
Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը
Շուշան.
Բարև Ձեզ: Կասեք ինձ՝ ես ինչքա՞ն դեկրետի գումար կստանամ, եթե իմ կեղտոտ աշխատավարձը 100 000 է, մաքուրը 78 000 ու ես ֆիզ. գնալու եմ հունվարին: Ասեմ նաև, որ 2021թ. փետրվարին աշխատանքիս 3 տարին լրանում է, եթե այդ ինֆորմացիան պետք է։

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ
Լիաննա.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ, կմանրամասնե՞ք նշված օրենքի հոդվածը։ Առանձնապես հետաքրքիր է՝ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՄԱՍ ԱՌ ՄԱՍ: Կներեք՝ չնշեցի, որ հոդվածի մասին է խոսքը՝ 173:
Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը
1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ
1) 140 օր / 70 օր հղիության, 70 օր ծննդաբերության
2) 155 օր / 70 օր հղիության, 85 օր ծննդաբերության / բարդ ծննդաբերության դեպքում
3) 180 օր / 70 օր հղիության, 110 օր ծննդաբերության / միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ։ Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի արձակուրդի օրերին։
2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ՝ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական /երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական/ դառնալը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 173. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր /խորթ մոր/, հոր /խորթ հոր/ կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
2. Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը /պաշտոնը/, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Արդյո՞ք ուսուցչի ֆիզ. արձակուրդից վաղ վերադառնալու դեպքում վերականգնվում է տարիֆիկացիայով սահմանված ժամերը
Անի.
Աշխատում եմ դպրոցում, 2019թ. հուլիսից գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ 2 տարով`մինչև 2021 թ., սակայն որոշ խնդիրներից դրդված աշխատանքի եմ վերադառնում 1 տարին լրանալուց հետո։ Ֆիզ. արձակուրդ մեկնելուց առաջ ես դպրոցում դասավանդել եմ 20 դասաժամ, սակայն ինձ այժմ դպրոցում ասում են, քանի որ 2 տարին դեռ չի լրացել, որ վերադառնում եմ աշխատանքի, չենք կարող քեզ 20 դասաժամ տալ։ Խնդրում եմ ինձ ասեք՝ օրենքով սահմանված նման որոշում կա՞ արդյոք, որ ուսուցչի վաղ վերադառնալու դեպքում չեն կարող տալ տարիֆիկացիայով սահմանված իր ժամերը։

Մայրության նպաստ
Rob.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
1. աշխատողը ներկայացրել է տեղեկանք մայրության նպաստ ստանալու համար, սկիզբը 31/07/2020թ., վճարվել է 05/08/2020թ., եկամտային հարկը հուլիս ամսվա մեջ պետք է ներառվի, թե՞ ոչ:

Երեխայի խնամքի արձակուրդի ձևակերպման վերաբերյալ
Հասմիկ.
Բարև Ձեզ: Մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդի հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք՝ ֆիզ. արձակուրդի 140-րդ օրը վերջանալուց անմիջապես հետո, թե՞ մեկ օր առաջ:

Մայրության նպաստ
Բարև Ձեզ: Միկրձեռնարկատիրության մեջ գրանցված վարձու աշխատողը կարող է օգտվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից: Երեխան ծնվել է մինչ հուլիսի 1-ը:

Մայրության նպաստ
Բարև Ձեզ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, այս ամսա 15-ից վերադառնալու եմ աշխատանքի: Խնդրում եմ ասեք, եթե նորից բալիկի եմ սպասում՝ դեկրետայինս հաշվարկելիս հի՞մք են ընդունելու այս 7 ամիսները և նախորդող ամիսների աշխատավարձը, թե՞ միջին աշխատավարձ հաշվելու են միայն այդ 7-ի աշխատավարձը բաժանելով 12-ի:

Ե՞րբ պետք է գրել աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի հրամանը
Ani.
Բարև Ձեզ: Ե՞րբ պետք է գրել աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի հրամանը, եթե նա սեպտեմբերի 1-ից չի գալու աշխատանքի:

Արձակուրդայինի հետ կապված
Ani.
Բարև Ձեզ, եթե աշխատողին տարվա մեջ 20 աշխատանքային օր է հասնում արձակուրդը և նա 10 օրով է գնացել, իսկ օգոստոսին ֆիզ. արձակուրդ է գնալու, ինչպե"ս պետք է վարվել, եթե նա դեռ 10 օր ունի իր արձակուրդից:

Մայրության նպաստ
Արփինե.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ 80 000 դրամով: Հղի եմ մյուս ամիս անցնում եմ ֆիզ. /դեկրետ/: Կասեք՝ որքա՞ն է կազմում ֆիզ. արձակուրդի գումարը /դեկրետ/:

Վերջնահաշվարկ
Երեք տարեկան երեխայի խնամքից վերադարձած աշխատողին ինչպե՞ս վերջնահաշվարկ պետք է հաշվել։

Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը 2 ամիս ազատման դիմում չգրել
Susan.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ունենք աշխատակից, ով գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Նրա զբաղեցրած հաստիքը կրճատվել է և նրան ծանուցվել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով կազմակերպությունը նրան չի կարող նոր աշխատանքով ապահովել /ԱՕ հոդված 113-ի 3-րդ կետ/։ Աշխատակիցը նշում է, որ ինքը կարող է 2 ամիս ազատման դիմում չգրել, պատճառաբանելով, որ այդ ընթացքում հնարավոր է կազմակերպության ֆինանսական իրավիճակը փոխվի: Խնդրում եմ ասեք, կա արդյո՞ք նման իրավունք: Շնորհակալություն:

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատողը կստանա մայրության նպաստ
Նվարդ Մաթևոսյան.
Բարև Ձեզ: Ես միկրոձեռնարկատիրության աշխատող եմ, ուզում եմ իմանալ՝ ինչքա՞ն գումար կստանամ, կամ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում, որպես աշխատող և հետագայում մայրության նպաստ կստանամ, թե՞ ոչ։ Նշեմ, որ գյուղաբնակ եմ, իսկ բալիկս կծնվի նոյեմբերին:

Ա/Ձ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի
Ani.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. եթե ԱՁ-ն չի դադարեցրել իր գործունեությունը, ունի գրանցված աշխատող, որը գտնվում է ֆիզ. արձակուրդում, սակայն ներկա պահին շրջանառություն չունի, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի և ի՞ նչ պարտավորություններ ունի:

Մայրության նպաստ
Արմենուհի.
Բարև Ձեզ: Մայրության նպաստը հաշվարկելիս 12 ամիսների մեջ մտնու՞մ է արձակուրդայինը, հարկադիր պարապուրդը, թե՞ այս ամիսները պետք է հանվի և նոր միջին ամսական եկամուտ հաշվարկվի:

Կարելի՞ է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցին ազատել
Սուսան.
Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, եթե աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, և այդ ընթացքում նրա հաստիքը կրճատվել է, ապա գործատուն ի՞նչ պետք է անի՝ ապահովի՞ աշխատակցին աշխատանքով, թե՞ կարող է ազատել: Շնորհակալություն:

Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի խզելու աշխատանքային պայմանագիրը
Աննա.
Բարև Ձեզ: Ես հաշվառված եմ և բնակվում եմ գյուղական համայնքում, գրանցված աշխատող եմ համարվում այնպիսի կազմակերպությունում, որը գտնվում է լուծարային փուլում, արդեն ֆիզ. արձակուրդում եմ: Կազմակերպությունն ասում է, որ 140 օրը լրանալուց հետո ևս 1ամիս համարվելու եմ իրենց աշխատողը, իսկ դրանից հետո աշխատանքային պայմանագիրը խզվելու է /ծանուցում արդեն ստացել եմ/: Այսինքն՝ ես մեկ ամիս ստանալու եմ 53 000դրամ /26 500 - պետությունից + 26 500 - կազմակերպությունից/: Խնդրում եմ ինձ կասեք, արդյոք կազմակերպությունն իրավունք ունի՞ այս տարբերակով պայմանագիրը խզել, և ես կարո՞ղ եմ մեկ անգամ ստանալու դեպքում ստանալ 53 000-ական դրամները պայմանագիրը խզելուց հետո, եթե այո, մինչև ե՞րբ կստանամ: Շնորհակալություն:

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ
Աշխատակիցը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդ՝ ծննդաբերության արձակուրդի ավարտից անմիջապես հետո, բայց այս տարի չի օգտվել ամենամյա արձակուրդից։ Ի՞նչ կարելի է անել։ Այդ դեպքում գործատուն խախտել է ԱՕ-ը, չէ ո՞ր աշխատողը արձակուրդից չի օգտվել։

Մայրության նպաստ
Հասմիկ.
Կասեք, եթե աշխատանքային ստաժը 1 ամիս է դեռ, իսկ հղիությունը 9 շաբաթ, և կինը գյուղաբնակ է՝ նա կստանա՞ աշխատող մայրերին հասանելիք նպաստի չափով գումար:

Մայրության նպաստ
Alina.
Բարև Ձեզ: Խնդրում եմ, եթե կարող եք պարզաբանեք` չաշխատող անձը իրավունք ունի՞ ստանալու 140 օր հղիության և մայրության բյուլետեն և ի՞նչ հաշվարկով: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ