Tag: լիցենզիա

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական խորհրդատվություն

Երվանդ. ՍՊԸ հիմնադիրը իրավունք ունի՞ արդյոք այդ ընկերությանը մատուցել հաշվապահական հաշվառման գծով խորհրդատվություն, թե՞ ոչ, և այդ խորհրդատվությունը լիցենզավորված գործունեություն է, թե՞ ոչ: ՍՊԸ-ի կողմից անհատույց իրացվող ապրանքների արժեքը արդյո՞ք ամբողջությամբ համարվում է եկամուտ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դասապատրաստման կենտրոն բացելու համար

Անահիտ. Բարև Ձեզ։ Ցանկանում եմ 1-ից 4-րդ դասարանի աշակերտների հանար դասապատրաստման կենտրոն բացել։ Կասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որտե՞ղ պետք է դիմեմ, և արդյո՞ք լիցենզիավորում պետք է։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվարկային հաշվի դուրսգրում

Լուսի. Բարև Ձեզ։ ԱՁ-ն, որն ունի գեղեցկության սրահ, աշխատում է միկրոյով, կարո՞ղ է արդյոք ծառայությունների մատուցման հաշվարկային հաշիվ դուրս գրել՝ պրակտիկայի անցկացում: Եվ ես մեկ հարց՝ ՀՀ լիցենզավորման օրենքի համաձայն, եթե գեցեկության սրահը ունի կոսմետոլոգիական ծառայություն և կատարում է միայն էլոս մազահեռացում, ներարկումներ, մեզոթերապիա և նմանատիպ այլ ծառայություններ չի մատուցում, անհրաժե՞շտ է արդյոք լիցենզիա հանել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դասակարգիչ

Լիլիթ. Բարև Ձեզ: Ա/Ձ զբաղվելու է արտաքին գովազդով, գրանցելուց գործունեության տեսակը նշվել է՝ 73.11.0 Գովազդային գործակալություններ: Կասեք՝ դա ճի՞շտ է և որևիցէ լիցենզիա պետք է այս պարագայում:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Համակցված կերերի արտադրություն իրականացնելու համար

Գրիգոր․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: "Համակցված կերերի արտադրություն" գործունեության համար ի՞նչ առանձնահատկություններ կան: Գործունեությունը լիցենզավորման ենթակա՞ է, թե՞ ոչ: Բացի ԱԱՀ, շահութահարկի, եկամտային հարկի հաշվետվություններից, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ կան, և բացի ՍԱՊԾ-ում գրանցվելուց, ուրիշ ի՞նչ պարտավորություններ կան: Խնդրում եմ, եթե կան հաշվապահներ, որոնք վերոնշյալ գործունեությամբ կազմակերպության հաշվապահական հաշվառում են վարում, հնարավորինս մանրամասնեք։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարություն

Էմի. Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ բացված ատամնաբուժարանում ի՞նչ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է փակցնել, լիցենզիա, ՀՎՀՀ, գնացուցակ, կա՞ ուրիշ անհրաժեշտ փաստաթուղթ փակցնելու։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծառայությունների մատուցում

Գագիկ. Բարև ձեզ։ Արդյո՞ք կարող է Ա/Ձ-ն (գրանցված աշխատող չունի, հենց Ա/Ձ-ն է մատուցելու ծառայությունը) մատուցել հաշվապահական ընթացիկ վարման ծառայություններ` առանց գլխավոր հաշվապահի գործառույթների (սկզբնական փաստաթղթերի հետ աշխատանք, աշխատավարձի հաշվարկ, բանկային գործարքների հաշվառում և այլն): Ծառայություն ստացող ընկերությունը փոքր շրջանառությամբ է: Լիցենզիայի խնդիր առաջանու՞մ է: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՈԱԿ-ին տրամադրվել է սուբսիդիա

Gegham Bagrazyan․ ՀՈԱԿ-ին համայնքային բյուջեից սուբսիդիայի պայմանագրով տրամադրվել է 1 800 հազ․ դրամ լիցենզիա ստանալու համար, փորձագիտական, խորհրդատվական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն, արդյո՞ք այդ գումարը շահութահարկի հաշվարկում կհամարվի եկամուտ և հետևաբար նաև ծախս ՀՈԱԿ-ի դեպքում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բեռնափոխադրումներ իրականացնելու համար

Արփինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում. ԱՁ ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել ֆիզիկական անձանց համար, ՀՀ-ից ՌԴ և հակառակը: Ի՞նչ քայլեր են հարկավոր դրա համար, միայն լիցենզիա ստանա՞լ, կարո՞ղ է աշխատել միկրոհամակարգում և այդ դեպքում հաշիվ ինչպե՞ս է դուրսգրում։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի մատակարարման ամսաթիվ

Gegham Bagrazyan. ՀՈԱԿ-ը աղբահանության իրականացնելու համար լիցենզիա ստանալու համար կնքել է պայմանագիր փորձաքննություն իրականացնող կազմակերպության հետ 1 800 000 գումարի չափով 2021թ-ի հոկտեմբերին, բայց աշխատանքների մի մասն է ավարտել, և չի կազմվել ակտ, չեն ներկայացրել հաշիվ ապրանքագիր, չնայած մենք կանխավճար ենք փոխանցել 2021-ի հոկտեմբերին 900 000դրամ, խնդրում եմ օգնեք․ կարո՞ղ են արդյոք 2022թ-ի փետրվարին հաշիվ ներկայացնել՝ մատակարարման ամսաթիվը 2021թ-ի դեկտեմբերով, և ի՞նչ չափով կարող ենք ծախսագրել 2021թ-ով։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արտոնագրի հետ կապված

Արուսյակ. Մի հարց ևս. ես ունեմ արտոնագիր, համաճարակի հետ պայմանավորված չեմ աշխատել 1 տարի և չեմ մոտեցել հարկային։ Հիմա ինձ մոտ ցույց է տալիս գործող, սակայն հասցե չկա: Հնարավո՞ր է,ո ր ես ինչ որ վճարումներ պետք է կատարեմ, եթե չեմ դիմել հարկային: Հիմա ուզում եմ նորից վերսկսել գործունեությունս, սակայն այլ վայրում և այլ հասցեով, արդյո՞ք կարող եմ ներկայիս արտոնագրով աշխատել, թե՞ պետք է նորի համար դիմեմ: Նախապես շնորհակլություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խնամքի և զարգացման կենտրոն

Աննա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ 01.01.2022-ից հիմա խնամքի և զարգացման կենտրոնները (փոքր մանկապարտեզ), լիցենզավորման ենթակա գործունեության տեսա՞կ են, թե՞ ոչ։ Եվ կարո՞ղ են այս տարի աշխատել միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում։