
Եկամտային հարկի հաշվարկ
Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասել` արդյո՞ք միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն ներկայացնում է տարեկան հաշվարկ եկամտային հարկի և սոց. վճարի գծով, եթե ունի աշխատող: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ եկամտային հարկի դաշտը ճիշտ լրացնել, որովհետև ծրագիրը լրացնում է ավտոմատ և սխալ է հաշվարկում։
Կանխավ շնրոհակալ եմ։

Կուտակված շահույթ
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ հիմնադիրը իր երկու տարիների կուտակված շահույթը ուզում է ներդնել կանոնադրական կապիտալում, ապա ի՞նչ ընթացակարգով է արվում: Այս դեպքում այլևս չի՞ առաջանում շահաբաժնի վճարումից եկամտային հարկ վճարելու պարտավորություն:
Շնորհակալություն:

Ա/Ձ հաշվետվություններ
Գագիկ.
Բարև ձեզ։ 2021թ. հոկտեմբերի վերջին բացվել է Ա/Ձ, աշխատում է շրջհարկով, չունի գրանցված աշխատող, հենց Ա/Ձ-ն մատուցում է խորհրդատվական ծառայություններ։ Արդյո՞ք հոկտեմբեր ամսվա համար պիտի վճարվեն 5000դր. եկամտային և 5000դր. սոց. վճարները։ Դրոշմանիշայինը՝ ըստ տարեկան շրջանառությա՞ն (հաշվի չառած, որ Ա/Ձ-ն բացելուց հետո 2 ամսվա շրջանառությունը 1մլն-ից քիչ է)։ Խնդրում եմ հստակ ասել՝ 2021թ. համար ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել ու վճարման ժամկետները։ Շնորհակալ եմ։

ԱՁ-ն ծրագրավորող է
Արուս.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձն աշխատում է որպես ծրագրավորող և ուզում է ԱՁ բացել` դրսի կազմակերպությանն ազատ ժամանակ «ծրագրային ապահովման մշակում» ծառայություն մատուցելու նպատակով, հարկվելու է շրջանառության հարկով: Հիմա աշխատավարձը ստանում է դրամային քարտով, ԱՁ-ի ժամանակ ստանալու է արտարժույթով, արդյոք՝
- պե՞տք է նոր արտարժութային քարտ բացի, թե նույն աշխատավարձի քարտը օգտագործի, միևնույն է հետո արտարժույթը փոխելու է դրամի,
- եռամսյակային հաշվետվություն ներկայացնելիս եկամուտը հաշվարկելիս հաշվի՞ է առնում քարտին գումարի ստացման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ը հրապարակած միջին փոխարժեքը,
- որպես հիմնավորում գումարի ամեն ամիս ստացման, թե՞ եռամսյակը մեկ դուրս է գրում հաշիվ վավերագիր, քանի որ դրսի կազմակերպությունն ուղղակի քարտին է նստացնելու գումարը,
- եթե գումարը ստացվել է ամսի 1-ին, հաշիվ վավերագիրը գրվել է ամսի 27-ին, պետք է հաշվի առնել ամսի 1-ի գումարի ստացման օրվա փոխարժե՞քը, ոչ թե դուրս գրման օրվա փոխարժեքը, նկատի ունենալով, որ եկամուտը ի սկզբանե հաշվարկվել է քարտին գումարի ստացման օրվա փոխարժեքով,
- առանց ԱՁ բացելու, որպես ֆիզիկական անձ, ծրագրային ապահովման մշակում կարո՞ղ է իրականացնել և հարկայինում պե՞տք է ներկայացնի եկամտային հարկ և սոց. վճար ընդհանուր հիմունքներով և ավելի բարձր տոկոսներով:
Խնդրում եմ ձեր մասնագիտական կարծիքը:

Եկամտային հարկի դրույքաչափ
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Գիտեմ, որ 2022թ. սկսած եկամտային հարկի դրույքաչափը դարձել է 21%, իսկ կուտակային վճարինը՝ 4,5%: Սակայն impress.am կայքում 2022 թվականի համար աշխատավարձը հաշվարկվում է հին դրույքաչափերով: Արդյո՞ք ծրագրային խնդիր է, թե՞ դրույքաչափերը դեռ չեն փոխվել: Եվ 2-րդ հարցս. 1996թ.-ից հետո ծնված աշխատողների համար աշխատավարձ հաշվարկելիս ի՞նչ առանձնահատկություն կա:
Շնորհակալություն

Եկամտային հարկի հաշվետվություն
Վիկա․
Մի այսպիսի հարց․ ՊՆ-ում աշխատող անձը բնակարան է վարձել նոտարով կադաստրով հաստատված, բայց վարձատուի հետ պայմանավորվել է՝ վարձավճարի հարկը և հաշվետվությունը ինքն է տալու, որ խնդրեմ՝ կասե՞ք, հաշվետվությունը ո՞նց պետք է հանձնել։

Հարկերի և վճարների նոր դրույքաչափեր
Սոնա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ որտեղի՞ց կարող եմ տեսնել 2022 թ-ի եկամտային հարկի և սոցիալական վճարի դրույքաչափերը, եթե աշխատավարձը բարձր է 500 000 դրամից և 1 մլն դրամից։

Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ
Անի.
Հարգելի հաշվապահներ, վերջնահաշվարկը հաշվետվության մեջ պետք է արտացոլել միանգամից, թե՞ կրկին ըստ ամիսների:

Հաշվետվություններ չեն ուղարկվել
Անի.
Հարգելի հաշվապահներ, աշխատողի համար գրանցման հայտ է տրվել, բայց ոչ մի հաշվետվություն չեն ուղարկել մի քանի ամիս, ի՞նչ կարելի է անել:

ԱՁ ստաժ
Արմինե․
Բարև ձեզ, եթե Ա/Ձ աշխատում է միկրոյով ու վճարում է իր եկամտային հարկը և սոց վճարը, տվյալ Ա/Ձ ստաժ համարվու՞մ է տարիները։

Բաշխում միասնական հաշվից
Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ հուշել` որտեղի՞ց է կատարվում միասնական հաշվին փոխանցված եկ․ հարկի և սոց․ վճարի վերաբաշխումը։

Ձեռքբերում ֆիզ. անձից
Արա.
Բարև ձեզ։ Եթե ֆիզիկական անձից կատարվել են ապրանքների գնումներ` երկկողմանի գնման ակտերի միջոցով, ապա եկամտային հարկի հաշվետվության ներկայացման ժամանակ երկրորդ մասում, ո՞ր կոդը պետք է ընտրեմ «այլ եկամուտները», թե՞ պետք է ընտրեմ «չհիմնավորված վճարումները», բայց 20%-ը ձեռքով փոխեմ 10%-ի, քանի որ 150-րդ հոդվածի 13-րդ կետի երկրորդ մասի բոլոր վավերապայմանները պահպանված են։ Նշեմ, որ ընկերությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում։
Շնորհակալություն։

Մեքենայի ձեռքբերում ֆիզ. անձից
Անահիտ.
Եթե ՍՊԸ-ն ֆիզ. անձից ավտոմեքենա է գնել` 2 500 000դրամով, ինչքա՞ն եկամտային հարկ պիտի վճարի:

Միասնական հաշիվ
Սուսաննա Բարսեղյան.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` եկամտային հարկը ու սոց․ վճարը փոխանցվելու են 900008000490 հաշվեհամարի՞ն։

Փոխկապակցված կազմակերպություններ
Արուսիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված: Հիմա ցանկանում ենք մի կազմակերպությունից հիմնադիրներից մեկի փոփոխություն կատարել, որպեսզի հաջորդ տարվանից անցեն շրջ․ հարկի ոլորտ։ Ստացվում է, որ պետք է ձևակերպենք անյպես, իբր ֆիզ. անձը (հիմնադիր) վաճառում է իր փայաբաժինը մեկ այլ ֆիզ. անձի, արդյունքում առաջանալու՞ է եկամտային հարկ, և ո՞րն է լինելու հարկման բազան ու ի՞նչ դրույքաչափով։

Նպաստի փոխհատուցում
Գայանե.
Ընկերներ ողջույն: Կխնդրեմ օգնել. մայրության նպաստը վճարել է գործատուն, պետությունը պետք է ետ վերադարձնի: Մայրության նպաստը կազմել է ընդհանուր` եկամտային հարկը նեռարյալ, 1 347 384 և այդ ամսվա եկամտային հարկը` 201 701դր., միասին եկամտային հարկը կազմել է 498 125դր., պետությունը վճարել է այն, գործատուն վճարել է 1 050 960դր: Ինչքա՞ն պետք է լինի պետության վճարվելիք գումարը, իմ հաշվարկով 849 261դրամ։ Շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվելու եկամտային հարկը
Հասմիկ.
Բարև ձեզ: Աշխատողը գնալու է ֆիզարձակուրդ 2021թ. դեկտեմբերի 29-ին, ինչպե՞ս է հաշվարկվելու եկամտային հարկը, եթե հաշվի առնենք, որ ֆիզարձակուրդի գերակշիռ մասը 2022 թվականի մեջ է:

Աշխատավարձի վերահաշվարկ
Մհեր.
Հարգելի գործընկերներ, պետք է կատարել վերահաշվարկ 2018 և 2019թթ. մի քանի ամսվա աշխատավարձ: Արդյո՞ք վերահաշվարկելուց եկամտային հարկը պետք է կիրառվի ամբողջ ամիսների համար առանձին, թե՞ հնարավոր է հանրագումարի բերել, նոր հարկել։ Խնդրում եմ նշել կարգը, ո՞ր հոդվածով և ի՞նչ ձևով պետք է անել:

Չվճարված հարկի վաղեմության ժամկետ
Հասմիկ.
խնդրում եմ օգնել հասկանալ, եթե ՍՊ ընկերությունը չի վճարել իր աշխատակցի 2014թ.-ի աշխատավարձի եկամտահարկը, արդյո՞ք 2021թ.-ին գործում է վաղեմության ժամկետ և կարո՞ղ է չվճարել, թե՞ այդ հարկի վրա չի տարածվում 3 տարի վաղեմության ժամկետը:
Շնորհակալություն:

Ակտի վաղեմության ժամկետ
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ խնդրի լուծման համար։ ՊԵԿ ակտ է կազմել 2017թ.-ին եկամտահարկի և շրջհարկի վճարումների վերաբերյալ 2015-2017թթ. համար։ Դատարանը ակտը 2021թ. անվավեր է ճանաչել։ Սակայն ՊԵԿ-ը շարունակում է այդ ակտի գումարները պահել ՍՊԸ-ի վճարումներից և հհ-ը գտնվում է արգելանքի տակ։ Հարց. արդյո՞ք ակտի անվավերությունից հետո գործում է վաղեմության ժամկետ: Արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կրկին նույն ակտը նորից կազմել։
Վերջին մեկնաբանություններ