Tag: համաձայնագիր

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի փոփոխման հետ կապված

Ժաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Հարցս այսպիսին է. հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի փոփոխման հետ կապված յուրաքանչյուր աշխատողի հետ արդյո՞ք պետք է համաձայնագիր կազմել, թե՞ մեկ ընդհանուր հրամանը բավական է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը դադարեցման դիմում է ներկայացրել

Ալլա. Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: 30.12.10-ին ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցման դիմում է ներկայացրել ՀՏ-ին: Սակայն ընկերության 3 աշխատակիցներ չեն ազատվել աշխատանքից, չի կատարվել վերջնահաշվարկ: Ինչպե՞ս վարվեմ, որպեսզի խախտումներ չլինեն: Կարո՞ղ եմ նրանցից համաձայնագրեր վերցնել աշխատավարձ չվճարելու վերաբերյալ, կամ... Ընկերությունը այլ եկամուտներ չունի, որպեսզի գոնե կատարի սոցապ հատկացումները: Կանխավ շնորհակալ եմ բոլորից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված

Կարեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապվածˋ աշխատողների պայմանագրերը փոխվելու՞ են, թե՞ ոչ: Կարելի է համաձայնագրով փոփոխված կետերը փոխել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը տրամադրվել է մասերով

Գոգ. Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը տրամադրվել է մասերով, և մի մասը արդեն օգտագործել է աշխատողը, հրամանի մեջ գրվել է կոնկրետ, թե մյուս կեսը երբ պետք է հատկացվի, օրինակ՝ դեկտեմբերի 1-ին, բայց աշխատողը չի ուզում գնա, այս դեպքում ի՞նչ ենք անում: Նա գրում է դիմում և խնդրում է, որ ամենամյա արձակուրդի չօգտագործված կեսը նրան տրամադրենք այլ ժամանակահատվածում կամ միացնենք հաջորդ տարվա արձակուրդին: Այս դեպքում պարտադի՞ր է հրաման ձևակերպել մինչև դեկտեմբերի 1-ը արձակուրդը տեղափոխելու մասին, թե՞ կնքել ուղղակի համաձայնագիր կամ էլ բավարարվել դիմումով: Խնդրում եմ, պատասխանեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինելու դեպքում

Nata. Արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինելու դեպքում փոխարինողին տալիս ենք միայն հրամա՞ն պարտականությունները կատարելու մասին, թե՞ համաձայնագիր էլ է անհրաժեշտ, և աշխատավարձը նույնպե՞ս պետք է նշվի հրամանի մեջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե բարձրացվում է կազմակերպության բոլոր աշխատողների աշխատավարձը

Կարինե. Եթե բարձրացվում է կազմակերպության բոլոր աշխատողների աշխատավարձը, ապա միայն ներքին իրավական ակտով դա ցույց տալը բավական է, թե՞ բոլոր աշխատողների հետ պետք է առանձին-առանձին համաձայնագիր կնքվի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պարտականությունների ավելացման համաձայնագիր

Nata. Ո՞վ կարող է ինձ ուղարկել պարտականությունների ավելացման համաձայնագրի մի ձև , ինչով կարողանամ ես նույնպես օգտակար կլինեմ natalismihova շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համաձայնագրեր աշխատակիցների հետ

Gayane. Սիրելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք այս հարցում, եթե ես բոլորի հետ կազմել եմ համաձայնագրեր, որով փոխվել է պայմանագրերում կոնկրետ կետեր, արդյոք մինչև համաձայնագրերը պետք է հրաման տալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տեղափոխման համաձայնագիր

Ժաննա. Իմ աշխատողներից մեկը աշխատում է միաժամանակ 5 ֆիրմաներում, որոնցից 3-ում փոխարինում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող տնօրենին: Արդյոք կարող եմ 2 ֆիրմայով ուղարկել արձակուրդի, իսկ մնացածում կազմել համաձայնագիր արձակուրդի տեղափոխման:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենի` աշխատանքից ազատում

Արթուր Մարտիրոսյան. Բարև Ձեզ, խնդրում եմ հուշեք թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել ՍՊԸ-ի տնօրենին աշխատանքից ազատելու համար: Նա այժմ ՍՊԸ-ի միակ աշխատողն է և չի հանդիսանում հիմնադիր: Պետ. ռեգիստրում հրաժարվում են նրան ազատել ասելով, որ ինչ որ մեկը պարտադիր պետք է գրանցված լինի պետ. ռեգիստրում: Սակայն հինադիրները նպատակահարմար չեն գտնում նոր տնօրեն ընդունել: Ստացվում է, որ նա ինքն իրեն պետք է ազատի աշխատանքից, ինքն իր հետ կնքի աշխատանքային պայմանագրի լուծման համաձայանագիր և դուրս գա ??? Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տարածքի վարձակալության հետ կապված

Zara. Ես ունեմ մի կարևոր հարց կապված տարածքի վարձակալության հետ: Մեր պայմանագիրը կնքվել է այնպես, որ տարածքի վարձակալության պայմանագրի(նոտարով հաստատված)ժամկետը երկու տարի է, ժամկետը լրանալուց պարտադիր է արդյոք նորից նոտարով հաստատված պայմանագիր կնքել, թե կարող ենք համաձայնագիր կցել հին պայմանագրին(վարձատուն ֆիզիկական անձ է)առանց նոտարի աստատման: կանխավ շնորհակալություն: