Tag: եկամտային հարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդաթերթիկի հետ կապված

Լիան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվել հիվանդաթերթիկի (բյուլետենի) հաշվարկի հետ կապված մի քանի հարցում. 1. Հիվանդաթերթիկի համար միջին աշխատավարձ հաշվարկելիս, եթե չի լրացել տվյալ գործատուի մոտ աշխատանքի 12 ամիսը, ապա նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսների համար ստացված աշխատավարձից բացի այդ ամիսներին ստացված արձակուրդայիններն էլ են ներառվու՞մ միջին աշխատավարձի հաշվարկի մեջ։ 2. Հիվանդաթերթիկի գումարը հաշվարկելիս՝ միջին աշխատավարձի 80%-ից ի՞նչ հարկեր են գանձվում (եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշ)։ 3. Կխնդրեի հստակեցնել՝ արդյո՞ք հիվանդաթերթիկի առաջին իսկ օրվանից սկսած է հաշվարկը կատարվում։ 4. Եթե հիվանդաթերթիկը 2021թ. սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ է, հաշվարկվու՞մ և վճարվու՞մ է միանգամից 14 աշխատաքային օրվա համար (8 օր սեպտեմբեր + 6 օր հոկտեմբեր), թե՞ սեպտեմբերինը սեպտեմբերի աշխատավարձի հետ ենք հաշվում և վճարում, իսկ հոկտեմբերի օրերը՝ հոկտեմբերի աշխատավարձի հետ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր

Անահիտ. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի հարկեր

Կարինե. Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ՝ երկու տարբեր վայրերում, և երկու տեղից էլ պահում են եկամտային հարկ և կենսաթոշակային վճար: Արդյո՞ք չպետք է մի տեղից պահվեր և ու՞մ կարող եմ դիմել այս հարցով։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատաժամի արտացոլում հաշվետվության մեջ

Սյուզի. Բարև ձեզ: Մի հարց. աշխատողին, եթե լրիվ դրույք ենք գրանցել՝ եկամտայինի մեջ քանի՞ ժամ աշխատաժամ պիտի նշենք, և նույնն էլ կրճատ աշխատաժամի դեպքում՝ քանի՞ ժամ պետք է նշել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ճշգրտում

Սյուզի. Բարև ձեզ: Եթե օգոստոսի եկամտային մեջ աշխատողի աշխատավարձը պակաս եմ նշել, հիմա ճշգրտելու դեպքում ի՞նչ տույժ տուգանք կառաջանա։ Իսկ, եթե թողնեմ ու չճշգրտեմ՝ ի՞նչ խնդրի առաջ կկանգնենք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի հետ կապված

Հաշվապահներ ջան, աշխատողը ազատվել է աշխատանքից օգոստոսի 7-ին, բայց վերջնահաշվարկի մի մասը հուլիսին է վճարվել ու հուլիսի եկամտայինի մեջ է երևացել, մի մասն էլ օգոստոսի եկամտայինի մեջ ենք ցույց տվել ու 0 աշխատաժամ նշել: Արդյո՞ք ճիշտ է։ Եվս մեկ հարց. 5 տարվա աշխատողին միայն վերջին տարում չգնացած արձակուրդի օրերով պե՞տք է հաշվարկվի վերջնահաշվարկը, թե՞ նախորդ տարիների չօգտագործված արձակուրդի օրերն էլ ենք հաշվի առնում։ Շնորհակալություն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Մելինե. Բարև ձեզ: Եթե աշխատողը 12.08.2021-ին ազատվել է աշխատանքից, և նրա համար պետք է կատարվի վերջնահաշվարկ, օգոստոս ամսվա եկամտային հաշվետվության մեջ ներառվու՞մ է վերջնահաշվարկի թիվը և մնացած օրերի աշխատավարձը: Այդ դեպքում հարկերը ինչպե՞ս է դուրս գալիս՝ առանձին-առանձին, թե՞ աշխատավարձ + վերջնահաշվարկ ու հանում ենք հարկերը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արևածաղիկի արտադրություն

Գրիգոր. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արևածաղիկի արտադրություն է, աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, ունի ներկրում (ԵՏՄ) և արտահանում: Բացի ԱԱՀ, եկամտային հարկ, շահութահարկ հարկերի հաշվետվություններից ուրիշ ի՞նչ հաշվետվություններ ենք հանձնում: Այլ բնագավառներում փորձ ունեմ, ուղղակի սննդի արտադրությունում չեմ աշխատել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերը սխալ հաշվեհամարի են փոխանցվել

Մարինա․ Բարև ձեզ, խնդրում եմ հուշեք՝ ի՞նչ է կարելի անել, եթե կազմակերպության աշխատակիցների եկամտային հարկի ամբողջ գումարը փոխանցվել է դրոշմանիշային վճարի հաշվեհամարին։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր միկրոձեռնարկատիրական ընկերության հետ

Քրիստինե․ Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին գրանցելու ժամանակ 79 հաշվետվության մեջ միայն նշում եմ ամսաթիվը ու վե՞րջ։ Մի հարց էլ՝ եթե ՍՊԸ-ն միկրոդաշտում է, քաղ․ իրավական աշխատողի եկամտային հարկը ինչպե՞ս է հաշվարկվում։ Նորից նույն 5 000 դրա՞մն է։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մելինե. Բարև ձեզ: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ մայրության նպաստի ժամանակ, եթե որոշ մասը եկամտային հարկից է դուրս գալիս, իսկ մյուս մասը փոխհատուցվում է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվություն

Անի. Փորձառու հաշվապահներ ջան, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Եկամտային հարկի հաշվետվությունը 2 անգամ ճշտել եմ։ Առաջին անգամ աշխատավարձը բարձրացրել եմ, որի արդյունքում դրոշմանիշային վճարը ավելացել է։ Երկրորդ անգամ ցածրացրել եմ աշխատավարձի գումարը, բայց չի նվազել դրոշմանիշայինը։ Հարկային մարմինը մեկնաբանում է հետևյալ կերպ. Դրոշմանիշային վճարի մասին ՀՀ օրենք հոդված 14 կետ 4. 4. Հարկային գործակալների կողմից հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված ամսական հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հաշվի չի առնվում։ Խնդրում եմ, եթե ինչ-որ հնարավոր դեպք գիտեք ասեք, ի՞նչ կարելի է անել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

2-րդ ավտոմեքենայի ձեռքբերում և վաճառք նույն տարում

Լիլիթ. 
Բարև ձեզ: Մի հարց. ֆիզ․ անձը գնել է մեքենա և վաճառել նույն ամսում, սա իր առաջիններ տարվա մեջ, հիմա նորից գնել է մեքենա և վաճառում է: Կասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Առաջինից 1 % եկամտային, իսկ 2-ի՞ց։
Accountant.am
ՆորություններՏեսանյութեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել շահաբաժիններից եկամտահարկի գումարները փոխհատուցելու նպատակով

Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը` 1️⃣եկամտային հարկի փոխհատուցման համար սահմանված ձևի դիմում, 2️⃣անձը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես, ՀՀ քաղաքացու անձնագիրը (նույնականացման քարտը), իսկ օտարերկրյա քաղաքացիների և (կամ) քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ օտարերկրյա քաղաքացու անձնագիրը և (կամ) ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, 3️⃣հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձին վճարված շահաբաժինների և դրանցից պահված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկանք, 4️⃣հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք, 5️⃣կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթ, 6️⃣բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում կատարված փոփոխությունների վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարված գրառումը հավաստող գրանցամատյանի համապատասխան քաղվածք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արձակուրդայինի վերահաշվարկ

Անի․ Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Արձակուրդայինի հաշվարկ եմ կատարել, բայց վերահաշվարկից պարզ դարձավ, որ մի քանի հարյուր դրամ ավել եմ հաշվել և փոխանցել բանկի միջոցով, նաև եկամտայինն է ավել հաշվարկվել: Հիմա ուզում եմ այդ փոխանցած ավել գումարը աշխատակցի անունից հետ վերադարձնել դրամարկղ, բայց հարմար ձևակերպում չեմ գտնում և՛ դրամարկղի, և՛ եկամտայինի համար: Ունեմ ձեր օգնության կարիքը: Կարո՞ղ եք ձևակերպումների հարցում օգնել: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում բյուլետենը

Սյուզ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ՝ կօգնե՞ք, երբևէ բյուլետեն չեմ հաշվել՝ ինչպե՞ս և ի՞նչ քայլերով պետք է անեմ: Եվ ևս մեկ հարց. եկամտային հարկի հաշվետվությունը ինչպե՞ս լրացնեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գնման ակտով ֆիզ. անձից գնում է կատարվել

Ռուբ. Բարև ձեզ: Եթե գնման ակտով ֆիզիկական անձից գնում է կատարվում, ապա գնման ակտի մեջ և ապրանքների գնման պայմանագրի մեջ արժեքը պետք է գրվի եկամտային հարկի գումարը ներառյա՞լ, թե՞ միայն ֆիզիկական անձին վճարվող գումարը՝ առանց եկամտային հարկի։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տույժ և տուգանքի մարում

Մարինե. Բարև բոլորին: Հարգելիներս, այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածք են արտածում, եկամտային հարկի պարտք է ցույց տալիս 53 605դրամ և տույժ 14 869 դրամ, պարտավորությունների ընդամենը չափ` 68 474 դրամ: Ասեմ, որ դպրոց է, քաղիրավական պայմանագրի հայտ է ուշ ներկայացրել և նման փաստի առաջ կանգնել: Հիմա կարո՞ղ են դպրոցի հաշվից փոխանցել և՛ տույժը, և՛ եկամտայինի պարտքը: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի փոխհատուցում

Լևոն. ՀԿ-ն աշխատակցի դեկրետայինը եկամտային հարկերից նվազեցրել է, սակայն չի բավարարել ամբողջական վճարելու համար։ Մնացած մասը կատարվել է սեփական միջոցներով, սակայն հաշվարկային օրը օգոստոսի 20-ն էր, բայց կատարվել է օգոստոսի 30-ին։ ՊԵԿ-ը կարո՞ղ է մերժել տեղեկանքը և նշել, որ ՍԱՊԾ-ի կողմից փոխհատուցման գումար առկա չէ՞։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդաթերթիկ

Արմինե. Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել. աշխատողն ընդունվել է հունիսի 1-ից, ստացել աշխատավարձ հունիս, հուլիս ամսիների համար 93 500դր.(յուր. ամսին)։ Օգոստոսի 11-23-ը (9օր) ներկայացրել է հիվանդության թերթիկ։ Այս 2 ամսից միջին ամսականը ցածր է լինում նվազագույն աշխ-ձից և ըստ նպաստների օրենքի՝ ցածր լինելու դեպքում վերցնում ենք նվազագույն աշխ-ձի չափը։ Տվյալ դեպքում քանի որ միայն եկամտային է պահվում՝ 68 000-ից ստացա 87 179-ի, իսկ դրա 80%-ը՝ 69743÷21=3321 5օր գործատուն 16 605, 4օր բյուջեի հաշվին 13 284, հանած եկամտայինը 6 575 մաքուր՝ 23 314, գումարած նաև աշխատավարձը մնացած օրերի: Կասե՞ք ճիշտ է արված, եթե ոչ, ո՞րն է ճիշտ։