Tag: ավտոտեխսպասարկում

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատի ավտոլվացման կետը

Հայկ. Բարև ձեզ: Արդյո՞ք մինչև 2020թ. արտոնագրային հարկով աշխատած ավտոլվացման կետը, որը մետաղադրամով է աշխատում, պետք է 2020թ.-ից սկսած պետ. տուրքով աշխատի, թե՞ միկրոյի դաշտում: Եվ եթե կարելի է, կասե՞ք, թե որն է հստակ այս գործունեության դասակարգիչը: G 45.20 արդյո՞ք համապատասխանում է, եթե միայն ավտոլվացման ծառայություն է մատուցվում:
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք ավտոլվացման կետը համարվել միկրոձեռնարկատիրություն

Հայկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք, եթե հնարավոր է: Ընկերությունը, որը զբաղվում է մաքրման ծառայությունների մատուցմամբ և այդ մասով շրջանառության հարկ վճարող է, միաժամանակ ունի 2 ավտոլվացման կետեր, որոնցից մեկը մետաղադրամով «լվա ինքդ» է, իսկ մյուսը նոր սերնդի ՀԴՄ-ով է աշխատում: 2019թ. ընդհանուր շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը: Կարո՞ղ եմ արդյոք ներկայացնել 257 ձևը և աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն պետք է ներկայացնի ճշգրտված հաշվետվություն

Աննա. Բարին բոլորին: ԱՁ-ի համար 6 ամիս մուծել եմ արտոնագրային վճար, բայց գործունեություն չեմ իրականացրել ՀԴՄ սարք չունենալու պատճառով: 2 եռամսյակ ներկայացրել եմ շրջանառության հարկի հաշվետվություն 0-ականով: Հարկայինից պահանջում են ճշգրտված հաշվետվություն արտոնագրային եկամուտների վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Եվ ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի անցնելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Գարեգին. Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցերին՝ 1. Առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավո՞ր է կանխիկ գումար վերցնել հաճախորդից՝ դիմացը տրամադրելով հաշիվ վավերագիր (տեխսպասարկում է): 2. Ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոհարկատեսակի տակ, թե՞ ոչ, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Շրջանառությունս հաստատ 24 մլն դրամից չի անցնում: Կանխավ շնորհակալ եմ:
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

«Լվա ինքդ» ավտոլվացման կետ բացելու համար

Գագիկ․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ցանկանում եմ գնել հողակտոր և կառուցել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ։ Կխնդրեմ հնարավորինս մանրամասնել այս գործունեության ոլորտը, հարկումներ, կառուցման օրենսդրական պահանջները և այլն, կամ տրամադրել հղումը համապատասխան օրենքին։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն

Գարեգին. Բարև ձեզ: Կասե՞ք, թե ինչ հարկեր պետք է մուծի ԱՁ-ն, եթե աշխատում է արտոնագրային հարկով (ավտոտեխսպասարկում): Անձամբ ես մուծում եմ 15 750 դրամ որպես արտոնագիր + 5 000 դրամ սոց. և 5 000 դրամ որպես եկամտահարկ: Հարցս հիմնականում ուղղված է այդ վերջին 5 000 դրամանոց հարկին: Եթե ես մուծում եմ 15 750 որպես արտոնագիր, այդ դեպքում ի՞նչ 5 000 դրամանոց եկամտահարկի մասին է խոսքը: Շնորհակալություն: Ձեզ կարող է նաև հետաքրքրել - Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Գարիկ. Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Մարիամ. Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել: Եթե 1. ծառայություն է մատուցում, 2. 24 միլիոնը չի գերազանցել, 3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել, 4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտոնագրային հարկով աշխատելու դեպքում

Գարիկ. Չէի՞ք ասի, թե արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է փոխարինել ՀԴՄ կտրոնին, նկատի ունեմ արտոնագրային հարկով աշխատելու դեպքում (ավտոտեխսպասարկում), երբ ՀԴՄ չի տրամադրվել, և հնարավորություն չկա կտրոն տպելու, կարելի՞ է միայն հաշիվ-ապրանքագիր տրամադրելով աշխատել մինչև ՀԴՄ ստանալը: Բանկում ունեմ բացված հաշվեհամար: Կարո՞ղ եք նշել նաև, թե արտոնագրային վճարով աշխատելու դեպքում ինչ տեսակի հաշվետվություններ են հարկավոր օնլայն տարբերակով ուղարկել Հարկային տեսչություն, նկատի ունեմ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով: Բոլորից կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Իրինա. Խնդրում եմ ասացեք, ավտոտեխսպասարկման գործունեությամբ զբաղվող Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է հանդիսանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և չվճարել նույնիսկ Ա/Ձ եկամտային հարկը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկատեսակով է հարկվում գործունեությունը

Մարիամ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ուղղորդել: ԱՁ-ն ավտոապակիների մգեցման գործունեություն է իրականացնելու, ո՞ր հարկատեսակով է հարկվում այս գործունեությունը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

«Լվա ինքդ» ավտոլվացման կետի հարկման հետ կապված

Անի Կ. Բարև ձեզ: Ուզում էի ճշտել՝ «Լվա ինքդ» ավտոլվացման կետը գործում է արտոնագրային վճարո՞վ: Ու եթե այո, ապա հայտարարության մեջ «Ավելացնել գործունեության տեսակ», որն եմ նշում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում

Գևորգ. Բարև ձեզ: Եթե ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում, արդյո՞ք այդ յուղի համար առաջանում է շրջանառության հարկի (կամ այլ) հարկային պարտավորություն, թե՞ դա մտնում է արտոնագրային հարկի մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է մեքենայի յուղերի վաճառքով

Ռուզան. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով. ՍՊԸ-ն, որն ունի ավտոտեխսպասարկման կետ, ցանկանում է նույն վայրում նաև մեքենայի յուղերի աքռուվաճառքով զբաղվել: Այս գործունեությունը հարկվելու է շրջանառությա՞ն հարկով (շրջանառությունից 5%): Եթե այո, ապա շրջ. հարկը նվազեցվելու՞ է ծախսերի 4%-ով (շրջ. հարկի օրենքի հոդված 7, կետ1.1): Եվ այս դեպքում նվազեցվող ծախսեր են համարվում միայն ձեռք բերմա՞ն ծախսերը (քանի որ ապրանքը ՍՊԸ-ին մատակարարելու է վաճառող կազմակերպությունը, այսինքն տրանսպորտի ծախսեր չկան): Մատակարարող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է ավտոմեքենաների պահեստամասերի և քսայուղերի առևտրով

Հրայր. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. Արդյո՞ք ԱՁ-ն, որը զբաղվում է ավտոմեքենաների պահեստամասերի, աքսեսուարների և քսայուղերի (գործարանային փակ տարրաներով) մանրածախ առևտրով, պետք է ունենա լիցենզիա քսայուղեր վաճառելու։ Օրենքում ոչինչ հստակ գրված չէ, այսինքն, գրված է ինչ որ տեխնիկական հեղուկների մասին, ընդ որում ոչ հստակ։ Անհասկանալի է նաև, թե որոնք են այդ տեխնիկական հեղուկները։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի ավտոտեխսպասարկման կենտրոնը

Armine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, արտոնագրային վճար վճարող ավտոտեխսպասարկման կենտրոնը ինչպիսի՞ տարեկան հաշվետվության ձև պետք է ուղարկի մինչ ապրիլի 15-ը: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվում է պահեստամասերի վաճառքով

212 Արմեն. Խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն զբաղվում է պահեստամասերի վաճառքով և միաժամանակ տեղադրում է այդ պահեստամասերը սարքավորումների վրա: Հարց. -Ինչպե՞ս գրանցել գործարքը, եթե վաճառել ենք պահեստամաս և տեղադրել ենք այն, վաճառք և ծառայություն: -Կարո՞ղ ենք արդյոք ընդհանուր գւմարը մեկ ՀԴՄ կտրոնով ստանալ -Հաշվետվության ժամանակ ինչպե՞ս տարանջատենք ծառայությունը առևտրից -Պե՞տք է արդյոք ՀԴՄ-ի մեջ բացել առանձին բաժին ծառայություններ համար Աշխատում են շրջանառության հարկով: Շնորհակալություն: