
Ժամավարձային աշխատավարձի դեպքում
Արման.
Բարև ձեզ: Դա շատ շտապ է. աշխատողը ՍՊԸ աշխատում է 5 ժամ 5 օրյա աշխատանքային գրաֆիկով: Ես կարո՞ղ եմ պայմանագրում նշել ժամավճար 1ժ - 420 դրամ (420-24.4% = 317 դրամ առձեռն): Ես պարզապես լավ չեմ հասկացել օրենքի մեջ նշված հոդվածը: Ըստ այդ հոդվածի 25 ժ. աշխ. գրաֆիկով աշխատելու դեպքում նվազագույն ժամավճարը սահմանվում է 300 դրամ: Ես ճի՞շտ հասկացա:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 270 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ:
Շնորհակալություն:

Վարձատրության չափի նշում պայմանագրի մեջ
Ալլա.
Բարև Ձեզ, աշխատանքային պայմանագրում պաշտոնը նշել եմ վաճառող-գանձապահ, աշխատավարձը` 120 000 դրամ, թե՞ պետք է աշխատավարձը գրել 80 000 + 40 000 հավելավճար, խնդրում եմ գրեք ճիշտ տարբերակը:

Շինարարական կազմակերպությունում աշխատողների հավելավճարներ
Արթուր.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և պատասխանել: Շինարարական կազմակերպությունում նշված աշխատողների հավելավճարը որքա՞ն է կազմում:
1) Գանձապահ
2) Ճարտարագետ
3) Ամրանագործ-բետոնագործ
4) Մոնտաժող
Կարո՞ղ եմ բոլորին նշել աշխատավարձ + 30 % հավելավճար, թե՞ պարտադիր 50 %:
Շնորհակալություն:

Արդյո՞ք փոփոխվել է նվազագույն աշխատավարձը
Արմինե.
Հարգելի գործընկերներ, եթե ստույգ տեղեկություն ունեք, ասացեք խնդրեմ` արդյո՞ք բարձացել է 2014թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը և որքա՞ն է այն կազմում հիմա:

Նվազագույնից ցածր աշխատավարձ
Մարգարիտա.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք, սիրելի կոլեգաներ, թե ինչպես հաշվարկել նվազագույնից ցածր աշխատավարձ` հարկային մարմին և սոց. ապ. հանձնելու նպատակով: Շնորհակալություն:

Հաստիքացուցակում անվանման փոփոխության մասին
Նարինե.
Խնդրում եմ ասացեք` եթե հաստիքացուցակում փոխվել է անվանումը, իսկ աշխատավարձը մնացել է անփոփոխ, արդյո՞ք պարտադիր է հրամանագրել և կնքել նոր աշխատանքային պայմանագիր:

Գործավարի պարտականությունների կատարում օպերատորի կողմից
Սոնա.
Ես աշխատում եմ Երևանի դպրոցներից մեկում` որպես օպերատոր: Դպրոցն ունի 700-ից ավելի աշակերտ: Ես ստանում եմ նվազագույն աշխատավարձ (1 դրույք): Օրերս ֆինանսների նախարարությունից ստացանք գրություն` ոչ ուսուցչական` վարչական, ուսումնաօժանդակ անձնակազմի տիպային հաստիքների և այդ հաստիքների նվազագույն քանակի վերաբերյալ, որտեղ նշված էր, որ 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցի օպերատորի հաստիքի նվազագույն քանակը պետք է կազմի 1.5 դրույք: Սակայն տնօրենն ասում է, որ օպերատորը պետք է կատարի նաև գործավարի աշխատանքը, իսկ քանի որ մենք ունենք գործավար, ուստի ես ստանալու եմ ընդամենը 1 դրույք աշխատավարձ: Բայց ես համոզված եմ, որ գործավարի պարտականությունները դրված չեն օպերատորի վրա: Խնդրում եմ օգնել ինձ` այս հարցը պարզաբանելու համար:

Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու
Artur.
Բարև ձեզ: Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում.
1) նշված վարձատրությունը հաստիքից դարձնել ժամավարձային, համաձայնագրի հիման:
2) համատեղության կարգով նշանակել մեկ ուրիշ պաշտոնի, աշխատավարձը նշել ժամավարձային, համաձայնագրի հիման վրա:
Շնորհակալություն:

ՀԾ -ով աշխատավարձը ժամավճարով հաշվելու կարգը
Լյուդմիլա.
ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է 3 000 դրամից սկսած, աշխատակցի հավելում պահում դաշտում ինչ եմ գրում: Շտապ է, կանխավ շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ ժամային վարձատրության դեպքում
Arman.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել` ինչպե՞ս են հաշվարկում վերջնահաշվարկ կամ արձակուրդային վճար ժամային վարձատրության դեպքում, օրական 1 ժամ 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Շնորհակալություն:

Աշխատողի լրացուցիչ պարտականությունների նշանակում
Արման.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ շտապ օգնեք: Ես կարո՞ղ եմ գրանցել մեկ աշխատանքային պայմանագիր ու համաձայնագիր և նշել մեկ դրույք: Օրինակ՝ ընդունել աշխատանքի որպես տնօրեն՝ 5 ժամ աշխատանքային գրաֆիկով, և համատեղության կարգով նշանակել կոսմետոլոգ՝ 1 ժամ աշխատանքային գրաֆիկով, աշխատավարձը՝ 100 000 դրամ:
Եթե դա սխալ է, ապա ինչպե՞ս կարող եմ դա գրանցել, որ 100 000 դրամ աշխատավարձը չգերազանցի: Շնորհակալություն:

Վարձատրություն կատարված աշխատանքների դիմաց
Gayane.
Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ մեկ տարով կնքում է քաղաքացիաիրավական պայմանագիր կատարված աշխատանքների համար, պայմանագրում կարո՞ղ է նշել յուրաքանչյուր ամսվա համար վճարումը 30 000 դրամ, թե՞ պարտադիր պետք է լինի 46 300 դրամից ոչ պակաս:
Նախապես շնորհակալ եմ:

Պարտադիր կուտակայինի վերաբերյալ
Լյուդմիլա.
Հարգելիներս, բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս` տնօրենը ցանկանում է աշխատողների պարտադիր կուտակայինի 5% -ը ընկերության հաշվին տրամադրել, ինչպե՞ս պետք է անել` ուղղակի աշխատավարձը բարձրացնել 5%-ով, թե՞ այլ տարբերակ կա: Շահութահարկի մասով դա ծա՞խս է: Ու ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ ընդհանրապես, եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք:

Աշխատավարձի հաշվարկ ժամավարձային սկզբունքով
Gayane.
Կազմակերպությունը ՀԿ է, ունի հաստատված հաստիքացուցակ, և վճարումը կատարում է համաձայն հաստիքացուցակի, և աշխատանքային պայմանագրերում նշված է հաստիքային դրույքի չափը, օրինակ, 70 000 դրամ:
Սակայն վերջերս իմացանք, որ պայմանագրերում պարտադիր պետք է նշված լինի ժամավարձային արժեքը, օրինակ, 770 դրամ, և հաշվարկը կատարվի համաձայն դրա:
Հարցս հետևյալն է` այդ դեպքում ո՞րն է հանդիսանալու հիմք աշխատավարձի վճարման դեպքում, որովհետև 20, 21 կամ 22 աշխատանքային օրերի դեպքում աշխատանքային ժամերը կլինեն տարբեր, դրանից ելնելով էլ` աշխատավարձը կլինի տարբեր, և այն էլ այն չի համապատասխանի հաստիքացուցակին:
Նախապես շնորհակալ եմ:

Ազատ գրաֆիկով աշխատողի աշխատանքի վարձատրություն
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե կազմակերպությունը հունվարի 8-ից աշխատանքի է ընդունել ազատ գրաֆիկով օրական 3 ժամ ժամանակով անձի, կարո՞ղ ենք պայմանագրում գրել` հունվարի 8-ից անցնել աշխատանքի ազատ գրաֆիկով, օրական 3 ժամ ժամանակով` աշխատավարձը սահմանելով 40 000 ՀՀ դրամ:
Նախապես շնորհակալ եմ:

Տնօրենը ցանկանում է իջեցնել աշխատակցի աշխատավարձը
Աննա.
Բարև Ձեզ:
Ներկայումս իմ գրանցված աշխատավարձը 185 000 ՀՀ դրամ է, իմ գործատուն ուզում է գրանցված աշխատավարձս իջեցնել 60 000 ՀՀ դրամ: Դրա համար նա ուզում է ինձ աշխատանքից հեռացնել (հեռացնելը միայն փաստաթղթով), մեկ ամիս հետո նորից գրանցել: Ցանկանում եմ իմանալ` առանց աշխատանքից հեռացնելու չի՞ կարող աշխատավարձս իջեցնել:
Նաև ցանկանում եմ իմանալ` ես ունեմ 1 տարեկան բալիկ, նորից ես կարո՞ղ եմ դեկրետ գնալ մինչև բալիկիս 3 տարեկան լրանալը:
Շնորհակալություն պատասխանելու համար:

5 % կենսաթոշակային վճարի հաշվարկման հետ կապված
Լուսինե.
Հարցս հետևյալն է. 2014 թվականի հունվարից հետո աշխատավարձի հաշվարկի մեջ արդյո՞ք համախառն աշխատավարձից է հաշվարկվում 5% կենսաթոշակային ֆոնդի գումարը, թե՞ եկամտային հարկի գումարը նվազեցնելուց հետո: Ես հրահանգի մեջ կարդացել եմ, որ 5 տոկոսը հաշվարկվում է մինչև եկամտային հարկի նվազեցումը, սակայն կցանկանայի ստույգ իմանալ` այս հարցի վերաբերյալ որևէ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Աշխատավարձի հաշվարկը 2014թ. հունվարի 1-ից հետո
ARMAN.
2014թ. անձի աշխատավարձը կազմում է 67 000 դրամ, և եկամտային հարկ ու 5 տոկոս կենսաթոշակային հաշվարկելուց հետո նա ստանալու է 48 120 դրամ, որը փոքր է մինիմալ աշխատավարձից: Արդյո՞ք նորից պետք է կատարվի աշխատավարձի բարձրացում, որպեսզի 50 000 դրամից պակաս չստացվի: Խնդրում եմ գրանցեք ճիշտ հաշվարկի ձև: Շնորհակալություն:

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ
Արման.
Բարև Ձեզ:
Անկեղծ ասած` ես հաշվապահ չեմ:
Աշխատում ենք 2 հոգով, փոքրիկ ՀԿ-ում: Ունենք նվազագույն աշխատավարձ: Ցավոք` ժամանակին չենք իմացել նվազագույն աշխատավարձում եղած փոփոխությունների մասին և առ այսօր հաշվետվություններ կազմել և ուղարկել ենք 35.000 դրամի չափով:
Ցանկանում էի իմանալ` ի՞նչ եղանակով կարելի է ուղղել այս խնդիրը, և արդյո՞ք հնարավոր է առանց վարչական տուգանքների, և եթե ոչ, որքա՞ն կկազմի տուգանքի չափը:
Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից
Karen.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան:
Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ