Tag: ԿԲ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի գնման հետ կապված

Hayk. Խնդրում եմ փորձառու հաշվապահներին օգնել ինձ հետևյալ հարցում. արտարժույթի գնման հետ կապված կուրսային տարբերություններից առաջացած եկամուտը կամ ծախսը ,ինչ սկզբունքով հաշվառեմ, տվյալ օրվա ԿԲ-ի միջին փոխարժեքով, թե բանկային հաշվի քաղվածքում առկա արտարժ. փոխանակումից եկամ. կամ ծախս-ով(որպես կանոն դրանք տարբեր են լինում, քանի որ ԿԲ-ն միջին փոխարժեքը հրապարակում է ժամը 4-ից հետո):Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

Արտասահմանյան ընկերությունները հետաքրքրություն են հանդես բերում Հայաստանի կենսաթոշակային ակտիվների նկատմամբ

«Արդեն կան արտասահմանյան ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել դառնալ կենսաթոշակային ակտիվների կառավարող, քանի որ նրանց հետաքրքրել է մեր շուկան»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆինանսների նախարարության կառավարման պետ Կարեն Թամազյանը հունիսի 18-20-ը Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարի շրջանակներում, որը նվիրված էր կենսաթոշակային բարեփոխումներին: Նրա խոսքերով, արտասահմանյան ընկերությունների շարքում կան բալթիական և սկանդինավյան երկրների, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի երկրների ներկայացուցիչներ: Մանրամասն
Accountant.am
Այլ նյութերՀետաքրքիրՊատմություններ

Հայկական դրամ

Կյուրիկե թագավորի դրամը

Գուրգեն Բ (Կյուրիկե Բ) թագավորի դրամը

Ի՞նչ գիտենք մեր ազգային արժույթի` դրամի մասին, որով ամեն օր տարբեր գործարքներ ենք իրականացնում և կատարում մեր հաշվապահական գրառումները:

Չնայած շուտով նշելու ենք հայկական դրամի արդեն 16-ամյակը, այն ունի ավելի վաղ պատմություն:

Գոյություն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են մ.թ.ա. 2 - րդ դարում, իսկ մեզ հասած նյութերը վկայում են, որ հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11 - րդ դարի երկրորդ կեսում` Լոռու շրջանում իշխող Գուրգեն Բ (Կյուրիկե Բ, 1048 - 1089 թթ) թագավորի օրոք:

Այս դրամներից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում:

Մանրամասն