Tag: հաշվետվություն
Աշխատող ընդունելիս
Լիանա.
Հարգելի կոլլեգաներ, խնդրում եմ ինձ ասել, ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել աշխատողների հետ կապված: Եվ աշխատող ընդունելիս ինչի՞ վրա է պետք ավելի շատ ուշադրություն դարձնել:
Շնորհակալություն:
Հաշվետվությունների հանձնում
Լիանա.
Բարև ձեզ: Ճիշտն ասած՝ ես մի խնդրանք ունեմ: Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է առաջին անգամ պատրաստեմ և հանձնեմ հարկային հաշվետվություններ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ ուղղություն ցույց տվեք կամ պայմանավորվենք, հանդիպենքˋ պրակտիկ դասեր անցկացնելու նպատակով: Նաև ինձ մոտ “մութ” է բալանս հանձնելու հարցը: Չգիտեմˋ ինչ անեմ: Կանխավ շնորհակալ եմ: Սպասում եմ ձեր արձագանքներին:
ԱԱՀ-ի հաշվարկ
Lian.
Ես սկսնակ հաշվապահ եմ, պետք է առաջին անգամ հանձնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, ո՞վ ինձ կարող է ուղղություն ցույց տալ այդ հարցում…… Շնորհակալություն:
Անաշխատունակության թերթիկ
Թեհմինա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
1. Եթե աշխատողը ներկայացնում է օգոստոս, սեպտեմբեր ամսվա հիվանդության թերթիկը հոկտեմբերի 25-ին, այն դեպքում, երբ կազմակերպությունը սոցի և եկամտահարկի հաշվետվությունը հանձնվել է, ինչպե՞ս կատարեմ հաշվարկ:
2. Ժամանակավոր անաշխատունակության նպաստից առաջացած եկամտից հարկվող եկամտահարկը ներկայացնում են վճարման ամսում, թե հաշվարկման: Կանխավ շնորհակալություն:
ԱԱՀ-ի հաշվարկի վերաբերյալ
Նարինե.
Բարև Ձեզ,
Կարո՞ղ եք օգնել մի հարցում:
ԱԱՀ-ի հաշվարկի մեջ 16 Ա ի՞նչ գումար է գրվում, նկատի ունեմˋ ՀԴՄ-ով գնված ապրանքներն էլ, թե ոչ (տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների): Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն գրեք:
Կանխավ շնորակալ եմ:
Հաշվարկային հաշվի հետ կապված
Արփինե.
Ողջույն հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ մի քանի հարցերին:
1. Կարո՞ղ է արդյոք միևնույն կազմակերպությունը հաշիվ ունենալ մի քանի բանկերում:
2. Եթե կազմակերպությունը ունի 6 աշխատող, ես ամսական սոց. հաշվ եմ ներկայացրել, հաջորդ ամիս 2 հոգու ազատել եմ աշխատանքից, ապա այդ եռամսյակը ես պե՞տք է ամսական սոց. շարունակեմ ներկայացնել:
Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ
Գայանե.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ (շրջանառությունը քիչ է), բացի եկամտահարկի և սոց.ապ. հաշվետվություններից ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի:
Շնորհակալություն:
Հաշվետվության հանձնում փոստով
Լիանա.
Ողջույն,
Եթե կարելի է, օգնեք մի հարցում.
3-րդ եռամսյակի հաշվետվությունն ուղարկել եմ փոստով Գորիսի հարկային, սակայն ծանուցագիր է եկել ,որ չեմ ուղարկել.
Արդյոք պարտադիր է հասնել Գորիսի, հնարավոր է տեղեկանքի միջոցով, կտրոնի պատճեով հարցին լուծում տալ:
Շնորհակալություն:
Հաշվետվության հանձնում փոստով
Liana.
Ողջույն, կարո՞ղ եք խորհուրդ տալ…
Եռամսյակի հաշվետվությունը ուղարկել եմ Գորիսի հարկային փոստով, սակայն նամակ է եկել, որ չեն ստացել, հնարավո՞ր է այլ տարբերակով լուծել այդ անճշտությունը, որպեսզի չհասնեմ Գորիս:
P.S. Փոստի չեկը ինձ մոտ է:
Շնորհակալություն:
Բլանկներ
Անուշ.
Խնդրում եմ հնարավորության դեպքում ուղարկել Վիճ.վարչության բլանկները: Կանխավ հայտնում եմ իմ շնորհակալությունը:
Հաշվետվությունների անհամապատասխանություն
Arpin.
Հարգելի հաշվապահներ, սեպտեմբեր ամսին 2 հոգու ազատել եմ, վճարել եմ վերջնահաշվարկ և աշխատավարձ: Ընդհանուր գումարը արտացոլել եմ սոց-ի և եկամտահարկի եռամսյակային հաշվետվ-ն մեջ, ինչպես սովորական աշխատավարձը կարտացոլեի, սակայն քանի որ վերջնահաշվարկից սոց չի հաշվարկվում, աշխ-վարձի և սոց. վճարի հետ անհամապատասխանություն է առաջանում:
Ինչպե՞ս վարվեի, պետք է առանձին տողով ցույց տայի վերջնհաշվարկի գումարը: Ո՞ր տողով: Եվ հարկավո՞ր է ճշգրտում տալ, թե ոչ: Շնորհակալություն:
Պարգևատրման գումարի վերաբերյալ
Մանուշ.
Բարև Ձեզ, ես աշխատում եմ Տեղական ինքնակառավարման մարմիններում հաշվապահ, նախահաշվով ունեմ նախատեսած 4112 հոդվածով պարգևատրման գումար, ուզում եմ իմանամ` այդ գումարը վճարելիս որևէ պահում արվում է, թե ոչ, կենսաթոշակային հաշվարկվում է, թե ոչ այդ գումարի համար, կամ սոցի ու եկամտահարկի հաշվետվությունում նշվում է, թե ոչ:
ԱԱՀ հաշվարկ
Gayane.
Բարև բոլորին: Ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ բյուջետային հիմնարկումˋ ՊՈԱԿ-ում, չեմ տալիս ԱԱՀ հաշվետվություն, բայց ապրանքի գնման դեպքում ԱԱՀ են հաշվարկել: Խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս եմ ներկայացնելու հաշվետվությունը: Կանխավ շնորհակալ եմ:
ԱԱՀ-ի հաշվարկ
Ժաննա.
Բարև բոլորին,
բարեգործական հիմնադրամը աշխատանքները կատարելու համար երկու կազմակերպություններից գումար է ստացել, արդյոք դա և դրանով կատարած աշխատանքների արժեքը պետք է արտացոլել ԱԱՀ-ի հաշետվությունում:
Կանխավ շնորհակալ եմ:
Արդյոք պե՞տք է ներկայացնել հաշվետվություն
Hasmik.
Ա/Ձ ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 14 – ին , աշխատող ընդունել է 2010թ. հոկտեմբերի մեկից: Խնդրում եմ պատասխանեք, արդյոք ա/ձ – ն երրորդ եռամսյակի համար որևէ հաշվետվություն պետք է ներկայացնի հարկային տեսչություն:
Ի՞նչ հաշվետվություններ է տալիս գրավատունը
Ավետիք.
Ի՞նչ հաշվետվություններ է տալիս գրավատունը:
ԱԱՀ զրոյական հաշվետվություն
Արփինե.
Բարև բոլորին: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս: Հաստատագրված վճարով աշխատելու դեպքում անհրաժե՞շտ է ԱԱՀ զրոյական հաշվետվություն ներկայացնել, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն
Ժաննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք.
Հիմնադրամը աշխատել է 3 ամիս և անորոշ ժամանակով դադարեցնում է աշխատանքը: Աշխատել է միայն տնօրենը 30000 դրամ աշխատավարձով: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն:
Կանխավ շնորհակալ եմ :
ԱԱՀ-ի հաշվարկ
Անի.
Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնել լրացնել ԱԱՀ-ի հաշվետվություն: ԱԱՀ-ի հաշվետվության ձևի մեջ 16.2 հոդվածի Բ կետում /պակասեցման տակ/ ի՞նչ պետք է լրացնել: Ո՞ր հաշիվներն են օգտագործում այն լրացնելու համար: Նախապես շնորհակալ եմ:
Վիճակագրական ծառայության հաշվետվություն
Sona.
Հարգելի ընկերներ,
Խնդրում եմ օգնեք ինձ. անհատ ձեռներցը, ով ընդհանրապես ոչ մի գործարք չի ունեցել առայժմ ու հարկային հաշվետվություն չի ներկայացրել, ի՞նչ վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնի ու ի՞նչ հաճախականությամբ։ Եթե հնարավոր է, խնդրում եմ, ասեք, թե որ օրենքի համաձայն գործարք չունենալու դեպքում Ա/Ձ-ն իրավունք ունի հարկային հաշվետվություն չներկայացնելու։
Կանխավ շատ շնորհակալություն։
Ի՞նչ հարկեր են առաջանում
Գուրգեն.
Բարև Ձեզ։
ՍՊԸ-ում գրանցված են տնօրենը և մեկ աշխատող, ում աշխատավարձը գործարքային է։ Ամսական ներկայացնում եմ 0-ական հաշվետվություն, արդյո՞ք պետք է վճարեմ որևէ հարկ տնօրենի և աշխատողի համար։
Աշխատողին ազատելուց
Նառա.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ ինձ օգնեք՝ Աշխատողին ազատելուց սոց-ին պե՞տք է ներկայացնեմ հաշվետվություն Ձեւ 9 եւ 10, 5-ը, իսկ ընդունելուց Ձեւ 1 եւ 8-ը:
Եվ արդյոք 5-րդ ձևում նշվում է զբաղվածության կենտրոնի կատարած նշումները, թե ո՞չ:
Կանխավ շնորհակալ եմ:
Ավելացվել են փաստաթղթեր
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
|
Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով
Աննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ հուշեք թե ինչ քայլեր պետք է անեմ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ուղարկելու համար: Ու՞ր պետք է դիմեմ:
Նախօրոք շնորհակալություն:
Բնօգտագործման հաշվետվության փաստաթուղթ
Կարինա.
Ինչպե՞ս կարող եմ գտնել բնօգտագործման հաշվետվության փաստաթուղթը:
1ՏԳ հաշվետվության վերաբերյալ
Anaila.
Հարգելի կոլեգաներ ով կարող է ինձ օգնել գտնելու 1ՏԳ հաշվետվության վերաբերյալ մի քանի հարցերի պատասխաններ:
Եթե Ա/Ձ-ն վարձակալել է տարածք
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով.
Եթե ԱՁ-ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից հունիսի 10-ից, պե՞տք է վճարի ամսական վարձավճար: Մեկ ամիսը լրանում է հուլիսի 10-ին: Ձեր կարծիքով II՞, թե՞ III եռամսյակի եկամտահարկի հաշվետվության մեջ պետք է ներառեմ այդ վարձավճարը:
Ճշգրտված հաշվետվություն
Anush.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, ճշգրտված հաշվետվությունը առանց դիմումի ձևի հարկային ուղարկելու դեպքում որևէ պատասխանատվություն առաջանում է:
Շնորհակալություն:
Զրոյական հաշվետվություն
Թերեզա.
Բարև բոլորին: Եթե իմ եռամսյակային հաշվետվությունը զրոյական է, ես կարո՞ղ եմ այն չներկայացնել հարկային:
Կանխավ շնորհակալություն:
Հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով
Hayk.
Հարգելի գործընկերներ,ով կարող է ինձ պատասխանել, հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով հուլիսից է , թե հունիս ամսվանը նույնպես պիտի այդ եղանակով ներկայացվի:



