Tag: աշխատավարձ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Արտյոմ. Հարգելի հաշվապահներ, կխնդրեյի պատասխանել իմ հարցին...ինչպե՞ս ենք հաշվարկում և վճարում աշխատողի Ֆիզ. արձակուրդը, եթե նա արձակուրդում է գտնվում, այսինքն նախորդ 12 ամսիներին որևէ եկամուտ չի ստացել...ո՞րն եմ վերցնում միջին աշխատավարձը...և ընդհանրապես, ո՞նց եմ հաշվարկում և վճարում, նախապես շնորհակալ եմ....
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին օրական աշխատավարձի հետ կապված

Էլլա. Բարև Ձեզ, ինձ շատ անհրաժեշտ է իմանալ (2*12+10/30.4)*2.34=56.9, այսինքն օրական գործակիցը գտնելու համար նման բանաձև օրենսգրքում որ մասում է գրված: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրումը տոնական և հիշատակի օրերին

Արթուր. Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ, Աշխ.Օրենսգրքի Հ.185, 2-րդ մասի փոփոխության համաձայն վարձատրումը տոնական և հիշատակի օրերին, եթե այն նախատեսված է աշխատանքի ժամանակացույցով, պետք է կատարել ժամավճարի կրկնակի չափով: Այսինքն, եթե օրինակ պահակները աշխատում են այնպիսի ռեժիմով, որ մի աշխատանքային օր համընկնում է տոնական օրվա հետ, ապա այդ օրվա 1 ժամվա վճարը կազմում է սահմանված ժամավճարի կրկնակի՞ չափը: Եվ եթե, այդ օրը նրա հերթափոխը գիշերն է, ապա նաև գիշերվա համար հավելո՞ւմ պիտի տրվի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Պ.Արթուր. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք վերջնահաշվարկը դա չվճարված աշխատավարձ և չվճարված արձակուրդի գումա՞րն է: Եթե կարելի է, ասեք, թե որտեղից կարող եմ դրանց մասին կարդալ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի վերաբերյալ

Ժաննա. Հարգելի հաշվապահներ, Ասացեք խնդրեմ, մեր հիմնարկության նախկին հաշվապահը սոց. վճարը եվ սոցի 3% հաշվել է այսպես. 51 աշխատողի համար ԱՎՈՒՄը =2116435 3%=63493 սոց վճարը =521465 նա փոխանցել է սոց. վճար 584958, բայց նորից սոց3% փոխանցել է 63493: Արդյոք նա ՃԻՇՏ է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխությունների վերաբերյալ

Skristin. Բարև ձեզ հարգելի հաշվապահներ. 1.մինչև փոփոխությունները պայմանագրում կետ կար, որ արտաժամյա կամ ......օրերի աշխատավարձը ներառված է դրույքաչափում, այժմ կարծես արգելել են 2.աշխատաժամանակի հաշվարկում հոդված147 կետ 1 ուրբաթ օրը 1ժամ պակա՞ս ենք ցույց տալու, թե դա վերաբերվում է միայն տոն օրերի նախօրյակին: Մանրամասն
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բանկային հաշվեհամարի փոփոխություն

Լիանա. Բարև հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց. եթե աշխատանքային պայմանագրեր կնքելուց հետո փոխվում է աշխատողների բանկային հաշվեհամարը, պետք է արդյոք փոփոխություն կատարել պայմանագրում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի վճարման վերաբերյալ

Ani. Հարցս ամենամյա արձակուրդի վճարմանն է վերաբերում. արդյոք հաշվարկված արձակուրդայինի հետ վճարվում է նաև տվյալ ամսվա մեջ մինչ արձակուրդ գնալը աշխատելու դիմաց վճարման ենթակա աշխատավարձի գումարը: Խնդրում եմ հղում տալ համապատասխան հրահանգը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Մանուշ. Բարև Ձեձ, ես ինքս հաշվապահ եմ, աշխատում եմ համայնքապետարանում ու արձակուրդ եմ գնացել օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ 28 օրացույցային օրով, իհարկե չիմանալով ԱՕ օրենքի փոփոխության մասին, հիմա ուզում եմ իմանալ, իմ սեպտեմբեր ամսվա աշխատավարձիս հաշվարկը անելիս ինչպե՞ս պետք է հաշվեմ 14.09-30.09.2010թ. աշխատած ժամանակահատվածի համար` աշխատանքային օրերո՞վ հաշվարկս անեմ, թե՞ օրացուցային օրերով, եթե աշխատավարձիս մեկ ամսվա չափը 55000 դրամ է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկման համար կիրառվող գործակից

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին. Ֆիզ. արձակուրդ գնալու ժամանակ միջին օրական աշխատավարձը հաշվարկվում է 30.4 գործակցով, թե` 21: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանեք, որովհետև ինձ ասացին, որ ֆիզի ժամանակ 30.4 գործակիցն է կիրառվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գանձապահի աշխատավարձ

Anush. Բարև ձեզ, ԱՕ փոփոխություններից հետո գանձապահի աշխատավարձին գումարվող հավելավճարը դառնում է 50%-ի փոխարեն 30%: Գանձապահի աշխատավարձը պակասեցնելու դեպքում ինչ իրավական ակտ պետք է կազմել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Վրույր. Ես ստանում եմ ամսական 100 000 դր, 5 օրյա աշխատանքային օրով: Օգոստոսի 9-ին գնացել եմ արձակուրդ 20 օրով: Օգոստոսի 6-ին ստացել եմ թե արձակուրդայինս, և թե 1-8 աշխատանքային օրերի աշխատավարձս: Վերադարձել եմ արձակուրդից և աշխատել եմ 30/08-ից: Ուզում եմ իմանալ, թե օգոստոսի 30-ի և 31-ի համար ես որքան գումար կստանամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք գիշերային ժամանակ

Լիլիթ. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. Աշխատակիցը աշխատում է ամսվա մեջ 20օր(160 ժամ),որից 10 օրը(80 ժամ) գիշերը: Ինչպե՞ս հաշվարկել գիշերային ժամանակի համար վարձատրության չափը,եթե դրույքաչափը 35000 դրամ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Armen. Բարև Ձեզ: Խնդրում եմ բացատրեք, ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը, երբ գտնվում ես արձակուրդում: Օրինակ՝ ես ստանում եմ հարկերը հանած 320,000 դրամ(մաքուր) միջին ամսական աշխատավարձս կազմում է 300,000 դրամ: Ես գնացել եմ արձակուրդ 2010 թվականի օգոստոսի 2-ից 15-ը ներառյալ: Որքա՞ն գումար ես պետք է ստանամ տվյալ ամսվա համար (աշխատավարձ + արձակուրդային): Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի վճարում բանկի միջոցով

Anush. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կա՞ օրենքի նոր փոփոխություն, որով սկսած 60000դ աշխատավարձի դեպքում աշխատավարձը վճարվում է բանկի միջոցով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Ժաննա. Հարգելի Հաշվապահներ, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխանողը արձակուրդից վերադարձել է 16.07.2010 եվ ազատվել է աշխատանքից 04.08.2010: Աշխատավարձը 62500 է, եթե կարելի է` բացատրելով գրեք: Նախապես շնորհակալ եմ: Սկսնակ հաշվապահ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գանձապահի պարտականություններ

Լուսինե. Եթե աշխատանքային պայմանագրում նշված չէ, որ կատարել նաև գանձապահի պարտականությունները, ապա աշխատավարձ վճարելիս պե՞տք է վճարել նաև գանձապահի աշխատավարձի 30%-ը: Ասեմ,որ գանձապահը արձակուրդի պետք է գնա և պարտականությունները պետք է ստանձնել ընկերության աշխատակիցը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին օրեկան աշխատավարձ

Աննա. Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ! Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս`միջին օրեկան աշխատավարձը ստանալու համար միջին ամսականը պետք է բաժանել 30.4-ի վրա: Ա/Օ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո արդյոք միջին օրեկանը ստանալու համար պետք է բաժանել 25-ի վրա(վեցօրյա աշխատանքի դեպքում): Նախապես շնորհակալություն!
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Սաթենիկ. Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատում եմ 2 ընկերությունում համատեղությամբ, գրանցված եմ, և կատարվում են սոց. վճարումները, ինչպե՞ս է հաշվարկվում հղիության թերթիկը: Կարո՞ղ եմ ներկայացնել այն ընկերությունում, որտեղից ավելի շատ աշխատավարձ եմ ստանում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պահեստապետի պարտականությունների վերագրում

Գուրգեն. Բարև: Կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Պահեստապետի պարտականությունների վերագրումը կազմակերպության որևէ աշխատակցին պահանջում է արդյոք լրացուցիչ վարձատվություն: Եթե այո, ապա ինչ չափով: Ըստ հաստիքագրքի, թե ըստ փոխադարձ պայմանավորվածության: Շնորհակալություն: