Tag: հաշիվ-ապրանքագիր

.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Բացակայում են ՀՄ ձեռքբերման փաստաթղթերը

Մարինե. Հարգելի կոլեգաներ, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցին. ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիրը, արտերկրից ձեռք է բերել հիմնական միջոց (ավտոբուս), որի համար ֆակտուրա կամ հաստատող այլ փաստաթուղթ չունի, առկա են միայն մաքսատան փաստաթղթերը: Ավտոբուսը ձեռք է բերվել տնօրենի անձնական միջոցներով: Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս գնահատեմ հիմնական միջոցը և ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տամ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ

Նարե. Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ: Ես գիտեմ, որ պետք է ծագման սերտիֆիկատ, պայմանագիր և հաշիվ-ապրանքագիր: Քանի որ հաշիվները ստանում եմ թղթային, ես պե՞տք է այդ հարկային հաշիվը լրացնեմ և գրեմ 0% ԱԱՀ վճարող: Եվ ինչքան գիտեմ, նաև պետք է նշվի քաշը ապրանքի: Բացի այդ մաքսային մարմինը ինչպե՞ս է որոշում ապրանքի արժեքը: Ես պե՞տք է ներկայացնեմ ինքնարժեքի հաշվարկ, թե՞...
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի և հաշիվ-ապրանքագրի տարբերությունը

Արայիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ գրել, թե ինչ տարբերություն հարկային հաշվի և հաշիվ-ապրանքագրի միջև: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Հացի արտադրամասից ամեն օր հաց է մատակարարվում (առաքվում) կազմակերպություններին: Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի, քանի՞ հատ (կազմակերպությունների թվով), և այդ ուղեկցող փաստաթուղթը կարո՞ղ է լինել հենց հաշիվ-ապրանքագիրը:
.ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նվազեցվող ծախս ձևակերպելու համար

Դավիթ Ասատրյան. Համաձայն ՀՀ կառավարության 525 որոշման ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում հարկային հաշիվը և հաշիվ-ապրանքագիրը: Հարց. Ասացեք խնդրեմ, բենզինի ձեռք բերման հաշիվը բավարա՞ր է արդյոք նվազեցվող ծախս ձևակերպելու համար: Խնդրում եմ պատասխանել այո կամ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը

Հաշվապահ. Մթերային խանութը ԱԱՀ վճարող կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, կազմակերպությունը դուրս է գրել հաշիվ ապրանքագիր: Ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը: Արդյո՞ք պարտադիր է, որ խանութը բանկում ունենա հաշվարկային հաշվեհամար կազմակերպության բանկային հաշվին փոխանցում կատարելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց հագուստի խանութ

Գայանե. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես 3 ամիս առաջ բացել եմ հագուստի խանութ, ներկրել եմ 5 մլն դրամի ապրանք, շրջանառությունս կազմել է 2 մլն 5 հարյուր հազար դրամ, ունեմ 3.5 մլն-ի հաշիվ-ֆակտուրա: Հիմա հարկային տեսուչները ինձանից պահանջում են 2 մլն 5 հարյուր հազար դրամ շրջանառությունից բացի ներկայացնել նաև ներկրված 5 մլն ապրանքի հաշիվ-ֆակտուրա: Հակառակ դեպքում սպառնում են տուգանել 5 մլն դրամի 30 տոկոսի չափով: Ճի՞շտ են արդյոք նրանք: Եթե ճիշտ են, ապա ստացվում է, որ 5 մլն-ի ապրանքը վաճառելուց հետո ես նորից հարկ պիտի մուծեմ: Հարց 2-րդ. Արդյո՞ք հարկային տեսուչը իրավունք ունի նոր (3 ամիս առաջ) բացված խանութում ստուգումներ կատարել (հաշիվ-ֆակտուրա, ապրանքի հաշվում, ստուգում, եկամտի հաշվում և այլն ): Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԼՂՀ – ում գրանցված ընկերությունից ստացված հաշիվների վերաբերյալ

Վահե. Արդյո՞ք կա որևէ պաշտոնական պարզաբանում Լեռնային Ղարաբաղում գրանցված ընկերության կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրերի` ՀՀ-ում կիրառման հետ կապված: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ դուրս գրելու հետ կապված

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել գտնելու օրենք, որոշում կապված այն հարցի հետ, որ եթե հաց եմ մատակարարում կազմակերպությանը ամեն օր, ապա պե՞տք է հաշիվ գրեմ ևս ամեն օր, նույնիսկ մեկ հացի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ

Արմեն. ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք, թե կազմակերպություններին կամ ֆիզ. անձանց ծառայություն մատուցելիս ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ, հաշիվ-ապրանքագիր կամ միայն ՀԴՄ կտրոն, և ո՞ր դեպքում է պարտադիր ՀԴՄ կտրոնի տրամադրումը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել

Anna. Բարև բոլորին: Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել արտերկրում (նմուշներ են փորձարկել) և ներկայացրել է ինվոյս արտարժույթով, որի դիմաց վճարումը անկանխիկ իրականացվել է համապատասխան արժույթով: Հարցս հետևյալն է. 1. Արդյո՞ք պետք է ձևակերպել ինվոյսը օրվա կենտրոնական բանկի կուրսով, իսկ վճարումը տվյալ բանկի փոխանցած կուրսով: 2. Եվ ինչպիսի՞ հարկեր են առաջանում այս գործարքից: Նախապես շնորհակալ եմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Շինանյութի վաճառք իրականացնելու համար

Դավիթ. Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տաք: ԱՁ եմ, ունեմ սննդի խանութ, ունեմ բանկային հաշիվ և կնիք: Կարո՞ղ եմ շինանյութի վաճառք իրականացնեմ նույն ԱՁ-ով: Եթե այո, ինչպե՞ս եմ դա կատարում և ձևակերպում հարկայինում: Ձեռքբերումներս հաշիվ-ապրանքագրով են: Որևիցե գիրք պե՞տք է գրանցումների համար: Սա իմ էլեկտրոնային հասցեն է, գրեք, խնդրեմ, կանխավ շնորհակալ եմ: d19742004 շնիկ mail.ru
.ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով

Վահագն. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք մի հարցի, եթե ԱՁ-ն ԱԱՀ-ով չի հարկվում և ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որտեղ բնակության վայրի հասցեն գրված է ԱՁ-ի բնակության վայրը, իսկ առաքման վայրը նույնպես գրված է բնակության հասցեն, և ոչ թե այն խանութի հասցեն, որտեղից ԱՁ-ն պետք է վաճառի ձեռք բերված ապրանքը: Դա արդյո՞ք սխալ է, թե՞ ԱՁ-ն կարող է իր ձեռք բերված ապրանքը վաճառել տարբեր հասցեներում գտնվող խանութներից անկախ նրանից` հաշիվ ապրանքագրում ինչ հասցե է գրված, մանավանդ, որ ԱՁ-ն հասույթի գիրք չի վարում, քանի որ չի հարկվում ԱԱՀ-ով:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ապրանքներ է գնել խանութներից

Անժելա. ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի արտահանման դեպքում

Անի. Բարև, հաշվապահներ ջան: Երբ ապրանք ես ատահանում, առաքման գրքում գրում ես հայտարարագրի մեջ ֆիքսված կուրսով գինը, թե՞ այն կուրսը, որով ապրանքը դուրս է եկել կազմակերպությունից: Ինձ ասեցին` հատարարարագրի կուրսով դրամով արտահայտված թիվը պետք է ֆիքսվի, բայց հիմա մտածում եմ, որ երևի թե ճիշտ էր այն կուրսով, որ կազմակերպությունից դուրս եկավ: Տարբերությունը չնչին է: Եվ մի հարց էլ հաշիվ-ապրանքագրի հետ կապված. հիմա իմ ձեռքում կա մեր կողմից ներակայացված դոլարով ու ռուսերեն լեզվով ինվոյս, արժե՞ մի հատ էլ հայերեն տարբերակով հանեմ արդեն նույնը դրամային արտահայտությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է անհատույց ապրանք տրամադրել մանկատանը

Արթուր. Խնդրում եմ պատասխանեք, եթե հնարավոր է, շտապ: Կազմակերպությունը ցանկանում է անհատույց ապրանք տրամադրել մանկատանը: Ինչպե՞ս պետք է կատարվի, ի՞նչ հաշիվ դուրս գրեմ: Աշխատում ենք ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով

Վահե. ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որի գումարը կազմում է մոտ 900000 դրամ, և որի դիմաց նա վճարել է կանխիկ ամբողջ գումարը, ես գիտեմ, որ օրենքով կանխիկ վճարումների գծով ԱՁ-ի համար սահմանափակումներ չկա, եթե նա ապրանքը ձեռք է բերել հարկային հաշվով, բայց ԱՁ-ն վարում է դրամարկղի գիրք, չնայած նրան, որ ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում օրենքով: Ի՞նչ եք կարծում, այս դեպքում օրենքի խախտում է այն, որ ապրանքի դիմաց վճարված 900000 դրամ գումարը միանգամից ելք արվի դրամարկղի գրքից: Եվ նաև մի հարց, կարո՞ղ եմ արդյոք դրամարկղի գիրքը լրանալու դեպքում նոր դրամարկղի գիրք չվարել:
.ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի արտահանում

Nazeli. Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և դժվարանում եմ այս հարցում: Ուզում ենք արտահանում կատարել Ռուսաստանի Դաշնություն: Խնդրում եմ պարզաբանել, արտահանման ժամանակ, երբ ԱԱՀ-ով չենք ուղարկում և դուրս ենք գրում սովորական հաշիվ, ի՞նչ հիմքի վրա ենք պահանջում պետությունից ԱԱՀ և ի՞նչ կարգով է այն կատարվում, ինչպե՞ս է արտացոլվում ԱԱՀ հաշվետվության մեջ: Շնորհակալություն: