Tag: հաշվետվություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե ազատումից հետո աշխատակիցները մնացել են որպես գրանցված աշխատող

Բարև Ձեզ։ Ներեցեք՝ կարո՞ղ եք ասել, եթե համայնքապետարանը 2017թ. խոշորացել է և այդ ժամանակահատվածից սկսած մինչև այսօր, համայնքապետարանը մուտք չի գործել էլեկտրոնային հաշվետություների համակարգ: Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ աշխատողները, որոնք խոշորացման ժամանակ ազատվել են աշխատանքից, մնացել են գրանցված աշխատող այդ համակարագում: Ինչպե՞ս կարող ենք այդ սխալը ուղղել, եթե մուտք չի լինում հին օգտատիրոջ հաշվով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն ձև 2

Գայանե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ-ի համար ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձև 2-ը կօգնե՞ք լրացնել։ Խնդրում եմ, հեռախոսահամար գրեք, զանգեմ։ Շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԴՄ-ի հետ կախված

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մարզում գործող խաղալիքների խանութ է, միկրոյով է գործում: Ամեն ամիս ՀԴՄ-ի 60 Ձև-ը ներկայացվել է: Դրա անհրաժեշտությունը կար արդյո՞ք, եթե չկա, այդ դեպքում կասե՞ք հետագա քայլերը և ՀԴՄ սարքի հետ կապված, և հաշվետվության, որովհետև ամեն ամիս ներկայացվել է հաշվետվությունը: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի վերաբերյալ

Բարի օր: Խնդրում եմ բացատրեք քայլ առ քայլ՝ ինչպե՞ս գրանցվեմ որպես Ա/Ձ և իմ հետագա հաշվետվությունները ու՞ր եմ ներկայացնելու: Ես թարգմանիչ եմ, աշխատելու եմ շրջհարկով, առանց աշխատողի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտում ՍՊԸ բացելու համար

Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ՍՊԸ, որը իր գործունեությունը ծավալելու է ՏՏ ոլորտում։ Հարցեր. 1/ Արժե՞ արդյոք հենց այս տեսակը ընտրել: 2/ Ի՞նչ վճարներ են պետք կատարել բացելուց: 3/ Ի՞նչ պարտադիր վճարներ կան ՍՊԸ-ն բացելուց հետո, երբ դեռևս աշխատակիցներ չկան: 4/ Ի՞նչ ժամկետներում է տեղի ունենում ամբողջ գործընթացը: 5/ Նվազագույն ծախսերը ամսական ինչքա՞ն են այդ բացված ՍՊԸ-ն "սպսարկելու" համար /հարկեր, տուրքեր/: 6/ Ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացվեն ամեն ամիս, կամ որտե՞ղ կարող եմ գտնել ցանկը: 7/ ՏՏ ոլորտի համար ի՞նչ արտոնություններ են նախատեսված այս պահին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Gayane Harutyunyan. Բարև Ձեզ։ Ես հուլիս ամսին բացել եմ Ա/Ձ և պետք է աշխատեմ միկրոյով։ Կուզենայի իմանալ` ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է որ չգա ֆիսկալներին վարչական տույժ

Անի. Բարև Ձեզ: Հարկատուն չի ներկայացրել ֆիսկալի 60 համարը, որը 0 է: Մեկ ամիս է ու դեռ ծանուցում չկա, հնարավո՞ր է որ չգա ֆիսկալներին վարչական:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվետվությանը սխալ է ներկայացվել

Ani. Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. շրջանառության հարկի 2 եռամսյակի՝ Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների տողում ես չեմ նկատել, որ ինքնուրույն թիվ է գրվում ծրագրով և այդ ահռելի թվով ես հաշվետվություն եմ ուղարկել, արդյունքում կուտակվեց մեծ թվով պարտք, կատարեցի ճշտում, բայց այդ պարտքը չի կորել դեռ: Հնարավո՞ր է, որ մնա այդպես պարտք, թե՞ սպասեմ մի քանի ժամ մինչև ուղղվի ծրագիրը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվետվություն ներկայացնել

Mariam. Բարև Ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ ներկայացնել հաշվետվություն հունվարից մինչև հուլիս ամիսների համար։ Խոսքս վերաբերում է մանկապարտեզին։ Որտեղ կա սնունդ և այլ ծախսեր։ Պարզապես կուզեմ հաշվելու ձևը իմանալ կամ մոտավոր նմուշ լինի, մի գուցե հասկանամ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Ani. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. եթե ԱՁ-ն չի դադարեցրել իր գործունեությունը, ունի գրանցված աշխատող, որը գտնվում է ֆիզ. արձակուրդում, սակայն ներկա պահին շրջանառություն չունի, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի և ի՞ նչ պարտավորություններ ունի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել վիճակագրական արժեքը

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ ինչպե՞ս հաշվարկել ԵՏՄ-ից մի բեռնափոխադրման 8 տարբեր ԱՏԳ ունեցող ապրանքների վիճակագրական արժեքը վիճ. հաշվետվության մեջ լրացնելու համար, և ի՞նչ գործակցով բաշխել բեռնափոխադրման ծախսը 8 ԱՏԳ-ի համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկել հարկերը

Araqsya. Ա/Ձ-ն աշխատանքի է ընդունել բանվորների, ովքեր պետք է աշխատեն ընդամենը 7օր։ Աշխատանքային պայմանագրում գրված է, որ վարձատրությունը գործավարձային է՝ 1 օրը 6 000 դրամ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել հարկերը, և պետք է եկամտային հարկի հաշվետվություն ուղղարկել, թե՞ ոչ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է եռամսյակային հաշվետվություն ներկայացնելը

Բարև Ձեզ, խնդրում եմ կասեք, եթե ԱՁ-ն աշխատում է նոր սերնդի ՀԴՄ-ով և համարվում է շրջհարկ վճարող, ապա պարտադի՞ր է եռամսյակային հաշվետվություն ներկայացնելը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիցենզիայի համար վճարվել է պետ. տուրք

Արմինե. Ա/Ձ-ն զբաղվում է դեղորյաքի վաճառքով, վճարվել է 50 000 լիցենզիայի համար պետ. տուրք, վճարումը որպես գերավճար արտացոլված է միասնական հաշվում, ես ինչ ո՞ր հաշվետվություն պետք է հանձնեմ, որպեսզի փակվի այդ գումարը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին հաշվարկ

Բենիամին. Բարև Ձեզ: Ցանկանում եմ լրացնել 209 ձևը. Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին: Կասեք խնդրեմ Facebook-ի և Google-ի ծախսերը, որ կոդերի տակ լրացնեմ: Եթե հնարավոր է` նաև հղում տվեք օրենքին: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Բարև Ձեզ: Հիմնարկի աշխատակիցը հուլիսի 7-ից ինքնամեկուսացվել է, գիտեմ, որ անաշխատունակության թերթիկ է բացվել, բայց ինձ դեռ չի ներկայացվել, քանի որ ընթացքի մեջ է: Հարցս հետևյալն է. հարկայինի հաշվետվության հետ ի՞նչ անեմ, ամսվա վերջ, երբ թերթիկը փակեն և նա ներկայանա աշխատանքի, հուլիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույ՞ց տամ այս աշխատողի անաշխատունակությունը սկսելու և ավարտելու ժամանակահատվածը`  կարո՞ղ է վարչական պատասխանատվության ենթարկվեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս աշխատող գրանցել մեկ օրով

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն շրջհարկով է աշխատում: Մեկ օրով աշխատող է պետք գրանցել: Ինչպե՞ս գրանցել աշխատողին և ինչպե՞ս ազատել նրան։ Ի՞նչ հարկային հաշվետվություններ պետք է ներկայացնել։ Շնորհակալություն։