Tag: արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի քանի՞ օր ունի աշխատակիցը

Արսեն. Ողջույն: Ընդհանրապես շաբաթական 5-օրյա աշխատանքի դեպքում տրամադրվում է 20 աշխատանքային օր արձակուրդ: Ես աշխատել եմ 1,5 տարի և հիմա որոշել եմ ազատվել աշխատանքից: Արձակուրդից օգտվել եմ վերջերս և գնացել եմ 25 աշխատանքային օր արձակուրդ: Այս պահին ես դեռ քանի՞ օր ունեմ արձակուրդային, այսինքն՝ վերջնահաշվարկին քանի՞ օր կհաշվարկվի: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը պետք է մեկնի հղիության և ծննդաբերության արձակուրդ

Հայկ. Բարև ձեզ: Կխնդրեի օգնել: Եթե աշխատակիցը պետք է գնա հղիության և ծննդաբերության արձակուրդ, նրա նպաստի հաշվարկման համար նախորդող 12 ամիսները չեն ձևավորվում, քանի որ ընդունվել է աշխատանքի 6 ամիս առաջ, ապա միջին աշխատավարձի հաշվարկման համար հանրագումարը բաժանում ենք 12-ի՞, թե՞ 6-ի: Եվ նաև կուզեի իմանալ՝ միջին օրական աշխատավարձը բազմապատկում ենք աշխատանքային օրերի թվո՞վ, թե՞ օրացուցային օրերով: Եթե կարելի է, գրեք ամենավերջին փոփոխությունը օրենքի հղումով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի տնօրենը պետք է գնա ամենամյա արձակուրդ

Հով․ ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև հիմնադիրն է և այլ աշխատողներ չունի, պետք է գնա ամենամյա արձակուրդ, փոխարինող կարո՞ղ է նշանակել այլ անձի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Հղիության ու ծննդաբերության արձակուրդ գնալու դեպքում

Կարեն. Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ունի գրանցված աշխատողներ, ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում պե՞տք է ԱՁ-ն դադարեցնել, և ինչքա՞ն գումար կստանա ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ և արձակուրդի ընթացքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտը չի ներկայացվել

Ռուզան. Ողջույն: ՍՊԸ-ի աշխատողը իր դիմումի համաձայն գտնվում է իր հաշվին արձակուրդում, բայց գրանցման հայտը չեմ ներկայացրել: Եկամտային հարկի հաշվետվության մեջ աշխատավարձը 0 է: Պատասխանատվություն կա՞: Իսկ եթե հիմա ուղարկե՞մ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել դիմումը

Հեղինե․ Ունեմ մեկ տարեկան երեխա, 4 ամսականից վերադարձել եմ աշխատանքիս, սակայն ցանկություն ունեմ կրկին ֆիզ. արձակուրդ գնալ: Ինչպե՞ս ձևակերպեմ դիմումս։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել արձակուրդայինը

Կարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2005թ.-ից և մինչ օրս չի գնացել արձակուրդ, իսկ 2019թ. ապրիլից էլ գտնվում է բյուլետենի մեջ (հիվանդության պատճառով): Ինչպե՞ս պետք է ձևակերպել արձակուրդայինը և ազատել աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում

Արմինե. Բարև ձեզ: Այս պահին գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում, որը երկարացվել է բարդ ծննդաբերության պատճառով: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ երեխայի խնամքի նպաստի համար պետք է դիմել նրա 70 օրականը լրանալուն պե՞ս, թե՞ երբ որ ավարտվեն իմ ավելացված արձակուրդի օրերը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարցեր աշխատակիցների հետ կապված

Մարգարիտա. 1. Տնօրենին արձակուրդ ուղարկելու համար պե՞տք է արդյոք տնօրենի դիմումը: 2. Աշխատողը կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ: Մենք պե՞տք է տրամադրենք տեղեկանք նրա աշխատանքի համար և արձակուրդի ժամանակացույց: 3. Աշխատողին, որը պետք է անցնի պարտադիր բժշկական զննություն, պետք է ընդունել, հետո ուղարկե՞լ բուժզննության, թե՞ ուղարկել բուժզննության, հետո միայն ընդունել աշխատանքի: Խնդրում եմ մանրամասնել: 4. Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից և նրան վճարվել է վերջնահաշվարկ, բայց համակարգ չի ներկայացվել ազատման հայտը և միայն 3 ամիս անց կազմակերպությունը հայտ է ներկայացրել ազատման տվյալ ամսվա համար, այդ 3 ամիսը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվու՞մ է աշխատողի համար, թե՞ ոչ: 5. Եթե աշխատողը (շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածությամբ) փոխարինում է մեկ այլ աշխատողի արձակուրդի ժամանակ (շաբաթական 40 ժամ ծանրաբեռնվածությամբ, աշխատավարձը՝ 90 000 դրամ), 12 աշխատանքային օր ինչպե՞ս վարձատրել համատեղությամբ աշխատանքի համար: Կարո՞ղ եմ արձակուրդ գնացող աշխատողի աշխատավարձի 50 տոկոսի չափով վարձատրել: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Դիանա Բադիյան. Բարև ձեզ: 1. Խնդրում եմ, հուշեք ֆիզ. արձակուրդի հաշվապահական ձևակերպումը: 2. Եվ եթե անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի սեփականատեր, նաև այդ ՍՊԸ-ում գրանցված աշխատող է, ապա նրան հասնու՞մ է երեխայի խնամքի նպաստ, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ

Թագուհի․ Բարև ձեզ: Ես ցանկանում էի իմանալ՝ արդյո՞ք հղին իրավունք ունի հասանելիք ֆիզ. արձակուրդ գնալ 8-րդ ամսում, թե՞ օրենքը թույլ չի տալիս։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի և երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Լիլիթ․ Բարի օր, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ. Ես 16-շաբաթական հղի եմ, մինչ այժմ աշխատում էի տանից ու գրանցված աշխատող չեմ եղել։ Հիմա անցնելու եմ աշխատանքի մի հիմնարկ, որտեղ ինձ գրանցելու են։ Հարցերս հետևյալն են՝ ինձ վրա տարածվելու՞ է աշխատող մայրերի նպաստը։ Եվ երկրորդ հարցս՝ հիմնարկի հաշվապահը պնդում է, որ ամուսինս կարող է ստանալ խնամքի արձակուրդի գումարները (18 000 դրամ), առանց արձակուրդի դուրս գալու, արդյո՞ք ցնդաբանություն չէ սա: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Հասմիկ. Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, որի ժամկետը պետք է երկարացվեր 01.04.19թ., սակայն մոռացվել է: Հիմա 27.10.19թ. պետք է գրանցվի երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, ինչպե՞ս վարվել, որ ճիշտ լինի, այսինքն՝ նախորդ տվյալներն ուղղելու հնարավորություն կա՞, թե՞ արդեն ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է նորաձևության սրահ բացել

Արփի. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մի քանի հարց ունեմ ձեզ: 1) Ցանկանում եմ գրանցել նորաձևության սրահ (ատելյե), ԱՁ-ով, սակայն հարկատեսակը չեմ կողմնորոշվում: 2) Ցանկանում եմ գրանցել որպես ընտանեկան բիզնես, բայց այս պարագայում էլ ոչ մի ինֆորմացիա չեմ գտնում դեկրետի մասին: Ուզում եմ գրանցված աշխատող լինել նախքան դեկրետ գնալը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Տիգրան. Եթե աշխատողը գնում է երեխայի խնամքի արձակուրդ 140 օր․․․ նրա համար ամեն ամի՞ս է վճարվելու 1 000 դրամները դրոշմանիշայինի, թե՞ մի անգամ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ավել վճարված գումարի դեպքում

Մարիամ. Եթե աշխատողը ոչ լրիվ աշխատանքային տարվա համար օգտվել է հերթական արձակուրդից, ստացել է արձակուրդայինը ամբողջությամբ, ապա աշխատանքից ազատվելուց հետո ստացել է վերջնահաշվարկը ամբողջությամբ, այս դեպքում ո՞վ պետք է կատարի հետվճար ավել ստացած արձակուրդային գումարը, եթե այն չի պահվել վերջնահաշվարկի գումարից, իսկ ազատված աշխատողը Հայաստանում չէ: Կամ կա՞ արդյոք այդ գումարը հետվճար չկատարելու հնարավորություն: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում

Մարիա․ Բարև ձեզ: Եթե անձը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ունի 1 տարի մինչև աշխատանքի վերադառնալը, կարո՞ղ է արդյոք այդ ընթացքում աշխատել այլ տեղ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը ծառայություն է մատուցում

Արփի. Բարև ձեզ: Եթե անձը աշխատում է (գրանցված է) որպես ծառայություն մատուցող, արձակուրդ և ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում վճարվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն: