Tag: հաշվետվություն

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվետվություն պայմագրերի մասին

N.. Էլեկտրոնային հաշվետվություններում կա նոր հաշվետվություն պայմագրերի մասին: Ո՞վ կարող է տեղեկություն տալ դրա լրացման կարգի մասին, և ո՞ր կազմակերպությունները պետք է լրացնեն այդ հաշվետվությունը: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի

mariam. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել` ԱՁ-ն մինչև մարտի 5 ինչ հաշվետվություններ պիտի ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության վերաբերյալ

Նառա. Բարև ձեզ: Հղիության և ծննդաբերության արձակուրդը վճարել եմ ամբողջությամբ ապրիլ ամսում 350.000 դրամ, ապա Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության մեջ սոցվճարի հաշվին կատարված ծախսերը նշեմ 2 ծածկագիրը միայն ապրի՞լ ամսում, թե՞ բաժանեմ ըստ ամիսների (ապրիլ-սեպտեմբեր), բայց նա ստացել է այդ ամբողջ գումարը ապրիլ ամսում, իսկ օրերի սյունակում նշեմ աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային օր: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել գործունեություն չծավալելու դեպքում

Aneta. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալում, ամսական վճարում եմ 5000 դրամ: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպիսի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվարկի ներկայացում

Anna. Բարև ձեզ: 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկ եմ ներկայացրել հոկտեմբերի 19-ին 300.000 դրամ, իսկ հունվարի 15-ին 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկ եմ ներկայացրել 500.000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` իմ տուգանքը հաշվելու են հունվարի 15-ի՞ց:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք

Անուշ. Հարգելի հաշվապահներ, եթե 2-րդ եռամսյակի համար սոց. հաշվետվությունը ճշգրտված ներկայացնեմ, արդյո՞ք վարչական տուգանք կնշանակեն: Սխալը ես եմ հայտնաբերել, ստուգումներ չեն իրականացվել: Շնորհակալ եմ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվետվություն

Վահագ. Ասացեք խնդրեմ` ինչպես գտնեմ ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվետվության բլանկ, և երբ է այդ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում

Արմինե. Հարգելիներս, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում, և եթե նույն ԱՁ-ն նաև հարսանեկան պարագաների վաճառքով է զբաղվում, ի՞նչ պիտի հանձնի այդ դեպքում: Շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում

Տիգրան. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղեկացնել` հասարակական կազմակերպությունը տարեկան ինչ հաշվետվություններ է ներկայացնում: Եթե ստացել է դրամաշնորհ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով

Աղբյուր` panarmenian.net 2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Մանրամասն
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նորաբաց վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

LILIT. Խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է վարեմ վարսավիրանոցի հաշվապահություն: Բացի հաստատագրված վճարի մասին հաշվետվությունից ի՞նչ հաշվետվություններ, տեղեկություններ պետք է ներկայացնել հարկային տեսչություն (վարսավիրանոցը նորաբաց է):
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի տարեկան հաշվարկ

Sabina. Բարև ձեզ: Ես դժվարանում եմ լրացնել շահութահարկի տարեկան հաշվարկը: Կարո՞ղ եք ինձ օգնել: Ծախսերի բաժնում ես ի՞նչ պետք է գրեմ` առանց ԱԱՀ ձեռքբերված նյութեր և ծառայություններ, հաշվարկված աշխատավարձ, գործատուի սոց. վճար, նպաստի գումարը, վերջնահաշվարկ, մաշվածություն, գրասենյակային ծախսեր: Խնդրում եմ ուղղեք, եթե սխալվում եմ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմինե. Բարև Ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամանակահատվածում պետք է ներկայացնել վարսավիրանոցի համար: Կանխավ շնորհակալ եմ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Զրոյական հաշվետվության ներկայացում

Հայկ. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե ԱՁ-ն աշխատող չունի, արդյո՞ք պարտավոր է սոց.-ի զրոյական հաշվետվություն ներկայացնել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Զինկոմիսարիատ ներկայացվող հաշվետվություն

Արմինե. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել: Տեղեկացել եմ, որ մինչև նոյեմբերի 15 զինկոմիսարիատ պետք է ներկայացնել տղամարդ աշխատողների համար հաշվետվություն: Կցանկանայի ավելի մանրամասն և ստույգ իմֆորմացիա իմանալ: Որտեղի՞ց ձեռք բերել այդ հաշվետվության ձևը և լրացման կարգը: Շնորակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Anna. Բարև Ձեզ, ես մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: Բեռնափոխադրող կազմակերպությունը ձեռք է բերել բեռնատար մեքենա և իրականացնելու է բեռնափոխադրում: Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել ՀՏ և ի՞նչ վճարումներ պետք է կատարել: Կանխավ շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Լրացուցիչ հարկային պարտավորություններ

Ashot. Բարև Ձեզ: Ես ունեմ ԱԱՀ հետ կապված խնդիր, կխնդրեի օգնել, խորհուրդ տալ, նախօրոք շնորհակալություն: 2009թ. 4-րդ եռամսակից սկսել եմ աշխատել, ունեցել եմ ինտերնետ, հեռախոսակապ, աշխատող չեմ ունեցել: Մինչև գործունեություն սկսելը նախօրոք գնացել եմ պարզելու, թե ինչ հարկատեսակով եմ աշխատելու, և արդյո՞ք դա ինձ եկամուտ կբերի, քանի որ մեր քաղաքում արդեն իսկ մրցակցությունը շատ բարձր էր: Ինձ ասացին, որ Մանրամասն