Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պահումներ աշխատավարձից

Մերի. Բարև ձեզ: Ես աշխատում եմ մետրոյում որպես ԿԿՊ-ի հերթապահ, ամսական աշխատավարձիցս 17000 դրամ են պահում կատարում: Հիմա լսել եմ, որ նաև գույքահարկ է պահվելու: Արդյո՞ք դա ճիշտ է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք չի առաջանա հակասություն աշխատանքային օրենսգրքի հոդվածների միջև

Նունե. Աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի համաձայն` - Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Իսկ 185 հոդվածի համաձայն` - Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին: Հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով, և անհրաժեշտություն է առաջացել ամսվա մեջ 1 շաբաթ օր հավելյալ աշխատել, այս դեպքում աշխատավարձը այդ օրվա համար հաշվարկվում է կրկնակի՞, թե՞ 2.5 անգամ ավել: Ես որքանով տեղյակ եմ օրենքի միայն մեկ հոդվածը կարող է կիրառվել, արդյո՞ք չի առաջանա հակասություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Հայկ. Հարգելի գործընկերներ, Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի դրույթների` միջին աշխատավարձի հաշվարկի հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և/կամ արձակուրդում և/կամ ոչ իր մեղքով պարապուրդում: Արդյո՞ք դա նշանակում է, որ այն դեպքում, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի ամսվա կեսից, իր այդ կես ամսվա աշխատավարձը պետք է ներառվի միջին աշխատավարձը հաշվարկելիս: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս

Աննա. Հարգելի հաշվապահներ, հղիության նպաստը հաշվարկելիս միջին օրականը միջին աշխ. / 21 բազմապատկում ենք աշխատանքայի՞ն օրերի քանակով, թե՞ օրացուցային օրերի քանակով: Օրենքում ասվում է` բոլոր աշխատանքային օրերի քանակով: Ճի՞շտ եմ հասկացել: Այդ դեպքում հանու՞մ եմ տոն օրերը և հիշատակի օրերը, թե՞ ոչ: Աշխատողիս աշխատավարձը 55000 է առանց պահումների: 140 օր է բուլետենը: 28.04.2012-14.09.12 թթ.: Օգնեք հաշվեմ, խնդրում եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գիշերային աշխատանքի վարձատրություն

Sirarpi. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես աշխատում եմ քոլեջում, ունեմ 2 գիշերային պահակ 1,5 դրույքով (48 750 դր.): Կարո՞ղ եք ինձ գրել միայն գիշերային աշխատավարձի հաշվարկման կարգը նոր օրենքներով: Նախապես շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Աշխատավարձից պահումներ կատարելու հետ կապված

Գոռ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես գրանցվել եմ աշխատանքի ամերիկյան ընկերությունում, որը գտնվում է հենց Միացյալ Նահանգներում, բայց ես աշխատելու եմ Երևանում: Եթե նրանք ամսական իմ աշխատավարձը փոխանցեն իմ երևանյան բանկերից մեկի հաշվին (գումարը բավականին բարձր է հայաստանյան աշխատավարձների համեմատ), ես պետք է հարկ վճարե՞մ: Կամ ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ: Ասենք՝ ինչ-որ սահմանափակումներ կա՞ն կապված գումարի չափի հետ: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի աշխատանքի ընդունում

Մարտին. Հարգելի կոլեգաներ, ի՞նչ առանձնահատկություններ կան ոչ ռեզիդենտին աշխատանքի ընդունելու դեպքում: Նա ունի սոց. քարտ, սակայն չունի ՀՀ անձնագիր: Արդյո՞ք պետք է անհատական հաշիվ բացելու համար հայտ ներկայացնել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ: Եվ ինչպե՞ս է հարկվում ոչ ռեզիդենտի ստացած աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հաշվարկ

MM. Բարև Ձեզ: Խնդրում եմ մի հարցի շուրջ ուղղություն ցուցաբերել: Եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի 02/02/11թ-ին և վճարվում է արձակուրդային 03/12թ-ին, ետ հաշվարկը կատարելիս կոնկրետ ո՞ր ամիսները պետք է ներառվեն, որովհետև 02/02/11-02/02/12 ժամանակահատվածը ստացվում է 13 ամիս, այսինքն միջին աշխատավարձ հաշվարկելու համար ո՞ր ամիսների ԱՎՈՒՄ-ները ներառեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Գայանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել սկսնակիս հետևյալ հարցին: Աշխատողը գործատուի մոտ աշխատանքի է ընդունվել 07/06/2011թ-ին 82000 դրամ ամսական աշխատավարձով, աշխատանքից ազատվում է 01/04/2012թ-ին, նա այդ 10 ամիսների ընդացքում արձակուրդ չի գնացել, և նրա տարվա ընդհանուր եկամուտը կազմում է 905091 դրամ: Կազմակերպությունը աշխատում է հնգորյա շաբաթով: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը, խնդրում եմ բացատրել մանրամասն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրում կետ ավելացնելու վերաբերյալ

Արմինե. Բարև ձեզ, մի հարց եմ ցանկանում տալ` կարո՞ղ ենք աշխատողի հետ պայմանագրում այնպիսի կետ ավելացնել, ըստ որի գործատուն կարող է աշխատավարձ չվճարել, եթե այդ ամիս որևէ աշխատանք չի ունեցել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Nazeli. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: 2012թ.-ի հունվարի 24-30 անաշխատունակութան թերթիկ եմ ներկայացրել, աշխատում եմ 5 աշխատանքային օրվա ռեժիմով, աշխատավարձս տվյալ ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում կազմել է 4 ամիս` 100.000 դրամ (2011թ. հունվար - մայիս) և 8 ամիս (մայիս - առ այսօր)` 130.000 դրամ (նվազեցումներից հետո` մաքուր): Խնդրում եմ ինձ օգնեք հաշվարկել տվյալ ամսվա համար իմ աշխատավարձի չափը: Ես դեռ սկսնակ ինքնուս եմ և դժվարանում եմ ինքս լուծել այս խնդիրը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ հաշվարկելու համար

Մարիա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես ՍՊԸ-ի տնօրեն եմ: Միևնույն ժամանակ այդ նույն կազմակերպությունում քաղաքացիաիրավական պայմանագրով դասավանդող: Հիմա հղիության պատճառով արձակուրդի մեջ եմ: Նպաստը հաշվելու համար արդյո՞ք միայն որպես տնօրենի աշխատավարձն ենք հաշվի առնում, թե՞ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատավարձն էլ: Ինձ ասացին` միայն որպես հիմնական աշխատողինն են հաշվելու, քանի-որ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում 3 տոկոս սոց. չի վճարվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե հաշվարկվում է արձակուրդային

Հելեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` եթե հաշվարկվում է արձակուրդային, և այն պետք է վճարել աշխատողին արձակուրդ գնալուց 3 օր առաջ, ապա ինչպե՞ս է հաշվարկային տեղեկագրում գրանցվում փաստացի գումարը, որ վճարվել է, և աշխատավարձի հաշվարկում յուրաքանչյուր ամսվա համար հասանելիք գումարը աշխատավարձ + արձակուրդային, ասենք եթե արձակուրդը ընկնում է երկու ամիսների միջև:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ չի ունեցել վարձու աշխատող

Հայկ. Ա/Ձ-ն, որը 2011թ. չի ունեցել աշխատող և չի վճարել աշխատավարձ, արդյո՞ք անհատական սոցի հաշվետվություն և տարեկան եկամուտների մասին տեղեկություն հանձնում է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը արձակուրդ է գնում

Ն. Բարև: Աշխատողը արձակուրդ է գնում մարտ ամսի 15-ից: 3 օր առաջ հաշվարկե՞մ ու վճարեմ արձակուրդ ու աշխատավարձ մարտ ամսվա սկզբի մի քանի օրերի աշխատածի համար, թե՞ սպասեմ գա, նոր մարտի աշխատած օրերը հաշվարկեմ ու նոր վճարեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի վճարման հետ կապված

N. Կարո՞ղ է կազմակերպությունը դեկտեմբերի աշխատավարձը տալ դեկտեմբերի 30-ով, ոչ թե ասենք հունվարի 11-ով: Ինձ թվում է` կարելի է, մանավանդ օրենքում ասվում է, որ մինչև հաջորդ ամսվա 15-ը, բայց կանխավճարի մասին բան չի ասվում: Կուզեի իմանալ ձեր կարծիքը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ

Anna. Խնդրում եմ օգնեք: Կազմակերպության կողմից Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններում նշվում է աշխատավարձի + դեկրետի գումարը, թե՞ միայն աշխատավարձի գումարը նշեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անդամավճարի նվազեցում եկամտահարկը հաշվարկելիս

Շահեն. Կազմակերպությունը 15 հոգուց է կազմված: Կամավոր անդամակցում են արհկոմին, և աշխատավարձից փոխանցվում է անդամավճար աշխատավարձի 1 տոկոսի չափով: Կարո՞ղ եմ աշխատավարձը և եկամտահարկը հաշվարկելիս այդ չափով յուրաքանչյուրին նվազեցնել, թե՞ ոչ: Ի՞նչ օրենք կա այդ մասով: Այդ կազմակերպությունը գործում է այս տարվա փետրվար ամսից: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի վճարումը

Անի. Խնդրում եմ պարզաբանեք, եթե ԱՁ -ն ունի 2 աշխատող և աշխատավարձերից պահվում է եկամտահարկ, այդ եկամտահարկի մուծումը ինչպե՞ս է կատարվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսուցչի աշխատավարձ

Ռուզան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ մոտավորապես ասեք, թե որքան կկազմի ուսուցչի մաքուր աշխատավարձը, եթե ունի 22 դասաժամ, դասղեկություն, մեթոդմիավորում, 16 տարվա ստաժ, լեզվի և գրականության դասավանդում 6-րդ, 7-րդ և 11 ժամ 12-րդ դասարանում, նաև ասեմ, որ բարձր լեռնային համայնք է: Շնորհակալություն: