Tag: դասընթաց

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է հանդես գալ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիլիթ. Բարև ձեզ: Ես 2020թ․-ից ցանկանում եմ միկրոձեռնարկատեր հանդիսանալ դասընթացներ իրականացնելու համար։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալը, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եմ հայտարարագրելու եկամուտներս, և արդյո՞ք դասընթացի վերջում վկայական տրամադրելու համար ինքս պետք է որևէ որակավորում ունենամ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու լեզուների կենտրոնը

Անի Գ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Ունեմ ԱՁ, ցանկանում եմ բացել լեզուների կենտրոն: Ինչպե՞ս է հարկվելու կենտրոնը և ինչպե՞ս է ցույց տալու իր եկամուտը, պե՞տք է ինձ արդյոք ՀԴՄ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծրագրի վերաբերյալ ուսուցողական տեսանյութեր

Երվանդ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` 1C հաշվավահական ծրագիրը հնարավոր է youtube-ով սովորել: Հայաստանում օգտագործվող ծրագրից տարբերվու՞մ է: Կա՞ ինչ որ մեկը, որ ինքնուրույն սովորել է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գլխավոր հաշվապահի վերապատրաստման դասընթացներ

Արփի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ վերապատրաստվել և գլխավոր հաշվապահի լիցենզիա ստանալ, ո՞ր կազմակերպություն խորհուրդ կտաք դիմել դասընթացների, որպեսզի լիարժեք գիտելիքներ ստանամ:
.Նորություններ

ACCA DipIFR որակավորման քննության նախապատրաստական դասընթաց

pwc PwC-ի ակադեմիան հրավիրում է մասնակցելու 2015թ. հունիսին Երևանում անցկացվելիք ACCA DipIFR որակավորման քննության նախապատրաստական դասընթացին:
.Նորություններ

Հաշվապահություն սկսնակների համար

pwc PricewaterhouseCoopers ըկերության հայաստանյան ակադեմիան կազմակերպում է դասընթացներ սկսնակ հաշվապահների համար: "Հաշվապահություն սկսնակների համար" դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան հաշվապահության, հաշվետարության ոլորտում: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հաշվապահական հաշվառման, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ՀՀ հարկային օրենսդրության հիմնահարցերին: Դասընթացները կսկսեն ս/թ մարտի 30-ին: Գրանցվեք մինչև 2015 թ. մարտի 1-ը և ստացեք 10% զեղչ: Դասընթացներին գրանցվելու վերջնաժամկետն է ս/թ մարտի 20-ը: Մարնրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 59-21-59 կամ 59-21-61:
.ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական դասընթացներ ծրագրավորողների համար

222 Վարդգես. Հարգելի կոլեգաներ, ողջույն: Խնդրում եմ ինձ հուշեք, թե որտեղ (ո՞ւմ մոտ, ցանկալի է կազմակերպություն) կարելի է անցնել հաշվապահության դասընթացներ: Խնդիրը հաշվապահ պատրաստելը չէ, այլ ծրագրավորողներին հաշվապահություն սովորեցնելը, որպեսզի հետագայում հաշվապահական ծրագիրը մշակելիս բարդությունների առաջ չկանգնեն: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որակավորման քննության խնդիրներ իրենց լուծումներով

Lilit. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք lilitdunamal շնիկ mail.ru հասցեով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի գործունեությունը

Արթուր. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Մտադիր եմ բացել կարի սպասարկման սրահ և դասընթացների անցկացման կենտրոն նույն վայրում, նույն ԱՁ-ով: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի տվյալ գործունեությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա

Արտակ. Ընկերությունը նպատակ ունի տրամադրել կարճատև մասնագիտական դասընթացներ, օրինակ ֆինանսական մաթեմաթիկա` ավարտին մասնակիցներին հանձնելով ընկերության կողմից ոչ պետական նմուշի սերտիֆիկատներ: Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա Կրթության ու գիտության նախարարության կողմից կամ տեղեկացնել նախարարությանը իր մտադրության մասին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տրամադրում աշխատողին դասընթացների մասնակցելու համար

Անի. Ողջույն, խնդրում եմ ասացեք` համայնքային ծառայող, հեռակա սովորող ուսանողին բուհական մեկամսյա դասընթացներին մասնակցելու նպատակով ինչպիսի՞ արձակուրդ պետք է տրամադրվի, եթե նա արդեն օգտագործել է իր ամենամյա արձակուրդը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կադրային գործի դասընթացներ

LILIT. Բարև Ձեզ: Ես՝ Լ.Նազանյանս, աշխատում եմ դպրոցում որպես գործավար: Իմ աշխատանքի մեջ է մտնում նաև գործավարությունը: Ցանկանում եմ սովորել կադրային գործերին ու ավելի հմտանալ: Խնդրում եմ խորհուրդ տվեք` որտեղ կարող եմ ես դասընթացների գնալ և հմտանալ կադրային աշխատանքում: Կանխավ շնորհակալ եմ:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթացներ

Նազելի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 3 տարի է աշխատում եմ հաշվապահ մեծ կազմակերպությունում, սակայն հետագայում գլխ. հաշվապահ աշխատելու համար ցանկանում եմ ստանալ հաշվապահի լիցենզիա Ֆինանսների Նախարարությունից: Ունեմ համապատասխան հարցաշարը, բայց ցանկանում եմ իմանալ` կա՞ն արդյոք դասընթացներ, որոնք պատրաստում են այդ քնության համար, և որտե՞ղ են անցկացվում: Կանխավ շնորհակալ եմ: