Tag: առաքման գիրք

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի վարում

Արմինե. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պատրադիր է շինարարական ծառայություններ մատուցող կազմակերպության թղթային եղանակով դուրս գրված հաշիվները գրանցել առաքումների գրքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է վարել առաքման գիրք

Վահան Գրիգորյան. Կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունի հացի արտադրություն և մանրածախ առևտրի գործունեություն: Առաքման գիրք վարել պե՞տք է, թե՞ ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվների` առաքման գրքում գրանցում

Andranik. Համաձայն ՀՀ կառավարության 30 դեկտեմբեր 2010թ. թիվ 1770-Ն որոշման 1. կետի 2) ա. ենթակետի, այն է` և նույն որոշման 1. կետի 2) բ ենթակետի այն է` էլեկտրոնային հարկային հաշիվները առաքման գրքում չեն գրանցվում: Հարց` ընկերությունը ունի էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում և միաժամանակ թղթային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում, արդյո՞ք ընկերությունը էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումը գրանցվում է տեղափոխվող և առաքվող ապրանքների գրանցման գրքում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժեշտություն կա՞ արդյոք առաքման գիրք վարելու

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: ՓՄՁ-ի տնօրենը ունի սեփական ավտոտնակ, որը կիսով չափ ծառայում է որպես այլ հասցեում գտնվող խանութի պահեստ: Անհրաժեշտություն կա՞ արդյոք և ճի՞շտ է վարել առաքման գիրք:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի հետ կապված

Ա.. ՍՊԸ-ն զբաղվում է շին. նյութերի մատակարարումով (տենդեր, ոչ թե շին. աշխատանք, ալյ մատակարարում): ԱԱՀ վճարող եմ, ունեմ առաքման գիրք Ք.Երևան M13 հասցեում: Խնդրում եմ ասեք, Ք.Արարատի կամ Ք.Հրազդանից գնված ցեմենտը պե՞տք է ետ բերեմ, M13 հասցե գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ Ք.Կապան ու Ք.Ստեփանավան: Ի վերջո Ք.Իջևանից գնված ավազը Ք.Նոյեմբերյան մատակարարելու համար ե՞տ բերեմ, M13 հասցեի գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ: 28-ով պրոբլեմ կա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող

Hasmik. Բարև ձեզ, խնդրում եմ ասացեք` կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող, ունի արտադրություն, արտադրանքը առաքվում է միայն իր սեփական խանութը, որտեղից իրականացվում է բացառապես մանրածախ առևտուր, նա արդյոք պետք է վարի առաքման գիրք: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Sofia. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել մի հարցում, կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, վերջերս գրանցել եմ ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյոք ճիշտ եմ արել պետք է ԴՄՕ գրեի, թե ՀԴՄ-ով խփեի: Կանխավ Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը պահեստ է վարձակալում

Susanna. Կազմակերպությունը պահեստ է վարձակալում նույն վարձատուի մոտ, նույն հասցեով - 2 սենյակ` իրար հետ առնչվող: Վարում ենք 1 առաքման գիրք: Արդեն 3 անգամ ՀՏ այցելում է և սպառնում է, որ ակտ կգրի, քանի որ 2 սենյակ է, ուրեմն պետք է լինի 2 առաքման գիրք: Սպառնում է, բայց չի գրում, քանի որ հիմքերը թույլ են, որովհետև, մենք օգտագործում ենք 1 ելքի դուռ` սենյակները հաջորդական են /smejni/: Խնդրում եմ խորհուդ տալ, թե ինչքանով է իրավացի ՀՏ-ն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Վաճառվել են սարքավորումներ

Arpin. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օգնեք: Ֆիզ անձին վաճառել եմ մոտ 3 մլն.դրամի սարքավորումներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացվեն, որպեսզի հարկային տեսակետից ֆիզ. անձը խնդիր չունենա: Ինչպես նաև մեր կազմ-նը: Աշխատում ենք ԱԱՀ-ով, առանց ՀԴՄ-ի: Գրել եմ հ/ա, լրացրել եմ առաքման գրքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի հետ կապված

Աշխեն. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ առաքման գրքի լրացման հետ կապված. ես լսել եմ գործող հաշվապահներից, որ առաքման գրքի ամեն նոր էջի հետ պետք է տողերի համարակալումը նորից սկսել: Արդյոք որտեղ է ամրագրված, որ առաքման գրքի յուրաքանչյուր էջում տողերը պետք է համարակալվեն սկսած մեկից: Նախօրոք շնորհակալություն եմ հայտնում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ամսագրերի վաճառք

Ադրիանա. Բարև ձեզ: Կարող եք օգնել, կազմակերպությունը զբաղվելու է ամսագրերի վաճառքով, ինչպես պետք է լինի հաշվապահական հաշվառումը և պետք է արդյոք առաքման գիրք, թե ՀԴՄ: Լույս է տեսնելու ամիսը 1 անգամ և վաճառվելու է կազմակերպություններին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն աշխատել է պարզեցված ընթացակարգով

Սուսաննա ք. Աբովյան. Ողջույն բոլոր հաշվապահներին! Ունեմ այսպիսի հարց,խնդրում եմ օգնեք , ԱՁ,որը աշխատել է ՓՄՁ -ի պարզեցված ընթացակարգով, այս տարվա հուլիսից, իր դիմումի համաձայն աշխատելու է ԱԱՀ-ով: Ստացել է հասույթի և առաքումների գիրք , հաստատված հարկայինի կողմից: Ի դեպ ԱՁ-ն իրականացնում է ներմուծում,այս դեպքում, հասույթի գրքում պետք է լրացվի ԱԱՀ-ի ժամանակաշրջանում ստացված ապրանքները, թե նաև նախորդ ժամանակաշրջաններում ստացված ապրանքները: Այստեղ հաշվապահություն չի վարվել, այժմ ես փորձում եմ ետ գնալով , ինչ-որ կերպ ստանամ գոնե ապրանքային մնացորդը, որը չգիտեմ հասույթի գրքում լրացնեմ ,թե ոչ, խնդրում եմ,եթե կարող եք օգնեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող համարվող Ա/Ձ

Meri. Ողջույն ,բոլորին, Ունեմ այսպիսի հարց, ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ը, որը իրականացնում է ներմուծում , ծավալում է առևտրային գործունեություն, ունի երկու աշխատող, դրամարկային գիրք պարտադիր է, որ ունենա, ավելացնեմ նաև, որ հասույթի և առաքումերի գիրք ունի, հաստատված հարկայինի կողմից:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քանի՞ առաքման գիրք է հարկավոր

Հասմիկ. Բարև Ձեզ.Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին. Ընկերությունը իր կողմից արտադրած արտադրանքը պահեստից իրեն պատկանող 2 ավտոմեքենաներով առաքում է տարբեր խանութներ.տվյալ դեպքում քանի առաքման գիրք պետք է լինի (պահեստի համար առանձին, մեքենաների համար առանձին, թե մեկ առաքման գիրք, քանի որ նույն հասցեից են մեքենաները ապրանքը առաքում): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ

Սիլվա. Ողջույն հետաքրքիր մարդկանց թիմին: Առաջին անգամ եմ շփվում ձեզ հետ և մեծ բավականություն ստանում բոլորիցդ:Պատասխանեք խնդրեմ իմ այս հարցին: Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ(վանդակաճաղեր,դռներ,բազրիքներ և այլն): Քանի որ վաճառքի սրահ չունի ՏՀՏ-ն ՀԴՄ-ի իրավունք չտվեց: Ունի առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրք:Ա/Ձ-ն գործարք չի կատարում կազմակերպությունների հետ,նրան գործով դիմում են ֆիզիկական անձինք:Ա/Ձ-ն ստիպված բանկում հաշվեհամար է բացել և ֆիզիկական անձից վերցնելով աշխատանքի դիմաց վճարված գումարը փոխանցում է կատարում իր հաշվե համարին:Ասացեք խնդրեմ ճիշտ է արդյոք նման ձևով աշխատելը և ինչ կարգով պետք է վարել գիրքը եթե ֆիզիկական անձը շատ դեպքերում անձնագիր չի տրամադրում:Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ստուգման վերաբերյալ

Արմեն. Հարգելի գործընկերներ, ՊԵԿ Օպերատիվ բաժինը` մեր հայտնի օպերները :) հանձնարարական են բացել մեզ քաջ հայտնի 28 կոչված հոդվածով: Առանց արձանագրության առգրավել են առաքումների գիրքը, չեն տվել հանձնարարականի պատճեն, դե խախտել են ստուգումների վերաբերյալ օրենքի 7,8 հոդվածի մի շարք կետեր, հիմա էլ մի շարք այլ փաստաթղթեր են պահանջում, ինչպես այդ խելոքներին ստիպենք մի քիչ օրենքի շրջանակներում գործեն?
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը զբաղվում է արտահանմամբ

Արմեն. Բարև բոլորին: Ընկերությունը զբաղվում է նաև արտահանմամբ: Արդյոք արտահանված ապրանքի համար առաքման գրքում դիտվում է որպես տեղափոխում և տեղափոխման վայրի հասցեն գրվում է Մաքսատան կամ Մաքսային կետի հասցեն: Ընդ որում տեղափոխման ժամանակ որևէ տրանսպորտային կազմկերպ-ից կամ սեփական տրանս. միջ. չեն օգտվել այդ դեպքում ապրանքն ուղեկցողի սյունակը դատարկ պետք է լինի ինչես ես հասկանում եմ, և ընդհանրապես տեղափոխման վայրը սյունակում հարկ է նշել հասցեն? Եթե առաքումը կատարվել է առձեռն....և ևս մեկ հարց առաքման ժամը պարտադիր է նշել: Նախապես շատ,շատ,շատ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կնիքի վերաբերյալ

Հասմիկ Ոսկանյան. Բարև Ձեզ: Մի քանի հարց: 1. Ինչով է զիջում շտամպ ասվածը կնիքին: Կարող եմ արդյոք ինձ ներկայացված հ/ապրանքագրի 2-րդ օրինակի վրա ոչ թե կնիք, այլ շտամպ դնել? 2. Պատահաբար պատռվել է առաքման գրքից 2 էջ, այդ էջերը լրացված են: Սոսնձով երևի թե հնարավոր է կպցնել:Հնարավոր է ՍՊԸ - ն ենթարկվի ինչ-որ պատասխանատվության?