Tag: կանխիկ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինտերնետ-խանութի վերաբերյալ

Մարինե. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյսլ հարցիս՝ կա՞ արդյոք օրենք ինտերնետ-խանութների վերաբերյալ: Ես ունեմ Ա/Ձ, սակայն չեմ պատկերացնում, ինչպես պետք է վճարեմ հարկեր։ Առևտուրը չի կատարվելու քարտերի օգնությամբ, այլ միայն կանխիկ՝ առաքման պահին գումար վերցնելով, քանի որ կայքը զբաղված մարդկանց համար է։ Ինչպե՞ս է պետք դա անել, որովհետև չկա շրջանցիկ ՀԴՄ ապարատ։ Իսկ եթե տպել և տանել ՀԴՄ կտրոնը, իսկ հաճախորդը չցանկանա ապրանքը գնել: Խնդրում եմ օգնել ինձ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ

ashot. Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով` ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է արդյոք տեղեկություններ ներկայացնել

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս, նախապես շնորհակալություն. Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, չեմ համարվում ԱԱՀ վճարող: Երրորդ եռամսյակում ունեցել եմ ապրանքի ձեռքբերման ֆակտուրաներ (կանխիկ ԴՄՕ-ով), որոնց գումարը գերազանցում է 100000-ը, բայց ոչ 300000-ը, և տրված է կլազմակերպություններից, որոնք աշխատում են ԱԱՀ-ով (փաստաթղթում նշված է ԱԱՀ-ն): Հարկայինից նամակ եմ ստացել որ երրորդ եռամսյակում ունեցել եմ գործարքներ, որոնց համար ԱԱՀ-ի մասին օրենքի 20-րդ հոդվածով պետք է տեղեկություն ներկայացնեմ հարկային: Հարցս հետևյալն է. պե՞տք է արդյոք ես տեղեկություն ներկայացնեմ հարկային այդ ձեռքբերումների վերաբերյալ, թե՞ դա ուղղակի անճշտություն է ՀՏ-ի կողմից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի վաճառք

Քրիստինե. Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Շատ եմ խնդրում, օգնեք ինձ ճիշտ կատարեմ ընկերության ավտոմեքենայի վաճառքը: ՍՊԸ-ն ՓՄՁ է և ԱԱՀ -ով չի հարկվում, և իրեն պատկանող մեքենան 2003 թ-ի է, ամբողջությամբ ամորտիզացվել է: Այժմ ՍՊԸ-ն վաճառվելուց ի՞նչ հարկային պարտավորություն ունի և կարող է արդյոք կանխիկ վաճառք կատարել և այդ դեպքում ՀԴՄ-ո՞վ: Մեքենայի վաճառքի մինիմալ արժեքը ինչքա՞ն կարող է լինել: Շնորհակալություն...
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Sofia. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել մի հարցում, կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, վերջերս գրանցել եմ ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյոք ճիշտ եմ արել պետք է ԴՄՕ գրեի, թե ՀԴՄ-ով խփեի: Կանխավ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխիկ գնումների դեպքում

Armen. Բարև ձեզ հարգելի հաշվապահներ: Կանխիկ գնումների դեպքում կարո՞ղ է կազմակերպությունը տալ հաշիվ ֆակտուրա, որին կցել դրամարկղի մուտքի օրդեր: Մի հարց ևս` հ/ֆ կարո՞ղ ենք տալ ֆիզ անձին, թե միայն իրավաբանական անձանց: Շնորակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն կանխիկ դրամով մեքենա է ձեռք բերել

Gohar. Բարև բոլորին.Խնդրում եմ պատասխանեք այս հարցիս.2008 թ ՍՊԸ կանխիկ դրամով ,որը արժե 2500000 դրամ,Վրաստանից մեքենա է ձեռք բերել և բոլոր հարկերը վճարել է:Դրամարկղային գրքում մեկ ելքի օրդերով դուրս է գրվել;Արդյոք սխալ է թե ճիշտ:Մեքենայի առք ու վաճառքի բոլոր թղթերը կցված են գործին
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երկարաժամկետ փոխառություն

Նոնա. Հարգելի կոլեգաներ, կարող է կազմակերպությունը դրամարկղից կանխիկ գումարով երկարաժամկետ փոխառություն տրամադրել, ասենք, նույն կազմակերպության տնօրենին կամ մեկ այլ ֆիզիկական անձի: Կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտքեր:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն կատարել է սոցիալական ապահովության վճար

Albert. Ա/Ձ-ն կանխիկ գումարով, բանկի միջոցով կատարել է սոցիալական ապահովության վճար: Իրավունք ունի Ա/Ձ-ն, այդ վճարը հաստատող անդորրագրի մեջ նշված և բանկին վճարված միջնորդավճարը, ընդգրկել ծախսերի մեջ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Նարինե. Հարցս դրամարկղային գրքի լրացման հետ է կապված: Եթե միանվագ գործարքը ավելին է, քան 300 000 դրամը, ինչպես վարվել? Եվ, երկրորդ, արդյոք այդ սահմանափակումները նաև գործում են, երբ դրամարկղից մուտք է արվում գումարը կազմակերպության հաշվեհամարին: Շնորհակալ եմ, կսպասեմ Ձեր պատասխաններին :)
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով…

NN. Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առեվտրով, եվ եթե գնորդը որոշ դեպքերում անհայտ է մնում, վաճառված ապրանքի դիմաց ստացված կանխիկ գումարը, եթե դրամարկղ մուտք է արվում ըստ առանձին չեկերի(ամեն մի չեկի համար գրվում է առանձին օրդեր) այդ դեպքում «ստացված է» բաժնում ում անունն է նշվում եվ ով է ստորագրում «վճարող»-ի մասում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԴՄ, թե՞ հաշիվ-ապրանքագիր

Հարություն. Հարգելի կոլեգաներ, ճիշտ կլինի՞, եթե հարկային հաշվի հետ միասին տպվի նաև ՀԴՄ կտրոն՝ հետագայում հարկերը հաշվարկելիս այն հաշվի չառնելով: Մանրամասն