
Աշխատավարձի հաշվարկ
Gayane.
Հարգելի հաշվապահներ, լսել եմ, որ արդեն կա աշխատավարձի հաշվարկի նոր ձևը, որը գործելու է 2013թ-ից excel ֆայլով: Որպեսզի կարողանանք հաշվարկել գալիք տարվա աշխատավարձի ֆոնդի բարձրացումը, խնդրում եմ, եթե որևէ մեկը ունի, ուղարկեք ghakobyan2003 շնիկ yahoo.com, կամ եթե կա, ասեք որտեղից կարող եմ բեռնել այն:
Նախապես շնորհակալ եմ:

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները
Աննա.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպության տնօրենը կատարում է նաև հաշվապահի և գանձապահի պարտականությունները (կազմակերպության աշխատողները 3 հոգուց ավել չեն): Տնօրենի աշխատավարձը համաձայն աշխատանքային պայմանագրի սահմանված է 40000 դրամ: Արդյո՞ք աշխատանքային պայմանգրում կամ համաձայնագրով պետք է առանձին ըստ պարտականությունների նշել, թե 40000–ի մեջ որքան է կազմում հաշվապահի և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձների չափերը, և գանձապահի պարտականությունները կատարելու համար հասանելիք աշխատավարձից 30% հավելավճարի չափը:
Շնորհակալություն:

Աշխատավարձը անդրադառնու՞մ է նպաստ ստանալու վրա
Սիրանուշ.
Ունեմ հաշմանդամության 3-րդ կարգ: Աշխատում եմ և ստանում եմ բարձր աշխատավարձ: Աշխատավարձ ստանալը կարող է անդրադառնալ հաշմանդամության նպաստի ստացման վրա:

Աշխատողը կատարում է գլխավոր հաշվապահի և գանձապահի պարտականությունները
Emma.
Աշխատողը կատարում է գլխավոր հաշվապահի և գանձապահի պարտականությունները, և նրա մաքուր աշխատավարձը պետք է կազմի 150000 ՀՀ դրամ: Խնդրում եմ ասեք, թե ինչքան համախառն աշխատավարձ պետք է նշվի աշխատանքային պայմանագրում, և որ պաշտոնի համար ինչքան: Խնդրում եմ հաշվի առնել գանձապահի հավելավճարը, եթե չեմ սխալվում` 50 %: Կանխավ շնորհակալություն: Շտապ է:

Աշխատողին մի քանի օրով զորակոչել են
Վիկտորյա.
Հարգելի հաշվապահներ, զինվորական ծառայություն անցած աշխատողին մի քանի օրով նորից զորակոչել են բանակ: Զորակոչման օրերի վարձատրությունը ինչպե՞ս է կատարվում: Վճարում է պետությու՞նը, թե՞ գործատուն: Գործատուն իրավունք ունի՞ չվճարել չաշխատած օրերի համար: Խնդրում եմ նշեք, թե որ օրենքով եք առաջնորդվում:

Օտարերկրացու աշխատավարձի հաշվարկ
Liana.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` օտարերկրյա քաղաքացուն աշխատավարձ հաշվարկելիս անձնական նվազեցում (32 500) կատարվու՞մ է, թե՞ ոչ: Օրինակ, եթե աշխատավարձը 120 000 դր. է, ինչքա՞ն է կազմում մաքուր աշխատավարձը և եկամատահարկը:

Ազատ գրաֆիկով աշխատանքի ձևակերպում
Գագիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
ազատ աշխատանքային գրաֆիկով աշխատանքը ձևակերպելու համար պե՞տք է արդյոք կնքվի աշխատանքային պայմանագիր: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում: Իսկ աշխատավարձը կարելի՞ է գրել օրինակի համար 20000 դրամ, իսկ աշխատանքային թերթիկում էլ նշել աշխատած քիչ օրերի թիվը:

Ի՞նչ հարկեր են հաշվարկվում աշխատավարձից
Արթուր.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Եթե ՍՊԸ-ի աշխատողներից մեկը, որը նաև հանդիսանում է այդ ՍՊԸ-ի փայատեր, միակողմանի ծնողազուրկ է, ի՞նչ հարկեր է գանձվում նրա աշխատավարձից:
Շնորհակալություն:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Նաիրա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի համաձայն վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրեկան աշխատավարձը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի, ապա ինչպե՞ս վարվել այս դեպքում: Աշխատողը 2012թ. օգոստոս ամսվա մեջ ունի 26 աշխատանքային օր, սակայն նա փաստացի աշխատել է 25 աշխատանքային օր: Նրա ամսական աշխատավարձը 200 000 դրամ է: Ստացվում է, որ նրա միջին օրեկան աշխատավարձը = է 200 000/25=8000 դրամ: Օգոստոս ամսվա աշխատավարձը = կլինի 8000*25=200 000: Այսինքն ստացվում է, որ նա աշխատել է 25, այլ ոչ թե 26 աշխատանքային օր, բայց ստանում է լրիվ ամսվա աշխատավարձ: Խնդրում եմ ասեք` ինչպես վարվել:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Arevik.
Բարև Ձեզ:
Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ: Արդյո՞ք տարվա կտրվածքով միջին աշխատավարձը հաշվելիս պետք է հանել այն 20 օրվա դիմաց ստացած գումարը, որ աշխատողը եղել է հերթական արձակուրդում:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատողը ցանկանում է լուծել աշխատանքային պայմանագիրը
Մնաց.
Բարև ձեզ:
Մեկ շաբաթից ավելի է ընդունվել եմ աշխատանքի կազմակերպությունում, սակայն աշխատանքային պայմանները ինձ համար անընդունելի են, և ցանկանում եմ լուծել իմ աշխատանքային պայմանագիրը: Վերջինիս օրինակը ինձ չի տրամադրվել: Դեռևս չեմ ստացել աշխատավարձ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ է պետք անել պայմանագրի լուծման համար: Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել: Նաև կխնդրեի պարզաբանել աշխատավարձի և վերջնահաշվարկի հետ կապված հարցերը:

Ինչպե՞ս է հաշվարկվում 10 օրվա աշխատավարձը
Նանա.
Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալը. ենթադրենք աշխատողի հաստիքային դրույքաչափը կազմում է 75000, հերթական ամսում նա աշխատում է 10 օր, որից հետո աշխատանքից ազատվում է, այդ 10 օրվա աշխատավարձն ինչպե՞ս է հաշարկվում:

Ինչպե՞ս հաշվարկել հղիության նպաստը
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչպես հաշվարկել հղիության նպաստը, եթե աշխատավարձը վճարվում է ըստ կատարված աշխատանքի (կատարողականով): Մի փոքր օրինակ` ես մայիսին ստացել եմ ընդամենը 13.000 դրամ:

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ
Arman.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել մեկ հարցով` ես իրավունք ունե՞մ կնքել աշխատանքային պայմանագիր` նշելով 50.000 դրամ աշխատավարձ, որից 33.000 դրամ աշխատավարձ + 17.000 դրամ հավելավճար վնասակար աշխատանքի համար: Այսինքն ես կարո՞ղ եմ նշել 33000 դրամ, թե՞ անպայման պետք է նշել 33500 դրամ (նվազագույն 32500+3%): Եկամտահարկի հաշվարկի բլանկի մեջ նշված է մինչև 33500 դրամ, այդ պատճառով ես մտածեցի` միգուցե ես իրավունք չունեմ նվազագույն աշխատավարձի չափը 32.500 նշել աշխատանքային պայմանագրում: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել հարկերը
Նաիրա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Հիմնադրամի աշխատողը ստանում է 110 000 դրամ, հիմնադրամը շահել է ծրագիր, և այդ նույն աշխատողը այդ ծրագրով պետք է ստանա աշխատավարձ 100 000 դրամ, ընդ որում գործատուի սոցը պետք է վճարվի այդ գումարից: Հարցս հետևյալն է` ինչպե՞ս հաշվարկել հարկերը: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատանք քաղաքացիաիրավական պայմանագրով
Armine.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ շտապ ինձ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 50 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ:
Նախապես շնորհակություն:

Հաշվարկված աշխատավարձի` ծախս ճանաչում
Tigran.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասեք, թե որ հաստիքի աշխատավարձը որ ծախսի մեջ է մտնում`
1.Արտադրամասի պետ
2.Վարպետ
3.Բանվոր օժանդակ
4.Բանվոր խոտան
Նախօրոք շնորհակալություն:

Ինչպե՞ս կատարել պահումները
Աղավնի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը գնացել է արձակուրդ մայիսի 4-ից, արձակուրդայինը կազմել է 100000/21*20=95238դր., իսկ աշխատավարձը մայիս ամսվա երկու օրվա համար 100000/20*2=10000դր: Խնդրում եմ պատասխանեք, սոց-ի և եկամտահարկի հաշվարկները կատարվում են առանձի՞ն (այսինքն 10000-ից եկամտահարկ չպիտի պահվի և ապահովադրի սոց. չպիտի հաշվարկվի), թե՞ հաշվարկները կատարել եկամուտների հանրագումարից, այսինքն՝ 105238-ից: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է հաշվարկել աշխատավարձ
Սիրուշ.
Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ի, որի միակ հիմնադիրը տնօրենն է, գործունեությունը դադարեցվում է, և ՍՊԸ-ին պատկանող տարածքը տրվում է վարձով, արդյո՞ք աշխատավարձ տրվում է տնօրենին, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Աշխատանքի վարձատրության վերաբերյալ
manush.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Մեր հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Ունենք համատեղությամբ աշխատող բժիշկներ, որոնք բնականաբար աշխատում են ոչ լրիվ աշխատաժամանակով: Կարո՞ղ ենք նրանց վարձատրել 1 դրույքի համար նախատեսված աշխատավարձով, թե՞ պետք է վճարենք աշխատավարձի կես դրույքի չափով:
Վերջին մեկնաբանություններ