Tag: հաշվետվություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում

Եվա. Հարգելիներս, կխնդրեի ասել` ինչպիսի՞ ամսական կամ եռամսյակային հաշվետվություն պետք է հանձնի արտոնագրային վճար վճարող, հանրային սննդի գործունեությամբ զբաղվող ՍՊԸ-ն: Կարդալով "Արտոնագրային վճարների մասին" օրենքը` չկարողացա գտնել հարցիս պատասխանը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կհաշվարկվի տույժ

Armine. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` եթե մեկ ամսվա հաշվետվությունը չեմ ուղարկել, բայց գումարը փոխանցել եմ, տույժ կլինի՞, թե՞ ոչ (բյուջետային հիմնարկների համար): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

RIVA. Հարգելի գործընկերներ, ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-Ն չի զբաղվում ոչ մի գործունեությամբ, բայց ունի վարձակալությամբ տրված տարածք: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր ձևն է լրացվում աշխատողին ազատելու դեպքում

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. Աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում 79 ձև՞ն է լրացվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր հասցեն է նշվում հաշվետվություններում

Gurgen. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. հաշվետվությունների մեջ "հարկ վճարողի գտնվելու վայրը" տողը լրացնելիս նշվում է կազմակերպության իրավաբանակա՞ն հասցեն, թե՞ փաստացի գործունեության: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ուսուցիչը ցանկանում է ազատվել աշխատանքից

Ալբերտ. Ուսուցիչը վերցրել է իր հաշվին արձակուրդ և հիմա ուզում է ազատվել աշխատանքից: Հիմա տրվել է ազատման հրամանը, կատարվել է վերջնահաշվարկ, որը պետք է նշվի եկամտային հարկի էլեկրտոնային տարբերակում և այնտեղ տրվի ազատման հրամանը, որը չեմ պատկերացնում, թե ինչպես և որտեղ պետք է նշվի: Խնդրում եմ օգնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Tatevik. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ այսպիսի հարց, խնդրում եմ օգնեք. ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով տոնավաճառում, չունի վարձու աշխատող, գործունեությունը սկսել է 2012-ի նոյեմբերին: Անցյալ տարվա համար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ Հարկային Տեսչություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ծաղկի վաճառքով

Անի. Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: ԱՁ-ն զբաղվում է ծաղկի վաճառքով: Ի՞նչ հաշվետվություններ ու վճարումներ ունենք անելու: Հաշվետվությունները եռամսյակայի՞ն են, թե՞ ամսական: Իսկ վճարումնե՞րը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է վարսավիրական գործունեությամբ

Ժաննա. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում: Ա/Ձ ցանկանում է բացել վարսավիրանոց: Գիտեմ, որ հարկվելու է արտոնագրային վճարով: Ավելի մանրամասն կասե՞ք` ամսական կամ եռամսյակային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի Ա/Ձ-ն: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի էլեկտրոնային հաշվետվություն

Սուրեն. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: 79 ձևով լրացրեցինք գրանցման հայտը, 86-ով եկամտային հարկի ամսական հաշվարկը: Ո՞ր ձևով պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվարկը: Շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տուգանք հաշվետվությունը ժամկետից ուշ ներկայացնելու համար

Հեղինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. հաշվետվությունները (օրինակ` ԱԱՀ հաշվարկը) ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում ի՞նչ տուգանք է սահմանված, և դրանք ո՞ր օրենքով են ամրագրված: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ-ների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվություններ

Նարինե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել, թե ՀԿ-ները պե՞տք է ՊԵԿ ուղարկեն "Շահութահարկի պարզեցված հաշվարկ" 2012թ. համար կամ մի ինչ-որ ուրիշ հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրականացնում է փաստաբանական գործունեություն

Սուսի. Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, թե ինչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՍՊԸ-ն, որն իրականացնում է փաստաբանական գործունեություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ տարեկան հաշվետվություններ

Մարինե. Բարև ձեզ: Կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե ԱՁ-ն ինչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի այն դեպքում, երբ չկա ոչ մի աշխատղ, միայն ԱՁ հանդիսացող անհատն է: Եվ ինչպե՞ս ճիշտ լրացնել "Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվետվությունը":
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվության ճշգրտում

Angelina. Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. եթե էլեկտրոնային եղանակով ուղարկված հաշվետվությունում կան սխալներ, ինչպե՞ս կարելի է այն փոխել, խնդրում եմ ինձ տալ ճիշտ ուղղություններ: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի լրացման հետ կապված

Անահիտ. Բարև ձեզ: Ես ունեմ աշխատակից, ով գտնվում է չվճարվող արձակուրդում: Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի ժամանակ նրա համար չեմ նշել աշխատավարձի չափ, բայց սեղմել եմ հաշվիչի վրա, և նրա համար գրվել է զրո թիվը: Կարո՞ղ է սա պատճառ հանդիսանալ, որպեսզի հաշվետվությունս ՊԵԿ-ի կողմից ընդունվի սխալներով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

“Մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը”

Աղբյուր` panorama.am "Տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի": Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած "Եկամտային հարկի մասին" ՀՀ օրենք համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար հաջորդող ամսվա 20-ից բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով: Սակայն վերջին շրջանում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի դժգոհում են, թե դժվարությունների են հանդիպում եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ժամանակ: Նշենք, որ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` դրանք վերաբերում են ՀՀ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներին: "Տեխնիկական խնդիրները կվերացվեն և մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը",- ասաց Գ.Խաչատրյանը:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Սասուն. Բարև ձեզ: Ուղարկել եմ սխալ էլեկտրոնային հաշվետվություն, ինչպե՞ս կարող եմ ճշգրտվածը ուղարկել, եթե հնարավոր է` արագ կպատասխանե՞ք: Շնորհակալություն: