Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողների միջին ժամային աշխատավարձ

Arman. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` արտահիվանդանոցային բուժօգնության բնագավառում աշխատողների միջին ժամային աշխատավարձը որքա՞ն դրամ է կազմում: Կարո՞ղ եք գրել` միջին 1 ժամային աշխատավարձը նման բնագավառում ինչպես են որոշում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողները ստանում են երկու տարբեր աշխատավարձեր

Վարդուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի խնդրի առաջ եմ կանգնել: Հույս ունեմ` կկարողանաք ինձ օգնել: Կազմակերպությունն ունի երկու բանկային հաշիվներ, համատեղությամբ աշխատողներ, որոնք ստանում են երկու տարբեր աշխատավարձեր առկա երկու տարբեր հաշվեհամարներից: Եկամտային հարկը հաշվարկելիս ստացվում է 120 000 դրամը գերազանցող գումար: Օրինակ` մի աշխատավարձը կազմում է 115 000 դր, իսկ երկրորդը` 100 000 դր: Եկամտային հարկ` (215 000 - 120 000) * 26 % + 29 280: Ինչպե՞ս կատարել մաքուր աշխատավարձերի փոխանցումը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհատ ձեռներեցը չունի աշխատող

Գոհար. Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` անհատ ձեռներեցն աշխատում է հենց ինքը, չունի աշխատող: Հետևաբար եռամսյակային եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք նրան պետք է ներառել, թե՞ ոչ, չնայած, որ աշխատավարձ չի ստանում, և համապատասխան տող էլ չկա: Նույնը վերաբերում է նաև վիճ. վարչության հաշվետվությանը: Եվ երկրորդ հարցս` եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ասենք ապրիլի 10-ին, ապա նրա ընդունման հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսանողները պրակտիկա են անցնում ատամնաբուժարանում

Gohar. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր պետք է ձևակերպել, երբ ատամնաբուժարանում պրակտիկա են անցնում ուսանողները: Պրակտիկան չի վարձատրվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

ԱՆԻ. Կխնդրեի հուշել` ի՞նչ կարգով է հաշվարկվում ֆիզ. արդձակուրդի գումարը: Նախքան նոր աշխատավայրում աշխատանքի անցնելը աշխատել եմ, այժմ ինձ հետաքրքրում է` միջին տարեկան եկամուտս հաշվարկելիս նախկին աշխատավայրի աշխատավարձն էլ է հաշվարկվում, թե՞ միայն վերջինը: Եվ ևս մեկ հարց` վերջին աշխատավայրում 6 ամիս եմ աշխատել, այս ընթացքում ստացածս գումարը պետք ե բաժանվի տարվա 12 ամիսների վրա, թե՞ հենց վեց ամսվա համար էլ հաշվարկվելու է աշխատանքային օրերով բազմապատկվելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կրկնակի աշխատավարձ է վճարել

Լիլիթ. Բարև ձեզ: 2010թ-ին հոկտեմբեր ամսվա համար կրկնակի աշխատավարձ է վճարվել: Կազմակերպությունում հարկային մարմնի կողմից դեռ ոչ մի ստուգում չի անցկացվել: Խնդրում եմ ասել` կարելի՞ է արդյոք այդ սխալը ինչ որ կերպ ուղղել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Anna. 2014թ. ապրիլ ամսին աշխատակցի կողմից ներկայացվել է հղիության և ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, այժմ ես նրան պետք է վճարեմ նպաստ, սակայն նա ներկա պահին գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին` նպաստի հաշվարկման համար միջին աշխատավարձի հաշվարկում պե՞տք է մասնակցի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը յուրաքանչյուր ամսվա համար որպես եկամուտ նախորդ 12 ամիսների համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք տուժանքի գումարից պետք է վճարել եկամտային հարկ

Սուրեն. ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 198 հոդվածի համաձայն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք: Արդյո՞ք այդ տուժանքի գումարից պետք է վճարվի եկամտային հարկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Arman. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք: Տվյալ տարվա մեջ աշխատողը 2 ամիս գտնվել է արձակուրդում իր հաշվին: Արձակուրդայինի հաշվարկի դեպքում այդ 2 ամիսները նեռարվու՞մ են հաշվարկի մեջ: Այսինքն, նշեմ երկու տեղ 0 դրամ և բաժանեմ 12, թե 10 ամիսների: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Արման. Խնդրում եմ օգնեք, թե ինչպես պետք է հաշվել հղիության և ծննդաբերության նպաստի համար ամսական միջին աշխատավարձը: Վարձու աշխատողը ընդունվել է աշխատանքի համատեղության կարգով 2011թ-ին հունվարի 15-ին: 15/11/2013 մինչև 12/12/2013 գտնվել է վճարովի արձակուրդում: 13/12/2013 մինչև 31/01/2014 գտնվել է արձակուրդ իր հաշվին: 2014թ.ապրիլի 10 գնալու է ֆիզ արձակուրդ: Ամսական աշխատավարձը կազմում է 70 000 դրամ: Ո՞ր ամիսները և որ եկամուտները հաշվարկեմ վերջին 12 ամիսների համար, որպեսզի պարզեմ ամսական միջին աշխատավարձը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք փորձաշրջանի համար աշխատողին վճարվում է աշխատավարձ

Վարդգես. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել` աշխատանքային փորձաշրջանի հետ կապված հարց ունեմ: ՍՊԸ-ն ցանկանում է նշանակել տնօրեն և պայմանագում նշել 1 ամիս փորձաշրջան: Արդյո՞ք պետք է վճարվի աշխատավարձ այդ փորձաշրջանի համար, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել տվյալ ամսվա նպաստը և աշխատավարձը

Ներսես. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը 2014թ. մարտի 13-ից մինչև 24-ը չի ներկայացել աշխատանքի և ներկայացրել է անշախատունակության թերթիկ: Ինչպե՞ս հաշվարկել տվյալ ամսվա նպաստը և աշխատավարձը: Ամսական աշխատավարձը 120 000 դրամ է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ հաշվարկելիս

Տոմա. Խնդրում եմ պարզաբանել` անաշխատունակության նպաստ վճարելու համար միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք գումարվում է այլ գործատուի կողմից ստացած վերջնահաշվարկը, որը ըստ ինձ համարվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամանակից շուտ ծննդաբերություն

Աննա. Բարև Ձեզ: Շատ շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք այս հարցիս. Ժամանակից շուտ ծննդաբերության պատճառով (հինգերորդ ամսին) աշխատանքի վայր եմ ներկայացրել ծննդաբերության մասին տեղեկանքը հիվանդանոցից, որտեղ նշած էր ինձ հասանելիք 70 օր արձակուրդը: Կուզենայի իմանալ` այդ օրերի դիմաց հասնու՞մ է ինձ գումար, թե՞ ոչ, ինչպես նաև` եթե ուզենամ ժամանակից շուտ վերադառնալ աշխատանքի, արդյո՞ք հրաման կտրվի, և ես կկարողանամ ստանալ ամսական աշխատավարձը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկման ցուցակի օրինակելի ձև

Սմբատ Աբովյան. Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեիք բեռնել աշխատավարձի հաշվարկման ցուցակի օրինակելի ձև: Ի՞նչ պարտադիր դաշտեր պետք է պարունակի, և այլ լրացուցիչ, սակայն հաշվարկման համար անհրաժեշտ դաշտեր: Արդյո՞ք խախտում կդիտվի այդ դեպքում սյունակների ավելացումը, օրինակ՝ դրույքաչափ, գիշերավարձ, արտաժամյա աշխատանքի համար հավելավճար, ստաժի հավելավճար, բարձր լեռնային, արձակուրդային, հերթապահության, տոնական և հանգստյան օրերի, պարգևատրում, ԺԱԹ-հիվանդության նպաստ, Ֆիզ. նպաստ, օգնություն: Դա ամենը հաշվեցուցակի ձախ կողմում: Իսկ աջ՝ եկամտային հարկ, անդամավճարներ, օրինակ` արհմիության, դատավորների միության, բռնագանձման ենթակա դատարանի վճռով: Դա լուրջ հարց է, շատ տեղերում տարբեր մոտեցում է, և օգտագործվում են տարբեր ձևեր: Շնորհակալ կլինեմ: Սմբատ Աբովյան՝ smbat_sun շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի հունվար ամսվա աշխատավարձի հաշվարկ

Հասմիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ինչպե՞ս հաշվարկել աշխատողի հունվար ամսվա աշխատավարձը, եթե նախորդ 12 ամիսների միջինը կազմել է 145 000 դրամ, տաբելում ներկա է 12 օր, 7 օրվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Դպրոցը աշխատում է վեցօրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն: