Tag: կանխիկ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործարքների վերաբերյալ

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է կանխիկ գործարքներին: 1. Արդյոք կազմակերպությունը իրավունք ունի՞ շուկայից ձեռքբերման համար վճարել կանխիկ 300 000 դրամից ավելի: 2. Դրամարկղային գործառնության սահմանափակումը վերաբերվում է արդյո՞ք վարձակալական վճարներին: 3. Հարկային օրենսգրքի 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ 2/ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և /կամ/ ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն՝ այսինքն, եթե կազմակերպությունը միանվագ 400 000 դրամ գումար ստանա անհատ ձեռնարկատիրոջից և տա ՀՎՀՀ-ով ՀԴՄ՝ դա չի՞ համարվի կանխիկ և խախտում չի՞ լինի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարող է դիտվել որպես կանխիկ դրամով վճարման խախտում

Արամ. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպությանը դրամարկղից կանխիկ գումար է տրվել առաշիվ անձին գործընկերոջ կրեդիտորական պարտքը մարելու համար: Առհաշիվ անձը գումարը փոխանցել է գործընկերոջ բանկային հաշվին: Հարցս հետևյալն է՝ արդյոք դա կարո՞ղ է դիտվել որպես կանխիկ գործարք: Նշեմ, որ փոխանցման հիմք հարկային հաշվի գումարը ներառյալ ԱԱՀ-ն կազմում է 480 000 ՀՀ դրամ և արդյո՞ք կարող է դիտվել որպես կանխիկ դրամով վճարման խախտում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Nona. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ պատասխանատվություն է առաջացնում դրամարկղային գործառնությունների ամսական 3 մլն կանխիկի մուտքի սահմանափակումը խախտելը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արվեստի դպրոցը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գայանե. Բարև Ձեզ: Արվեստի դպրոցը ՍՊԸ է, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ գործել: 2-րդ հարցս. երեխաների վարձավճարները առանց մուտք անել ՍՊԸ-ի հաշվին, կարո՞ղ ենք կանխիկով ասենք գույք գնել՝ ՀԴՄ-ի վրա նշելով ՀՎՀՀ-ն: Առհասարակ ինչպե՞ս կարող ենք գումար կանխիկացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման վերաբերյալ

Արմինե․ Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կազմակերպության դրամարկղային գիրքը կարելի է լրացնել եռամսյակային կամ կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր էջի վրա, քանի որ կանխիկ գործարքները քիչ են։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է աշխատողներին կանխիկ աշխատավարձ վճարել

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն միկրոձեռնարկություն է ունի երկու աշխատող։ Կարո՞ղ եմ աշխատողներին կանխիկ աշխատավարձ վճարել՝ 5 000 եկամտային պահեմ, սոց. պահեմ և զինվորի գումար չէ՞։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս պետք է դուրս գրել կանխիկ վճարման հաշիվ վավերագիր

Վահագն. Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ինչպե՞ս պետք է դուրս գրի կանխիկ վճարման հաշիվ վավերագիր: Գնորդ ֆիրման շրջհարկով աշխատող ՍՊԸ է, որը վճարելու է կանխիկ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցին սխալմամբ ավել գումար է փոխանցվել

Հայկ․ Բարև ձեզ։ Խնդրում եմ, հուշեք. ՍՊԸ-ն, որը իր աշխատակիցների աշխատավարձը վճարում է բանկային փոխանցումով (10-ից ավելի աշխատողներ ունենալու հիմքով), սխալմամբ աշխատողներից մեկի աշխատավարձը ավել է հաշվարկել և փոխանցել: Այդ աշխատողը կարո՞ղ է արդյոք հետ վերադարձնել ավել վճարված մասը՝ մուտք անելով դրամարկղ: Նշեմ, որ աշխատողը այլևս չի աշխատելու ընկերությունում, չեմ կարող կանխավճար ձևակերպել: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Արման․ Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է․ կազմակերպության կանխիկ շրջանառությունը շատ քիչ է՝ ամսական 2-3 գործարք։ Կարելի՞ է արդյոք դրամարկղային գրքում 1 էջի վրա լրացնել եռամսյակային շրջանառությունը։ Որտե՞ղ է գրված, որ պետք է լրացվի 1 էջ 1 ամսվա համար։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարող է ՍՊԸ-ն գումարը գանձել կանխիկ եղանակով

Աննա. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, նշել է բանկային հաշվի համար՝ ակնկալելով փոխանցում, անցել է որոշակի ժամանակ՝ ամիսներ, դիմացի կողմը ցանկանում է վճարում կատարել կանխիկ տարբերակով, արդյո՞ք դրամարկղի առկայության դեպքում հնարավոր է գումարը գանձել կանխիկի միջոցով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե. Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, վաճառում է կաթսաներ՝ փաստաթղթով ձեռք բերված, այս պահին խանութը, որում իրականացնում էր վաճառքը, փակվում է, կարելի՞ է արդյոք ՀԴՄ-ն վերահասցեավորել բնակարանի հասցեով և կատարել առաքում՝ տպելով ՀԴՄ կտրոն կանխիկով վճարել ցանկացողների համար։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք պետք է վճարել անկանխիկ եղանակով

Ալինա. Խնդրում եմ, եթե կարող եք, պարզաբանեք՝ հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»: Օրինակի համար՝ 10-ի մեջ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառվու՞մ են, թե՞ ոչ։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող

Արմեն. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել. ընկերությունը արտերկրից ապրանքներ է ներմուծում և հաշիվ ֆակտուրայով ԱԱՀ վճարող է: Եթե ներմուծված ապրանքը վաճառում է կանխիկ, կարո՞ղ եք ասել՝ ԱԱՀ-ի համար ի՞նչ խնդիր կարող է ունենալ կամ շահութահարկի համար: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունեք, գրեք, շատ շնորհակալ կլինեմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Հովհաննես. Խնդրում եմ ձեզ տալ հաշվապահական ձևակերպումներ՝ 1. կանխիկ գումարով ձեռք բերված ապրանքի արտացոլում, 2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում, 3. հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին հասանելիք արձակուրդային վճարների հաշվեգրման արտացոլում: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՕ հոդված 386-ի սահմանափակումների վերաբերյալ

Էմիլիա. Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձին պասիվ եկամուտներ վճարելիս, մասնավորապես՝ շահաբաժին և վարձակալական վճար, ՀՕ-ի 386-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվու՞մ են:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ․ 1․ հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների արտացոլում, 2․ գույքահարկի արտացոլում, 3․ հաշվարկային հաշվից կանխիկ դրամի մուտքագրում դրամարկղ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել

Քրիստինե. Բարև ձեզ: ՍՊԸ-ի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, և դրանից հետո հաշվապահը լրացրել է դրամարկղային գիրքը, փոխառություն է ստացել և վճարել է կոմունալ, աշխատավարձ: Ի՞նչ աստիճանի վարչական տուգանք է հասնում դրա համար, խնդրում եմ, մանրամասնեք ու առաջարկեք տարբերակներ՝ ինչ անել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք պասիվ եկամուտների վճարումը կատարել կանխիկ եղանակով

Սիմոն. Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձին պասիվ եկամուտներ վճարելիս, մասնավորապես՝ շահաբաժին և վարձակալական վճար, ՀՕ-ի 386-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվու՞մ են:
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի կանխիկ վճարում 10 հոգուց ավել աշխատողների դեպքում

Հայկ․ Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն իր աշխատողների աշխատավարձերը վճարում է անկանխիկ, քանի որ 10-ից ավելի են, սակայն աշխատակիցը, որը ունի խնդիրներ ԴԱՀԿ-ի հետ, հաշվին արգելանք է դրված, ստիպված ցանկանում է կանխիկ ստանալ: Ինչպե՞ս է հնարավոր այս խնդիրը լուծել: Եթե կանխիկ ստանա, որքա՞ն կտուգանվի ընկերությունը: Նախապես շնորհակալություն։