Tag: լիցենզիա

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մանկական զարգացման կենտրոն հիմնելու հետ կապված

Սեդա. Մանկական զարգացման կենտրոն հիմնելու համար մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ստանալ: Բոլոր անհրաժեշտ քայլերը հերթականությամբ, պահանջվող փաստաթղթերը, ինչպե՞ս նաև աշխատակիցների լիցենզավորման անհրաժեշտություն կա արդյո՞ք, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք միայն հաշիվ դուրս գրելը բավական է

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Ի՞նչ խորհուրդ կտաք՝ թամադան, որ մտնի հարկային դաշտ միկրոյով կարո՞ղ է աշխատել: Տարեկան եկամուտը մոտ 2 մլն դրամ է, և ՀԴՄ պետք է, թե՞ ոչ: Միայն հաշիվ դուրս գրելը բավակա՞ն է: 2-րդ հարց: Անձը կարո՞ղ է լիցենզիա ձեռք բերել, որպեսզի զույգերի ամուսնությունը օրինականացնի, այսինքն՝ տվյալ անձը զագսավորի և տա զագսի վկայական: Նման իրավունք կա՞:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հոգեբանական ծառայություններ մատուցող կազմակերպություն կարող է ազատվել ԱԱՀ-ից

Հասմիկ. Բարև Ձեզ: Հարկային օրենսգրքի հոդված 64 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն բժշկական ծառայությունները ազատված են ԱԱՀ-ից: Արդյոք հոգեբանական ծառայությունը, հոգեթերապիան կարո՞ղ է համարվել ազատված է ԱԱՀ-ից: Այդ գործունեությանը ամենահամապատասխան դասակարգիչը կարծում եմ 86.22.0-ն է, որը մտնում է առողջապահության բաժնի մեջ: Ինչպես նաև կա բժշկական օգնության և սպասարկման տեսակների մասին 2008 թվականի 276 որոշման մեջ (կետ 74)։ Հոգեբանական գրասենյակը չի գտնվում հիվանդանոցի, կլինիկայի տարածքում, լիցենզավորված անձ չէ, քանի որ այդ գործունեությունը ՀՀ-ում որքանով տեղյակ եմ չի պահանջում լիցենզիա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ լիցենզիա է հարկավոր և որտե՞ղ պետք է դիմել

Անահիտ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ցանկանում եմ Ա/Ձ բացել, որը մասնակցելու է տենդերների` մթերք և բանջարեղեն է վաճառելու։ Կհուշեք խնդրում եմ նման վաճառքի համար ինչպիսի՞ լիցենզիաներ են հարկավոր, և այդ գործընթացը կազմակերպելու համար որտե՞ղ պետք է դիմեմ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Գայանե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք մի հարցում: Շտրիխ կոդերի և քյու ար կոդերի համար լիցենզիայի պահանջ կա՞, թե՞ ոչ: Լիցենզավորման մասին օրենքի 43 հոդվածը և հարկային օրենսգրքի 390 հոդվածը կարդացի, բայց կցանկանայի ձեր կարծիքն էլ լսել... Լիցենզավորման մասին օրենքում 3206 ծածկագի՞րն է, թե՞ սխալվում եմ: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ նույնականացման քարտի ակտիվացման համար

Բարև Ձեզ։ Ես ուզում եմ վարել Ա/Ձ-ների հարկային հաշվապահությունը, ունեմ նույնականացման քարտ, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ստորագրության ակտիվացման համար, և լիազորված անձ դառնալու համար արդյո՞ք պետք է լիցենզիա կամ թույլտվություն հարկայինի կողմից։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային գրանցումը բավարա՞ր է գործունեություն ծավալելու համար

Artak. Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է հիգիենայի պարագաների՝ ողողման հեղուկների և այլն, արտադրությամբ: ՍՊԸ, թե՞ ԱՁ: Արդյո՞ք պետք է առանձին լիցենզավորում կամ սերտիֆիկացիա, թե՞ հարկային գրանցումը բավարար է գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կտրամադրվի լիցենզիա դեղատուն բացելու համար

Գայան. Եթե ունենք վարձակալած տարածք, բայց այն ունի արտադրական նշանակության տարածք՝ ինձ կտրամադրե՞ն լիցենզիա դեղատուն բացելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞ր դեպքում կարելի է վերակնքել աշխատանքային պայմանագիրը

Անի Գևորգյան. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ո՞ր դեպքում կարելի է վերակնքել աշխատանքային պայմանագիրը։ Եթե անձը աշխախտում է տվյալ հաստատությունում շուրջ 20 տարի՝ արդյո՞ք կարող է գործատուն ս/թ սեպտեմբերի 1-ից կնքել նոր աշխատանքին պայմանագիր տվյալ անձի հետ։ Այն դեպքում, եթե հաստատությունը չի լուծարվել, ապա նորից կազմավորվել, փոխվել է միայն տնօրենը և լիցենզիայի համարը։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Էպիլացիայի ծառայություններ մատուցող սրահը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել

Մայա. Բարև Ձեզ: Ցանկանում էի Էպիլացիայի ծառայությունների մատուցման սրահ բացել: Աշխատող չեմ ունենալու: Հնարավո՞ր է միկրոձեռնարկատիրության դաշտում գրանցել: ԱՁ պե՞տք է լինել: Սոց. վճար պե՞տք է վճարել: Լիցենզիա պե՞տք է ունենալ, և որքա՞ն արժե:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված

Արփինե. Բարև Ձեզ: Նորաբաց Ա/Ձ-ն բացել է մթերային խանութ, որտեղ պետք է վաճառվի ալկոհոլային խմիչք, ծխախոտ և թարմ միս: Կասեք՝ ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Լաբորատորիա բացելու համար ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել

Բարև Ձեզ, որ խնդրեմ կասեք՝ լաբորատորիա բացելու համար ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, և դրա համար լիցենզիա պետք է կամ որակավորված աշխատողներ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ դեղատուն բացելու համար

Անի. Բարև Ձեզ, խնդրում եմ ասել դեղատուն բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ, եթե մասնագիտությամբ դեղագետ, դեղագործ չես, նաև խնդրում եմ ասել՝ լիցենզիա ստանալու կարգը։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք օպտիկական լինզաների համար նախատեսված հեղուկի արտադրությունն ու առևտուրը լիցենզավորման ենթակա է

A.Stepanyan. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք օպտիկական լինզաների և դրանց համար նախատեսված հեղուկի արտադրությունն ու առևտուրը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է։ Կանխավ շնորհակալ եմ: