
Ե՞րբ պետք է վճարել արտոնագրային վճարը
Suren.
Ապրիլի 13-ին գրանցվել եմ որպես ԱՁ, ունեմ ավտոլվացման կետ, վճարելու եմ արտոնագրային վճար, աշխատող չունեմ: Խնդրում եմ ինձ հուշեք` ե՞րբ և ինչքա՞ն պետք է վճարեմ արտոնագրային վճար:

Արտոնագրային վճարների հաշվեհամարներ
Արման.
Հարգելի գործընկերներ, լսել եմ, որ արտոնագրային վճարի վճարման հաշվեհամարները յուրաքանչյուր գործունեության համար տարբեր են: Խնդրում եմ գրել այդ հաշվեհամարները յուրաքանչյուր գործունեության համար:

Սահմանային չափերի հետ կապված
Արտակ.
Բարեվ ձեզ: Արտոնագրային վճար վճարողները ազատվե՞լ են արդյոք սահմանային չափերից և եռամսյակային հաշվետվություններից: Շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է նոր արտոնագիր ստանալ
Արման.
Բարև Ձեզ: Ես արդեն 2 տարի է զբաղվում եմ բջջային հեռախոսների և համակարգիչների վերանորոգմամբ Արմավիր քաղաքում և գրանցված եմ Արմավիրի մարզային հարկային տեսչությունում, ունեմ համապատասխան արտոնագիր, Ա/Ձ եմ և վճարում եմ հաստատագրված վճար: Ես ցանկանում եմ տեղափոխվել Երևան և այնտեղ ծավալել իմ գործունեությունը: Կցանկանայի ճշտել` կարո՞ղ եմ նույն արտոնագրով աշխատել Երևանում, թե՞ նորից պիտի գրանցվեմ Երևանի Հարկային Տեսչությունում և նոր արտոնագիր ստանամ: Նախապես շնորհակալ եմ:

Արտոնագիր ստանալու և արտոնագրային վճար վճարելու հետ կապված
Դավիթ Ասատրյան.
Ե՞րբ պետք է վճարվի արտոնագրային վճարը 2-րդ եռամսյակում գործունեություն իրականացնելու համար: Մասնավորապես ավտոտեխսպասարկման կայանի համար` մարտի 28-ին, 29-ին, 30-ին, թե՞ ապրիլի 2-ին, 3-ին:
Ստացվում է, որ շուտ չես կարող, իսկ ուշ էլ վճարելու դեպքում պետք է կայանը փակես մինչև արտոնագիր ստանալը:
Հատվածներ օրենքից`
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` 30 օրվա ընթացքում, Oրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները հարկային մարմին ներկայացնում են հայտարարություն արտոնագրային վճար վճարող համարվելու մասին:
Հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը ստանում է արտոնագիր սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան:
Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը:
Այս երեք հատվածներից ես այդպես եմ ենթադրում:
Եվ ընդհանրապես, ո՞ր հաշվին պետք է վճարվի արտոնագրային վճարը:

Վարսավիրական գործունեություն
Ռոբերտ.
Ես անհատ ձեռնարկատեր եմ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ, աշխատում եմ մենակ: Հարց` ես վճարելու՞ եմ սոց. վճար և պե՞տք է ունենամ ՀԴՄ:

Արտաքին բուֆետի հարկման վերաբերյալ
Liana.
Հարգելի կոլեգաներ, ապրիլի 1-ից հանրային սնունդը հարկվելու է արտոնագրային վճարով, և "Հաստատագրված վճարների մասին" օրենքի Գլուխ 16 ուժը կորցրած է ճանաչվում: Իսկ ինչպե՞ս է հարկվելու "Հաստատագրված վճարների մասին" օրենքի Գլուխ 16-ի 35րդ-հոդված 2-րդ կետով սահմանված արտաքին բուֆետը: Նոր` "Արտոնագրային վճարների մասին" օրենքում նման կետ չկա, միայն սպասարկման սրահով է որոշվում, այն էլ սկսվում է մինչև 50մ քառակուսու համար, ուղղիչ գործակից չկա և եռամսյակի համար 225.000 դրամ: Իսկ եթե սպասարկման սրահ չունես, ինչպե՞ս է որոշվելու:

2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ
Աղբյուր` Accountant.am
Այս հոդվածով ներկայացրել ենք հարկային օրենսդրության փոփոխությունների ընդհանուր պատկերը: Հարկային փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրանցվել սեմինարի:
2012թ. հունվարի մեկից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Հարկերի, Շահութահարկի, Եկամտահարկի, Ակցիզային հարկի, Ավելացված Արժեքի հարկի, Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքներին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների: Մանրամասն

Կոշիկի վերանորոգման աշխատանք
Կարինե.
Ես շատ եմ ուզում իմանալ արտոնագրված հարկի մասին: Ես զբաղվում եմ կոշիկի վերանորոգման աշխատանքով (փինաչի): Ուզում էի իմանալ, բացի տարեկան 80000 - ից, սոց վճարումներ պիտի՞ կատարեմ և պարտադիր պե՞տք է Ա/Ձ կամ ՍՊԸ լինեմ:

Արտոնագրային վճարի վերաբերյալ
Վանա.
Հարգելի կոլեգաներ, նախ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը: Հարցս հետևյալն է, խոսակցություններ են հնչում 6 000 000 շրջանառությունը չգերազանցողների վերաբերյալ, ըստ որի դրանք պետք է վճարեն արտոնագրային վճար, փորձում եմ ինչ որ հիմնավորող կամ հաստատող բան գտնել, չի ստացվում, խնդրում եմ արձագանքել, եթե տեղեկացված եք: Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ