգավորել, ուղղորդել, վերահսկել հաշվապահական բաժնի աշխատանքները: Աշխատանքային պարտականություններ՝ - Հաշվապահական հաշվառման վարում ստանդարտներին համապատասխան - Հաշվետվությունների կազմում համաձայն ՀՀ հարկային օրենսդրության - Վիճ․ վարչության հաշվետվությունների կազմում - Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ) - Քաղվածքների հաշվառում - Ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում - Բանկային փոխանցումների իրականացում - Նյութական արժեքների մուտքերի և ելքերի գրանցում - Պահեստի շարժի վերահսկում - Հաշվապահական այլ պարտականությունների կատարում Պահանջվող որակավորումներ՝ - Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում - Հաշվապահական ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ - Հարկային օրենսդրության իմացություն - ՀԾ ծրագրի գերազանց իմացություն - MS Excel-ի գերազանց իմացություն - E-invoicing-ի, 1C-ի իմացություն - Մեծ ծավալների աշխատանքների կատարման պատրաստակամություն - Համագործակցում / թիմային աշխատանք - Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ - Արագ կողմորոշվելու ունակություն - Գործնական շփման և բանակցելու հմտություններ - Պատասխանատվության բարձր զգացում - Տարիքը՝ 35+ - Սեռը՝ արական Աշխատավարձ՝ Բարձր Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը երկուշաբթիից ուրբաթ, ժ 10:00 - 18:00:
Գտնել աշխատանք

#գործկա Անդակո Ընկերությունում

Ընկերություն՝ Անդակո Հասցե՝ Իսակովի 10/12 Էլ․ փոստ՝ job շնիկ andaco.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ Արտադրամասին հարկավոր է iiko ծրագրի իմացությամբ հաշվետար-օպերատոր: E-invoicing-ի, Excel ծրագրի իմացություն: Այլ նշումներ՝ Դիմելու ընթացակարգը՝ բոլոր հետաքրքրվող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել job շնիկ andaco.am էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը: