
Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկ
Անի.
Խնդրում եմ պարզաբանեք, թե ԱՁ-ի եռամսյակային հաշվետվություններում (22) տողում նշված գումարները (առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում) ինչպես են երևալու տարեկան եկամուտների մասին հաշվարկի մեջ:

Կազմակերպությունը արտադրանք է գնում ֆիզ. անձից
Էդգար Աբրահամյան.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. եթե ես ֆիզիկական անձ եմ և տանը կարում եմ դրոշներ, արդյո՞ք ես կարող եմ այն վաճառել խանութին, և դա խանութի հաշվապահությունը ինչպե՞ս կարող է գնել, որպեսզի թղթաբանական խնդիրներ չունենա: Նախապես շնորհակալություն:

Միակողմանի գնման ակտի ձև
Արեգ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ ասեք, թե որտեղից կարելի է վերցնել միակողմանի գնման ակտի ձև` շուկայից ապրանք ձեռք բերելու համար:

Գնման ակտի լրացման ձև
Gayane.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ ինչպե՞ս գտնել 11%-ով գնման ակտի լրացման ձևը։

Ձեռքբերում շուկայից
Lilit.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի օգնել ինձ` պատասխանելով հետևյալ հարցիս: Ընկերությունը շուկայից ձեռք է բերել ապրանքներ առհաշիվ անձի միջոցով, հետևաբար պետք է վճարի եկամտահարկ 11%, հաշվապահական ձևակերպումը կլինի
դտ.216 կտ 228-180.000
դտ.216 կտ 5242-19.800
Համաձայն օրենքի առհաշիվ անձին օրեկան միանվագ 300.000 դրամից ավել գումար չենք կարող տրամադրել: Ինձ հետաքրքրում է, թե ինչու այս դեպքում դրամարկղի ելքի ժամանակ առհաշիվ անձին 280.200 դրամից ավել (300.000-19.800) ավել գումար չենք կարող տրամադրել: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:

Ո՞ր հաշվեհամարին է պետք փոխանցել եկամտահարկը
Inga.
Շուկայից ձեռքբերումներից եկամտահարկը վճարվում է.
1.Այլ աղբյուրներից ստացված եկամուտներից
2.Քաղաքացիական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներ
համար սահմանված հաշիվներին

Գնման ակտի լրացման հետ կապված
Նազելի.
Բարև, հարգելի հաշվապահներ: 2-րդ եռամսյակում ես ֆիզ. անձից` հիմնադրից, գնել եմ 120000 դրամ արժողությամբ ապրանք և հաշվարկել եմ 10 % եկամտահարկ, պահել եմ և նրան վճարել 108000 դրամ, քանի որ ունեմ նրա անձնագրային տվյալները: 12000 դրամը ներկայացրել եմ Եկամտահարկի հաշվետվությունում: Որպես հիմք ծառայում է Փաստաթղթեր բաժնի Գնման ակտը: Սակայն լրացման ձևում թերանում եմ: Կարծում եմ, ճիշտ է գնման գին սյունակում գրել գինն առանց հարկի, վաճառքի գին սյունակում` արդեն հաշվարկված-պահված հարկով, իսկ գնորդ նշեմ առհաշիվ գումար ստացողի անունը կամ տնօրենի:

ՍՊԸ-ն զբաղվում է տարածքների վարձակալությամբ
Susan.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: ՍՊԸ-ն զբաղվում է տարածքների վարձակալությամբ: Այժմ իր տարածքի երկրորդ հարկը ցանկանում է վերանորոգել, որի համար վարկ է վերցրել: Ինձ հետաքրքիր է` այս դեպքում ինչ հաշվարկներ ու ինչ փաստաթղթեր են հարկավոր: Ընթացիկ շինանյութերի համար վերցվում են կտրոններ: Իսկ դրանք ինչպե՞ս են ելքագրվելու և ի՞նչ կանոններով: Ըստ կազմված նախահաշվի պե՞տք է գնման ակտեր գրվի և ընթացիկ նյութերը ելք արվի: Իսկ դրանց համար ի՞նչ ձևակերպումներ է պետք անել: Եվ վերջապես վերջում այդ բոլորի հանրագումարը պե՞տք է գումարվի շենքի կադաստրային արժեքին: Եվ կատարողական ակտեր պե՞տք են, թե՞ ոչ:

Կազմակերպությունը ապրանքներ է գնել խանութներից
Անժելա.
ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել:
Կանխավ շնորհակալություն:

Ձեռքբերում առանց հիմնավորող փաստաթղթի
Է.
Կազմակերպությունը առանց հիմնավորող փաստաթղթի շուկայից ձեռք է բերել ապրանք 100 000 դրամի և գնված ապրանքի արժեքի նկատմամբ հաշվարկել է 11% եկամտահարկ: Տվյալ դեպքում ելք դրակարկղից պիտի տրվի 100 000 դրամ, թե՞ 89 000 դրամ:

Ձեռքբերում շուկայից
Թերեզա.
Բարև բոլորին: Իմ հարցը հետևյալն է. ես իրավունք ունե՞մ գնել շուկայից վերավաճառքի համար ապրանք և ստացված չեկով կազմել հաշիվ ապրանքագիր հետագայում ծախս հաշվելու համար:
Կանխավ շնորհակալություն:

Գնման ակտի ձև
Մանուշ.
Ես ՍՊԸ-ի սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ ինձ օգնեք: Իմ հարցը հետևյալն է`
1.Շուկա և ՍՊԸ հարաբերությունը ի՞նչ օրենքներով է կարգավորվում:
2.Շուկայից գնումներ կատարելու դեպքում անհրաժեշտ ձևակերպումներ և համապատասխան փաստաթղթերի ձևեր (շուկայից գնման ակտի ձև և այլն) շտապ ուղարկեք այս էլ.հասցեով` Jujevan.gughapetaran շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալություն:

Սահմանափակում գնման ակտերով աշխատելու համար
Թամարա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` կա՞ արդյոք սահմանափակում գնման ակտերով աշխատելու համար:

Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր ֆիզ. անձից
Սառա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը ֆիզիկական անձից պայմանագրով ձեռք է բերել նյութեր, կազմվել է համապատասխան ակտ, սակայն գումարը դեռ չի վճարել, ո՞ր ժամկետում պետք է վճարվի եկամտահարկը (10%): Եթե հնարավոր է, պատասխանը հիմնավորել օրենսդրական հղումով: Շնորհակալություն:

Կազմակերպությունը գնման ակտով ձեռք է բերել հումք
Արմեն.
Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատակցի միջոցով գնման ակտով ձեռք է բերել հումք: Ի՞նչ ժամկետներում պետք է կատարի եկամտահակի վճարումը և որտե՞ղ պետք է ցույց տա դա: Շնորհակալություն:

Գնման ակտի վերաբերյալ
ԱՆՆԱ.
Կխնդրեի օգնել և մասնակցել քննարկմանը:
Եթե ՍՊԸ-ն գնման ակտով ձեռք է բերել հումք` տալով դտ. 211 կտ. 521 100 000 դրամ, դրանից հետո եկամտահարկը տալիս ենք դտ. 211 կտ.524 11 000 դրամ` արդյունքում վճարելով 111 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000), թե՞ դտ. 521 կտ. 542 11 000` վճարելով 89 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000): Բայց ԵԿՀ-ի 21-րդ հոդվածը ասում է` ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է ենթադրում եմ 100 000-ից պիտի գանձվի վճարելով 89000 (գնման ակտում ի՞նչ թիվ պիտի գրվի), բայց այդ դեպքում դուրս է գալիս` 211-ը մեր մոտ նստում է եկամտահարկի՞ մեջ:

Ա/ձ-ն խանութում վաճառում է բանջարեղեն
Յաննա.
Հարգելիներս, հարցս հետևյալն է: Ա/ձ-ը խանութում վաճառում է միայն պտուղ բանջարեղեն: Չգիտեմ, դրա հ/ֆ ները ինչպես պետք է արվի, եթե ապրանքների մեծ մասը գնում է գյուղացուց: Բացի դրանից ի՞նչ հարկեր պետք է մուծի:

Միակողմանի գնման ակտերով կատարված գնումներ
Աննա.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ ինձ օգնել, եթե Ա/Ձ-ն հասույթի գիրք չի լրացնում, գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում, նյութերի ի՞նչ հաշվառում պետք է վարի: Ինչպե՞ս կարող են վերահսկել միակողմանի գնման ակտերով կատարված գնումների չափը:

ՍՊԸ-ն գնման ակտով ձեռքբերում է կատարել
SONA.
ՍՊԸ գնման ակտով ձեռք է բերում կոմպյուտերներ 3 հատ:Ուզում եմ պարզել եկամտահարկի հաշվետվությունում 22 տողում պետք է երևա, ճի՞շտ եմ: Պահված հարկի գումարը ըստ ամիսների (8) այդտեղ նշեմ եկամտահարկի գումարն, իսկ (7) ի՞նչ պետք է նշվի: Կոմպյուտերների դիմաց վճարված գումա՞րն պետք է նշվի:
Կանխավ շնորհակալություն:

Ապրանքի ձեռքբերում գնման ակտով
ԱՆՆԱ.
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ : Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում : Շուկայից միակողմանի գնման ակտով ձեռք եմ բերել նյութ , ինչպես պետք է տալ հաշվապահական ձևակերպումները : Նախապես շնորհակալ եմ :
Վերջին մեկնաբանություններ