
Ո՞ր տարում ծախսագրել հաշիվը
Սաթեն․
Հարգելի հաշվապահներ, հաշիվ վավերագրի (ծառայություն) դուրս գրման ամսաթիվը 29.12.22, իսկ մատակարարման ամսաթիվը 01.01.23։ Հաշիվը ո՞ր տարում ծախսագրեմ (աշխատում ենք ԱԱՀ-ով):

Կապիտալ և ընթացիկ ծախսեր
Անահիտ․
Բարև Ձեզ։ Վերանորոգման ծախսերը ինչպե՞ս տարբերակել ըստ կապիտալ, թե ընթացիկ լինելու։

Ոչ նյութական ակտիվի մաշվածք
Ռուբեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: 2022 թ. Հուլիս ամսին պետության կողմից ստացել է լիցենզիա գործունեության իրականացման համար 1 տարի ժամկետով 500 000 դրամ: 2022 թվականի նոյեմբեր ամսին դադարեցրել է գործունեությունը: Հարց՝ ոչ նյութական ակտիվի մաշվածքը 2022 թվականի համար ամբողջությամբ ծախսագրելու դեպքում կլինի՞ որևէ խնդիր։

Հաշիվը ուշ է ստորագրվել
Գրիգոր․
Կազմակերպությունը 2022թ․ հոկտեմբեր ամսվա ձեռք բերված ծառայության (էլեկտրաէներգիայի) հաշիվը ստորագրել է 2023թ հունվարի 10-ին:
Հարց 1․ 2023թ․ հունվար ամսվա ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 18-րդ տողու՞մ է արտացոլվում, թե՞ ցույց է տրվում 2022թ, հոկտեմբեր ամսվա ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 18-րդ տողում, այնուհետև 20-րդ տողում պակասեցվում է, իսկ 2023թ, հունվար ամսվա հաշվետվության 20-րդ տողում՝ ավելացվում:
Հարց 2․ Եթե արտացոլենք 2023թ, հունվար ամսվա միասնական հաշվարկի 18-րդ տողում, ապա այդ դեպքում կարո՞ղ ենք արդյոք 2022թ հոկտեմբեր ամսվա համար էլեկտրաէներգիայի ծառայության արժեքը ծախս համարել:

Ուսանողներին տրվող օգնություն
Գրիգոր․
ԲՈՒՀ-ում ուսանողներին տրվում են օգնություններ տարբեր առիթների համար, ինչպես նաև կազմակերպվում են ուսանողական միջոցառումներ, որի համար ԲՈՒՀ-ը գումար է տրամադրում։ Արդյո՞ք դրանք շահութահարկի հարկման նպատակով ծախս են համարվում, եթե այո՝ ո՞ր հոդվածի համաձայն:

Գործուղման ծախսերի ձևակերպում
Գրիգոր․
Բարև Ձեզ: Էրազմուս + ծրագրով ԲՈՒՀ-ի աշխատակիցները մեկնում են գործուղման ՀՀ կամ Եվրոպա: Ծրագիրը նախատեսում է ճանապարհածախսի, կեցության ծախսերի հաստատուն գումար (գումարները երևում են բոլոր հրավերներում): Առահաշիվ տալիս ենք նշված գումարները: Հարցս այսպիսին է՝ ենթադրենք՝ ծրագիր նախատեսում է 300 եվրոյին համարժեք դրամ ճանապարհածախս, սակայն տոմսի արժեքը 200 եվրոյին համարժեք դրամ է, ինչպե՞ս ձևակերպել տարբերություն 100 եվրոյին համարժեք դրամը և ո՞ր գումարը համարել շահութահարկի հարկման գծով ծախս, նույնն է նաև կեցության ծախսերը (օրապահիկ և հյուրանոց): Խնդրում եմ փորձ ունեցող հաշվապահներին մանրամասն գրել, և եթե կարելի է օրենքի հղում գրեք: Շնորհակալ եմ նախապես։

Ինչպե՞ս ձևակերպել ծախսերը
Մարգարիտա․
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Կազմակերպության բանկային քարտով գնումներ ենք կատարել տարբեր վաճառքի կետերից: Խնդրում եմ պատասխանեք՝ ինչպե՞ս ձևակերպենք ծախսերը, և շահութահարկի հաշվարկում կարո՞ղ եմ նվազեցնել որպես ծախս:

Վարձավճարի նվազեցում շահութահարկից
Դավիթ․
ԱՁ-ն կազմակերպությունից վարձակալել է տարածք, կազմակերպությունը հաշվարկային փաստաթուղթ է դուրս գրում վարձակալության համար: ԱՁ-ն շահութահարկից կարո՞ղ է ամբողջ գումարի չափով նվազեցնել վարձակալության ծախսը։

Թափոնների և կրկնակի օգտագործվող հումքի ձևակերպումներ
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել այս հարցում: Արտադրությունը ունի դուրս գրված թափոններ և կրկնակի օգտագործման համար հումք, որն առաջացել է արտադրանքը արտադրելիս: Արդյո՞ք պետք է ծախս ճանաչել դուրս գրված թափոնը կամ կորուստը: Իսկ արտդրությունից առաջացած տաշեղները (стружка), որը նորից պետք է մուտք արվի և օգտագործվի արտադրություն ստանալու համար, այդ մուտքը պե՞տք է եկամուտ ճանաչվի: Կանխավ շնորհակալություն։

Բեռնատար մեքենայի ձեռքբերում
Նարին․
ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և զբաղվում է շինարարությամբ։ Կազմակերպությունը ուզում է ձեռք բերել Ֆորդ մակնիշի բեռնատար մեքենա՝ բեռնափոխադրումները իրականացնելու համար։ Ի՞նչ քայլեր պետք է արվեն։
Ինչպե՞ս է վաճառվելու հետագայում, ի՞նչ ծախսագրումներ է հնարավոր անել, ի՞նչ ծախսեր և հարկեր են գոյանում կազմակերպության համար։

Տոմսի առցանց ձեռքբերում
Գրիգոր․
Բարև Ձեզ: Արտասահման գործուղվող աշխատակցին ինքնաթիռի տոմս ձեռք բերելու համար կարո՞ղ ենք արդյոք վճարել առհաշիվ, քանի որ ինքնաթիռի տոմսը ցանկանում է ձեռք բերել ONLINE, չի՞ հակասում արդյոք անկանխիկ գործառնությունների մասին օրենքին, եթե այո՝ շահութահարկի հարկման նպատակով ծախս կարո՞ղ ենք համարել:

Հիմնադրամին կատարված նվիրատվություն
Ալլա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հիմնադրամին կատարված նվիրատվությունը կարո՞ղ է շահութահարկով ծախս համարվել, թե՞ ոչ։

Արդյո՞ք դիմացի կողմը միկրոբիզնես է
Արամ․
Բարև Ձեզ, կոլեգաներ։ Ինչպե՞ս պարզել՝ դիմացի կողմը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է, թե՞ ոչ, և կարո՞ղ ենք արդյոք նրա կողմից դուրս գրված հաշիվը ծախս ճանաչել։

Շրջանառության հարկի նվազեցում
Կարեն․
Բարև Ձեզ։ Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ․ անձից ձեռք է բերել սարքավորում, որը հետո արտահանել է։ Որպես հարկային գործակալ ֆիզ․ անձի փոխարեն վճարել է եկամտային հարկ։ Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ կարո՞ղ եմ նվազեցնել ձեռքբերման գնի 4%-ը, և ո՞ր հոդվածով է դա հիմնավորվելու։

Վարձավճարի նվազեցում շրջ․ հարկից
Հայկ․
Բարև Ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործող ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Տարածքի վարձակալության գծով ծախսը իրավունք ունի՞ նվազեցնել Հարկային օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Ծախսը հիմնավորված է Պայմանագրով և էլեկտրոնային հարկային հաշվով:

Միկրոձեռնարկատիրություն 2023
Արման․
Հարգելի գործընկերներ, փաստորեն ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները խնդիր են ունենալու իրենց հաճախորդների հետ՝ կապված միկրոյի կողմից դուրս գրված հաշիվները որպես ծախս ճանաչելու սահմանափակման հետ։
Եվ փոփոխությունների հետ կապված, նաև՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակիցների աշխատավարձը հաշվարկվելու է նու՞յն կարգով, ինչ մնացած հարկային դաշտերում աշխատողներինը, այսինքն՝ եկամտային հարկը լինելու է 20 տոկո՞ս, ոչ թե 5 000 դրամ։
Իսկ էլ ի՞նչ փոփոխություններ կան միկրոձեռնարկատիրության համար։

Ոչ ռեզիդենտի հաշիվ
Մանե․
Բարև ձեզ: Շրջհարկով աշխատող միջնորդ կազմակերպության համար ռուսաստանյան ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցել է ծառայություն՝ բեռը հասցնելով ՀՀ սահման: Առկա է թղթային հաշիվ ոչ ռեզիդենտի կողմից: Ինչպե՞ս պետք է ներկայացվի թղթային հաշիվը հարկայինում, որպեսզի հիմնավորում լինի շրջհարկով ծախս ճանաչելու համար։

Ձեռքբերում գնման ակտով
Gegham Bagrazyan.
Կարո՞ղ եք ասել՝ գնման ակտերով ձեռք բերումները, երբ նրանք եկամտային հարկով հարկվել են, կարելի՞ է շահութահարկից նվազեցնել ինչպես մայր գումարը, այնպես էլ եկամտային հարկը։

Փորձագետի ծախսերի փոխհատուցում
Դավիթ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը դրսից փորձագետ է հրավիրում իր աշխատողներին վերապատրաստելու համար: Փորձագետին տալիս է աշխատավարձ, գալ գնալու տոմսի արժեքը, հյուրանոցի մնալու ծախսերը և այլն: Կազմակերպությունը ԱԱՀ և շահութահարկ վճարող է: Հարց՝ տոմսի արժեքը և հյուրանոցի ծախսերը շահութահարկից նվազեցվու՞մ է և ի՞նչ չափով, և արդյո՞ք տոմսի և հյուրանոցի ծախսերում վճարված ԱԱՀ հաշվանցման ենթակա է։ Ամենաօպտիմալ տարբերակը ո՞րն է։

Վարձավճարի ծախսագրում
Գեղամ.
Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է անշարժ գույք, կազմվել են կատարողական ակտեր և արձանագրություններ, սակայն կադաստրով չի անցել: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը այդ գումարը ծախսագրել և եթե ոչ՝ ինչի՞ հիման վրա:
Վերջին մեկնաբանություններ