
Լոգիստիկայով զբաղվելու դեպքում
Նարե.
Բարև, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն բացվել է հատուկ նրա համար, որ հաշվին ԱՄՆ-ից գումար նստի՝ լոգիստիկայով է զբաղվում: Միկրոյի տակ է, որ ամեն ամիս գումար նստի ու մենք էլ հաշիվ չգրենք, խնդիր է չէ՞։ Ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ կլինի ես հաշիվ գրեմ իրա անունով՝ նոր իրենք փոխանցեն։

Կազմակերպությունը հայտնվել է ԱԱՀ դաշտում
Սաթ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք օգնել, շտապ է։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող խանութը հունվար ամսին հաշիվ է դուրս գրել, ընկել է ԱԱՀ վճարող, հիմա ծանուցումը նոր է եկել ու անհրաժեշտ է ճշտված ներկայացնելու, ՀԴՄ է խփել՝ միկրոյով: Ճշտվածը ի՞նչ ձևով պետք է ներկայացնել ԱԱՀ-ի ու եկամտային հարկի մասով, ստացված հաշիվները ստորագրվել են հիմնականում հունիս ամսին։ Կասե՞ք՝ ՀԴՄ ներառվում է ճշտված հաշվետվոության մեջ, իսկ ստացված հաշվիները ինչպե՞ս է ներառվում։

Կանխիկի ստացում մինչև 300 000 դրամ
Արա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությունը ֆիզիկական անձանց տվյալներով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, և գումարը չի գերազանցում 300 000 դրամը, արդյո՞ք չի կարող դա կանխիկ ստանալ, այլ պետք է փոխանցվի միայն հաշվարկային հաշվին։

Ներմուծում ՀՀ սահման
Արևհատ.
Հարգելի հաշվապահներ,
ոչ ԵՏՄ երկրից ապրանք է ներմուծում ՀՀ սահման և անմիջապես վաճառում է ՌԴ կազմակերպության։
Հարց՝ փաստաթուղթ պե՞տք է դուրս գրեմ՝ հաշիվ վավերագիր, տեղափոխման հաշիվ, թե՞ հարկային հաշիվ։
Շնորհակալություն։

Ո՞ր դեպքում է դուրսգրվում ինքնահաշիվ
Նատա.
Բարև ձեզ։ Ես ունեմ երկու հարց.
1) եթե հայկական կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտին` ինչպե՞ս գրել invoicing։
2) Ո՞ր դեպքում է դուրս գրվում «ինքնահաշիվ»:
Շնորհակալություն։

Հաշիվ վավերագիր
Հայկ.
Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն հիմնական միջոց (ավտոմեքենա) է վաճառել ֆիզ. անձին և դուրս է գրվել հաշիվ վավերագիր, որում ապրանքների նշանակման վայրը նշվել է գնորդի բնակության հասցեն, սակայն մոռացել ենք լրացնել մատակարարման եղանակը (պետք է նշվեր ինքնատեղափոխում): Սա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել: Եթե այո, ապա ինչպե՞ս ուղղել սխալը:

Ե՞րբ դուրս գրել հաշիվը
Գևորգ․
Հարգելի հաշվապահներ,
ԱՁ-ն տրամադրում է ծառայություն արտասահմանյան կազմակերպությանը (կազմում է հաշվետվություններ) և եկամուտը ստանում է արտարժույթով։ Կազմակերպությունը յուրաքանչյուր հաշվետվության հաշվարկը իրականացնում է առանձին (օրինակ մեկ օրվա ընթացքում հաստատում է 10 փաստաթուղթ, յուրաքանչյուրը 10 դոլարով), սակայն գումարը փոխանցում է անձի էլեկտրոնային հաշվին ամսվա վերջում։
Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել յուրաքանչյուր հաստատման համար, թե՞ հնարավոր է այն դուրս գրել մեկ անգամ (գումարի փոխանցման օրը):

Ապրանքի տեղափոխում մարզից մարզ
Ռուբ․
Բարև ձեզ։
1.եթե ընկերությունը իրեն պատկանող ապրանքը մի մարզից տեղափոխում է մեկ այլ մարզ, սակայն վաճառք տալու ժամանակ հաշվարկային փաստաթղթի մեջ "վայրը որտեղից ապրանքները առաքվել են" տողում գրում է այն վայրը, որտեղից տրվել էր ապրանքի տեղափոխում, կարո՞ղ է սխալ դիտարկվել։ Նշեմ, որ կախված վաճառվող ապրանքի տեսակից, ապրանքը չի տեղափոխվում այլ պահեստ կամ խանութ, պարզապես տեղափոխվում է այլ մարզ և վաճառվում ֆիզիկական անձանց։
2. Նշված ապրանքների մասով ընկերությունը դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, այլ ոչ թե ՀԴՄ կտրոններ, քանի որ միանվագ վաճառքի գինը մեծամասամբ անցնում է 300 000-ի շեմը։ Արդյո՞ք այստեղ կա խախտում։

Փոխարժեքի ամսաթիվ
Նարինե.
Կազմակերպությունը ծրագրեր է գրում արտասահմանի գործընկերոջ համար /ծառայությունների մատուցում/ նախորդ ամսվա համար: Պետք է դուրս գրվի նաև հաշիվ մեր ինվոյսինգով: Կարող եք ասել՝ ո՞ր օրվա կուրսով պետք է այն դուրգրվի։

Լիզինգով ձեռքբերված սարքավորում
Արմեն.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ստացել է լիզինգով սարքավորում՝ 3 000 000 ՀՀ դրամով, և յուրաքանչյուր ամիս լիզինգը դուրս է գրում հաշիվ՝ վարձավճար - 110 000, տոկոսագումար - 22000։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել ձեռք բերելուց սկսած։ Շնորհակալություն։

ԱՄՆ դեսպանատանը հաշիվ գրելու հետ կապված
Նունե.
Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ ԱՄՆ դեսպանատանը հաշիվ գրելիս ո՞ր օրենքով կամ հոդվածով ենք կիրառում 0֊ական դրույքաչափ։

Գործուղում ՀՀ տարածքում
Անի.
Խնդրում եմ ուղղություն տալ. 1. եթե աշխատակիցներին գործուղում ենք Շիրակի մարզ, բայց նույն օրը հետ են գալիս, հաշվետվություն գրու՞մ են, եթե միայն օրապահիկն է: Ի՞նչ է անհրաժեշտ գործուղում ձևակերպելու համար: 2. Գործուղվել են 2 աշխատակից ՀՀ Տավուշի մարզ, Իջևան, աշխատանքների կատարման համար, սակայն մնացել են այնտեղ գիշերելու: Հյուրանոցից հաշիվ են դուրս գրել էլեկտրոնային: Ինչպե՞ս վարվել գործուղման հաշվետվության հետ:

Ձեռքբերում ֆիզ. անձից
Արթուր.
Եթե ԱԱՀ վճարողը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա` գնման ակտով, պետք է նաև հաշի՞վ դուրս գրի ֆիզ. անձի անունից: Եթե չէ` ի՞նչ ձևով է հաշվառումը իրականացվում, որ հարկայինում երևա:

Խորհրդատվական ծառայություն
Մարգարիտա․
Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն պատրաստվում է խորհրդատվական ծառայություն մատուցել օտարերկրյա կազմակերպությանը և ֆիզ. անձանց: Խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային փաստաթուղթ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, և հարկեր կգոյանան, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Հաշիվ վավերագիր
Ելենա.
Բարև Ձեզ։ Հաշիվ վավերագիր եմ լրացնում արտասահմանյան կազմակերպության համար, նշել եմ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» կետը։ Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը հայերենով լրացրել եմ։ Սակայն «Ծառայության մատուցման ծավալի և վճարման գումարի հաշվարկը» աղյուսակը չեմ կարողանում լրացնել՝ համակարգը չի թողնում։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ պետք է անել։ Կանխավ շնորհակալ եմ։

ՍՊԸ զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ: Պատվերն իրականացնելիս անհարժեշտություն է առաջացել օգտվել միջնորդ կազմակերպության ծառայություններից մետաղյա կոնստրուկցիաներ և այլ բարդ աշխատանքներ իրականացնելու համար, որը կազմում է ամբողջ աշխատանքի գրեթե 70%: Արդյոք կարո՞ղ է տվյալ ՍՊԸ-ն պատվերի ամբողջ գումարը վերցնել պատվիրատուից և փոխանցել դրա որոշակի մասը միջնորդ կազմակերպությանը: Ի՞նչ հաշվիներ են գրվելու միջնորդ կազմակերպությանը, ինչպիսի՞ հարկեր են առաջանում և արդյոք պարդադի՞ր է պայմանագիր կնքելը, եթե գումարը գերազանցում է 1 000 000դր:

Արդյո՞ք պետք է հաշիվ գրել
Անի․
Բարև Ձեզ: ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցել Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որի դիմաց վճարել է ոչ ռեզիդենտը: Պարտքը մարվել է, սակայն Արտարժույթի կուրսի տատանման հետևանքով առաջացած վնասը փակելու նպատակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ցանկանում է գումար փոխանցել: Հարցը. Հաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ: Ինչպիսի՞ հարկեր կառաջանան։

Բենափոխադրման միջնորդային գործունեություն
Էլլա․
Բարև Ձեզ։ Միջնորդ կազմակերպությունը ԱԱՀ վճարող պատվիատուից (ՀՀ ռեզիդենտ) բեռը վերցնում է, տալիս է բեռնափոխադրող ընկերությանը (Բուլղարիա) ՀՀ-ից Իտալիա բետնափոխադրման համար: Հարց՝ 1. Ինչպե՞ս պետք է հարկվի միջնորդ ընկերությունը: 2. Բուլղարական ընկերության կողմից ստացված ծառայության հաշիվը ինչպե՞ս պետք է ցույց տալ: 3. Բեռնափոխադրման ապահավոգրության համար ԱԱՀ-ով հաշի՞վ պետք է գրի պատվիարտուին։

ԱԱՀ հաշվետվության ճշգրտում
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, իմ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հաշիվ է ստացել աշխատանքների կատարման 2021թ. սեպտեմբեր ամսին մեկ այլ կազմակերպությունից, հաստատել է այդ հաշիվը սեպտեմբերին, սակայն այդ կազմակերպությունը դեկտեմբերին իր դուրս գրած հաշիվը չեղարկել է` սխալ գրված բովանդակության պատճառով, և նույն գումարի չափով հաշիվ է դուրս գրել, նշելով մատակարարման օրը սեպտեմբերին: Ինչպե՞ս վարվել ԱԱՀ հաշվետվության հետ: ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպել: Շնորհակալ եմ:

Հաշվի՝ հետին ամսաթվով դուրսգրում
Լուսինե․
Բարև Ձեզ։ Արդյո՞ք կարող ենք հարկային հաշիվը ետին ամսաթվով դուրս գրել։
Վերջին մեկնաբանություններ