
Միջնորդային գործունեություն իրականացնելու համար
Վահան.
Բարև ձեզ։ Ես օնլայն առևտրի միջնորդ կազմակերպություն եմ ուզում հիմնել, որտեղ վաճառողները միջնորդավճար են վճարում իրենց վաճառած ապրանքից։ Գրանցված աշխատողներ չեն լինելու սկզբնական շրջանում։ Հարցերս հետևյալն են.
1) Ի՞նչ տարբերակով է ձեռնտու գրանցել բիզնեսը՝ Ա/Ձ, ՍՊԸ:
2) Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու տվյալ բիզնեսը:
3) Եթե առանձին տարածք չունեմ, որպես բիզնեսի գրասենյակ, կարո՞ղ եմ արդյոք գրանցել այն իմ բնակության հասցեով։
Նախապես շնորհակալություն:

Առցանց առևտուր
Վահան.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ցանկանում եմ օնլայն հարթակ ստեղծել, որտեղ մարդիկ կկարողանան իրենց ապրանքները վաճառել։ Վճարումը տեղի է ունենալու անկանխիկ և որոշակի միջնորդավճար պահվելուց հետո նոր փոխանցվի վաճառողի տրամադրած հաշվին։ Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք անձը, ով չունի գրանցված բիզնես, կարո՞ղ է վաճառել օնլայն և խնդիրներ չունենա օրենքի հետ, ինչպես հիմա instagram-ում կամ list.am-ում է կատարվում։
2. Եթե վաճառքի գումարը փոխանցվում է մեր հաշվին, իսկ հետո նոր անցնում վաճառողի հաշվին, ի՞նչ ճանապարհով կարող եմ այնպես անել, որ հարկ վճարեմ միայն միջնորդավճարի համար։

Առցանց առևտուր
Ջուլիետտա․
Բարև Ձեզ: Պատրաստվում եմ վաճառքի օնլայն հարթակներ (ՖԲ, Ինստագրամ, կայք) ստեղծել և հագուստ վաճառել: Գրանցումով Գյումրիից եմ, իսկ վաճառքը լինելու է ամբողջ Հայաստանով մեկ: Այս դեպքում եմ կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկատիրություն գրանցվել: Կանխավ շնորհակալություն:

Մեքենայի գույքահարկ
Բարև Ձեզ: Օնլայն տարբերակով ինչպե՞ս իմանալ մեքենայի գույքահարկի չափը և վճարել:

Արտասահմանյան առցանց բանկեր
Մարինե.
Բարև Ձեզ։
Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրավորմամբ արտասահմանի հետ։ Ներկա պահին գործատուն գերմանական կազմակերպություն է, և գումարը փոխանցում են իմ ԱՁ եվրոյի հաշվեհամարին։
Քանի որ ըստ իրենց պահումները շատ են, խնդրել են գտնեմ ալտերնատիվ` հարմար տարբերակով, փոխանցում կազմակերպելու համար։ Նրանց համար շատ կարևոր է փոխանցումներում նշել իմ ՀՎՀՀ-ն։ Օրինակ` առաջարկել են օգտվել արտասահմանյան օնլայն բանկերից։ Դիտարկել եմ մի քանի տարբերակ։
1. Բացել եմ բիզնես հաշիվ payoneer-ում։ Լրացրել եմ ԱՁ-ի բոլոր տվյալները։ Չգիտեմ արդյո՞ք ճիշտ եմ արել։ Կարո՞ղ էին փոխանցել payoneer-ի ֆիզ. անձի հաշվին և նշեին իմ ՀՎՀՀ-ն, նորմալ կստանայի՞ գումար: Եթե payoneer-ով տարբերակ կա ամեն ինչ ճիշտ կազմակերպելու, խնդրում եմ`օգնեք։
2. Դիտարկել եմ նաև worldremit-ը։ Սա նույն պահումն է անում ինչ օրինակ` ԱՁ-ի հաշվին իրենց կատարած փոխանցումը։ (800 եվրոյից սկսած 30 եվրո պահում):
3. Ներբեռնել եմ wise-ը, էստեղ բիզնես հաշիվ չի թողնում բացել, բացել եմ ֆիզ. անձի համար հաշիվ։ Բայց փոխանցում ստանալու համար ես պետք է 10 000 դրամ փոխանցեմ հաշվին։ Չեմ փորձարկել։
Խնդրում եմ կիսվեք փորձով/խորհրդով։
Շնորհակալ եմ ցանկացած օգնության համար։ )))

Համակարգչային տեխնիկայի ներմուծում
Տիգրան.
Բարև ձեզ։ Ես հաճախակի եմ գնումներ կատարում օնլայն հարթակներից։
Ֆիզիկական անձով ուզում եմ սեփական օգտագործման համար ներմուծել համակարգչային մասեր, համակարգիչ կամ notebook:
ՊԵԿ-ի կայքում նայել եմ աղյուսակը թույլատրելի քանակների, բայց չեմ գտել համակարգչային մասերին որոնք են վերաբերում։
Ընդհանուր համակարգիչ հավաքելու համար պետք է գնեմ 10 ապրանք։ Մի կամ 2 ապրանքատեսակից հնարավոր է 2 կամ 4 հատով (օրինակ՝ օպերատիվ հիշողություն կամ կոշտ սկավառակ)։
1) Կարո՞ղ եմ արդյոք հանգիստ պատվիրել։ Չստացվի, մաքսատանը մտածեն բերում եմ վաճառելու նպատակով։
Եվ մեկ հարցել.
2)օրինակ՝ ենթադրենք ՊԵԿ-ի աղյուսակում գրված է, որ ֆիզիկական անձին թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման նպատակով 1 հատ հեռուստացույց։ Դա 1 ամսվա համա՞ր է գրված այդ՝ 1 հատը, թե՞ 1 տարվա համար։ Այսինքն՝ ուզում եմ հասկանամ աղյուսակում նշված քանակները 1 ամսվա կտրվածքի համար են թե՞ մի տարվա։ Որ իմանամ՝ ինչքա՞ն ժամանակը մեկ պատվիրեմ, որ կասկածի տեղիք չտա (չմտածեն հանկարծ վաճառքով եմ զբաղվում)։
3) Գումարը 200 եվրոն գերազանցելու դեպում կամ 31կգ գերազանցելու դեպքում, ավել գումարի 15% ո՞նց և ու՞ր պետք է վճարեմ։
Շնորհակալություն:

Հեռավար դասավանդում
Անյա.
Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. համալսարանի դասախոսը կարո՞ղ է տեղափոխվել այլ երկիր ապրելու և հեռավար տարբերակով իր դասերն անցկացնել:

Լիազորի գրանցում
Գուրգեն.
Ինչպե՞ս գրանցվել որպես լիազոր, քայլերը կասե՞ք: "Էլեկտրոնային պայմանագրի կնքում" բաժնում ի՞նչ պայմանագիր պետք է ներբեռնեմ, ԱՁ եմ: Ընտրեք ֆայլը՝ ի՞նչ file և որտեղի՞ց ներբեռնեմ:
Taxservice.am որպես օգտվող մուտք չեմ կարող գործել, որպես լիազոր կարող եմ, կարո՞ղ եք օգնել:

Առցանց առևտուր անելու համար
Անի.
Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, զբաղվելու եմ օնլայն վաճառքով՝ տնտեսական ապրանքներ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պայմաններով է լինելու, ունենալու է 2 աշխատակից: շնորհակալություն

Համակարգչային ծրագրերի թեստավորմամբ զբաղվելու համար
Անի.
Հարգելի հաշվապահներ,
անձը ցանկանում է զբաղվել համակարգչային ծրագրերի թեստավորմամբ։ Աշխատանքն իրականացնելու է արտասահմանյան կայքերի համար և վարձատրությունը ստանալու է ըստ կատարած աշխատանքնի։
Խնդրում եմ օգնել և պատասխանել հետևյալ հարցերին։
1. Անձը պե՞տք է գրանցվի որպես ԱՁ, թե՞ հարկ վճարող ֆիզիկական անձ։
2. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և ի՞նչ հաճախականությամբ։
3. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, արդյո՞ք հաշվետվություններն առցանց վճարելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ընթերցող սարք։

Առցանց Ա/Ձ գրանցելու համար
Հասմիկ.
Ողջույն: Խնդրում եմ տեղեկացնել` առցանց Ա/Ձ գրանցվելուց հետո, որտե՞ղ է նաև պետք ներկայացնել փաստաթղթեր, որպեսզի ամբողջական լինի գրանցումը։ Ա/Ձ-ն մատուցվելու է օնլայն դասընթացներ, աշխատակից չի ունենալու, շրջանառությունը մինչև 115 մլն։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հարկավո՞ր է արդյոք լիցենզիա, ի՞նչ հաշվետվություններ է պետք ներկայացնել, և դրանց հաճախականությունը, և ի՞նչ տուրքեր, հարկեր են սպասվում։ Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղ, ՀԴՄ, եթե անկանխիկ են կատարվելու գործարքները և ինչպե՞ս են դուրս գրվում հաշիվները /էկենգի միջոցով/։ Շնորհակալություն:

Հագուստի ներմուծում և վաճառք
Քրիստինա.
Ես պետք է զբաղվեմ հագուստի կամ զարդերի օնլայն վաճառքով (գնվելու են այլ երկրներից օնլայն և վաճառվեն Հայաստանում)։ Խնդրում եմ ասել՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Աշխատելու եմ միայն ես, այլ աշխատողներ գրանցված չեն լինելու։ Շնորհակալություն։

Ապրանքների ներմուծում և առցանց վաճառք
Տիգրան․
Ողջույն բոլորին։
Ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Զ, գործունեություն՝ օնլայն վաճառք (մանկական հագուստ, մանակական պարագաներ և նմանատիպ ապրաքներ)։ Աշխատելու եմ շրջ․ հարկով 5%: Տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 115 մլն դրամը։
- Պետք է վճարեմ․
- Սոց․ վճար 5 000 դրամ
- Շահութահարկ 5 000 դրամ
- Դրոշմանիշային վճար տարեկան շրջանառությունից կախված ըստ սանդղակի։

Որպես ԱՁ գրանցվելու դեպքում
Նարեկ․
Բարև Ձեզ։
Ես պետք է զբաղվեմ հագուստի օնլայն վաճառքով (հագուստները գնվում են այլ երկրներից և վաճառվում Հայաստանում)։ Խնդրում եմ ասել՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Աշխատելու եմ միայն ես, այլ աշխատողներ գրանցված չեն լինելու։ Շնորհակալություն։

Բուժքույրական ծառայությունների մատուցում
Մարիամ.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ օնլայն Ա/Ձ բացել։ Եվ կազմակերպությունը, որը զբաղվելու է խնամակալությամբ և բուժքույրական ծառայությունների մատուցմամբ, որևէ լիցենզիա պե՞տք է հանել։ Կանխավ շնորհակալ եմ:

Առցանց առևտուր
Օֆելյա.
Բարև ձեզ: Ես նոր եմ զբաղվում օնլայն վաճառքով, ասեմ, որ դեռ սա աշխատանք չեմ կարող համարել, քանի որ պատվերներ գրեթե չունեմ: Ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս լինել գրանցված աշխատող, և արդյո՞ք անպայման է ունենալ ՀԴՄ սարքավորում, քանի որ դա ավելի թանկ արժե, քան ես կարող եմ այս տարի աշխատել: Նաև կցանկանայի իմանալ՝ կարո՞ղ եմ արդյոք արտերկրից որոշ քանակությամբ ապրանք բերել վաճառելու համար և ինչպե՞ս դա անել որպեսզի օրենքներին համապատասխան լինի և ինձ վրա էլ շատ ծանր չնստի: Կներեք՝ ինչքան կարողացա բացատրեցի 🙈

Առցանց առևտրով զբաղվելու համար
Ալինա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Իմ հիմնական աշխատանքից բացի զբազվում եմ նաև արտադրական գործունեությամբ, մասնավորապես ստեղծում և վաճառում եմ ձեռագործ զարդեր սոց․ հարթակներում (Facebook/Instagram): Հիմա մի ընկերության հետ համագործակցության համար (որն ինձ փոխանցումներ է անելու անկանխիկ) անհրաժեշտ է, որ ունենամ ՀՎՀՀ: Որոշել եմ գրանցել Ա/Ձ և դիմել միկրոյի համար: Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք պարտադիր է ունենալ ՀԴՄ սարք
2. Արդյո՞ք տարեկան շրջանառությունը կարելի է ցույց տալ միայն հաշիվ ապրանքագրերով, և արդյո՞ք չի ստուգվի նաև սոց․ հարթակներում ներկայությունը

Աշխատանքային ստաժ
Աբրահամ.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ արդյոք օնլայն ստուգել ստաժի չափը, և ինչքա՞ն է 1 տարվա ստաժը։

Ա/Ձ առցանց գրանցում
Գայանե.
Բարև ձեզ: Կասեք՝ ինչպե՞ս կարող եմ օնլայն գրանցվել որպես անհատ ձեռներեց:

Թվայնացված աշխատանքային գրքույկ
Հայկ.
Բարև ձեզ: Ինչպե՞ս կարող եմ գտնել իմ օնլայն աշխատանքային գրքույկը:
Վերջին մեկնաբանություններ