Tag: հաշվետվություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ-ն

Սամվել. Բարև ձեզ, ես ԱՁ եմ և ունեմ մթերաին խանութ ու մեկ գրանցված աշխատող: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ամսական, մասնավորապես` եկամտաին հարկի հաշվարկը աշխատողի համար, և այն միայն աշխատողի՞ համար է, թե իմ գործունեության համար էլ պետք է ուղարկեմ: Եվ ևս մեկ հարց` նախորդ տարի ՀԴՄ հաշվետվությունը ներկայացվում էր ամսվա կտրվածքով, ինձ ասացին, որ այս տարի պետք է ներկայացվի եռամսյակը մեկ, սակայն հաշվետվությունների ցուցակում "60. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ" բաժնում հաշվետուն կրկին ամսական է, այլ ոչ եռամսյակով, հաշվետվությունն է՞լ է փոխվել:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նույնականացման քարտ կարդացող սարք

Հարություն. Հարգելի գործընկերներ, կարելի՞ է արդյոք նույնականացման քարտ կարդացող 1 սարքով տարբեր նույնականացման քարտեր կիրառել` հաշվետվությունները էլեկտրոնային ստորագրելու համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվությունների վերաբերյալ

Արա Ա. Հարգելի գործընկերներ, հրավիրում եմ քննարկման հետևյալ հարցի վերաբերյալ. արդյո՞ք կարիք կա այս քանակության և ծավալի վիճակագրական հաշվետվությունների ներկայացման: Հասկանալի է` տվյալների ներկայացումը կարևոր է ՀՀ որոշ ընդհանուր ցուցանիշների հաշվարկման համար, սակայն մի՞թե չի կարելի հնարավորինս ամփոփ հաշվետվության ձև կազմել, որպեսզի կազմակերպությունը տարեկան 5-6 (իսկ միգուցե և ավելի) տեսակի վիճակագրական հաշվետվություն չներկայացնի: Որոշ տվյալներ այդ հաշվետվություններում պարզապես կրկնվում են, իսկ որոշ տվյալների ներկայացումը ուղղակի անիմաստ է, էլ չեմ ասում, որ դրանք ներկայացնելու համար տարվա ընթացքում պետք է վարել առանձին հաշվառում: Վիճակագրական ծառայություն ներկայացվող տվյալները ավելի շատ են, քան հարկային տեսչություն ներկայացվողները: Շահութահարկի և մնացած հաշվետվությունները մի կողմ դրած` ինչ-որ լրացման ու ցուցանիշների հաշվարկման կարգերի ենք ծանոթանում: Արդյո՞ք հնարավոր չէ պարզեցնել այս տվյալների ներկայացումը: Ի՞նչ կարծիք ունեք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս են հարկվում հիմնադրամները

Կարինե. Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ասել, թե հիմնադրամները ինչպես են հարկվում, ինչ հաշվետվություններ են պատրաստում և ուղարկում հարկային:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ

Մարիամ. Հարգելի մասնակիցներ, խնղդրում եմ օգնել` որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել որևէ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների փաթեթը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճ. վարչություն սխալ հաշվետվություն է ներկայացվել

Լուսինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` եթե վիճ. վարչություն սխալ հաշվետվություն է ներկայացվել, ի՞նչ պետք է անել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եռամսյակային հաշվետվություններ

Տիգրան. Բարև Ձեզ: Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Խնդրում եմ ինձ օգնեք: ՍՊԸ-ն մինչև հունվարի 15-ը պե՞տք է ներկայացնի սոց. վճարների և եկամտահարկի հաշվետվություն: Դրանք պետք է առձե՞ռն հանձնել, թե՞ արդեն էլեկտրոնային եղանակով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

2012թ 4-րդ եռամսյակի հաշվետվություններ

Լիանա. 2012թ 4-րդ եռամսյակի համար սոց. վճարի և եկամտահարկի հաշվետվությունները այլևս չե՞ն ներկայացվելու, միայն եկամտահա՞րկն է լինելու էլեկտրոնային եղանակով ու վե՞րջ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն

Նանե. Բարև ձեզ: Ես հանդիսանում եմ հասարակական կազմակերպության հիմնադիր: Մեր ՀԿ-ում չկան վարձատրվող աշխատողներ, կազմակերպությունը բարեգործական է, և երիտասարդները գործում են կամավորության սկզբունքով, հետևաբար և գրանցված աշխատողներ չկան: 2013 հունվարի 1-ից եկամտային հարկի նոր օրենքով պետք է հաշվետվությունները ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, սակայն եթե առայժմ չկան գրանցված աշխատողներ, հետևաբար հաշվետվություններ չեն ներկայացվելու, անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հացաբուլկեղենի արտադրամաս

Իրինա. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Եթե կարող եք, խնդրում եմ շտապ պատասխանեք: Ես վարելու եմ հացաբուկեղենի արտադրության հաշվապահությունը, որը հանդիսանում է Ա/Ձ: Պատասխանեք խնդրում եմ` որո՞նք են լինելու հարկային պարտականությունները, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու: Առաքիչներին տրվելու է հաշիվ-ապրանքագիր ապրանքը առաքելու համար: Եթե Ա/Ձ-ն հարկվելու է արտոնագրային վճարով, ըստ օրենքի ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվետվություն չի՞ ներկայացնելու: Ներկայացնելու է սոցի հաշվետվություն ըստ գրանցված աշխատողների, եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն, սոցապին անհատական հաշվետվություն: Ա/Ձ-ն, որքանով գիտեմ, հարկային հաշիվ չի կարող գրել: Շատ եմ խնդրում, հարգելի կոլեգաներ, ինձ օգնեք: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվության ներկայացում

Նունե. Խնդրում եմ պատասխանել` արհեստակցական կազմակերպությունը, որը չունի աշխատողներ, հարկային մարմնին եկամտահարկի հաշվետվությունը թղթայի՞ն է ներկայացնելու, թե՞ էլեկտրոնային: Ընդ որում, եկամտահարկի հաշվետվության ներկայացման պահանջ առաջացել է ֆիզիկական անձից ապրանք գնելու արդյունքում 10 տոկոս եկամտահարկ փոխանցելուց:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով հանձնելու վերաբերյալ

Հարություն. Հարգելի գործընկերներ, գիտենք, որ հաջորդ տարվանից հաշվետվությունները ՀՏ պետք է հանձնվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստորեն ստացվում է, որ եթե կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, ասենք, տարվա սկզբից, ապա միևնույն է, պետք է վճարումներ կատարի և տարեկան հաշվետվությունները, թեկուզև զրոյական, հանձնի էլեկտրոնային եղանակո՞վ: Հուսանք` բացառություններ կլինեն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՏ-ից հաշվետվությունների կրկնօրինակներ վերցնելու համար

Վարդ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե հարկային հաշվետվությունների իմ օրինակը կորցրել եմ, հարկային տեսչությունում ինչպե՞ս կարող եմ նախորդ տարիների հաշվետվություններից կրկնօրինակ վերցնել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունների հանձնում

Հասմիկ 1954. Հարգելիներս, քանի որ 2013թ. հունվարից հաշվետվությունները պետք է էլեկտրոնային եղանակով հանձնվեն, խնդրում եմ ձեր օգնությունը ինձ սովորեցնելու էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելը, կամ հուշեք, թե որտեղ կարող եմ սովորել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվություն

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ինչո՞վ է հիմնավորվում այն փաստը , որ "Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ" հաշվետվության մեջ ԱԱՀ-ն չի գրվում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ լուծարման հետ կապված

Սոնա. Բարև Ձեզ: Խնդրում եմ արձագանքել: Ա/Ձ-ն, որն ունեցել է 5 աշխատող, իր գործունեությունը դադարեցրել է 2006թ-ին: Ա/Ձ-ն ցանկացավ վերջնականապես լուծարվել: Հարցման արդյունքում պարզվեց, որ 12500 դրամ պարտք է ունեցել, որը մարվել է արդեն: Լուծարման տեղեկագիրը մեզ մոտ է արդեն: Հարկայինում ասել են, որ պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացվի: Խնդրում եմ, կասե՞ք` միայն տարեկան զրոյական հաշվետվություն եմ ներկայացնելու, թե՞ նաև եռամսյակային:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը որոշ ժամանակ գործունեություն չի ծավալելու

Ռուզաննա. Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը նաև տնօրենն է, ազատել է բոլոր աշխատողներին աշխատանքից և որոշ ժամանակ գործունեություն չի ծավալելու, հնարավո՞ր է լուծել նաև տնօրենի աշխատանքային պայմանագիրը, և այդ դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպություն

Անդրանիկ. 2012 թվականի հունիսի 11-ին գրանցել եմ ՍՊԸ: Խնդրում եմ ասեք, թե երբ ու ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, չե՞մ ուշացրել արդյոք և եթե ուշացրել եմ` ի՞նչ է ինձ սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Lilit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ես զբաղվում եմ մեծածախ առևտրով: Շրջանառությունը փոքր է` ամսական 50 000-100 000 դրամ: ՀԴՄ չեմ տպում, ապրանքը գնում եմ շուկայից երկկողմանի գնման ակտով և հանձնում խանութներին Հ/Ֆ-ով: Խնդրում եմ ասեք` ամսական, եռամսյակային և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել: