
Խորհրդատվական ծառայություն
Մարգարիտա․
Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն պատրաստվում է խորհրդատվական ծառայություն մատուցել օտարերկրյա կազմակերպությանը և ֆիզ. անձանց: Խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային փաստաթուղթ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, և հարկեր կգոյանան, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Մարքեթինգային ծառայությունների մատուցում
Կարեն․
Ողջույն,
մատուցում եմ մարքեթինգային ծառայություններ ԱՄՆ-ում գրանցված և գործող ընկերությանը։
Հարց 1 - արդյո՞ք օրենքին հակասում է աշխատելը առանց որևէ ընկերություն գրանցելու։
Հարց 2 - Եթե ցանկանում եմ օգտվել եկամտային հարկի վերադարձից, չեմ կարո՞ղ գրանցվել որպես ԱՁ, անհրաժեշտ է ունենալ ՍՊԸ և համարվել վարձու աշխատո՞ղ։

Հաշվապահական ծառայությունների մատուցում
Գագիկ.
Բարև ձեզ։
Արդյո՞ք կարող է Ա/Ձ-ն (գրանցված աշխատող չունի, հենց Ա/Ձ-ն է մատուցելու ծառայությունը) մատուցել հաշվապահական ընթացիկ վարման ծառայություններ` առանց գլխավոր հաշվապահի գործառույթների (սկզբնական փաստաթղթերի հետ աշխատանք, աշխատավարձի հաշվարկ, բանկային գործարքների հաշվառում և այլն): Ծառայություն ստացող ընկերությունը փոքր շրջանառությամբ է: Լիցենզիայի խնդիր առաջանու՞մ է:
Շնորհակալ եմ:

Ծառայության արտահանում
Վարդուհի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում. ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունը ծառայություն պետք է մատուցի ՌԴ, այս դեպքում արդյո՞ք ԱԱՀ-ով հարկվում է գործարքները, թե՞ ոչ։ Եթե կարելի է՝ օրենքի հղումով հուշեք: Կանխավ շնորհակալ եմ:

Ծառայության մատուցման վայր
Անի.
Բարև ձեզ։ ՀՀ-ում գտնվող ռեզիդենդ կազմակերությունը մատուցում է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որը գտնվում է ՌԴ-ում, ստենդերի պատրաստման աշխատանքներ։ Արդյո՞ք ՀՀ-ն է համարվում ծառայությունների մատուցման վայր, եթե ապրանքները առաքվելու են ՀՀ-ում գտնվող տարածք և այնտեղ տեղադրվեն:

Հարկային դաշտի ընտրություն
Լիաննա.
Բարև ձեզ։ Կասեք խնդրեմ` մարզերում կաբելային ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունը կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։

Մաքրման ծառայությունների մատուցում
Լիլիթ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ բացել մաքրման ծառայության գրասենյակ, որը կաշխատի միկրոյով, աշխատակիցների աշխատանքը կլինի այսպես` յուրաքանչյուր պատվեր կունենա սահմանված գին, որից x % պետք է վճարի մաքրման սերվիսին։ Խնդրում եմ օգնեք հասկանամ` ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ցույց տալ տոկոսադրույքների մուտքը, և քանի որ աշխատանքը կախված է պատվերներից` արժե՞ գրանցել մաքրուհիներին։

Ի՞նչ հարկեր պետք է վճարել
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում, կասե՞ք` օրենքի ո՞ր կետի համաձայն ի՞նչ հարկեր պետք է վճարվի ֆիզ. անձի համար։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ մատուցում է զանգերի կենտրոնի ծառայություններ
Անի.
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն մատուցում է զանգերի կենտրոնի ծառայություն` ՌԴ հարկման ընդհանուր համակարգում։ Որքան տեղյակ եմ կհարկվի 0% դրույքաչափով:

ԱՁ-ն ծրագրավորող է
Արուս.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձն աշխատում է որպես ծրագրավորող և ուզում է ԱՁ բացել` դրսի կազմակերպությանն ազատ ժամանակ «ծրագրային ապահովման մշակում» ծառայություն մատուցելու նպատակով, հարկվելու է շրջանառության հարկով: Հիմա աշխատավարձը ստանում է դրամային քարտով, ԱՁ-ի ժամանակ ստանալու է արտարժույթով, արդյոք՝
- պե՞տք է նոր արտարժութային քարտ բացի, թե նույն աշխատավարձի քարտը օգտագործի, միևնույն է հետո արտարժույթը փոխելու է դրամի,
- եռամսյակային հաշվետվություն ներկայացնելիս եկամուտը հաշվարկելիս հաշվի՞ է առնում քարտին գումարի ստացման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ը հրապարակած միջին փոխարժեքը,
- որպես հիմնավորում գումարի ամեն ամիս ստացման, թե՞ եռամսյակը մեկ դուրս է գրում հաշիվ վավերագիր, քանի որ դրսի կազմակերպությունն ուղղակի քարտին է նստացնելու գումարը,
- եթե գումարը ստացվել է ամսի 1-ին, հաշիվ վավերագիրը գրվել է ամսի 27-ին, պետք է հաշվի առնել ամսի 1-ի գումարի ստացման օրվա փոխարժե՞քը, ոչ թե դուրս գրման օրվա փոխարժեքը, նկատի ունենալով, որ եկամուտը ի սկզբանե հաշվարկվել է քարտին գումարի ստացման օրվա փոխարժեքով,
- առանց ԱՁ բացելու, որպես ֆիզիկական անձ, ծրագրային ապահովման մշակում կարո՞ղ է իրականացնել և հարկայինում պե՞տք է ներկայացնի եկամտային հարկ և սոց. վճար ընդհանուր հիմունքներով և ավելի բարձր տոկոսներով:
Խնդրում եմ ձեր մասնագիտական կարծիքը:

Երեխաների խնամքի և զարգացման կենտրոն
Արմի.
Բարև Ձեզ: Երեխաների խնամքի և զարգացման կենտրոնը ուզում է աշխատանքային ծառայությունների ծավալը մեծացնել և երեխաների մնալու ժամը երկարացնել (մինի մանկապարտեզ): Հետևաբար պետք է նաև սնունդ տանք: Խորհուրդ կտա՞ք ինչ-որ կազմակերպության հետ սննդի մատակարարման պայմանագիր կնքել, թե՞ խոհարարի հետ քաղիրավական պայմանագիր կնքել ծառայությունների մատուցման: Քանի որ տարածքը փոքր է և խոհանոցի հնարավորություն չկա, պետք է ոչ մեր տարածքում պատրաստեն և մատակարարեն:

Մայրության նպաստի հաշվարկ
Արփինե.
Բարև Ձեզ:
Ես հունվ․ 25-ից լինելու եմ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, նախորդող 12 ամիսների ընթացքում աշխ. պայմանագիր ունեցել եմ երկու տարբեր կազմակերպություններում։ Հիմնական գործատուիս կներկայացնեմ նախորդ ընկերությունից ստացած եկամուտների մասին տեղեկանք:
Հարցս հետեւյալն է. այս մեկ տարվա ընթացքում ես ունեցել եմ նաև բազմաթիվ այլ «ծառայությունների մատուցման» կարճաժամկետ պայմանագրեր, արդյո՞ք դրանց համար նույնպես վճարվելու եմ, թե՞ ոչ:
Հարցնում եմ՝ հաշվի առնելով, որ որքան գիտեմ՝ կա օրենք, ըստ որի ամեն ամսվա համար հաշվարկվում է միայն մեկ գործատուից ստացված եկամուտը։ Այսինքն` ծառայությունների մատուցման պայմանագրերով եկամուտները չե՞ն հաշվարկվի, եթե այդ նույն ամիսներին ունեցել եմ նաև հիմնական աշխատանք։ Լսել եմ, որ հաշվարկվում են, բայց սա վճարում է ոչ թե գործատուն, այլ սոցապ նախարարությունը, բայց նման կարգավորում/օրենք չեմ գտնում, խնդրում եմ օգնեք այս հարցով։

Գործունեության դասակարգիչ
Քրիստինե.
Բարև բոլորին։ Շնորհավորում եմ բոլորի նոր տարին։ Հարցս. Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատեր է, կարում է հագուստ, պայուսակ/կտորից/, պատրաստում է տարբեր տեսակի կտորից տիկնիկներ, արտադրած ապրանքի վրա ձեռքով նկարում է և ունի մուլտհերոսների ծառայություն։ Խնդրում եմ ասեք` ո՞ր տնտեսական գործունեության դասակարգիչները ընտրեմ։ Նախապես շնորհակալություն։

Վիճակագրական հաշվետվություն
ԼԻԼԻԹ.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը 4-րդ եռամսյակում մատուցել է ծառայություններ և պետք է վիճ. հաշվետվությունում ցույց տամ եկամուտը: Առաջին անգամ է ֆայլը` ի՞նչ տվյալներով հավաքեմ և ու՞ր ուղարկեմ, գրանցումով ՍՊԸ-Ն ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՄԱՍ, Աղ.Սերոբի 11/3 1: Մեկ հարց էլ. աշխատողների թվաքանակը ո՞ր տողում գրեմ:

Ծառայության մատուցման անհատույց պայմանագիր
Արմեն.
Ինձ հետաքրքրում է` ծառայության անհատույց մատուցման պայմանագրի գնի և վարձատրության պարբերության ձևակերպումը:

Ծառայությունների անհատույց մատուցման պայմանագիր
Արմեն․
Հարգելի ընկերներ, ինձ անհրաժեշտ է ծառայությունների անհատույց մատուցման պայմանագրի ձև, խնդրում եմ օգնեք: Նախապես շնորհակալություն:

ՀԿ-ն ծառայությունների մատուցման հաշիվ պետք է գրի
Արուսյակ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերպութունը ծառայության մատուցման էլ. հաշիվ պետք է դուրս գրի ըստ ծրագրի: Խնդրում եմ ասել` ի՞նչ հարկ կառաջանա:

ՏՏ ոլորտ
Սոնա.
2020թ-ից կազմակերպությունը ձեռք է բերել հավաստագիր` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու և համապատասխան աջակցություններից օգտվելու համար: 2021թ-ի դեկտեմբեր ամսին կնքելու է պահմանագիր օտարերկրյա ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ՝ ՏՏ ոլորտի ծառայություն մատուցելու նպատակով: Այսինքն` կատարվելու է ծառայության արտահանում:
1.Կազմակերպությունը ընդհանուր հարկման դաշտում հարկվելու՞ է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով:
2.Կազմակերպությունը 2021թ-ի համար ազատվա՞ծ է շահութահարկից՝ ելնելով ՀՕ Շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածից:

Հարկային դաշտի ընտրություն
Անի.
Հարգելի գործընկերներ, զանգերի կենտրոնը ո՞ր հարկման համակարգում կարող է աշխատել:

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Սամվել․
Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել․ Հ/Կ-ն ունի 1 քաղիրավականով աշխատող, սակայն մի օր է գրանցված եղել և չի աշխատել, աշխատավարձ չի ստացել, հիմա եկամտահարկի հաշվարկում աշխատողի աշխատանքային ժամերը պետք է գրեմ 24, թե՞ 0, և արդյո՞ք հնարավոր է աշխատավարձը գրել 0, կամ ի՞նչ հարկեր են պահվում և ինչքա՞ն աշխատավարձից, դրանք կարո՞ղ եմ իրար գումարել և այդքան գումար գրել: Նաև հարկի վճարման դեպքում դրամարկղային գրքում գրառում արվու՞մ է, և եթե այո, ապա ինչպե՞ս կամ կարող եմ այդ գումարը գրել տարեկանի հաշվետվությունում որպես նվիրատվություն այդքան գումարի չափով: Նաև անհրաժե՞շտ է հանձնել 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին ձևը, թե՞ այն այլ հաշվետվություն է: Նախապես շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ