Tag: աշխատանք

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատ գրաֆիկով աշխատողի աշխատանքի վարձատրություն

Գայանե. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե կազմակերպությունը հունվարի 8-ից աշխատանքի է ընդունել ազատ գրաֆիկով օրական 3 ժամ ժամանակով անձի, կարո՞ղ ենք պայմանագրում գրել` հունվարի 8-ից անցնել աշխատանքի ազատ գրաֆիկով, օրական 3 ժամ ժամանակով` աշխատավարձը սահմանելով 40 000 ՀՀ դրամ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կամավոր հիմունքներով կատարվող աշխատանքի մասին

Syuzi. Կարո՞ղ է արդյոք առևտրային կազմակերպությունն ընդունել աշխատանքի կամավոր հիմունքներով աշխատողի (զուտ ստաժի համար): Խնդրում եմ հուշել, արդյո՞ք ՀՀ օրենքը կամավոր աշխատանքի մասին ուժի մեջ է մտել, կամ ե՞րբ է մտնելու: Ո՞րտեղ գտնեմ պատասխան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում ազատ գրաֆիկով աշխատանքի վարձատրությունը

Վարյա. Խնդրում եմ տալ հստակ պատասխան` եթե ես հաշվապահ եմ, ունե՞մ իրավունք ազատ գրաֆիկով աշխատելու, և ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք ԱՁ մոտ

Յուրի. Բարև ձեզ: 2009 թվականից աշխատում եմ Երևան քաղաքում, ԱՁ մոտ: Նա ասել է, որ ինձ գրանցել է որպես աշխատող և ամեն ամիս սոց. վճարումներ է կատարում: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ նա ստում է: Խնդրում եմ ասացեք, ես ինչպե՞ս և որտեղի՞ց կարող եմ ճշտել` արդյոք նա մուծումներ կատարում է, արդյոք իմ ստաժը ավելանում է: Աշխատում եմ Երևանում, բայց գրանցված եմ ՀՀ այլ քաղաքում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք քաղաքացիաիրավական պայմանագրով

Վալյա. Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքի ժամանակահատվածը աշխատանքային ստաժ համարվու՞մ է, աշխատանքային գրքույկում լրացում կարելի՞ է կատարել, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Գայանե. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ համալսարանում, իսկ հիմա աշխատանքի պետք է անցնեմ մեկ այլ կազմակերպությունում: Նոր կազմակերպությունում աշխատանքը պետք է դառնա հիմնական, իսկ համալսարանի աշխատանքը` երկրորդային, համատեղության կարգով: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` 1. Ինչպե՞ս պետք է կատարվի ընդունման կարգը այդ նոր կազմակերպությունում 2. Ի՞նչ դիմում պետք է գրել 3. Աշխատանքային գրքույկը որտե՞ղ պետք է մնա 4. Իսկ հնարավոր է 1-ին աշխատատեղից չազատվել և 2-րդ աշխատատեղ ներկայացնել նոր գրքույկ Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

16 տարին չլրացած քաղաքացին կարո՞ղ է արդյոք աշխատել

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարց ունեմ, որի համար շտապ պատասխան եմ ակնկալում: 16 տարին չլրացած քաղաքացին կարո՞ղ է արդյոք աշխատել: Ի՞նչ հիմքեր են պետք կամ թույլտվություն նրան աշխատանքի ընդունելու համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի տեղափոխում այլ աշխատանքի

Սուսաննա. Եթե աշխատողին տեղափոխում ենք այլ աշխատանքի բարձր աշխատավարձով, ծանուցումը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Ասեմ նաև` ծանուցման ժամկետները չեն համապասխանում իմ ունեցած ժամանակահատվածին, կլինի՞ միայն աշխատողի դիմումի և համաձայնագրի կնքման համաձայն տամ հրամանը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատման հրամանի ամսաթվի վերաբերյալ

Գայանե. Հարգելի գործընկերներ, աշխատողը դիմում է գրել 01.03.2012-ին 02.04.2012թ-ից իրեն աշխատանքից ազատելու համար: Տնօրենը մակագրել է այն 19.03.2012թ-ին: Կարելի՞ է արդյոք ազատման հրամանը տալ 30.03.2012թ-ին, թե՞ պարտադիր պետք է տալ մակագրման ամսաթվով: Ազատումը լինելու է ՀՀ ԱՕ 112 հոդվածին համաձայն: Նախապես շնորհակալություն: