Tag: էլեկտրոնային հաշվետվություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր համարի հաշվետվության ձևը պետք է հանձնել

Մելինե. Հարգելի հաշվապահներ, ինչո՞վ է փոխարինվել ձև 118-ը` "Պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին", ԱՁ-ի համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկը չի հանձնվել

Վահե. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել։ Հոկտեմբեր ամսվա եկամտային հարկը փոխանցել եմ, սակայն հաշվետվության ձև 189-ը չեմ ուղարկել։ Ինձ մոտ ոչ մի խնդիր, հարկային պարտավորություն ու տույժ ու տուգանք ցույց չի տալիս։ Ի՞նչ կարող եմ անել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի կանխիկ վճարում

Սաթեն Օհանյան. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել: Արդյո՞ք կարող եմ 60 000 մաքուր աշխատավարձը կանխիկով վճարել: Եթե այո, ապա դա ներկայացվու՞մ է էլեկտրոնային տարբերակով, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ կնքել է վարձակալության պայմանագիր

Գայանե. Ողջույն, ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։ Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։ Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։ Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիազորի և օգտվողի գրանցում էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում

Արթուր. Բարև ձեզ: file-online.taxservice.am - ում 2017 թվականին գրանցել եմ լիազոր: Չեմ գրանցել օգտվող: Ինչու՞ իմ անձնական էջում չեն երևում հաշվետվություններ, ինչպես դա երևում էր հին ձևի ժամանակ` մինչև նոյեմբերի 1-ը: Այս խնդրի պատճառով չեմ կարողանում լրացնել հաշվետվություններ և ուղարկել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարություն

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Արդյո՞ք 2018թ. հունվարի 1-ից արտոնագրային վճար վճարվող համարվելու մասին հայտարարությունը էլեկտրոնային տարբերակով պետք է լրացնել:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիազորի գրանցման համար հայտի ներկայացում

Նարչիկ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, բացատրեք ինձ` ի՞նչ է նշանակում լիազորի գրանցման համար հայտի ներկայացումը, և ի՞նչ պետք է անի կազմակերպությունը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունների էջում բացվում է ծանուցում-պատուհան

Լալա. Բարև ձեզ: Վերջերս էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելու համար նախատեսված էջում բացվում է ծանուցում-պատուհան: Ինչի՞ հետ է այն կապված և ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Ա/Ձ-ի հետ կապված ի՞նչ գործողություններ պետք է անել, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարները հաշվետվության մեջ արտացոլելու վերաբերյալ

Կարինե. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք եկամտային հարկի հաշվարկը լրացնելիս արդեն չպետք է երևան դրոշմանիշային վճարները (1 000 դր), չէ՞ որ հունվարի համար արդեն պետք է կատարենք դրանք: Ինձ մոտ հաշվարկը լրացնելիս դրանք չեն հաշվարկվում: Նաև խնդրում եմ գրել դրոշմանիշային վճարը կատարելու հաշվեհամարը: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունների օգտվողների կառավարման նոր համակարգ

Արման. Հարգելի գործընկերներ, ե՞րբ է էլեկտրոնային հաշվետվությունների օգտվողների կառավարման նոր համակարգում գրանցվելու վերջնաժամկետը: Հնարավո՞ր է արդյոք տվյալ գործողությունը կատարել հունվար ամսին` մինչև հաշվետվություններ ուղարկելը: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է

Լիանա. Հարգելի մասնագետներ, օնլայն համակարգում աշխատող գրանցելուց (նույնականացման քարտով) բերում է այս խնդիրը. "Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է": Ո՞վ է առնչվել այս խնդրի հետ և ի՞նչ լուծում եք տվել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվությունները առցանց հանձնելու համար

Արմեն. Հաշվապահներ, ո՞վ է տեղյակ՝ ինչ է անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները առցանց ուղարկելու համար, թե չէ յուրաքանչյուր ամսվա սկզբում բավական ժամանակատար գործընթաց է դառնում վիճ. հաշվետվություններ հանձնելը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրության իրավունք ունեցող անձը գրանցված չէ կազմակերպությունում

Արման. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք էլեկտրոնային փաստաթղթերը ստորագրելու իրավունք ունեցող անձը պետք է պարտադիր գրանցված լինի կազմակերպությունում որպես աշխատակից: Եվ եթե ոչ, արդյո՞ք այդ դեպքում չի առաջանա չգրանցված աշխատողի խնդիր: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժեշտ են որոշ վիճակագրական տվյալներ

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյոք կա՞ որևէ կայք, կամ որտեղի՞ց կարող եմ իմանալ, թե հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման կայքից քանի կազմակերպություն կամ անհատ է օգտվում, այսինքն քանիսն են, որ իրենց հաշվետվությունները ուղարկում եմ էլեկտրոնային եղանակով: Կամ ամեն տարի որքանո՞վ է փոփոխվում այդ թիվը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցի տվյալների լրացման հետ կապված

Քրիստինա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հաշվապահ չեմ, սակայն քանի դեռ չեմ ընդունել հաշվապահ, շտապ պետք է գրանցեմ երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցուհու երեխայի ծննդյան տվյալները և արձակուրդի ժամանակահատվածը էլեկտրոնային հաշվետվությունների կայքում: Ամբողջովին լրացրել եմ: Սակայն, ըստ հարկայինի, լրացված դաշտերը ամբողջովին չեն: Նրանք ասում են` քանի որ նա արձակուրդում է 2014թ.-ից, և նրա երեխայի խնամքի արձակուրդը գրանցված չէր համակարգում, ես պետք է սոց. վճարների դաշտն էլ նշեմ՝ 3 000 դրամները տանելու համար: Խնդրում եմ օգնել ինձ գտնել այդ դաշտը: IV. Սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին տեղեկություն Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ [4.4.1] - այս դաշտը ինչի՞ համար է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար

Tatev. Բարև, հաշվապահներ ջան: Ինձ անհրաժեշտ է ԷԿԵՆԳ ի հաշվեհամարը էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունների պայմանագրի վերաբերյալ

Էդգար. Բարև ձեզ, նոր եմ ծավալում գործունեություն, կօգնե՞ք էլեկտրոնային հաշվետվությունների պայմանագրի հարցում: