Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
Աշխատակիցը աշխատում է 1.12 դրույքով: Դրույքը 114 400 դրամ է, աշխատավարձը կազմում է 128 128 դրամ: Հունիսից պետք է վարձատրվի 2/3-ով՝ 128 128/32=85 419
Ըստ ԱՕ 186-րդ հոդվածի 1 մասի՝ եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
1. Վարձատրել նվազագույնը 91 276 դրամ,
2. 1 դրույքը առանձին հաշվել նվազագույնով, 0.12-ը՝ առանձին: Այս դեպքում ստացվում է 91 2761.12=102 229 դրամ:
Tag: աշխատավարձ
Անուշ.
Բարև ձեզ: Նպաստների հաշվարկման ժամանակ հաշվի՞ են առնվում բոլոր ամիսները (անկախ նրանից՝ այդ ամսին աշխատողը եղել է արձակուրդում, թե ոչ), և արձակուրդայինի ստացած գումարը գումարվու՞մ է ԱՎՈՒՄ-ին։
Հայկ․
Բարև ձեզ։
Խնդրում եմ, հուշեք. ՍՊԸ-ն, որը իր աշխատակիցների աշխատավարձը վճարում է բանկային փոխանցումով (10-ից ավելի աշխատողներ ունենալու հիմքով), սխալմամբ աշխատողներից մեկի աշխատավարձը ավել է հաշվարկել և փոխանցել: Այդ աշխատողը կարո՞ղ է արդյոք հետ վերադարձնել ավել վճարված մասը՝ մուտք անելով դրամարկղ: Նշեմ, որ աշխատողը այլևս չի աշխատելու ընկերությունում, չեմ կարող կանխավճար ձևակերպել:
Նախապես շնորհակալություն։
Աշխատանքային օրվա տեղափոխության հետևանքով աշխատանքային շաբաթը 40 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարել եմ հավելում ժամային դրույքաչափի 50 տոկոսով, երկու աշխատողի պարագայում հաշվարկվել է 2 ժամվա համար 670 դրամ, բայց կարդացի, որ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը պետք է կազմի 406 դրամ, այսինքն՝ սխալ է մեր արված հաշվարկը, և երկու աշխատողի հավելումը պետք է ավելացվի, իսկ դա կարո՞ղ եմ ուղղել, չէ՞ որ եկամտային հարկի հաշվետվությունը ուղարկել եմ, ճշտվածը ուղարկե՞մ, թե՞ հունիսին տրամադրեմ և հաշվետվության մեջ ներառեմ: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:
Գագ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը կես դրույքով է աշխատում, նվազագույն աշխատավարձը լինում է 34 000 դրա՞մ։
Արթուր.
Բարև ձեզ: Մայիս ամսին աշխատել եմ 21 օր, կեղտոտ աշխատավարձս 216 107 դրամ է: Կասկածում եմ ինձ տրամադրված գումարի չափի համար. տրամադրել են 153 597 դրամ:
Լուսինե.
Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ՝ ֆիզ. արձակուրդի գումարը հաշվելիս որևէ սահմանափակում կա՞ որպես վերևի շեմ: Արդյո՞ք բարձր աշխատավարձ ստացողները ինչ-որ կերպ տուժվում են արդյունքում:
Շնորհակալություն:
Հայկ.
Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք.
ՍՊԸ աշխատակիցը 2020թ. մայիսի 19-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Աշխատակցի համար մայիս ամսին հաշվարկել եմ աշխատավարձ՝ 54 398 դրամ և նպաստի գումար՝ 210 173 դրամ: Ընկերության մայիս ամսվա եկամտային հարկը ընդամենը կազմում է 93 708 դրամ: Հարցս հետևյալն է.
Եկամտային հարկի հաշվարկում այս աշխատակցի համար ո՞ր տողերը պետք է լրացնեմ: 1.11 տողը լրացնում եմ, նաև Նպաստների և հետպահման դասակարգման կոդը, Նպաստի գումար կամ հետպահվող գումար բաժինը, սակայն չի ընդունում՝ նշելով, որ կան սխալներ:
Եվ ցանկանում եմ նաև իմանալ՝ հնարավո՞ր է նպաստի գումարից 93 708 դրամը հատուցվի բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած 116 465 դրամը՝ գործատուի հաշվին:
Նախապես շնորհակալություն:
Անի.
Եթե հաշվապահը մեկնել է արձակուրդ, և աշխատանքային պարտականությունները դրվել են հաշվետարի վրա, ինչպե՞ս պետք է կատարվի վարձատրությունը, կարելի՞ է արդյոք վճարել աշխատավարձի տարբերությունը:
Սիրուշո․
Բարև ձեզ: Ֆիզ.-ից ֆիզ. գնացող աշխատողի միջին ամսական եկամուտը 370 000 է: Քանի որ աշխատել է 5 ամիս՝ 74 000-ական դրամով, ստացվում է ներկայիս նվազագույն աշխատավարձից ցածր: Հիմա միջին ամսական աշխատավարձը 44 156՞ է, թե՞ 45 638։
Արմինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 21.04.20-02.05.20 ժամանակահատվածի համար։ Աշխատում է շաբաթական 6 օր, 90 000 կեղտոտ աշխատավարձով: Հաշվարկվել է նրա համար 20 328 դրամ անաշխատունակության նպաստ: Հարցս հետևյալն է՝ որքա՞ն աշխատավարձ պիտի վճարվի նրան ապրիլ և մայիս ամիսների համար, և եթե կարելի է, հաշվարկի կարգը ասեք: Ու էլի մի հարց. ե՞րբ պիտի վճարվի նրան այդ նպաստը: Կանխավ շնորհակալ եմ:
Խաչիկյան.
Բարև ձեզ:
1. Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը, արդյո՞ք նույն տնօրենի աշխատավարձն է:
2. Դպրոցի տնօրենի պարտականություններ կատարող անձը առանց պայմանագրի կնքման ստացել է տնօրենի աշխատավարձ, արդյո՞ք իրավաչափ է:
Շնորհակալություն նախապես:
Մարինե.
Բարև ձեզ: Հարցս շտապ է. պարետի՝ մարտի 31-ի որոշմամբ արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը մինչև մայիսի 18-ը, այդ ժամանակաշրջանի համար աշխատողների համար ԱՎՈՒՄ-ը եղել է զրո: Գրանցման հայտում տվյալ ժամանակաշրջանի համար ցույց եմ տվել չվճարվող արձակուրդ ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը, կարծում եմ՝ սխալ եմ արել, քանի որ վճարումը չենք կատարել համաձայն ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել հայտում (ծրագիրը թույլ է տալիս), և կա՞ արդյոք որևէ պատասխանատվություն այդ ուղղման համար:
Հայկուհի.
Բարև ձեզ։ Առաջացել է անհրաժեշտություն ընդունել պահակ, որը պետք է աշխատի 24 ժամ և հանգստանա 48 ժամ։ Խնդրում եմ, օգնեք հաշվել աշխատավարձը մայիս ամսվա համար, աշխատավարձի չափը՝ 92 592 դրամ։
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: 2020թ. մայիսին աշխատակիցը գնում է արձակուրդ: 2019թ. նա աշխատել է 0.75 դրույքով, իսկ 2020թ. հունվարից՝ 1 դրույքով: Արձակուրդայինի միջին ամսականը (որի մեջ ներառված են արձակուրդի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների լրիվ աշխատավարձը, իսկ պարգևատրումները՝ 1/12 մասով) կազմել է այս պահին գործող նվազագույն աշխատավարձից ցածր: Արդյո՞ք պետք է հիմք ընդունել այս պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը:
Արմինե.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե հաստատությունում բոլոր աշխատողները ստանում են մինիմալ աշխատավարձ, կան աշխատողներ, որ նույնիսկ 1 դրույքով չեն աշխատում, ինչպե՞ս է հաշվարկվում տվյալ դեպքում հարկադիր պարապուրդը, եթե այն չպետք է պակաս լինի նվազագույնից:
Վիկա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել. պետք է մայրության նպաստի հաշվարկ կատարեմ: Տնօրենը հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 19-ը գտնվել է արձակուրդում: Միջին աշխատավարձը հաշվելիս հաշվի առնվու՞մ է կիսատ ամիսներին ստացած աշխատավարձը:
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել: Ունենք 5 աշխատող մանկավարժ և սոց. աշխատող: Դեկտեմբեր ամսին աշխատավարձից բացի պետք է նաև վճարեմ վերջնահաշվարկ, չէ՞: Նախապես եմ հարցնում, որպեսզի բյուջեն ճիշտ կազմեմ: Շնորհակալ եմ:
Ռոզա․
Բարև ձեզ: Արտակարգ իրավիճակի պայմաններից ելնելով՝ եթե մանկապարտեզը չի գործում, իրավունք կա՞ աշխատակիցներին վճարել 2/3-ի չափով:
Անուշ․
Բարև ձեզ։ Եթե արձակուրդայինի գումարից պահվում է դրոշմանիշային վճար, և նույն ամսվա մեջ նույն աշխատողին 7 օր հետո փոխանցվում է աշխատավարձ, նորի՞ց դրոշմանիշայինը պետք է պահենք։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ