Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ժամավարձային աշխատավարձի դեպքում

Արման. Բարև ձեզ: Դա շատ շտապ է. աշխատողը ՍՊԸ աշխատում է 5 ժամ 5 օրյա աշխատանքային գրաֆիկով: Ես կարո՞ղ եմ պայմանագրում նշել ժամավճար 1ժ - 420 դրամ (420-24.4% = 317 դրամ առձեռն): Ես պարզապես լավ չեմ հասկացել օրենքի մեջ նշված հոդվածը: Ըստ այդ հոդվածի 25 ժ. աշխ. գրաֆիկով աշխատելու դեպքում նվազագույն ժամավճարը սահմանվում է 300 դրամ: Ես ճի՞շտ հասկացա: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում` աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 270 դրամ. աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ. աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրության չափի նշում պայմանագրի մեջ

Ալլա. Բարև Ձեզ, աշխատանքային պայմանագրում պաշտոնը նշել եմ վաճառող-գանձապահ, աշխատավարձը` 120 000 դրամ, թե՞ պետք է աշխատավարձը գրել 80 000 + 40 000 հավելավճար, խնդրում եմ գրեք ճիշտ տարբերակը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Շինարարական կազմակերպությունում աշխատողների հավելավճարներ

Արթուր. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և պատասխանել: Շինարարական կազմակերպությունում նշված աշխատողների հավելավճարը որքա՞ն է կազմում: 1) Գանձապահ 2) Ճարտարագետ 3) Ամրանագործ-բետոնագործ 4) Մոնտաժող Կարո՞ղ եմ բոլորին նշել աշխատավարձ + 30 % հավելավճար, թե՞ պարտադիր 50 %: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք փոփոխվել է նվազագույն աշխատավարձը

Արմինե. Հարգելի գործընկերներ, եթե ստույգ տեղեկություն ունեք, ասացեք խնդրեմ` արդյո՞ք բարձացել է 2014թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը և որքա՞ն է այն կազմում հիմա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույնից ցածր աշխատավարձ

Մարգարիտա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, սիրելի կոլեգաներ, թե ինչպես հաշվարկել նվազագույնից ցածր աշխատավարձ` հարկային մարմին և սոց. ապ. հանձնելու նպատակով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքացուցակում անվանման փոփոխության մասին

Նարինե. Խնդրում եմ ասացեք` եթե հաստիքացուցակում փոխվել է անվանումը, իսկ աշխատավարձը մնացել է անփոփոխ, արդյո՞ք պարտադիր է հրամանագրել և կնքել նոր աշխատանքային պայմանագիր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործավարի պարտականությունների կատարում օպերատորի կողմից

Սոնա. Ես աշխատում եմ Երևանի դպրոցներից մեկում` որպես օպերատոր: Դպրոցն ունի 700-ից ավելի աշակերտ: Ես ստանում եմ նվազագույն աշխատավարձ (1 դրույք): Օրերս ֆինանսների նախարարությունից ստացանք գրություն` ոչ ուսուցչական` վարչական, ուսումնաօժանդակ անձնակազմի տիպային հաստիքների և այդ հաստիքների նվազագույն քանակի վերաբերյալ, որտեղ նշված էր, որ 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցի օպերատորի հաստիքի նվազագույն քանակը պետք է կազմի 1.5 դրույք: Սակայն տնօրենն ասում է, որ օպերատորը պետք է կատարի նաև գործավարի աշխատանքը, իսկ քանի որ մենք ունենք գործավար, ուստի ես ստանալու եմ ընդամենը 1 դրույք աշխատավարձ: Բայց ես համոզված եմ, որ գործավարի պարտականությունները դրված չեն օպերատորի վրա: Խնդրում եմ օգնել ինձ` այս հարցը պարզաբանելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու

Artur. Բարև ձեզ: Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում. 1) նշված վարձատրությունը հաստիքից դարձնել ժամավարձային, համաձայնագրի հիման: 2) համատեղության կարգով նշանակել մեկ ուրիշ պաշտոնի, աշխատավարձը նշել ժամավարձային, համաձայնագրի հիման վրա: Շնորհակալություն:
Accountant.am
Գործընկերներ

ՀԾ -ով աշխատավարձը ժամավճարով հաշվելու կարգը

Լյուդմիլա. ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է 3 000 դրամից սկսած, աշխատակցի հավելում պահում դաշտում ինչ եմ գրում: Շտապ է, կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ ժամային վարձատրության դեպքում

Arman. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել` ինչպե՞ս են հաշվարկում վերջնահաշվարկ կամ արձակուրդային վճար ժամային վարձատրության դեպքում, օրական 1 ժամ 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատողի լրացուցիչ պարտականությունների նշանակում

Արման. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ շտապ օգնեք: Ես կարո՞ղ եմ գրանցել մեկ աշխատանքային պայմանագիր ու համաձայնագիր և նշել մեկ դրույք: Օրինակ՝ ընդունել աշխատանքի որպես տնօրեն՝ 5 ժամ աշխատանքային գրաֆիկով, և համատեղության կարգով նշանակել կոսմետոլոգ՝ 1 ժամ աշխատանքային գրաֆիկով, աշխատավարձը՝ 100 000 դրամ: Եթե դա սխալ է, ապա ինչպե՞ս կարող եմ դա գրանցել, որ 100 000 դրամ աշխատավարձը չգերազանցի: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրություն կատարված աշխատանքների դիմաց

Gayane. Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ մեկ տարով կնքում է քաղաքացիաիրավական պայմանագիր կատարված աշխատանքների համար, պայմանագրում կարո՞ղ է նշել յուրաքանչյուր ամսվա համար վճարումը 30 000 դրամ, թե՞ պարտադիր պետք է լինի 46 300 դրամից ոչ պակաս: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պարտադիր կուտակայինի վերաբերյալ

Լյուդմիլա. Հարգելիներս, բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս` տնօրենը ցանկանում է աշխատողների պարտադիր կուտակայինի 5% -ը ընկերության հաշվին տրամադրել, ինչպե՞ս պետք է անել` ուղղակի աշխատավարձը բարձրացնել 5%-ով, թե՞ այլ տարբերակ կա: Շահութահարկի մասով դա ծա՞խս է: Ու ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ ընդհանրապես, եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ ժամավարձային սկզբունքով

Gayane. Կազմակերպությունը ՀԿ է, ունի հաստատված հաստիքացուցակ, և վճարումը կատարում է համաձայն հաստիքացուցակի, և աշխատանքային պայմանագրերում նշված է հաստիքային դրույքի չափը, օրինակ, 70 000 դրամ: Սակայն վերջերս իմացանք, որ պայմանագրերում պարտադիր պետք է նշված լինի ժամավարձային արժեքը, օրինակ, 770 դրամ, և հաշվարկը կատարվի համաձայն դրա: Հարցս հետևյալն է` այդ դեպքում ո՞րն է հանդիսանալու հիմք աշխատավարձի վճարման դեպքում, որովհետև 20, 21 կամ 22 աշխատանքային օրերի դեպքում աշխատանքային ժամերը կլինեն տարբեր, դրանից ելնելով էլ` աշխատավարձը կլինի տարբեր, և այն էլ այն չի համապատասխանի հաստիքացուցակին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատ գրաֆիկով աշխատողի աշխատանքի վարձատրություն

Գայանե. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե կազմակերպությունը հունվարի 8-ից աշխատանքի է ընդունել ազատ գրաֆիկով օրական 3 ժամ ժամանակով անձի, կարո՞ղ ենք պայմանագրում գրել` հունվարի 8-ից անցնել աշխատանքի ազատ գրաֆիկով, օրական 3 ժամ ժամանակով` աշխատավարձը սահմանելով 40 000 ՀՀ դրամ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը ցանկանում է իջեցնել աշխատակցի աշխատավարձը

Աննա. Բարև Ձեզ: Ներկայումս իմ գրանցված աշխատավարձը 185 000 ՀՀ դրամ է, իմ գործատուն ուզում է գրանցված աշխատավարձս իջեցնել 60 000 ՀՀ դրամ: Դրա համար նա ուզում է ինձ աշխատանքից հեռացնել (հեռացնելը միայն փաստաթղթով), մեկ ամիս հետո նորից գրանցել: Ցանկանում եմ իմանալ` առանց աշխատանքից հեռացնելու չի՞ կարող աշխատավարձս իջեցնել: Նաև ցանկանում եմ իմանալ` ես ունեմ 1 տարեկան բալիկ, նորից ես կարո՞ղ եմ դեկրետ գնալ մինչև բալիկիս 3 տարեկան լրանալը: Շնորհակալություն պատասխանելու համար:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

5 % կենսաթոշակային վճարի հաշվարկման հետ կապված

Լուսինե. Հարցս հետևյալն է. 2014 թվականի հունվարից հետո աշխատավարձի հաշվարկի մեջ արդյո՞ք համախառն աշխատավարձից է հաշվարկվում 5% կենսաթոշակային ֆոնդի գումարը, թե՞ եկամտային հարկի գումարը նվազեցնելուց հետո: Ես հրահանգի մեջ կարդացել եմ, որ 5 տոկոսը հաշվարկվում է մինչև եկամտային հարկի նվազեցումը, սակայն կցանկանայի ստույգ իմանալ` այս հարցի վերաբերյալ որևէ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկը 2014թ. հունվարի 1-ից հետո

ARMAN. 2014թ. անձի աշխատավարձը կազմում է 67 000 դրամ, և եկամտային հարկ ու 5 տոկոս կենսաթոշակային հաշվարկելուց հետո նա ստանալու է 48 120 դրամ, որը փոքր է մինիմալ աշխատավարձից: Արդյո՞ք նորից պետք է կատարվի աշխատավարձի բարձրացում, որպեսզի 50 000 դրամից պակաս չստացվի: Խնդրում եմ գրանցեք ճիշտ հաշվարկի ձև: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Արման. Բարև Ձեզ: Անկեղծ ասած` ես հաշվապահ չեմ: Աշխատում ենք 2 հոգով, փոքրիկ ՀԿ-ում: Ունենք նվազագույն աշխատավարձ: Ցավոք` ժամանակին չենք իմացել նվազագույն աշխատավարձում եղած փոփոխությունների մասին և առ այսօր հաշվետվություններ կազմել և ուղարկել ենք 35.000 դրամի չափով: Ցանկանում էի իմանալ` ի՞նչ եղանակով կարելի է ուղղել այս խնդիրը, և արդյո՞ք հնարավոր է առանց վարչական տուգանքների, և եթե ոչ, որքա՞ն կկազմի տուգանքի չափը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից

Karen. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան: Նախապես շնորհակալություն: