
Արդյո՞ք ԱՁ վճարելու է եկամտային հարկ
Անուշ.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն, որը աշխատում է արտոնագրային վճարով, բացի տարեկան 60 000 եկամտային հարկից, վճարու՞մ է նաև 24.4% կամ 26% եկամտային հարկ:
Համաձայն ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ Հոդված 2-ի`
"Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար ավելացված արժեքի հարկին, իսկ իրավաբանական անձի համար շահութահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:"
Այստեղ հստակ նշվում է, որ իրավաբանական անձի համար շահութահարկին և ԱԱՀ-ին փոխարինող վճար է, իսկ Ա/Ձ-ի մասով նշվում է, որ փոխարինում է ԱԱՀ-ին:

Ընկերությունը արտոնագրային վճար վճարող է
Կարեն.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արտոնագրային վճար վճարող ՍՊ ընկերությունը պե՞տք է ներկայացնի ամսական ՀԴՄ տեղեկություն և տարեկան շահութահարկի հաշվետվություն, թե՞ շրջանառության հարկի հաշվարկ: Ինչու՞: Շնորհակալություն:

ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկմամբ


Ի՞նչ տարեկան հաշվետվություն են տալիս արտոնագրային վճարով աշխատող Ա/Ձ-ները
Աննա.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ինչ տարեկան հաշվետվություն են տալիս արտոնագրային վճարով աշխատող Ա/Ձ-ները: Կանխավ շնորհակալություն:

ՀԴՄ-ով իրականացված հաշվարկների արտացոլում հաշվետվության մեջ
Ալբերտ.
Հարգելի գործընկերներ,
կազմակերպությունը աշխատում է արտոնագրային վճարով, ինչպես նաև շրջանառության հարկով: ՀԴՄ-ով տպվում են 2 տարբեր կտրոններ` բաժին 1-ով արտոնագրային վճարով գործունեության համար, իսկ բաժին 2-ով` շրջանառության հարկով գործունեության համար: Յուրաքանչյուր ամիս ներկայացվում են տեղեկություններ, որտեղ արտացոլվում է ՀԴՄ-ով տպված կտրոնների հանրագումարը: Ւսկ շրջանառության հարկի հաշվարկում նու՞յնպես ամբողջ հանրագումարն է արտացոլվելու, թե՞ միայն շրջ. հարկով հարկվող մասը: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ հունվարին դադարեցնելու է գործունեությունը
Սիրանուշ.
Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է արտոնագրային վճարով, հունվար ամսին այն գործունեություն չի ծավալելու, ի՞նչ կարող եմ անել, որ հունվար ամսվա արտոնագրային վճարն ու եկամտային հարկը չհաշվարկեմ:

Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների
Gohar.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` որտեղ կարող եմ գտնել ՀՀ կառավարության սահմանած Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, որպեսզի կարողանամ հասկանալ` որքան արտոնագրային վճար պետք է վճարվի:
Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ-ն արտադրում է քաղցրավենիք մեծածախ վաճառքի համար
Մերի.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն արտադրում է քաղցրավենիք մեծածախ վաճառքի համար, չունի ՀԴՄ, դուրս է գրում հաշիվ-ապրանքագիր: Ասացեք խնդրում եմ` ի՞նչ հարկով է հարկվելու` շրջանառության հարկով, թե արտոնագրային վճարով: Նախապես շնորհակալ եմ:

Կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում: Բացի պատրաստի խոհարարական արտադրանքը ունի նաև խմիչքների (ալկոհոլային և ոչ ալկոհոլային), քացրավենիքի (գնված այլ խանութից) վաճառք: Արդյո՞ք անհրաժեշտություն կա վարելու առանձին հաշվառում և հարկելու խմիչքն ու քացրավենիքը շրջանառության հարկով, թե՞ բոլորի համար վճարվում է արտոնագրային վճար:

Արդյո՞ք առաջանում է 11 % եկամտային հարկի պարտավորություն
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ, ապա հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռք բերված ապրանքի կամ հումքի համար 11 % եկամտային հարկ վճարու՞մ է արդյոք կազմակերպությունը: Խնդրում եմ նաև նշել օրենքն ու համապատասխան հոդվածը: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը
Սարգիս.
Ողջույն: Հարգելի գործընկերներ, "Արտոնագրային վճարների մասին" ՀՀ օրենքի հավելված 7-ում նշվում է, որ "սույն հավելվածի իմաստով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը...": Խնդրում եմ պատասխանեք` այդ դեպքում ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը ոգելից խմիչքների և առհասարակ պատրաստի արտադրանքի վաճառքի դեպքում:

Արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի
Anka.
Հարգելի հաշվապահներ, արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի, թե՞ ոչ: Հարկայինի թեժ գծով ասել են, որ պետք է վճարի:

Կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ
Հարություն.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, որի համար վճարում է արտոնագրային վճար օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունը պարբերաբար գնումներ է կատարում շուկայից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք "Եկամտային հարկի մասին" օրենքով նախատեսված հարկային գործակալի կողմից պահվող 11 տոկոս եկամտային հարկը հաշվարկվում է շուկայից գյուղատնտեսական մթերք ձեռքբերելու համար: Հարցը առաջանում է, քանի որ "Եկամտային հարկի մասին" օրենքի համաձայն գյուղատնտեսական արտադրանքը ազատված է եկամտային հարկից: Սակայն մյուս կողմից պարզ չէ, թե կազմակերպությունը գյուղմթերքը ձեռք է բերել շուկայից անմիջապես գյուղմթերք արտադրողից, թե՞ առևտրականից: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ տվյալ ոլորտում աշխատող մասնագետների կարծիքներին:

Կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում
Եվա.
Հարգելիներս, կխնդրեի ասել` ինչպիսի՞ ամսական կամ եռամսյակային հաշվետվություն պետք է հանձնի արտոնագրային վճար վճարող, հանրային սննդի գործունեությամբ զբաղվող ՍՊԸ-ն: Կարդալով "Արտոնագրային վճարների մասին" օրենքը` չկարողացա գտնել հարցիս պատասխանը:

Սպառողների սահմանափակ քանակակազմ
Հարություն.
Հարգելի գործընկերներ, "Արտոնագրային վճարների մասին" օրենքում օգտագործվում է "սպառողների սահմանափակ քանակակազմ" հասկացությունը: Խնդրում եմ պարզաբանել` ի՞նչ է այն նշանակում:

Արտոնագրային վճար վարսավիրական գործունեության համար
Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես Ձեր օգնությանն եմ դիմում հետևյալ հարցով: Վարսավիրանոցի համար ինչպե՞ս է հաշվարկվում արտոնագրային վճարը եռամսյակի համար: Կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ զբաղվում է ատամնաբուժական ծառայություններով
Սարգիս.
Բարև Ձեզ:
Ես նոր գրանցված Ա/Ձ եմ, հանդիսանում են արտոնագրային վճար վճարող, քանի որ ունեմ ստոմատոլոգիա: Աշխատում են սկսած ապրիլ ամսից, և առայժմ չունեմ աշխատող: Խնդրում եմ ուղղորդեք` այս մեկ ամսվա համար ես բացի արտոնագրային վճարից, որն արդեն վճարել եմ, էլ ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարեմ և ի՞նչ էլեկտրոնային հաշվետվություն եմ ներկայացնելու: Կանխավ շնորհակալություն:

Կառավարությունում քննարկել են ՓՄՁ զարգացման խնդիրները
Աղբյուր` PanARMENIAN.Net
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը: Մանրամասն

Ի՞նչ հարկեր են առաջանում
astxik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, եթե առնչություն ունեք այս հարցին.
ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ունի նաև արտոնագիր ավտոտեխսպասարկմամբ զբաղվելու համար: Օրինակ, մեքենան մտնում է բոքս վերանորոգման համար, զննման ընթացքում հայտնաբերվում է, որ տվյալ մեքենայի մասերից մի քանիսը պետք է փոխարինվեն նոր մասերով: Այս դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում: Ես հետաքրքրվել եմ տարբեր հարկային և այլ աշխատողներից, ստացել եմ տարբեր պատասխաններ: Խնդրում եմ դուք էլ փորձեք պատասխանել, և եթե կարելի է` հիմնավորեք փաստերով կամ թողեք ձեր կարծիքը: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ