
Աշխատանքի վարձատրություն
Աննա.
Խնդրում եմ պատասխանել` հանգստյան, տոնական և հիշատակի օրերին արդյո՞ք կրկնակի պետք է վճարել ցերեկային պահակին, եթե նա աշխատում է օր ու մեջ` առավոտյան 9:00-ից երեկոյան 20:00:

Վերադարձնում ենք աշխատանքն իր հունի մեջ. հետտոնական “ակլիմատիզացիա”


Ա/Ձ-իˋ աշխատանքի ընդունում
Անուշ.
Հարգելի կոլեգաներ, շնորհավորում եմ ձեր Նոր տարին և Սուրբ Ծնունդը:
Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կարո՞ղ է Ա/Ձ հանդիսացող անձը ընդունվել աշխատանքի (օրինակ՝ ՍՊԸ-ում)՝ որպես հիմնական աշխատող: Արդյո՞ք նույն գործընթացն է իրականացվում, ինչ սովորական աշխատող ընդունելու դեպքում:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Վիկտորյա.
Հարգելի գործընկերներ, արդյոք հղի կինը պարտավոր է բյուլետենը ներկայացնելուց հետո գնալ արձակուրդ: Իսկ եթե նա ցանկանում է և ի վիճակի է դեռ աշխատել, հնարավո՞ր է շարունակել աշխատանքը:

Օտարերկրյա քաղաքացուˋ աշխատանքի ընդունում
Արտյոմ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ...
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին օտարերկրյա քաղաքացու վերաբերյալ: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու համար: Եթե հնարավոր է, կխնդրեի նշեք, թե որտեղից կարող եմ կարդալ դրա մասին: Կախավ շնորհակալ եմ:

Ուսանողիˋ աշխատանքի ընդունում
Անի.
Խնդրում եմ հուշեք. եթե հեռակա սովորող ուսանողին ընդունում ենք աշխատանքի, ապա նրա աշխատանքային պայմանագրի մեջ պե՞տք է նշվի, որը աշխատանքը համատեղության կարգով է:

Արդյո՞ք խախտում է համարվում
Նանուլ.
Խնդրում եմ պատասխանեք ..... Եթե մի հիմնարկ աշխատում է 10-18-ը ,13-14-ը ընդմիջում է, և աշխատում է երկուշաբթիից-շաբաթ , 48 աշխատանքային ժամը չի գերազանցում և ունի 3 աշխատող` տնօրենի հետ միասին, արդյոք դա աշխատանքային օրենսգրքի խախտում է համարվում:

Ոչ ռեզիդենտի` աշխատանքի ընդունում
Արփինե.
Ողջույն բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ մեկ հարցում: Օտարերկրյա քաղաքացու գրանցումը (որպես ոչ ռեզիդենտ անձ) աշխատանքի ինչպե՞ս է կատարվում ու ի՞նչ հարկեր են պահվում: Կանխավ շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր
![]() |
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ պայմանագրերը.
|

Աշխատանքի ընդունում
Մանուշ.
Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ, եթե հղին ուզում է գրանցվել որևէ մի կազմակերպությունում որպես աշխատող, նա քանի՞ ամիս պետք է աշխատի, այսինքն քանի՞ ամիս պետք է սոց վճար փոխանցվի նրա համար, որ աշխատողը ստանա իր ֆիզ.արձակուրդի գումարը:
Շնորհակալություն:

Արդյո՞ք արդինատուրան համարվում է աշխատանք
Վիկտորյա.
Մի այսպիսի հարց, հարգելի գործընկերներ... Ցանկանում եմ աշխատանքի ընդունել բժշկի, որը սովորում է արդինատուրայում և իր "պրակտիկան" անցկացնում է հիվանդանոցում: Իր համալսարանում նա գրանցված է աշխատանքային գրքույկով... և հիմա ես չգիտեմ, արդյոք իմ կազմակերպությունում աշխատանքը համարվելու է համատեղությամբ, թե հիմնական: Արդյոք արդինատուրան համարվում է աշխատանք:

Ժամանակավոր ընդունում աշխատանքի
Աննա.
Բարև ձեզ, ես ուզում էի իմանալ, եթե աշխատողին գրանցում ես մեկ ամսով, նրա համար ընդունման հայտ և աշխատանքի ազատման հաշվետվություն պե՞տք է նեկայացնել, թե ոչ:

Առողջության համար վնասակար աշխատատեղեր
Skristin.
Բարև ձեզ հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ `հնարավորության դեպքում հղեք սայթը կամ եթե ունեք ուղղարկեք,
որ աշխատողներն են ընկնում 50 տոկոսի տակ (առողջ. համար վնասակար)
կամ խնդրում եմ պատասխանեք, անհատական կոշիկ կարող կոշկակարը ընդգրկվա՞ծ է այդ ցուցակում:

Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ
Աննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ տալ ՍՊԸ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալ եմ:

Ավելացվել են փաստաթղթեր
![]() |
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
|

Աշխատանքի ընդունում
Geghecik.
Բարև Ձեզ,
Կարո՞ղ եք ինձ ասել, թե ընկերությունում եռակցող աշխատանքի ընդունելիս, որակավորման կամ այլ վկայականի առկայությունը պարտադի՞ր է:

Աշխատանք համատեղությամբ
Սարգիս.
Խնդրում եմ պատասխանել, համատեղությամբ աշխատելու դեպքում հիմնական աշխատավայի ղեկավարի թույլտվությունը պարտադի՞ր է, թե ոչ:

6-օրյա աշխատանքային շաբաթ
SONA.
Սիրելի գործընկերներ:
Մեր ՍՊԸ-ն աշխատում է 6-օրյա աշխատանքային շաբաթով: Եթե շաբաթ օրն դառնում է աշխատանքային (երբ տեղափոխություն է լինում), ապա 6օրյա աշխատանքային աշխատաժամանակի տեղեկագրում լրի՞վ օր է գրվելու:

Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում
Hasmik.
Խնդրում եմ օգնեք:Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում և դուրս է եկել աշխատանքից, համապատասխանաբար ձևակերպելով այն և որը գրանցվել է գրանցամատյանում: Երեք օր անց աշխատողը ետ եկավ աշխատանքի, ուզում եմ իմանալ, կրկին դիմումի հիման վրա նոր հրաման տամ և կնքեմ աշխատանքային պայմանագիր, թե՞ հրամանով չեղյալ համարեմ ազատումը:

Մասնակցե´ք նոր հարցմանը

Վերջին մեկնաբանություններ