
Կազմակերպությունը ցանկանում է նվազեցնել աշխատողների աշխատավարձը
lili.
2013 թվականին աշխատողների աշխատավարձը ցանկանում ենք իջեցնել, այսինքն մաքուր աշխատավարձը 2012 թվականի դեկտեմբերի մաքուր աշխատավարձից լինի պակաս: Կարո՞ղ ենք, թե՞ ոչ, եթե կարող ենք, ո՞ր դեպքերում:

Նվազագույն աշխատավարձ ստանալու վերաբերյալ
Աննա.
Խնդրում եմ ինձ մի հարցով օգնել:
Ես աշխատում եմ հիմնարկությունում` որպես համակարգչային օպերատոր (5 տարի), և հաստիքացուցակում իմ դրույքը 1 է, բայց ես նվազագույն աշխատավարձ չեմ ստացել ոչ մի անգամ, միշտ 20 000 կամ 29 000 եմ ստացել: Եթե նվազագույն աշխատավարձ կա Հայաստանում, ապա ինչու՞ է իմ աշխատավարձն այդքան ցածր, ներկայումս պետք է լինի մաքուր աշխատավարձը 35 000, բայց այս տարի նունպես ստանում եմ մաքուր 29800: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս ստանամ նվազագույն աշխատավարձ:

Միջին աշխատավարձը հաշվարկելու համար
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 08.01.2013-ին և ստանում է 100 000 դրամ, այլ գործատուի մոտ նախկինում չի աշխատել, 04.04.2013-ին ներկայացնում է հիվանդության թերթիկ, ապա միջին աշխատավարձը հաշվարկելու համար 100 000-ը պետք է բաժանել 12-ի՞, թե՞ 3-ի:

Եկամտային հարկի հաշվարկի լրացման վերաբերյալ
Մարինե.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է եկամտային հարկի հաշվետվությանը: Ես աշխատում եմ համայնքին ենթակա հաստատություններից մեկում: Աշխատողներից մեկը դեկտեմբեր ամսից երեխայի ֆիզի բյուլետենի մեջ է մինչև մայիսի 5-ը: Եկամտային հաշվետվության մեջ ես իրեն ներկայացրել եմ որպես չվճարվող աշխատավարձ հունվար և փետրվար ամիսներին: Խնդրում եմ ասեք ինձ` արդյո՞ք ճիշտ եմ արել, եթե ոչ, ապա ինչպե՞ս պետք էր ձևակերպել իրեն:

Որքա՞ն կկազմի աշխատողի վերջնահաշվարկը
Նարինե.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, ու կխնդրեի պատասխանել դրան: Աշխատողը, որն ընդունվել է աշխատանքի 01.07.2012թ., 5-օրյա աշխատանքային շաբաթով, իր աշխատանքի 8-րդ ամսում` 18.02.2013թ., գնում է ամենամյա արձակուրդի ամբողջությամբ` 20 օր տևողությամբ մինչև 19.03.2013թ.-ը: Նրան վճարվել է մաքուր 35.511 դրամ արձակուրդային (կեղտոտով 46.972 դրամ): Այնուհետև 20.03.2013-ից գալիս է աշխատանքի ու աշխատելով 4 օր` 26.03.13թ.-ին ազատվում է աշխատանքից: Մարտ ամսվա նրա կեղտոտ միայն աշխատավարձը կազմում է 10.200 դրամ: Նրա միջին ամսական աշխատավարձը կազմում է 49.321 դրամ: Ուզում եմ իմանալ, թե որքան կլինի նրա վերջնահաշվարկը ու որքան պետք է նրանից հետգանձում կատարել: Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով` Նարինե:

Նպաստի հաշվարկ բարձր լեռնային գոտիներում աշխատանքի պայմաններում
Մարինե.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, և ինձ մոտ առաջացել են հետևյալ խնդիրները: Խնդրում եմ օգնեք ինձ:
Ես Գեղարքունիքի մարզի գրադարանի հաշվապահ եմ, և այստեղ որոշակի շրջանների համար բացի աշխատավարձից աշխատողներին վճարում ենք նաև բարձր լեռնային` աշխատավարձի 20%, եթե աշխատավարձը 40000 ցածր է, իսկ բարձրի դեպքում ավելանում է 8000 դրամ:
Հարցերս հետևյալն են.` Մանրամասն

Կամավոր հիմունքներով կատարվող աշխատանքի մասին
Syuzi.
Կարո՞ղ է արդյոք առևտրային կազմակերպությունն ընդունել աշխատանքի կամավոր հիմունքներով աշխատողի (զուտ ստաժի համար): Խնդրում եմ հուշել, արդյո՞ք ՀՀ օրենքը կամավոր աշխատանքի մասին ուժի մեջ է մտել, կամ ե՞րբ է մտնելու: Ո՞րտեղ գտնեմ պատասխան:

Աշխատավարձի հաշվարկ
Վազգեն.
Ես աշխատում եմ ավտոգազալիցքավորման կայանում որպես լիցքավորող հերթափոխով յուրաքանչյուր 3-րդ օրը: Իմ աշխատավարձը պայմանագրով սահմանված է 32500 դրամ: Խնդրում եմ պատասխանեք` որքա՞ն աշխատավարձ պետք է ես ստանամ ամսական, և եթե հնարավոր է` նշեք հաշվարկման կարգը և ո՞ր իրակավական ակտերի հիման վրա: Կանխավ շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի աշխատավարձը 2013թ. հունվարի 1-ից հետո
Հռիփսիմե Ա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
եթե աշխատողի աշխատավարձը 2012թ. յուրաքանչյուր ամիս եղել է 100000 դրամ + 30% հավելավճար` 30000 դրամ (վնասակար աշխատանք է), ապա 2013թ. համար որքա՞ն պետք է կազմի նրա ամսական աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:

Աշխատաժամանակի տեղեկագիր վարելու վերաբերյալ
Հարություն.
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու համար: Եթե վարչական տուգանք, ապա արդյո՞ք հետո պարտադիր պետք է վերականգնվեն տաբելները: Տաբելի վարումը մեր կազմակերպության համար այնքան բարդ ու աշխատատար է և միևնույն ժամանակ` անիմաստ, քանի որ աշխատողները անհարգելի բացականեր չեն ունենում, անկախ ամեն ինչից` յուրաքանչյուր ամիս նույն աշխատավարձն են ստանում, որ համաձայն ենք վարչական տուգանք վճարել տաբել վարելու փոխարեն: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Հաշվարկված աշխատավարձը չի վճարվել
Garik.
1 ամսվա աշխատավարձը հաշվարկվել, սակայն չի վճարվել, այն վճարվելու է հաջորդ ամիս միասին: Ինչպե՞ս հաշվարկել և վճարել:

2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս
Լիաննա.
2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս 2012թ. բաժին ընկնող ամիսների աշխատավարձերին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարները, թե՞ ոչ:

Հիմնադիրը փոխառություն է տրամադրել ընկերությանը
Թամարա.
Հարգելի հաշվապահներ, եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր և տնօրեն (որպես տնօրեն պայամանագիր չկա կնքված և աշխատավարձ սահմանված չէ), վճարելու՞ եմ եկամտային հարկ: Եթե ընկերությանը ես որպես տնօրեն տալիս եմ փոխառություն, պե՞տք է արդյոք ձևակերպել ինչ որ փաստաթուղթ, փոխառության պայմանագիր:
Շնորհակալություն`
Թամարա

Աշխատավարձի հաշվարկման ծրագիր
Գործիքներ բաժնում ավելացվել է "Salary" աշխատավարձի հաշվարկման ծրագիրը:

2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս
Լիաննա.
2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս 2012թ. բաժին ընկնող ամիսների աշխատավարձերին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարները, թե՞ ոչ:

Եկամտային հարկի հաշվարկ
ԱՐԱՅԻԿ.
Կոմպետենտ մարդիկ, խնդրում եմ օգեք, մի մատչելի բանաձև տվեք, որով կարողանամ հաշվել աշխատավարձից եկամտային հարկի գանձման եղանակն ու կարգը: Նոր փոփոխությունները մոլորեցրել են: Խնդրում եմ օգնեք:

Կանխիկ գործառնությունների սահմանափակում
Ս.Հ.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք սահմանափակումներ կան ՍՊԸ-ի աշխատողների աշխատավարձը դրամարկղից վճարման համար, թե՞ ոչ: Հատկապես նկատի ունեմ՝ 100 000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար գոյություն ունի՞ նման օրենք, թե՞ եթե աշխատողը 100 000 դրամից բարձր աշխատավարձ է ստանում, դա անպայման պետք է վճարվի` աշխատողի բանկային հաշվին փոխանցում կատարելով: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատավարձի վճարումը կատարվում է փոխանցումով
Անի.
Հարգելի հաշվապահներ, ձեր օգնության կարիք ունեմ: Կազմակերպությունը աշխատողների աշխատավարձի վճարումը կատարում է անկանխիք: Այս դեպքում պե՞տք է տաբելում նշում անել (եթե այո, ապա ինչպե՞ս), թե՞ աշխատանքային պայմանագրում գրել հաշվեհամարը, որին էլ փոխանցվելու է աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:

Համատեղությամբ աշխատանքի ընդունում
Տիգրան.
Բարև Ձեզ: Եթե աշխատող պետք է ընդունվի աշխատանքի համատեղության կարգով, ինչքա՞ն նվազագույն աշխատավարձ կարող ենք գրել և պայմանագրում աշխատանքային շաբաթվա մեջ քանի՞ ժամ կարող ենք գրել: Շնորհակալություն:

Աշխատավարձի փոփոխման համար
Արթուր.
Բարև ձեզ: Եթե 2012թ. աշխատավարձը եղել է 50.000 դրամ, 2013 դա դառնում է 62.037դրամ, ես կարո՞ղ եմ այդ գումարը կլորացնել, իսկ այդ դեպքում ես պարտավո՞ր եմ հրաման և համաձայնագիր կնքեմ աշխատողի հետ, թե՞ համաձայնագիրը բավական է: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ