
Ա/Ձ-ն նոր բազված է և զբաղվում է ավտոլվացմամբ
Միլի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարևցում. Ա/Ձ-ն նոր բազված է և զբաղվում է ավտոլվացմամբ, և հանդիսացել է արտոնագրային հարկ վճարող: Աշխատացրել է 1 բոքս և վճարել է 15750 դրամ: Հիմա ավելացրել է ևս 3 բոքս (ավտովերանորոգողներ): Ինչպե՞ս ներկայացնել վերջին տաղավարների ավելացումը և կատարել վճարումներ: Եվ արդյո՞ք գործունեությունների տարբեր լինելը կազդի արտոնագրային հարկ վճարող համարվելու վրա: Կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ-ն զբաղվում է հագուստի մանրածախ և մեծածախ վաճառքով
Ռոբերտ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ես նոր գրանցված ԱՁ եմ, զբաղվում եմ հագուստի մանրածախ և մեծածախ վաճառքով: Վաճառքը կազմակերպում եմ տանից, 1 սենյակ տրամադրել եմ որպես վաճառասրահ: Ինձ հարկային մարմիններում տեղեկացրին, որ դրամարկղային մեքենա չի հասնում ինձ, քանի որ տարածքս գտնվում է 2 հարկում և "խանութի" սահմանված պահանջներին չի համապատասխանում: Աշխատում եմ մենակ, ուրիշ աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են.
1) Ինչպե՞ս ես ցույց տամ իմ շրջանառությունը
2) Արդյո՞ք պետք է ներկայացնեմ ձեռք բերման որևէ թուղթ
3) Եվ հնարավո՞ր է ինձ հաստատագրված հարկ նշանակեն
իմ էլեկ. հասցեն է rob0408 շնիկ mail.ru.
Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:

ԱՁ զբաղվում է վարսավիրական գործունեությամբ
Ժաննա.
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում: Ա/Ձ ցանկանում է բացել վարսավիրանոց: Գիտեմ, որ հարկվելու է արտոնագրային վճարով: Ավելի մանրամասն կասե՞ք` ամսական կամ եռամսյակային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի Ա/Ձ-ն: Նախապես շատ շնորհակալ եմ:

Կարո՞ղ է ԱՁ-ն աշխատել շրջանառության հարկով
Hamest.
Եթե ԱՁ-ն ունի արտոնագրային վճար, զբաղվում է մանրածախ առևտրով և մատուցում է ինտերնետային ծառայություն, ապա կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով:

Շրջանառության հարկի վերաբերյալ
Razmik.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ մի քիչ պարզաբանեք շրջանառության հարկի մասին: Ո՞ր դեպքերում է հնարավոր, երբ տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի վճարում շրջանառության հարկ, այլ հարկվում է մեկ այլ հարկտեսակով, ու երբ նրա նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլ. դր.:
Հարց 2. եթե չի գերազանցում վերը նշված շեմը, հարկ վճարողը ո՞ր դեպքերում է դառնում պարտադիր շրջանառության հարկ վճարող, և արդյո՞ք իրավունք ունի ընտրել այլ հարկատեսակով հարկվելու հնառավորություն, օրինակ` արտոնագրային վճարով
Հարց 3. Ա/Ձ-ն առաջ վճարում էր եկամտահարկ, 5 000 դր ամսական սոց. վճար և իր ամսական շրջանաոության 1 տոկոսը ՀԴՄ-ի տպված չեկերով, իսկ հիմա եթե համարվում է շրջանառության հարկ վճարող, ի՞նչ տեսակի վճարումներ պիտի կատարի:
Շատ եմ խնդրում` օգնեք ինձ հասկանալ` պատասխանելով հարցերիս: Սկսնակ հաշվապահ եմ և ձեր օգնության կարիքը շատ ունեմ, հարգելի հաշվապահներ: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Արդյո՞ք ԱՁ-ն վճարելու է ամսական 5000 դրամ
Arus.
Ըստ "Եկամտային հարկի մասին" ՀՀ օրենքի անհատ ձեռնարկատերը 2013թ.-ից վճարելու՞ է ամսական 5000 դրամ սոց. գումար, եթե հաստատագրված կամ արտոնագրված վճարով աշխատող չէ:

Արդյո՞ք ճիշտ է նշանակվել տուգանքը
Կարեն.
Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությանս տեսակը հանրային սնունդ է: Արտոնագրային վճարը դեկտեմբեր ամսին չեմ կարողացել վճարեմ, հունվարին վճարել եմ, սակայն հարկայինում արտոնագրիը չեն տվել և տուգանել են 20000 դրամ, իսկ արտոնագիրը` պատասխանել են "կտանք, երբ տուգանքը վճարեք": Խնդրում եմ օգնել. չգիտեմ` տուգանքը ճի՞շտ են նշանակել, թե՞ ոչ, և չգիտեմ, թե ինչի հիման վրա արտոնագիրը չեն տվել:

ԱՁ-ն արտոնագրային վճար վճարող է
Տարոն.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես ունեմ Ա/Ձ և զբաղվում եմ տաքսի ծառայությամբ, հետևաբար արտոնագրային վճար վճարող եմ: Արդյո՞ք եկամտային հարկի ներմուծումը ազդում է իմ վճարման վրա և ինչպես՞: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող
Սուսաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում, վճարում է արտոնագրային վճար: Եթե շրջանառությունը անցնում է շեմը` 58,35 մլն, դառնու՞մ է ԱԱՀ վճարող, թե՞ չի ազդում այդ շեմը արտոնագրային վճար վճարողների վրա:

Արտոնագրային վճարի գումարը ավել է փոխանցվել
Հարություն.
Հարգելի գործընկերներ, արտոնագրային վճարի գումարը սխալ է հաշվարկվել և ավել է փոխանցվել: Արդյո՞ք հնարավոր է կատարել հաշվանցում կամ վերադարձնել ավել փոխանցված գումարը:

Հացաբուլկեղենի արտադրամաս
Իրինա.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Եթե կարող եք, խնդրում եմ շտապ պատասխանեք: Ես վարելու եմ հացաբուկեղենի արտադրության հաշվապահությունը, որը հանդիսանում է Ա/Ձ: Պատասխանեք խնդրում եմ` որո՞նք են լինելու հարկային պարտականությունները, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու: Առաքիչներին տրվելու է հաշիվ-ապրանքագիր ապրանքը առաքելու համար: Եթե Ա/Ձ-ն հարկվելու է արտոնագրային վճարով, ըստ օրենքի ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվետվություն չի՞ ներկայացնելու: Ներկայացնելու է սոցի հաշվետվություն ըստ գրանցված աշխատողների, եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն, սոցապին անհատական հաշվետվություն: Ա/Ձ-ն, որքանով գիտեմ, հարկային հաշիվ չի կարող գրել: Շատ եմ խնդրում, հարգելի կոլեգաներ, ինձ օգնեք: Շնորհակալություն:

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ
Թամարա.
Հարգելիներս,
ինձ անհրաժեշտ է պարզաբանել մի քանի հարց` կապված հյուրանոցների գործունեության և նրանց մատուցած ծառայությունների դիմաց գանձվող հարկերի մասին:
Ինչպես հայտնի է` հյուրանոցային տնտեսության օբյեկտները հարկվում են արտոնագրային վճարով: Այստեղ նշված է` հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Հարց է առաջանում. արդյո՞ք հյուրանոցի տարածքում գործող 20 ք.մ. սննդի տարածքը և հուշանվերների վաճառքի կետը 2 ք.մ. մտնում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների մեջ, և դրանցից ստացվող եկամուտը հարկվու՞մ է ըստ արտոնագրային վճարի:
Շնորհակալություն:

Դաջվածքի և մարմնի մերսման ծառայություններ
Սոս.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք դաջվածքի և մարմնի մերսման ծառայությունները հարկվում են արտոնագրային վճարով:

Հարկային գործակալ հանդիսանալու վերաբերյալ
Սասուն.
Հարգելի գործընկերներ, ըստ "Արտոնագրային վճարների մասին" ՀՀ օրենքի 7րդ հոդվածի 2րդ կետի արտոնագրային հարկ վճարողները չեն համարվում հարկային գործակալ: Խնդրում եմ պարզաբանեք` Ա/Ձ-ն, որը արտոնագրային հարկ վճարող է և իր տարածքը ձեռք է բերել վարձակալությամբ ինչ որ ֆիզիկական անձից, արդյո՞ք պետք է վարձակալության համար եկամտահարկ վճարի (որպես հարկային գործակալ նկատի ունեմ), թե՞ ոչ: Իսկ ինչպե՞ս կլինի` իր վարձով աշխատողների համար չպե՞տք է աշխատավարձից եկամտահարկի պահում արվի:
Կանխավ շնորհակալ եմ:

Սահմանային չափերի ցուցանիշների մասին հայտարարություն
Լիանա.
Մինչ արտոնագրային վճարին անցնելն եռամսյակը մեկ անգամ ներկայացնում էինք հայտարարություն ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար սահմանային չափերի ցուցանիշների մասին: Ո՞վ կարող է հուշել` հաշվետվության այս ձևը պահպանվել է, թե՞ նոր ինչ-որ բան կա:
Շնորհակալություն:

Սրճարանի համար վճարվող արտոնագրային վճար
Արթուր.
Ողջունում եմ բոլորին: Թաղապետարանում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվություն ստանալիս ասացին, որ սրճարանի արտոնագրային վճարը կարող եմ վճարել ամիս-ամիս, ասացին՝ փոփոխություն է եղել, բայց չեմ կարողանում գտնել օրենսդրության համապատասխան ակտը: Արդյո՞ք այդպիսի բան կա: Բոլորից շնորհակալ եմ:

ԱՁ գրանցում սոց. ապ. հիմնադրամում
Վարդան.
Բարև Ձեզ: Ես այսպիսի մի հարց ունեմ. 2011 դեկտեմբերի 12-ին գրանցել եմ ԱՁ ու ամեն ամիս մուծել եմ սոց. վճար հանդիսացող 5000 դրամը: Գործնեությունը սկսել եմ իրականացնել ս.թ. հունվարի 1-ից: Ասեմ, որ ԱՁ իրականացնում է վարսավիրական գործնեություն և աշխատում է հաստատագրված վճարով: Գնացել եմ թաղապետարանի համապատասխան բաժին (ինչպես իրենք են ասում 101 սենյակ), որպեսզի գրանցեմ աշխատողներին` մայիս ամսից: Ինձ ասել են, որ ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, որը չեմ արել (ԱՁ ես եմ), ուստի պետք է դրա համար վճարեմ տուգանք գրանցման օրվանից ինձ չգրանցելու և իմ սոց. վճարը չմուծելու համար: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ այս հարցում: Արդյո՞ք ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, եթե այո, ապա 5000 սոց. վճարը ինչի՞ համար էի մուծում, և եթե ես իրոք խախտում եմ կատարել, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այդ սոց. վճարը և տուգանքի չափը: Կանխավ շնորհակալություն:

Ո՞ր հարկերն են համարվում ծախս
Արման.
Խնդրում եմ գրեք, թե տարեկան եկամտահարկի հաշվարկի մեջ որ հարկերն են կարող համարվել որպես ծախս, օրենքով ասում է "չփոխհատուցվող հարկեր", որը մի քիչ անհասկանալի է, օրինակ, արտոնագրային վճարը իմ պատկերացմամբ չփոխհատուցվող է, չէ՞:

ԱՁ զբաղվում է վարսավիրական ծառայությունների մատուցմամբ
Մերի.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն հարսանյաց զգեստի վարձույթի սրահին կից նաև որոշել է մատուցել վարսավիրական ծառայություններ` 2 վարսավիր աշխատանքի ընդունելով: Կասե՞ք ինձ, ինչպիսի հարկատեսակների հետ է գործ ունենալու ԱՁ-ն, և ո՞ր օրենքով է կանոնակարգվում վարսավիրական ծառայությունների մատուցման հետ կապված հարկային դաշտը, եթե Հաստատագրված վճարների մասին օրենքի վերջին փոփոխություններում վարսավիրական ծառայությունների մատուցմանը վերաբերող կետը դուրս է եկել:

Ինչքա՞ն կկազմի արտոնագրային վճարը
Արման.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն հանրային սննդի օբյեկտ է և ապրիլի 1-ից հանդիսանում է արտոնագրային վճար վճարող: Սպասարկման սրահի մակերեսը կազմում է 192 քառակուսի մետր: Ձեր կարծիքով ինչքա՞ն կկազմի արտոնագրային վճարի չափը եռամսյա կտրվածքով: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ