Tag: ծառայություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծառայության ձեռքբերում

Զանուշ Հայրապետյան. Բարև Ձեզ։ Մանկապարտեզին անհրաժեշտ է միայն սննդամթեքի գնման գործընթացը կազմակերպելու համար ձեռք բերել գնումների համակարգողի ծառայություն: Հարցը հետևյալն է․ ծառայության ձեռք բերումը իրականացվում է մեկ անձ գնման ընթացակարգով, որի արդյունքում կնքվում է ծառայությունների գնման պայմանագիր, թե՞ համապատասխան մասնագետի հետ կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր: Եվ ո՞րն է տարբերությունը: Խնդրում եմ ուղղորդել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ծառայության մատուցման անհատույց պայմանագիր

Արմեն. Ինձ հետաքրքրում է` ծառայության անհատույց մատուցման պայմանագրի գնի և վարձատրության պարբերության ձևակերպումը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայությունների անհատույց մատուցման պայմանագիր

Արմեն․ Հարգելի ընկերներ, ինձ անհրաժեշտ է ծառայությունների անհատույց մատուցման պայմանագրի ձև, խնդրում եմ օգնեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտ

Սոնա. 2020թ-ից կազմակերպությունը ձեռք է բերել հավաստագիր` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու և համապատասխան աջակցություններից օգտվելու համար: 2021թ-ի դեկտեմբեր ամսին կնքելու է պահմանագիր օտարերկրյա ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ՝ ՏՏ ոլորտի ծառայություն մատուցելու նպատակով: Այսինքն` կատարվելու է ծառայության արտահանում: 1.Կազմակերպությունը ընդհանուր հարկման դաշտում հարկվելու՞ է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով: 2.Կազմակերպությունը 2021թ-ի համար ազատվա՞ծ է շահութահարկից՝ ելնելով ՀՕ Շահութահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Սամվել․ Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել․ Հ/Կ-ն ունի 1 քաղիրավականով աշխատող, սակայն մի օր է գրանցված եղել և չի աշխատել, աշխատավարձ չի ստացել, հիմա եկամտահարկի հաշվարկում աշխատողի աշխատանքային ժամերը պետք է գրեմ 24, թե՞ 0, և արդյո՞ք հնարավոր է աշխատավարձը գրել 0, կամ ի՞նչ հարկեր են պահվում և ինչքա՞ն աշխատավարձից, դրանք կարո՞ղ եմ իրար գումարել և այդքան գումար գրել: Նաև հարկի վճարման դեպքում դրամարկղային գրքում գրառում արվու՞մ է, և եթե այո, ապա ինչպե՞ս կամ կարող եմ այդ գումարը գրել տարեկանի հաշվետվությունում որպես նվիրատվություն այդքան գումարի չափով: Նաև անհրաժե՞շտ է հանձնել 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին ձևը, թե՞ այն այլ հաշվետվություն է: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտ մեկ օրվա համար

Արաքսյա․ Դպրոցի մեկ սենյակի մանրահատակի հարթեցման աշխատանքը մեկ օրում իրականացնելու համար, եթե կնքվում է քաղիրավական պայմանագիր, անհրաժե՞շտ է հայտ ուղարկել, թե՞ ոչ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ մատուցելու է խորհրդատվական ծառայություններ

Գագիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նոր բացված Ա/Ձ-ն մատուցելու է ֆինանսական խորհրդատվական ծառայություններ: Կխնդրեմ պատասխանել մի քանի հարցի. 1. Ա/Ձ հանդիսացող ֆիզ.անձը պիտի իրեն գրանցի՞ որպես աշխատող, թե՞ հենց Ա/Ձ հանդիսացող ֆիզ. անձը կարող է մատուցել այդ ծառայությունները: 2. Տվյալ ծառայությունների մատուցման դեպքում Ա/Ձ-ն կարո՞ղ է դիմում ներկայացնել հարկային և աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում (տարեկան 24մլն-ը չի գերազանցելու), թե՞ շրջհարկով: 3. Եվ, ո՞ր դեպքում, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու և ի՞նչ ամսական վճարումներ են կատարվելու: Կանխավ շներհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՔԻՊ եկամտի արտացոլում

Նառա. Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների եկամուտի գումարը եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացվում է հաշվեգրմա՞ն մեթոդով, թե՞ վճարման:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

IT ոլորտում աշխատող կազմակերպություն

Նանո. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել. IT ոլորտում աշխատող կազմակերպությունն ունի 5 աշխատող, գործունեությունն ուղղված է հիմնականում ծառայությունների արտահանմանը, տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 մլն, արդյո՞ք համարվում է շրջհարկ վճարող, և զուգահեռ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր

Անահիտ. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի մատուցման ամսաթիվ

Լիաննա. ՍՊԸ-ն օգոստոս ամսին մատուծաց ծառայության համար (ՀԿ-ին) հաշիվ-վավերագիր դուրս չի գրել։ Կարող է արդյո՞ք այսօր դուրս գրել՝ մատակարարման ամսաթիվ նշելով օգոստոսի 31-ը։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծառայության մատուցում օտարերկրյա կազմակերպությանը

Իրինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ եթե ծառայություն եմ մատուցում օտարերկրյա կազմակերպությանը համապատասխան պայմանագրի հիման վրա, գումարը ստանում եմ արտարժույթով, ինչպե՞ս հաշվեմ շրջհարկը, և հաշիվ գրեմ, թե՞ ոչ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ֆիզ․ անձը ծառայություն է մատուցել

Նանե․ Ֆիզ․ անձը իր սեփական մեքենայով ՀՈԱԿ-ին մատուցել է ծառայություն: Ի՞նչ այմանագիր է պետք կնքել, և ի՞նչ հարկեր են առաջանում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Գայանե․ Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման գրվու՞մ է, և աշխատանքի ընդունման դիմում վերցվու՞մ է աշխատողից, իսկ ազատման ժամանակ հրամա՞ն: Պայմանագիրը պետք է կնքվի 3 ամսով հուլիսի 6-ից, վարձատրությունը՝ 3 ամսվա համար 50 000 դրամ միանվագ պայմանագրի վերջում: Եկամտայինի հաշվետվության մեջ հաջորդող հուլիս և օգոստոս ամիսները ի՞նչ պետք է լրացնել՝ 0, թե՞… ։ Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ պե՞տք է ներառել, թե՞… Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ները իրավունք ունե՞ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ

Արթուր. ՀԿ-ները իրավունք ունե՞ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որի մասով պետք է հանձնի հաշվետվություններ և հարկվեն։ ՀԿ-ն ծառայություն պետք է մատուցի, արդյո՞ք պետք է գրել հաշիվ ապրանքագիր, իրավունք ունի՞ պայմանագիր կնքի, և եթե ունի իրավունք՝ ինչպե՞ս է հարկվում, ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հարկել գործարքը

Լիաննա. Բարև ձեզ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել մեկ այլ կազմակերպության, որի համար հաշիվ են դուրս գրել և վճարել, ինչպե՞ս պետք է ներառել այդ գումարը շրջհարկի հաշվետվության մեջ (ինչպե՞ս հարկել)։