Tag: արձակուրդային

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Ռուզաննա. Բարձ ձեզ։ Համաձայն աշխ.օրենսգրքի 130 հոդվածի՝ աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելիս վճարվում է աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ հաշվարկվում է վերջին 5 տարվա աշխատանքային տարիների ընթացքում աշխատողին կազմակերպության կողմից կուտակված պարտքը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ տնօրենին

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ՏԻՄ-ի ՀՈԱԿ-ի տնօրենին հատկացվել է արձակուրդ 24 աշխատանքային օր, 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ-ի տնօրենին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկ

Անի․ Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի ընթացքում աշխատակիցը ֆիզ․ է գնում և արձակուրդը տեղափոխում ենք ֆիզ․-ից 140օրից անմիջապես հետո։ Արձակուրդը եղել է հուլիսի 8-ից օգոստոսի 25-ը ներառյալ, իսկ ֆիզը օգոստոսի 8-ից է։ Այդ տեղափոխված օրերի համար վճարել եմ և պետք է ցու՞յց տամ օգոստոսի հաշվետվության ժամանակ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Անի. Բարև Ձեզ։ Եթե աշխատողը վերցնում է չվճարվող արձակուրդ մեկ ամիս տևողությամբ, ապա ամենամյա արձակուրդ գնալուց արդյոք տրամադրու՞մ ենք նախատեսված 20 օր արձակուրդը, թե՞ մեկ ամսվա օրերը կրճատվում է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Վարդուհի. Բարև Ձեզ։ Կասեք՝ եթե մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից վերադարձել են աշխատանքի, սակայն երեխայի մեկ տարեկանը լրանալուն պես, ե՞րբ կարող է այդ աշխատակցուհուն տրվել ամենամյա արձակուրդը։ Արդյոք այս պարագայում անհրաժե՞շտ է անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի տարակարգ

Լուսինե. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս է հաշվարկվում ուսուցչի տարակարգի գումարը արձակուրդային հաշվելիս, կամ եթե հուլիս ամսից 2 օր ենք աշխատել ու արձակուրդ է եղել, ապա տարակարգի գումարը ինչպե՞ս է հաշվարկվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերադարձ արձակուրդից

Սոնա. Բարև Ձեզ: Աշխատակիցը գտնվում է ամենամյա արձակուրդում: Հանգամանքներից ելնելով նա ցանկանում է հետ վերադառնալ աշխատանքի և արձակուրդի մնացած 10 օրը օգտագործել հաջորդ ամիս: Ինչպե՞ս կատարել այդ թղթային ձևակերպումը և վճակման հետ կապված գործողությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Գոհար. Բարև ձեզ: Եթե պետական հիմնարկի աշխատողը չի օգտագործել իր ամենամյա արձակուրդից ոչ մի օր և այս պահին իրեն պետք է 5 օր, օրենքը՝ մասերով արձակուրդ գնալու դեպքում 10 օրից պակաս թույլ չի տալիս վերցնել արձակուրդ, ի՞նչ անել, 5 օր չվճարվող արձակուրդ տրամադրելու դեպքում արդյո՞ք համարվում է օրենքի խախտում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Էլլա. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ամենամյա արձակուրդի մեջ գտնվող վարձու աշխատողը ներկայացրել է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ։ Համընկումը 6 օր է կազմում։ Ամենամյա արձակուրդի երնարաձգումը ինչպե՞ս է կատարվում։ Եթե թերթիկը ավարտվում է ասենք դեկտեմբերկ 5-ին, ուրեմն այդ 6 օրերը գումարվում են անաշխատունակության թերթիկի ավարտին հաջորդող օրվան` գումարած 6 արձակուրդային օ՞ր։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի հետ կապված

Նարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ 1997թ-ից հերթական արձակուրդ չի օգտագործվել, մինչև 2010թ. գործատուն վճարում է միայն 2005թ. մինչև 2010թ.։ Ասում են, որ նոր օրենքով է, արդյո՞ք դա իրավունքների խախտում չի և կա՞ այդպիսի որոշում։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Աննա. Բարև ձեզ։ Կօգնե՞ք խնդրում եմ՝ արձակուրդայինի հետ կապված։ Ինչպե՞ս հաշվեմ մանկապարտեզի տնօրենի արձակուրդայինը, այս ամիս ինչքա՞ն աշխատավարձ պետք է ստանա, եթե 27.07.2022 մինչև 16.08.2022 գնացել է արձակուրդ։ Ամսական աշխատավարձը կազմում է 150 000, 5 օրյա է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Արդյո՞ք արձակուրդային հաշվարկելիս պահվում է դրոշմանիշային վճարը։ Բերեմ օրինակ. օգոստոս ամսվա 18-31 նախատեսվում է արձակուրդ (10օր): ՏՏ ոլորտի արտոնագրով աշխատող կազմակերպությունում աշխատակիցը վերջին 12 ամիսներին ստացել է 250 000 գրանցված աշխատավարձ, աշխատանքը 5-օրյա գրաֆիկով։ Խնդրում եմ ստուգել՝ արդյոք ճի՞շտ եմ հաշվարկում արձակուրդայինն ու աշխատավարձը։ Արձակուրդային՝ 250000/21=11904.7 10 x 11904.7= 119047 119047-11905-5357-3000=98785 Աշխատավարձ 2022 Օգոստոսն ունի 23 աշխ. օր, այսինքն՝ վարձատրվելու է 13 աշխատած օրվա համար։ 250000/23=10869.5 13 x 10869.5= 141304 141304-14130-6359-3000=117815 Փաստացի ստացվում է, որ դրոշմանիշային վճարը գանձվում է 2 անգամ 3 000-ական դրամ, այնինչ այդ 2-ի գումարայինի դեպքում պետք է պահվեր 5500 դրամ։ Խնդրում եմ օգնել հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ եմ կատարել հաշվարկները։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Աննա. Բարև ձեզ։ Պետական հիմնարկի աշխատակիցը կարո՞ղ է ամենամյա հասանելիք արձակուրդի դիմումի հետ ներկայացնել նաև չվճարվող արձակուրդի դիմում հասանելիք արձակուրդի ավարտին հաջորդող օրվանից չվճարվող արձակուրդը շարունակելու համար։ Եվ արդյո՞ք գործատուն կարող է մերժել չվճարվող արձակուրդի տրամադրումը այն պատճառաբանությամբ, որ տվյալ հիմնարկում և ժամանակահատվածում աշխատակիցների մի մասը ևս արձակուրդում են լինելու։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արսեն. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր` գործավարձային աշխատավարձով։ Ենթադրենք ընդունվել է մարտի 5-ին, ազատվել է 17 մայիսի։ Վճարվել է 50 000 մարտ, 400 000 ապրիլ, 60 000 մայիս։ Վերջնահաշվարկը կատարելիս պետք է արձակուրդային օրերի դիմաց վճարե՞լ (50 000+400 000+60 000)/3/21*(1.67/22*18+1.67+1.67/21*10), թե՞ վերցվում է միայն ապրիլի աշխատավարձը՝ 400 000/21*1,67։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ա/Ձ աշխատակցի մայրության նպաստ

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք. Ա/Ձ-ի աշխատակիցը գնում է ֆիզարձակուրդ, գրանցված է կես դրույքով ու գրանցված աշխատավարձը 50 000 է /հարկերը վճարում է գործատուն/, աշխատում է 12 ամիս, այլ վճարներ չունի։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս հաշվեմ արձակուրդայինը և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ ներկայացնել հարկային, որպեսզի պետությունը փոխանցի Ա/Ձ-ին։