Tag: համատեղությամբ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս նշել աշխատանքի վարձատրության ձևը պայմանագրի մեջ

Հայկ․ Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ․ Աշխատակիցը 2020թ. հունվարից աշխատում է համատեղությամբ՝ շաբաթական 10 ժամ, այսինքն՝ օրական 2 ժամ: Ստանում է մաքուր 50 000 դրամ աշխատավարձ՝ ֆիքսված: Աշխատանքային պայմանագրում նշել եմ ոչ լրիվ աշխատաժամանակ, սակայն աշխատանքի վարձատրության ձևը ի՞նչ պետք է նշել: Եթե ժամավճար գրեմ, արդյո՞ք սխալ չի լինի, քանի որ ամեն ամիս աշխատած ժամերի հանրագումարը կարող է տարբեր լինել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի գումարի հետ ստանալու կարգը

Աստղիկ․ Բարև ձեզ։ Ես համատեղությամբ եմ աշխատում և հիմա դիմելու եմ դրոշմանիշային գումարի վերադարձման համար: Ուզում եմ իմանալ՝ իմ աշխատավայրերից ես տեղեկանքներ տանելու՞ եմ ՊԵԿ, թե՞ ոչ: Ի՞նչ ընթացակարգ է լինելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարցեր աշխատակիցների հետ կապված

Մարգարիտա. 1. Տնօրենին արձակուրդ ուղարկելու համար պե՞տք է արդյոք տնօրենի դիմումը: 2. Աշխատողը կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ: Մենք պե՞տք է տրամադրենք տեղեկանք նրա աշխատանքի համար և արձակուրդի ժամանակացույց: 3. Աշխատողին, որը պետք է անցնի պարտադիր բժշկական զննություն, պետք է ընդունել, հետո ուղարկե՞լ բուժզննության, թե՞ ուղարկել բուժզննության, հետո միայն ընդունել աշխատանքի: Խնդրում եմ մանրամասնել: 4. Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից և նրան վճարվել է վերջնահաշվարկ, բայց համակարգ չի ներկայացվել ազատման հայտը և միայն 3 ամիս անց կազմակերպությունը հայտ է ներկայացրել ազատման տվյալ ամսվա համար, այդ 3 ամիսը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվու՞մ է աշխատողի համար, թե՞ ոչ: 5. Եթե աշխատողը (շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածությամբ) փոխարինում է մեկ այլ աշխատողի արձակուրդի ժամանակ (շաբաթական 40 ժամ ծանրաբեռնվածությամբ, աշխատավարձը՝ 90 000 դրամ), 12 աշխատանքային օր ինչպե՞ս վարձատրել համատեղությամբ աշխատանքի համար: Կարո՞ղ եմ արձակուրդ գնացող աշխատողի աշխատավարձի 50 տոկոսի չափով վարձատրել: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է աշխատանքը համատեղությամբ դարձնել

Ռուբեն․ Բարև ձեզ: Ես աշխատում եմ թանգարանում՝ որպես գիտաշխատող, իսկ դպրոցում՝ ուսուցիչ՝ աշխարհագրության և պատմության: Դպրոցում աշխատել եմ համատեղությամբ, իսկ թանգարանում՝ հիմնական աշխատող: Այս տարի դպրոցում դարձել եմ հիմնական ուսուցիչ: Ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք կարող եմ թանգարանում աշխատանքս համատեղության կարգով դարձնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Հարություն․ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես համատեղությամբ աշխատում եմ դպրոցում՝ ինֆորմատիկայի ուսուցիչ և օպերատոր 1,5 դրույքով, և համայնքապետարանում՝ առաջատար մասնագետ՝ համայնքային ծառայող: Ինձ ասում են, որ ես իրավունք չունեմ 1,5 դրույքից ավել աշխատել, կարո՞ղ եք պարզաբանում տալ այս հարցի շուրջ, այսինքն՝ ես իրավունք ունե՞մ աշխատելու նման կարգավիճակով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանք

Սուսաննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ տնօրենը կարո՞ղ է այլ գործատուի մոտ իրականացնել 0,5 դրույքով մանկավարժական աշխատանք։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե գործատուն կրճատում է աշխատողին

Հարգելի գործընկերներ, եթե գործատուն կրճատում է աշխատողին (կազմակերպության գործունեության ծավալի նվազման պատճառով), ապա ի՞նչ վճարումներ է տալիս աշխատողին, եթե համատեղությամբ աշխատանք էր: Պարապուրդ ուղարկելուց առաջ արդյո՞ք իրավունք ունի ազատման հրաման տալ և պարապուրդից վերադառնալուց անմիջապես հետո արձակել աշխատողին առանց արձակման նպաստի: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե անձը անցնի երկրորդ աշխատանքի ՀԿ-ում

Սարգիս. Բարև ձեզ։ Եթե անձը, աշխատելով պետական համակարգում, անցնի երկրորդ աշխատանքի ՀԿ-ում ամբողջական դրույքով և չգերազանցի օրական սահմանված 12 ժամը, պարտադի՞ր է կնքվող պայմանագրում նշել, որ համատեղության կարգով է անցնում աշխատանքի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Օլյա. Եթե աշխատողի հետ լուծվում է աշխատանքային պայմանագիրը, համաձայն ՀՀ ԱՕ 113 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ կազմակերպության լուծարման դեպքում, արդյո՞ք տրվում է արձակման նպաստ, եթե աշխատողը համատեղությամբ աշխատում է այլ կազմակերպությունում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. արձակուրդի վերաբերյալ

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, ըստ օրենքի՝ համատեղության դեպքում երկու աշխատանքի վայրից էլ ֆիզ. արձակուրդ հասնու՞մ է։ Եվ համատեղության դեպքում կարո՞ղ եմ մի աշխատանքային վայրում գտնվել ֆիզ. արձակուրդում, իսկ մյուսում՝ աշխատել։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի լրացում

Շուշանիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունում 1 դրույք տնտեսագետի վրա դրված է նաև 0.5 դրույք գանձապահի պարտականությունը, օրական քանի՞ ժամ պետք է տաբելում լրացվի: Հ.Գ. Ես գիտեմ, որ շատ տարբեր է համատեղումը և համատեղության կարգով տերմինները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ

Մարգարիտա. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է՝ կարո՞ղ է արդյոք աշխատողը միաժամանակ 3 տեղ գրանցված լինել 0,5 դրույքով, և դրանից կախված՝ ինչքա՞ն կլինի նրա աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք երկու գործատուներն էլ պետք է վճարեն հավելավճար

Արմեն. Բարև ձեզ: Անձը համատեղությամբ աշխատում է երկու աշխատատեղում, որոնք երկուսն էլ գտնվում են բարձր լեռնային գոտում: Այս դեպքում արդյոք երկու գործատուներն էլ պե՞տք է վճարեն բարձր լեռնային գոտում աշխատելու համար աշխատավարձի հավելավճարը, թե՞ միայն մեկ գործատուն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրույքաչափի սահմանափակում համատեղությամբ աշխատանքի ժամանակ

Մանուշակ. Բարև ձեզ: Կա՞ արդյոք դրուքաչափի սահմնափակում համատեղությամբ աշխատանքի ժամանակ, եթե կա, ապա որքա՞ն պետք է կազմի համատեղությամբ աշխատանքի դրույքաչափը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ

Սիրուշո. Խնդրում եմ ասեք` իրավունք ունի՞ անձը համատեղությամբ աշխատել 2 վայրում, լիարժեք մեկական դրույքներով, թե մի տեղում պետք է լինի մեկ, իսկ մյուսում կես դրույք, և համատեղության դեպքում օրական քանի՞ ժամ իրավունք ունի աշխատել, նաև բանակի 1 000 դրամը ո՞ր աշխատավայրից է պահվելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է սոցիալական վճար կատարելու պարտավորություն

Manya. Հարգելի հաշվապահներ, եթե երկու տեղ եմ աշխատում, երկու տեղիս գործատուն էլ պարտադիր կենշաթոշակային վճարը պե՞տք է փոխանցի, թե՞ ոչ: Շնորհակալություն: