
Արդյո՞ք հրամանը բավարար է
Հայկ․
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել, եթե աշխատակիցը գտնվում է արձակուրդում, և նրա պարտականությունները այդ ընթացքում դրվում են մեկ այլ աշխատակցի վրա, ապա տնօրենի հրամանը բավարա՞ր է, թե՞ փոխարինող աշխատակցի հետ պետք է ունենալ նաև համաձայնագիր: Նախապես շնորհակալություն։

Նոր պայմանագիր աշխատակցի հետ
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը վերադարձել է երեխայի խնամքից, և այս ընթացքում աշխատանքի վճարման էական փոփոխություններ են տեղի ունեցել: Արդյո՞ք ճիշտ է նոր պայմանագիր կապել աշխատակցի հետ՝ պայմանագրի սկիզբը նշելով խնամքի արձակուրդից վերադառնալու օրը:

Մայրության նպաստ լուծարման դեպքում
Լիանա․
Բարև ձեզ։ Սեպտեմբերի վերջին սկսվում է դեկրետային արձակուրդս, սակայն մինչ այդ կազմակերպությունը լուծարվում է։ Ես պետք է աշխատանքից հեռացման ու նոր ընդունման դիմումներ լրացնեմ։ Ինչպե՞ս է այդ դեպքում հաշվարկվելու մայրության նպաստ և կլինի՞ այն, եթե փաստացի նոր աշխատավայր է դառնում։

Տնօրենը նաև դասընթացավար է
Սոֆյա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ի տնօրենը տվյալ կազմակերպությում կատարում է նաև դասընթացավարի աշխատանք (պայմանագրին կից համաձայնագրով): Նա հոկտեմբերի 01-ին տեղափոխվելու է արտերկիր վերապատրաստման ծրագրով: Սակայն շարունակելու է աշխատել որպես դասընթացավար հեռավար: Իսկ նոյեմբեր ամսին գնալու է մայրության արձակուրդի, բայց շատ հավանակն է, որ այդ ժամանակ դեռ վերադարձած չի լինի: Ի՞նչ անել․
1. Տնօրենի համար ուղարկել ճշտված գրանցամն հայտ և դադարեցում տալ տնօրենի աշխատանքին, սակայն շարունակի մնալ որպես դասընթացավար: Արդյոք կարո՞ղ է նա որոշ ժամանակ հեռավար աշխատել որպես դասընթացավար
2. Նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
3. Պե՞տք է արդյոք զբաղվել տնօրենի մայրության արձակուրդի ձևակերպման հարցերով, եթե արտերկրից մեզ ուղարկվի անաշխատունակության թերթիկ: Կա՞ն արդյոք գումարը վճարելու ժամկետներ այդ մասով, եթե աշխատակիցը հանրապետությունից բացակայում է:

Չվարձատրվող արձակուրդը ներառվու՞մ է ստաժի մեջ
Էլեն․
Բարև ձեզ։ 60 օրյա չվարձատրվող արձակուրդը աշխատանքարին ստաժի մեջ ներառվու՞մ է:

Ուսումնական արձակուրդ
Մանե․
Բարև ձեզ։ Հարցս այսպիսինն է. մասնագիտությամբ բժիշկ եմ, աշխատում եմ պետական բուժ հաստատությունում 0.5 դրույքով։ Իմ ցանկությանբ հաճախում եմ մասնագիտացման դասընթացների, որը տևելու է մեկ տարի։ Իմ և տնօրենի միջև եղել է բանավոր համաձայնություն, որ կարող եմ հաճախել աշխատանքի ըստ իմ հարմարության։ Բայց հաճախ խնդիրներ եմ ունենում փոխտնօրենի հետ։ Ներկայացրել եմ անհրաժեշտ թղթերը՝ մասնագիտացման վայրի և տևողության մասին։ Այժմ ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս անել, որ օրենքով ճիշտ լինի։ Ինձ հասնու՞մ է արդյոք ուսումնական արձակուրդ մեկ տարով, եթե տնօրենի կողմից հատուկ ուղղորդում չի եղել, իսկ իմ մասնագիտացումը ՀՀ-ում է։

Ե՞րբ հաշվարկել նպաստը
Նաիրա․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, հարցս այսպիսին է. Ուսուցիչը դեռ արձակուրդում է, սակայն այսօրվանից (17.08.2023) բուժհաստատությունից ֆիզարձակուրդի փաստաթուղթ է ներկայացրել 140 օրվա համար։ Արդյո՞ք կարող եմ հաշվարկել արձակուրդի ավարտի օրվանից, այսինքն՝ 25.08.2023-ից հետո, կամ ինչպե՞ս վարվել նման դեպքում։ Նախապես շնորհակալ եմ։

Համատեղությամբ աշխատողի աշխատավարձ
Միլենա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ արդյո՞ք համատեղությամբ աշխատողների արձակուրդը կիսվում է (20 աշխատանքային օրից դառնում է 10)։

Փոխարինող աշխատողի ազատում
Անի․
Բարև ձեզ։ Եթե աշխատողը չվճարվող արձակուրդի մեջ է, և նրան փոխարինող է ընդունվել, և պայմանագրում ազատման ժամկետի տեղը նշվել է մինչև առաջին աշխատողի աշխատանքի ներկայանալը, հիմա առաջին աշխատողը առողջացել է և վերադարձել աշխատանքի, հիմա երկրորդ (փոխարինող) աշխատողին օրենքի ո՞ր հոդվածով պետք է ազատել և ազատման հրամանը ինչպես ձևակերպել։

Հավելում վնասակար աշխատանքի համար
Գոհար.
Բարև Ձեզ։
Հարցս էսպիսին է.
մարդը ստանում է հավելում ծանր, վնասակար աշխատանքի համար 30%-ի չափով: Տվյալ ամիս եղել է արձակուրդում և ամսվա մեջ աշխատել է 2 օր: Հավելում պետք է հաշվել նորից ամբողջ հաստիքի չափով, թե՞ աշխատած օրերի համար հասանելիք աշխատավարձի 30%-ի չափով։

Հերթափոխային պահակի արձակուդի վերաբերյալ
Աննա․
Կազմակերպությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային շաբաթով և ունի 3 հերթափոխային պահակ՝ 1 աշխատակից գտնվում է իր հերթական ամենամյա արձակուրդում 24 աշխատանքային օր տևողությամբ մինչև հուլիսի 29-ը ներառյալ, խնդրում եմ օգնել՝ հրամանում պետք է նշել աշխատանքի ներկայանա հուլիսի 30-ին (որը կիրակի օր է), թե՞ հուլիսի 31-ին։ Կանխավ շնորհակալություն։

Հարկադիր պարապուրդ
Լուսինե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ․ մանկապարտեզի հաշվապահ եմ, 06,05,2022 թ․ ընդունվել եմ աշխատանքի, ես ու իմ նման նոր աշխատողներ ևս 4 հոգի, սակայն օգոստոսի 22-ից մինչ օրս գտնվում ենք հարկադիր պարապուրդում։ Ուզում եմ իմանամ՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ամիսների օրերը մտնու՞մ են արձակուրդայինի հաշվարկի մեջ, գիտեմ, որ աշխատավարձը չի մտնում հաշվարկի մեջ։ Շնորհակալություն։


Արձակուրդայինի վճարում
Սիրարփի․
Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց․ աշխատակիցը գրել է դիմում հերթական արձակուրդի և դիմումում նաև խնդրել, որ վճարվի ոչ թե 3 օր առաջ կամ դիմումից 3 օրվա ընթացքում, այլ ուրիշ ժամկետ, օրինակ ՝ 15,06,-17,08, բայց խնդրել է վճարել 10,07, տնօրենը կարո՞ղ է մակագրի հաշվապահին վճարելու համար և ի՞նչ հիմքով, եթե կարելի է՝ գրեք հղումը ԱՕ-ի։

Արձակուրդ դեկրետից հետո
Սուսաննա․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մանկապարտեզի աշխատակիցը հուլիսի 1-ով հետ է վերադառնում երեխայի խնամքի արձակուրդից, բայց այդ օրով հաստատությունը 1 ամսով փակվում է` աշխատողների ամենամյա արձակուրդից օգտվելու պատճառով։ Արձակուրդից հետ վերադարձող աշխատակցին կարելի՞ է տրամադրել ամենամյա արձակուրդ, թե՞ պետք է որոշ ժամանակ աշխատի, հետո օգտվի ամենամյա արձակուրդից։ Շնորհակալություն։

Տնօրենի արձակուրդ
Լիլիթ․
Բարև ձեզ,խնդրում եմ օգնեք․ տնօրենը ունի 20 օր արձակուրդային օրեր, իրեն պետք է 30 արձակուրդային օր, կարո՞ղ եմ 2024թ ից ավանսով 10 օր տալ։
Եվ մի հարց էլ․ տնօրենը ՍՊԸ-ում 0,5 դրույքով է աշխատում, 5 օրյա գրաֆիկ, արդյո՞ք իրեն էլ է հասնում 20 օր, ինչպես սովորական աշխատողին, այսինքն մտածում եմ, որ տնօրեն է, 24 կամ 25 օր է տարեկանը։

Ուսուցչի արձակուրդ
Թերեզա․
Եթե ուսուցիչը աշակերտի քննության վերահանձնում ունենալու պատճառով հուլիսի 1-ի փոխարեն արձակուրդ է գնում հուլիսի 12-ից, ապա արդյո՞ք լրացվում է 35-օրյա ժամկետը և ի՞նչ սկզբունքով է լրացվում: Ե՞րբ կարող է ուսուցիչը չօգտագործած օրերը լրացնել: Հնարավոր չէ՞ արդյոք, որ դա լրացվի հենց օգոստոս ամսվա ընթացքում:

3 000 դրամ սոցիալական վճար
Սիրուշ․
Բարև ձեզ: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ գնալու դեպքում գործատուն ի՞ր միջոցների հաշվին է վճարում 3 000-ական դրամները, թե՞ աշխատողի:

Արձակուրդի տրամադրում
Անուշ․
Բարև ձեզ։ Եթե աշխատողը, գտնվելով ֆիզ արձակուրդում, վերադառնում է աշխատանքի, բայց անմիջապես ցանկանում է գնալ ամենամյա արձակուրդ, կասե՞ք՝ հասնում է, և հաշվարկը ինչպե՞ս հաշվել, եթե եկամուտ չունի, բայց նաև ունի 2016-2017թթ չօգտագործված արձակուրդ։ Ուզում ենք դա տալ, վերցնում ենք այս տարվա նվազագույն աշխատավարձը, թե՞ այն տարիների, որ չի գնացել։

Կուտակված արձակուրդ
Գևորգ․
Բարև Ձեզ, ունեմ կուտակված 3 տարուց ավել ամենամյա նվազագույն արձակուրդ։ Ուզում եմ իմանալ՝ աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն հնարավո՞ր է արդյոք, որ կորցնեմ արձակուրդներս, քանի որ խոսք է գնում 2․5 տարվա արձակուրդի մասին։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ