Tag: դեկրետ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Աննա. Բարև ձեզ: Ես հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, բալիկս շուտով մեկ տարեկան կլինի, բայց հիմա նորից բալիկի եմ սպասում: Խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս է հաշվարկվելու իմ դեկրետային գումարը, աշխատավարձը հաշվի՞ է առնվելու, թե՞ ոչ: Մեկ էլ երեխայի ամսական 18 000 դրամ գումարը ստանալու՞ եմ, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ձև Ֆ10 անհատական հաշվետվություն

Anna. Բարև Ձեզ: Ես մի հարց ունեմ: 2011թ. դեկրետի ժամանակ և հետո մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի դեպքում Ձև Ֆ10 անհատական հաշվետվության մեջ մի տեղ նշում են ծածկագիր, իսկ մյուս տեղ ծածակագիր, իսկ կարո՞ղ եք ինձ օգնել` օրերի թիվը այդ երկու տեղը ես ինչ նշեմ, օրացուցայի՞ն, թե՞ աշխատանքային:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը մեկնել է հղիության և ծննդաբերության արձակուրդ

Թեհմինա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Աշխատանքի եմ ընդունել աշխատողին օրենքով սահմանված կարգով: 3 ամիս անց ուղարկել եմ ֆիզ արձակուրդ, դեկրետային գումարը 100000 դր. է կազմել, վճարել եմ բոլոր հարկերը և պարտադիր վճարները: Խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս կարող են ապացուցել, որ տվյալ անձը չի աշխատել, եթե կա ընդունման հրաման, տաբել, վճարման ռեեստր, և հարկային պարտավորությունները կատարված են:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթական արձակուրդի տրամադրում

Լիլիթ. Բարև Ձեզ, ես ունեմ չօգտագործված 10 օր արձակուրդ, որը անցավ և հերթը եկավ հաջորդ 10 օրվանը, ես գնում եմ դեկրետային արձակուրդ, և ինձ ասում են, որ կարող են տալ միայն 10 օրվանը, իսկ նախորդ 10 օրվանը միայն վերջնահաշվարկ անելիս կտրամադրվի գումարը: Ասացեք խնդրեմ, ես կարո՞ղ եմ դեկրետային արձակուրդից առաջ վերցնել ամբողջ 20 օրը, եթե այո, խնդրում եմ խոսեք միայն օրենքի դրույթներով, որպեսզի ես նույնը ասեմ հաշվապահությունում:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունից հետո գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի, արդյո՞ք այդ ժամանակահատվածը մտնում է իր ամենամյա արձակուրդի հաշվարկի մեջ: Քանի որ ՀՀ Աշխ. օր.-ի 20-րդ հոդվածում ասվում է`”Աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում…:” Իսկ 165 հոդվածի համաձայն` “Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են` … 2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.” Դեկրետի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատավարձը և պաշտոնը և նույնիսկ այդ ժամանակահատվածում ինքը շարունակում է մնալ կազմակերպության աշխատակից, հետևաբար նա լինում է “սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ”:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ ստանալու համար

Լենա. Քույրս գտնվում է ֆիզ. արձակուրդում արդեն մեկ տարի, երեք ամիս է: Հիմա նա սպասում է իր երրորդ երեխային: Փոքրիկը կծնվի նոյեմբերին: Արդյո՞ք պետք է դիմել ֆիզից ֆիզ. գնալու համար ինչ որ տեղ և ի՞նչ պիտի անի: Կստանա՞ նա նախածննդյան և հետ ծննդյան գումարը: Նախապես շնարհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն նպաստ պետք է ստանա աշխատողը

Լուսինե. 50 000 դրամ աշխատավարձով վարսավիրանոցում 6 ամիս գրանցված աշխատող համարվող վարսավիրը գնալու է դեկրետ: Կստանա՞ արդյոք հղիության նպաստ և որքա՞ն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային ելքի օրդերի լրացման հետ կապված

Sabina. Ապրիլ ամսվա աշխատավարձը կազմում է 60.000 ՀՀ դրամ(26 օրվա համար), ֆիզ. արձակուրդ տրված է 26.04.11-12.09.11: Ամսի քանիսի՞ն ես դրամարկղից ելքի օրդեր գրանցեմ աշխատավարձի և ֆիզ. արձակուրդի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք կես դրույքով

Սեդա. Ողջույն: Ես մի խնդրանք-հարց ունեմ: Ես աշխատանքի եմ ընդունվել 2010թ.-ի հուլիսի 1-ին, այժմ 7 ամսական հղի եմ, և այս տարվա հուլիսին լրանում է մեկ տարին, որ ես աշխատում եմ: Սակայն կա մի այսպիսի խնդիր: Բանն այն է, որ ես անցյալ տարվա հուլիսից մինչև այս տարվա մարտի 15-ը լիարժեք դրույքով եմ աշխատել և ստացել եմ 80 հազար դրամ աշխատավարձ, առողջական խնդիրների պատճառով մարտի 15-ից ապրիլի 15-ը արձակուրդ վերցրեցի, որից հետո կրկին առողջական վիճակի պատճառով, ըստ իմ դիմումի, ինձ ձևակերպեցին կես դրույք աշխատող: Ստացվում է, որ ես ապրիլի 15-ից հետո մինչ դեկրետ գնալը որպես կես դրույք աշխատող եմ եղել: Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ինչ կերպ են հաշվելու իմ նպաստը և որքան այն կկազմի: Մեր կազմակերպության հաշվապահը ինձ ասել է, որ եթե ես հուլիսից եմ գնում դեկրետի, ապա ես մեկ ամիս կորցնում եմ, քանի որ ըստ նրա` հաշվելիս 12 ամիս հետ են գնում: Խնդրում եմ օգնեք: Կանխավ շնորհակալ եմ: Իմ էլ.փոստի հասցեն ` sepo86 շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Սիրանուշ. Ես արդեն գտնվում եմ ֆիզ. արձակուրդում: Փաստացի ինձ վճարել են դեկրետային գումարը 162 000 դրամ սահմանաչափով: Աշխատում եմ բանկում, բազմիցս հետաքրքրվել եմ կառավարության նոր որոշմամբ, որտեղ ասվում է, որ վերը նշված շեմը հանվել է, բայց ուրեմն ինչու՞ իմ հիմնարկության կողմից չի կատարվում վերահաշվարկ, եթե որոշումը արդեն ստորագրվել է Ազգային ժողովի կողմից: Սիրելի հաշվապահներ, օգնեք խնդրում եմ: