Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Ani. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. աշխատողը 19.05.2014-01.09.2014 աշխատել է մայիս, հունիս ամիսներին 41 600, հուլիս, օգոստոս ամիսներին` 50 000 դրամ (մաքուր) աշխատավարձով: Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Խնդրում եմ, եթե հնարավոր է, գրել հաշվարկի ձևը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ

Harut. Խնդրում եմ պատասխանել` եթե ժամանակ առ ժամանակ Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար, պե՞տք է արդյոք կատարել եկամտային հարկի և սոց. ապ. վճարումներ տվյալ մատուցողի համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը գրանցված է 1/2 կամ 1/4 դրույքաչափով

Աստղիկ. Խնդրում եմ ինձ օգնել: Եթե աշխատողը գրանցված է 1/2 կամ 1/4 դրույքաչափով, ապա այս դեպքում նրա աշխատավարձը պետք է լինի 50 000 (հարկերը հանած համաձայն նվազագույն աշխատավարձի մասին օրենքի), թե՞ կարող է համապատասխանորեն նվազեցվել օրինակ 25 000 կամ 12 500: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պահակի աշխատավարձի հաշվարկ

Silva. Խնդրում եմ պատասխանել` պահակի աշխատավարձը համաձայն 737-Ն որոշման նվազագույնի նկատմամբ 1.10 գործակցով է հաշվարկվում, և անձը 1974թ. ծնված է, կատարում է գիշերային աշխատանք 120 ժամ: Եթե հնարավոր է, խնդրում եմ հաշվարկը կատարեք մանրամասն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ

Մարգարիտա. Բարև ձեզ, հարգելիներ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ գտնել աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ, և տնօրենի աշխատանքային պայմանագիրը ու՞մ հետ է կնքվում, խոսքը ՍՊԸ-ի տնօրենի մասին է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նվազագույն աշխատավարձը

Armen. 1974թ-ից հետո ծնված աշխատողը 0,5 դրույքով վարձատրվում է նվազագույն աշխատավարձով և 1 դրույք 130 000 դրամ աշխատավարձով: Նվազագույն աշխատավարձը պետք է հաշվարկվի 66 138, թե՞ 70 822:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկը

Արմեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք` ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկի էլեկտրոնային տարբերակը: Աշխատակիցը հուլիսի կեսից օգոստոսի կեսը արձակուրդի մեջ է, հուլիսին վճարվել է արձակուրդային գումարը (արդեն պահումները արված), սակայն հուլիսին հասանելիք գումարը արդեն նշվել է հուլիսի հաշվետվության մեջ, օգոստոսին հասանելիքը հաշվետվության մեջ նշելիս տալիս է հարկի տարբերություն ի սկզբանե պահված հարկից: Ինչպիսի՞ մոտեցում տալ, որ ճիշտ լինի: Աշխատավարձից ավել (կամ պակաս) հարկի տարբերությունը պահել (կամ վճարել) էլեկտրոնային հաշվետվությունը ձեռք չտալ, թե՞ հաշվետվության մեջ պետք է նշել տարբերությունը, եթե ցույց չտամ էլեկտրոնային հաշվետվության մեջ, պարզապես աշխատավարձը վճարելիս հարկերը փոխեմ (ավելացնեմ կամ պակասեցնեմ առաջացած տարբերությունը), ճիշտ կլինի՞ այդպես: Նախապես անչափ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից

Armen. Բարև ձեզ: Ես Ա/Ձ եմ, և իմ աշխատողին պետք է ձևակերպեմ հղիության և ծննդաբերության արձակուրդ: Նա աշխատում է 01.03.2014 թ-ից 60.000 դրամ աշխատավարձով: Նրա արձակուրդը սկսվում է 24.06.2014 մինչև 10.11.2014: Քանի որ նրա միջին ամսական աշխատավարձը փոքր է մինիմում աշխատավարձից, հետևաբար պետք է որպես միջին աշխատավարձ վերցնել մինիմում աշխատավարձը: Խնդրում եմ ինձ օգնել մինիմում աշխատավարձի հարցում. ես մինիմում աշխատավարձ պետք է վերցնեմ 59.524, թե 66.135 դրամ (քանի որ 01.07.2014 ից մինիմում կեղտոտ աշխատավարձը դարձել է 66.135 դրամ): Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերԳործընկերներՀարց ու պատասխան

Աշխատողի միջին աշխատավարձը ավելի ցածր է, քան նվազագույնը

Anna. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. աշխատողը ազատվել է 2014 թվականի հուլիսի 1-ով, ՀԾ ծրագրում նրա միջին աշխատավարձը հաշվելիս գումարը վերցնում է նվազագույն աշխատավարձը, քանի որ միջինը ցածր է լինում, քան հուլիսի 1-ով սահմանված նվազագույնի գումարը: Արդյո՞ք դա ճիշտ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը մեկնել է զինվորական վարժանքների

Արթուր. Բարև ձեզ, ես մի հարց ունեմ` կապված աշխատավարձի վճարման հետ զինվորական վարժանքներին մեկնեկու ժամանակ: Եթե կազմակերպության աշխատակիցը զինապարտ է, և նրան ժամանակավորապես զորակոչում են ԶՈւ` մասնակցելու զինվորական վարժանքներին, ապա 1. այդ ընթացքում պահպանվու՞մ է նրա աշխատանքային տեղը, 2. համարվու՞մ է բացակայությունը հարգելի, 3. արդյո՞ք վճարվում է աշխատակիցը, եթե այո, ապա կազմակերպության հաշվի՞ն է վճարվում, թե՞ պետական բյուջեի, և ի՞նչ ընթացակարգով ու պայմաններով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Մերի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: 1. Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե աշխատողը 2 ամիս աշխատել է 6-օրյա աշխատանքային շաբաթով և 4 ամիս` 5-օրյա աշխ. շաբաթով: Միջին աշխատավարձը կազմում է 79 537 դրամ: 2. Եթե վերջնահաշվարկ կատարելիս հաշվարկվել և վճարվել է ավելի մեծ գումար, քան անհրաժեծտ էր, ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հուլիս ամսվա համար կհաշվարկվի աշխատավարձ

Nelly. Խնդրում եմ ասեք, եթե աշխատողը ազատվել է աշխատանքից 01.07.14, այդ դեպքում հուլիսի 1-ի համար հաշվարկվու՞մ է աշխատավարձ, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը բացակայել է աշխատանքից մեկ օր

Անի. Բարև ձեզ: Եթե աշխատանքից ամսվա մեջ 1 օր բացակայել եմ, աշխատավարձից պահում կատարվելու՞ է, թե՞ ոչ: Արդյո՞ք 1 օրը հարգելի չի համարվում ու բժշկից տեղեկանք պետք չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի պահպանման հետ կապված

Նունե. 01.07.2014թ-ից նվազագույն աշխատավարձը 66 138 է, և աշխատողը պետք է ստանա 50 000դր մաքուր աշխատավարձ, բայց եթե նպատակային սոց. վճարը պահում եմ, 50 000-ը չի ապահովում: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ճշգրտումներ` կապված պարտադիր կուտակային վճարումների հետ

Vardan. Բարև Ձեզ: Սկսած հունվար ամսից ես, լինելով կազմակերպության ղեկավար, փաստացի ամբողջությամբ ստացել եմ իմ աշխատավարձը: Այսինքն, ձև 86-ում ավտոմատ կերպով կուտակայինը հաշվարկվել է, քանի որ այլ ձև չէր կարող լինել, սակայն ես փաստացի ստացել եմ իմ աշխատավարձն ամբողջությամբ: Հարց ու պատասխան բաժնում ես կարդացի, որ պետք է այժմ ճշգրտումներ անել: Սակայն մանրամասն նկարագրված չէր, թե ինչպես: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն նկարագրել, թե ինչպես պետք է անել նշված ճշգրտումները: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Հեղինե. Հարգելի հաշվապահներ, իմ ունեցած ինֆորմացիայի համաձայն, հուլիսի 1-ից աշխատողին տրվող առձեռն աշխատավարձի մինիմալ չափը չպետք է լինի 50 000-ից ցածր: Որքանո՞վ եք դուք տեղեկացված այս հարցի վերաբերյալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում

Հենրիկ. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ճի՞շտ է արդյոք, որ գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում բացի վերջնահաշվարկից գործատուն պարտավոր է նաև վճարել 2 ամսվա աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն: